Հունվար 07, 2017 17:47 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Եվրոպայում աջ ծայրահեղական կուսակցությունների վտանգավոր երևույթի մասին։

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք վերջին տարիներին Եվրոպայում տեղի ունեցած քաղաքական զարգացումների և աջ ծայրահեղական շարժումների առաջացման պատճառների մասին:

Աջ ծայրահեղականությունը Եվրոպայում վաղեմի արմատներ ունի:    20-րդ դարի 20-ական և 30-ական թվականներին Իտալիայում և  Գերմանիայում Նացիստական և ֆաշիստական կուսակցությունների իշխանության   գլուխ բարձրանալու համար ծանր գին վճարեցին եվրոպացիները: Երկրորդ աշխարհամարտում զոհվեց  ավելի քան 50 միլիոն մարդ և ավերվեցին Եվրոպայի շատ քաղաքներ:

Երկրորդ աշխարհամարտի դեպքերի պատճառով Եվրոպայում խիստ սարսափում էին աջ ծայրահեղական կուսակցություններից: Սակայն վերջին տարիներին ձախակողմյան և չափավոր ձախակողմյան կուսակցությունների անարդյունավետ գործունեության հետևանքով աջ ծայրահեղական կուսակցությունները աճել են Եվրոպայում: Նրանք կարողացել են Եվրոպայի քաղաքական, հասարակական և մշակութային գործընթացներում դերակատար լինել: Չնայած Եվրոպայում աջ ծայրահեղական կուսակցությունները շատ նմանություն ունեն Նոր նացիստական և ֆաշիստական կուսակցությունների հետ, սակայն նրանց միջև առկա են էական տարբերություններ:

Ընդհանրապես աջ ծայրահեղական շարժումները երեք փուլով են զարգացել Եվրոպայում:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից և ֆաշիստական համակարգերի տապալումից հետո, Եվրոպայի շատ երկրներում կայունություն հաստատվեց: Կայուն համակարգերում աջ ծայրահեղական շարժումներն ու կուսակցությունները լիովին չվերացան, սակայն ռասիստական և հակահրեական գաղափարների պատճառով այդ շարժումները մեկուսացվեցին: 

Աջ ծայրահեղական կուսակցությունների տարածումն Եվրոպայում

Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆաշիզմի տապալումը, տնտեսական աճը, աշխատատեղերի ավելացումը և ռասիզմի մերժումը այն գործոններն էին, որոնք արգելում էին աջ ծայրահեղականության ուժեղացմանը:

Աջ ծայրահեղականության երկրորդ փուլը մեկնարկեց 1970-ական թվականներին Սկանդինավյան երկրներում: Իրականում դրանք հարկերի դեմ ուղղված պոպուլիստական շարժումներ էին:

20-րդ դարի վերջին տասնամյակում հայտնվեցին ավելի նոր ու հաջողակ շարժումներ ու կուսակցություններ: Այդ ժամանակահատվածում ժողովուրդը հովանավորում էր աջ ծայրահեղական նոր կուսակցություններին: 80-ական և 90-ական թվականներին Ավստրիայում՝ Ազատության կուսակցությունը և Ֆրանսիայում Ազգային ճակատ կուսակցությունը մեծ հաջողություններ և ժողովրդականություն էին ձեռք բերել:  

1980-ական թվականներից առաջ աջ ձախակողմյան կուսակցությունները իրականում նոր ֆաշիստական շարժումներ էին համարվում:Միայն Իտալիայում MSI ֆաշիստական կուսակցությունն իրեն աջ ձախակողմյան էր անվանում: 

Սակայն 1980-ական թվականներին մեծ փոփոխություններ տեղի ունեցան և ավելի նոր կուսակցություններ ձևավորվեցին Եվրոպայում: 

Մինչև 1990 թվականը աջ ծայրահեղական կուսակցությունները կարողացան մուտք գործել Եվրոպական երկրների պառլամենտներում:

21-րդ դարում աջ ծայրահեղական խմբերը փորձեցին ավելի մեծ դերակատարություն ունենալ իշխանության մեջ և այդ ասպարեզում որոշ կուսակցություններ հաջողություններ արձանագրեցին: 

Աջ ծայրահեղական կուսակցությունների ներկայացուցիչները Եվրոպայում

 

2000 թ.-ին Ավստրիայի Ազատություն կուսակցությունը կարողացավ այդ երկրի չափավոր ձախ  իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմել: Իտալիայում  «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցությունը մուտք գործեց խորհրդարան:

2002 թ.-ին  Նիդերլանդներում  աջ կուսակցությունը ձայների 17 տոկոսը շահելով և խորհրդարանի 36 մանդատները ստանալով ընդգրկվեց կոալիցիոն կառավարության մեջ: 

2002 թ.-ին Ֆրանսիայում Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ժան Մարի Լե Պենը կարողացավ նախագահական ընտրություններում սոցիալիստական կուսակցության թեկնածուից առաջ անցնել և մյուս թեկնածու Ժակ Շիրակի հետ անցնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 

Ժան Մարի Լե Պեն

Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ժան Մարի Լե Պենը մասնակցելով Ֆրանսիայի 2012 թ.-ի նախագահական ընտրություններին կարողացավ շահել ձայների 18 տոկսը: 

Որոշ սոցիոլոգների կարծիքով աջ  ծայրահեղական կուսակցություններին չպետք է համեմատել Ֆաշիստական շարժման հետ, չնայած նրանց միջև կարող են լինել գաղափարական կապեր :

Աջ ծայրահեղական շարժումները այն պայմաններում են հայտնվել Եվրոպայում, երբ սառը պատերազմը մոտենում էր իր ավարտին և աճում էր գլոբալիզացիան, Եվրոպական ինտեգրումը և էմիգրացիան ու բազմազան մշակույթի տարածումն աշխարհում:   

Աջ ծայրահեղական շարժումները կարելի է բաժանել երկու մասի: Նախ օրինական կուսակցությունները և կազմակերպությունները, իսկ մյուսը աջ ծայրահեղական խմբերն ու անհատները, որոնք հակված են բռնի գործողությունների իրականացմանը: 

Աջ ծայրահեղական կուսակցությունների ղեկավարները Եվրոպայում

Աջ ծայրահեղական կուսակցությունները գաղափարական տեսակետից էլ բաժանվում են մի քանի խմբերի: Ընդհանրապես Աջ ծայրահեղական կուսակցությունները բաժանվում են երկու գլխավոր՝ (նոր Ֆաշիստական) և նոր  աջակողմյան (պոպուլիստական) խմբերի:

Ավանդական խմբավորումները մեծ հաջողություններ չեն արձանագրել, սակայն նոր  աջակողմյան կուսակցությունները չափավոր քաղաքականություն որդեգրելով կարողացել են Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Շվեյցարիայում ակնառու հաջողությունների հասնել:  

َԱջ ծայրահեղական կուսակցություններն ունեն տարբեր հատկություններ: Աջ ծայրահեղական կուսակցությունների ընդհանուր հատկություններից են՝ իսլամին, համաշխարհայնացմանն ու Եվրամիությանը  դեմ լինելը  և  պոպպուլիստական հատկությունը: Ներկայումս աջ ծայրահեղականների գաղափարները մեծ տարածում են գտել Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում և Սկանդինավյան երկրներում: Բրեքզիթի վերաբերյալ Բրիտանիայում հանրաքվեն այն պայմաններում անցկացվեց, երբ այդ երկրի աջ ծայրահեղական «Ազգային անկախություն» կուսակցությունը մեծ քարոզչություն էր ծավալել Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու օգտին:

Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնը այն հույսով որ կարող է էմիգրանտների մուտքի արգելման հարցով որոշ արտոնություններ շահել Եվրամիությունից, համաձայնվեց Բրեքզիթի վերաբերյալ հանրաքվե անցկացնել Բրիտանիայում: Դեյվիդ Քամերոնը դեմ էր Բրեքզիթի նախագծին, սակայն հանրաքվեի արդյունքները հակառակը արձանագրեցին և նա ստիպված եղավ հրաժարական նրկայացնել վարչապետի պաշտոնից:  

Բրիտանիան դուրս եկավ Եվրամիության կազմից

 

Ներկայումս Ֆրանսիայի Ազգային ճակատը և Նիդերլանդների Ազատության կուսակցությունը ևս հանդես են եկել ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պահանջով: Աջ ծայրահեղական հոսանքն ընդհանրապես օտարամերժ,  հակաժողովրդավարական, պոպուլիստական և ծայրահեղ ազգայնական հակումներ ունի:

Սոցիլոգների կարծիքով աջ ծայրահեղական շարժման հինգ հատկություններն են՝ ազգայնականությունը, ռասիզմը, օտարատյացությունը, հակաժողովրդավարությունը և ավտորիտար իշխանության հաստատման ուղղությամբ ձգտումը:  

 

Պիտակ