Փետրվար 25, 2017 17:56 Asia/Tehran

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովը «Բոլորս միասին հանուն Պաղեստինի» կարգախոսով փետրվարի 21-ին և 22-ին կայացավ Թեհրանում: Պաղեստինի հարցի արտակարգ նշանակության պատճառով Իրանի իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ելույթ ունեցավ համաժողովի բացման հանդիսության ժամանակ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք մեծապատիվ առաջնորդի ելույթի առանցքային կետերին:

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովը «Բոլորս միասին հանուն Պաղեստինի» կարգախոսով փետրվարի 21-ին և 22-ին կայացավ Թեհրանում:

 

Համաժողովին մասնակցեցին աշխարհի 80 երկրների պատվիրակություններ, որոնք ներկայացնում էին խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ, նաև դիմադրության ու պայքարի կարևոր գործիչներ: ԻԻՀ-ն շարունակ ընդգծել է Պաղեստինի ժողովրդի ճակատագիրը ժողովրդավարական միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը: Սակայն ժողովրդավարության հավակնություն ունեցող արևմտյան երկրներ անտեսում են այդ հարցը: Այն պայմաններում, երբ Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Սիոնիստական  անօրինական ռեժիմի բռնություններն ամեն օր նոր ծավալ են ստանում և պաղեստինցիների դեմ իրենց պապենական հողում անմարդկային ոճրագործությունները հովանավորվում են ԱՄՆ-ի ու արևմտյան ուժերի կողմից և սիոնիստ ընչաքաղցները հրաժարվում են ընդունել Պաղեստինի հարցի կարգավորման համար ժողովրդավարական միջոցները, միակ լուծումը համարվում է դիմադրությունը: Պաղեստինի հարցի արտակարգ նշանակության պատճառով Իրանի իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ելույթ ունեցավ համաժողովի բացման հանդիսության ժամանակ:

 

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ուղերձը Պաղեստինի ինթիֆադայի միջազգային 6-րդ համաժողովին

 

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն իր ելույթի սկզբում ներկաներին խնդրեց ԱՄՆ-ի սևամորթների մուսուլման առաջնորդ Մալքոմ Իքսի նահատակության տարելիցի առիթով նրա հոգու խաղաղության համար ընթերցել «Համդ» և «Թոհիդ» սուրաները: 50 տարիներ առաջ, 1965 թվականի փետրվարի 21-ին, ԱՄՆ-ի սևամորթ մուսուլմանների առաջնորդ Մալքոմ Իքսը ահաբեկչական մի գործողության զոհ դառնալով, ԱՄՆ-ի Մանհեթենում ելույթի ժամանակ սպանվեց գնդակի 15 հարվածներով: 

ԱՄՆ-ի սևամորթ մուսուլմանների առաջնորդ Մալքոմ Իքս

 

ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր ելույթն սկսեց ընթերցելով Ղուրանի երկու այաները և ասաց. «Աստված Ղուրանում ասում է. «Մի ընկճվեք ու մի տխրեք: Դուք կգերազանցեք եթե հավատք ունենաք» ( Ալե Իմրան, 139) և մի ուրիշ տեղ ասում է. «Երբևե մի ընկճվեք ու երբ գերազանց դիրքում եք թշնամիներին նվաստացնող խաղաղության կոչ մի արեք և Աստված ձեր կողքին է ու չի պակսեցնի ձեր արարքների բարիքները»:  (Մոհամմեդ, 35)

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասաց. «Պաղեստինի տառապալի պատմությունն ու այս համբերատար, տոկուն ու դիմադրող  ժողովրդի բռնահարվածության հոգեմաշ տառապանքը իրավամբ ցավ է պատճառում ցանկացած ազատախոհ, արդարատենչ ու իրավատենչ մարդու : Պաղեստինի և նրա անարդար բռնազավթման և միլիոնավոր մարդկանց տարհանման ու հերոս այս ժողովրդի սխրալի դիմադրության պատմությունը լի է վայրիվերումներով: Պատմության մանրակրկիտ ուսումնասիրությունը վկայում է, որ պատմության որևէ ժամանակահատվածում աշխարհի որևէ ժողովուրդ նման ցավի ու տառապանքի և նման անարդար վերաբերմունքի ականատես չի եղել, որի ընթացքում վերտարածաշրջանային մի սադրանքով մի ամբողջ երկիր բռնազավթվի և մի ժողովուրդ տարհանվի իր տնից ու հայրենիքից և նրա փոխարեն այլ մեկն այդտեղ ուղարկվի, իրական մի գոյություն անտեսվի և նրան փոխարինի կեղծ մի գոյություն: Սակայն սա էլ պատմության աղտոտ էջերից մեկն է, որ մյուս աղտոտ էջերի նման կամոքն Աստծո և նրա օգնությամբ փակվելու է: Քանի որ Աստված Ղուրանում ասել է. «Չարը ոչնչանալու է» (Իսրա, 81)ու մի այլ տեղ նշել է. «Իմ ազնիվ ծառաները ժառանգելու են Երկրի իշխանությունը» (Անբիա, 105)»:

 

 

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշելով, որ այս համաժողովը գումարվում է համաշխարհային ու տարածաշրջանային ամենաբարդ պայմաններում ասաց. «Մեր տարածաշրջանը, որ միշտ համաշխարհային սադրանքի դեմ մղած պայքարում պաշտպան է կանգնել Պաղեստինի ժողովրդին, այս օրերին մատնված է անհանդարտության ու բազմաթիվ ճգնաժամերի: Տարածաշրջանի մի քանի երկրներում գոյություն ունեցող ճգնաժամերը պատճառ են դարձել, որ Պաղեստինի հարցի և Երուսաղեմի փրկության սրբազան իդեալի հանդեպ հովանավորությունը նվազի»: Նա հավելեց. «Նրանք ովքեր այս տարածաշրջանում ծնունդ են տվել Սիոնիստական ռեժիմին, որպեսզի երկարատև մի բախում պարտադրելով կանխեն տարածաշրջանում կայունությունն ու առաջադիմությունը, այսօր գտնվում են հիշյալ սադրանքների թիկունքում, որպեսզի թուլացնեն մուսուլման ժողովուրդներին և նրանց ուշադրությունը շեղեն Պաղեստինի իդեալից»:

Պաղեստինցիների բնակարաններն ավերվում են Սիոնիստական ռեժիմի կողմից

Նա ընդգծեց, որ թշնամու նպատակն է Պաղեստինի հարցը հանել առաջնահերթությունների ցանկից, սակայն չնայած բոլոր մեծ ու փոքր տարաձայնություններին, Պաղեստինի հարցը համարվում է իսլամական աշխարհի ու աշխարհի ազատախոհների գլխավոր գերակայությունն ու նրանց միասնականության առանցքը:

 

 

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ասաց. «Պաղեստինի ժողովրդի վայրագ բռնաճնշումը, ծավալուն ձերբակալությունները, սպանությունները, կողոպուտը, այս ժողովրդի տարածքների բռնազավթումն ու այդտեղ նրանց համար քաղաքավանների կառուցումը,Սուրբ  քաղաք՝ Երուսաղեմի  և «Ալ-Աղսա» մզկիթի, նաև իսլամական ու քրիստոնեական այլ սրբավայրերի ինքնության ու դիմագծի խաթարման ուղղությամբ ջանքերը, քաղաքացիների տարրական իրավունքների ոտնահարումը և բազմաթիվ այլ չարագործություններ դեռ շարունակվում են ու վայելում են ԱՄՆ-ի ու արևմտյան որոշ պետությունների համակողմանի հովանավորությունը և դժբախտաբար միջազգային արժանի արձագանք չեն գտնում:

Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները Պաղեստինի ժողովրդի դեմ

 

Նա մատնանշելով, որ Սիոնիստական ռեժիմի թուլացման ու նաև նրա գլխավոր դաշնակիցների, հատկապես ԱՄՆ-ի տկարացման նշանները երևան են եկել, ընդգծեց. «Համաշխարհային մթնոլորտը հետզհետե հակվում է Սիոնիստական ռեժիմի թշնամական, անօրինական ու անմարդկային քայլերի դիմակայման կողմը»:

Իրանի իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը այս Սրբազան տարածքի ու «Ալ-Աղսա» մզկիթի պաշտպանության առաքելությունը մեծ պատիվ համարելով Պաղեստինի ժողովրդի համար, որը նրան է շնորհվել բարձրյալն Աստծո կողմից, հավելեց. «Այսօր երրորդ անգամ զավթված տարածքներում սկսված ինթիֆադան, նախորդ երկուսից առավել բռնահարված, սակայն փայլուն ու հուսալի շարունակում է իր երթը և կամոքն Աստծո կտեսնեք, որ այս ինթիֆադան կկերտի պայքարի պատմության կարևոր մեկ փուլը և այլ պարտություն կպարտադրի բռնազավթիչ ռեժմին»: ՆՎ Այաթոլլահ Խամենեին սխալ համարելով իրատեսության ու պաղեստինցիների նվազագույն իրավունքների պահպանման պատրվակով Իսրայելի հետ հաշտության նախագիծը, ընդգծեց, որ Սինոիստական ռեժիմի ապօրինի գոյությունը պայանավորված է Պաղեստինի ինքնության ու գոյության հետզհետե ոչնչացմամբ: Նա հավելեց. «Այդ պատճառով պաղեստինյան ինքնության պահպանումը և այս բնական ու իրավացի ինքնության բոլոր նշանների պաշտպանությունը բոլորի պարտականությունն է և սրբազան ջիհադ է համարվում»:

 

Պաղեստինի ինթիֆադայի միջազգային 6-րդ համաժողով

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ակնարկելով Սիոնիստական ռեժիմի հետ հաշտության գործընթացի ձախողմանն, ասաց. «Պաղեստինի ժողովուրդն այսօր իր անցյալ երեք տասնամյակների վկայականում ունի երկու տարբեր ձևաչափերի փորձը և ըմբռնել է իր պայմանների հետ դրանց համապատասխանության չափը: Հաշտության գործընթացի դիմաց գտնվում է սուրբ ինթֆադայի հերոսական ու հարատև դիմադրության ձևաչափը, ինչը մեծ ձեռքբերումներ է ունեցել այդ ժողովրդի համար»: Նա հայտնի վկայական ունեցող կենտրոնների կողմից դիմադրության հարձակման ենթարկվելը և կամ ինթիֆադան հարցականի տակ տարվելը դիմադրության ձեռքբերումների հետևանքը համարելով և ակնարկելով ինթիֆադան շեղելու համար որոշ կեղծ բարեկամների ջանքերին ասաց. «Նրանք հավակնում են, որ դիմադրությունը չնայած մի քանի տասնամյակ տևած իր գոյությանը, դեռ չի կարողացել իրագործել Պաղեստինի փրկության նպատակը, հետևաբար պիտի վերանայվի: Ի պատասխան պիտի ասել, որ ճիշտ է, որ դիմադրությունը դեռ չի կարողացել իրագործել Պաղեստինի լիարժեք փրկության իր նպատակը, սակայն դիմադրությունը կարողացել է կենդանի պահել Պաղեստինի հարցը:  Պիտի տեսնել որ եթե չլիներ դիմադրությունը, այսօր ի՞նչ պայմաններում հայտնված կլինեինք: Դիմադրության գլխավոր նվաճումը սիոնիստական նախագծերի դիմաց հիմնական խոչընդոտներ առաջացնելն է: Դիմադրության հաջողությունը թշնամուն պատերազմ պարտադրելու մեջ է, այսինքն կարողացել է պարտության մատնել Սիոնիստական ռեժիմի գլխավոր ծրագիրը, որն էր՝ ողջ տարածաշրջանին տիրապետելը:

 

 

 

Իրանի իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը պարզաբանելով դիմադրության ձեռքբերումներն ու Սիոնիստական ռեժիմի ընչաքաղցական քաղաքականությունների դիմակայման ուղղությամբ դրա որոշիչ դերակատարությունը, ընդգծեց. «Եթե դիմադրությունը նեղ կացության մատնած չլիներ Սիոնիստական ռեժիմին, այսօր այդ ռեժիմը ոտնձգած պիտի լիներ տարածաշրջանի տարբեր երկրները՝ սկսած Եգիպտոսից մինչև Հորդանան, Իրաք ու Պարսից ծոց: Այո սա կարևոր նվաճում է, սակայն սա դիմադրության միակ նվաճումը չէ և Լիբանանի հարավային հատվածի ու Գազայի ազատագրումը Պաղեստինի փրկության գործընթացում երկու կարևոր փուլային նպատակների իրագործումն է, որը կարողացավ հակառակ դարձնել Սիոնիստական ռեժիմի աշխարհագրական ծավալման գործընթացը»: 1980-ական թվականներից հետո Սիոնիստական ռեժիմը ոչ միայն կարողացավ նոր տարածքներ ոտնձգել, այլև դրա նահանջը սկսվեց Լիբանանի հարավից նվաստացուցիչ հեռացմամբ ու հետո էլ Գազայից նվաստացուցիչ նահանջով: Լիբանանի 33-օրյա և Գազայի 22-օրյա, 8-օրյա և 51-օրյա պատերազմներում էլ չնայած բազմաթիվ ոճրագործություններին, Սիոնիստական ռեժիմը չկարողացավ իրագործել իր նպատակներից որևէ մեկը և իրականության մեջ պարտություն կրեց:

 

Պաղեստինի ինթիֆադայի միջազգային 6-րդ համաժողով

 

Ընդգծելով Սիոնիստական ռեժիմի ներկայության վտանգներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը,Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ասաց, որ դիմադրությունն իր աշխատանքը շարունակելու համար օժտված պիտի լինի բոլոր անհրաժեշտ հնարավորություններով և աշխարհի բոլոր ազատախոհները պարտականություն ունեն ապահովել արևմտյան ափին դիմադրության հիմնական կարիքները»: ՆՎ Այաթոլլահ Խամենեին ասաց, որ դիմադրությունն ու Պաղեստինը շատ ավելի արժեքավոր ու վեհ են նրանից, որ իսլամական ու արաբական երկրների միջև տարաձայնությունների և կամ էլ երկրների սահմաններից ներս ներքին տարաձայնությունների կամ ազգամիջյան ու միջդավանական տարաձայնությունների թեմա դառնան: Նա նաև ընդգծեց. «Դիմադրության պաշտպանությունը մեր բոլորի պարտականությունն է և որևէ մեկն իրավունք չունի ցուցաբերած օժանդակության դիմաց որևէ ակնկալիք ունենալ»: Նա ի դեպ, հավելեց. «Օժանդակության միակ պայմանն այն է, որ այն հատկացվի Պաղեստինի ժողովրդի հզորացմանն ու դիմադրության կառույցների ամրապնդմանը»: Նա նաև ասաց. «Իսլամական դիմադրության խմբերի հետ մեր խոր կապերը միայն պայմանավորված են դիմադրության սկզբունքի հանդեպ նրանց հավատարմությամբ:

Պաղեստինի ինթիֆադայի միջազգային 6-րդ համաժողով

 

ՆՎ Այաթոլլահ Խամենեին կարևորելով հանուն Պաղեստինի ջիհադական ծրագրի հիման վրա ազգային միասնականության անհրաժեշտությունն ասաց. «Տարաձայնությունների և հայացքների ու ճաշակների տարբերության կառավարումը արվեստ է, որը պիտի օգտագործվի բոլոր գլխավոր հոսանքների կողմից և նրանք այնպես պիտի մշակեն իրենց պայքարի ծրագիրը, որ միայն թշնամու վրա ճնշում գործադրեն ու պայքարի հզորացման պատճառ դառնան»:

Նա ասաց, որ եթե դիմադրության որևէ հոսանք նման թակարդի մեջ ընկնի, այս ժողովուրդն անցյալի նման կարող է վերարտադրել իր կարիքները: Եթե մի խումբ փորձի դիմադրության դրոշը վայր դնել, վստահ մեկ այլ խումբ Պաղեստինի ժողովրդի սրտից ելնելով կպարզի այդ դրոշը:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն իր ելույթի ավարտին այս նստաշրջանն ընդհանրությունների շուրջ միասնականության և տարաձայնությունների սանձման ձևաչափ համարեց և հույս հայտնեց, որ տարաձայնությունների կարգավորմամբ Մահմեդական ժողովուրդների առավել հզորացման ենթահող կստեղծվի:

 

 

 

 

Պիտակ