Մարտ 12, 2017 10:56 Asia/Tehran

2017թ. մարտի 6-ին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենին հանդիպել է«Լույսի ուղևորներ» (Ռահյանե նուռ) ճամբարների կամզակերպիչներին: Բարձր գնահատելով նրանց աշխատանքը, առաջնորդն ասել է. «Սա շատ կարևոր քայլ է, որպեսզի  ճիշտ օգտագործենք այն հարստությունը, որը մեծ ծառայություն մատուցեց Իրանի սրբազան պաշտպանության տարիներին»:

Իրանում արդեն 20 տարի կազմակերպվում են ճամբարներ, որոնք նման են ուխտագնացության: Ճամբարները կազմակերպվում են «Ռահյանե նուռ» կամ «Լույսի ուղևորներ» անվամբ: Ճամբարների կազմակերպման նպատակն է  մեկ անգամ ևս արժևորել Իրանի Սրբազան պաշտպանությունը: Այդ ճամբարների ժամանակ կազմակերպվում են ուխտագնացություններ դեպի պատերազմական շրջաններ, որտեղ բազմաթիվ երիտասարդներ զոհել են իրենց կյանքը` հանուն ԻԻՀ տարածքային ամբողջականության, այն ժամանակ, երբ Իրաքը հարձակվեց Իրանի վրա:  Սկզբում ճամբարները ուսանողական էին և կազմակերպվում էին հենց ուսանողների կողմից: Սակայն այսօր այդ ճամբարներին մասնակցում է  ավելի քան 5 միլիոն մարդ: Հարկ է նշել, որ ուխտագնացությունը տեղի է ունենում հատկապես դեպի երկրի հարավային շրջաններ: Երբ  ուխտագնացությունն  սկսեց ստանալ ավելի մեծ ծավալներ, Իրանում Սրբազան պաշտպանության արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծեց «Լույսի ուղևորներ» անունով կենտրոնական գրասենյակ, որի պարտականությունն է հետևել ուխտագնացությունների   կազմակերպման ընթացքին:

 Կամավորական խմբերը ՝  Սրբազան պաշտպանության ճակատում

 

1978թ, իմամ Խոմեյնիի  առաջնորդությամբ, Իրանում հաղթեց իսլամական հեղափոխությունը: Երկու տարի անց, Իրանի  ժողովուրդը   Իրաքի վարչակազմի ղեկավար Սադդամի կողմից ներքաշվեց անհավասար ու անմարդկային պատերազմի մեջ: Պատերազմը տևեց 8 տարի: Այն ժամանակ Իրանում հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել և երկիրը չուներ համապատասխան սպառազինություն: Սակայն Աստծո կամոք և ժողովրդի միասնության շնորհիվ, Իրանը հաղթեց: Պատերազմում նահատակվեցին 200 000 իրանցիներ` հանուն Իրանի տարածքային ամբողջականության և իսլամական արժեքների: Նահատակների միջին տարիքը 22 տարեկան էր: Իսկ դա ապացուցում է, որ երիտասարդների դերը հաղթանակում շատ մեծ էր:

 

2017թ մարտի 6-ին, Իրանի իսլամական հեղափոխության  մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենին հանդիպեց  «Լույսի ուղևորներ»  ճամբարմների կամզակերպիչներին: Բարձր գնահատելով նրանց աշխատանքը, առաջնորդն ասել է.«Սա շատ կարևոր քայլ է, որպեսզի ճիշտ օգտագործենք այն հարստությունը, որը մեծ ծառայություն մատուցեց Իրանի սրբազան պաշտպանության տարիներին: Յուրաքանչյուր ժողովրդի մեծ օրերը այն օրերն են, երբ մարդկանց ձեռքով  տեղի է ունենում մի աստվածային իրադարձություն: Եվ սա կոչվում է  աստվածային օրեր: Ղուրանը պատվիրում է  մեծարել նման օրերը»:

Իսլամական հեղափոխության  առաջնորդը կարևորել է աշխատանքի զարգացումը, մոլորվելուց  և միապաղաղությունից զգուշանալը: Անդրադառնալով  իմամ Ալիին , Այաթոլլահ Խամենեին նշեց,որ Իմամ Ալին ասում է. «Նա, ում երկու օրը հավասար լինեն, վնասարար է»:Գերապատիվ առաջնորդը հավելեց․-«Ուրեմն բոլոր գործերում, այդ թվում`«Լույսի ուղևորների» աշխատանքում, պետք է առաջադիմության ականատես լինենք ու անկախ տվյալներից, տեսնենք արդյունքը»: Իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է. «Յուրաքանաչյուր երկիր ունի հարստություններ: Իսկ մեր երկիրը բացի նյութական հարստությունից, ունի նաև մշակութային այնպիսի հզոր հարստություն, որը կոչվում է  հավատք առ Աստված, հավատք առ Ջիհադ և հավատք առ Դիմադրություն» :

Իրանի իսլամական հեղափոխության  մեծարգո առաջնորդը  հանդիպել է«Լույսի ուղևորներ»  ճամբարների կամզակերպիչներին

 

Նրա խոսքերով. "Նրանք, ովքեր պայքարում են, սակայն  չեն հավատում Աստծուն, ինչպես  ժամանակին շահի ռեժիմի դեմ պայքարող մարքսիստները, չունեն ապավեն: Իսկ երբ ոգևորությունը իջնում է , նրանք հուսալքվում են: Հավատքի առանձնահատկությունն այն է, որ մարդու մեջ մշտապես արթուն է  պահում պայքարի զգացողությունը, ինչը համարվում է  մշակութային մեծ արժեք": Անդրադառնալով բռնատեր ուժերի դեմ պայքարի կարևորությանը, Այաթոլլահ Խամենեին նշել է, որ դա ևս մեծ արժեք է, որն ունի Իրանի ժողովուրդը: Նա հավելել է. "Եթե մենք ցանկանանք հաշվել մեր մշակութայն հարստությունները, կունենանք մի երկար ցուցակ, որը միայն մեզ է պատկանում: Իսկ դա մեզ ուժ է տալիս դրանք պահպանելու,  հրապարակում մնալու և ավելի մեծ գործեր անելու համար": ԻԻՀ առաջնորդը նշել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակը տեղի ունեցավ հենց այդ մշակութային հարստությունը հրապարակ բերելու շնորհիվ: Նա ասել է. "Թուլության զգացողությունը առիթ է տալիս թշնամուն մեծացնելու ճնշումը: Այդպես Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմում թշնամին մտածեց, թե հեղափոխությունը թուլացրել է իրանցներին և դա հարմար առիթ է հարձակվելու երկրի վրա": "Իսկ եթե ցանկանում եք թշնամուն հրաժարեցնել ձեր վրա հարձակվելու մտքից, երբեք Ձեզ թույլ մի զգացեք: Չեմ ասում, որ խաբեք, ասելով, թե ուժեղ եք: Մենք պետք է ցույց տանք մեր ուժեղ կողմերը". հավելել է նա:

 

Այաթոլլահ Խամենեին հավելել է. "Պատերազմի ժամանակ մենք թույլ էինք այն ուժի ու սպառազինության դեմ, որ կիրառվեցին մեր դեմ: Թշնամին հեշտությամբ գրավեց մի քանի քաղաքներ: Սակայն իմամ Խոմեյնիի ղեկավարության շնորհիվ, հեղափոխական և իսլամական ուժերը հասկացան իրենց ուժեղ կողմերը և դրանից հետո կարողացան ուժ գտնել ու պայքարել թշնամու դեմ": Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով. "Ուժը միայն ռազմաճակատ գնալը չէ, այլ նաև ճիշտ կռվելը: Եվ պատերազմի ընթացքը փոփոխվեց:

 

Պատերազմից մեկուկես տարի անց, "Ֆաթհ ալ Մոբին" գործողության ընթացքում մենք գերի վերցրեցինք հազարավոր իրաքցիների": Քննադատելով որոշ անձանց, ովքեր չեն ցանկանում խոսել Սրբազան պաշտպանության մասին, ասելով, որ դա պատերազմի քարոզչություն է, Իսլամական հեղափոխության առաջնորդը  նշել է. "Նրանք շփոթում են այս երկուսը:

 

Նախ հարց է ծագում` պատերզմը լավ է թե վատ: Բնականաբար, պատերազմը դաժան երևույթ է: Պատերազմ ,այսինքն` սպանություն, ոչնչացում, վիրավորում: Իհարկե սա այլ հարց է: Սակայն կա մեկ այլ հարց: Երբ մի ժողովրդի վրա հարձակվում են, եթե այդ ժողովուրդն իր ողջ ուժը չկենտրոնացինի ու չկանգնի թշնամու դեմ, կոչնչանա: Սրբազան պատերազմը կենսական նշանակություն ուներ մեր ժողովրդի համար; Դա շնչելու նման մի բան էր: Եթե չշնչեինք, կմեռնեինք": Այնուհետ խոսելով Սրբազան պատերազմի ձեռքբերումների մասին, առաջնորդը նշել է, որ այդ ձեռբերումները մշակութային մեծ հարստություն են, որը ճիշտ օգտագործելը տեխնոլոգիա է: Իսկ այդ տեխնոլոգիաներից է «Լույսի ուղևորներ»  ուխտագնացությունը:

 

 

Նա ասել է. "Այս շարժումը պետք է շարունակվի և թարմանա: Պետք է այն ճիշտ ձևով ծրագրել ու կազմակերպել,  որպեսզի ամեն տարի ավելի լավ արդյունքներ արձանագրվեն":  Իսլամական հեղափոխության  առաջնորդի խոսքերով . "Նրանք, ովքեր մասնակցում են այս ուխտագնացություններին, պետք է մի բան սովորեն: Նրանց և Սրբազան պաշտպանության մեջ պետք է հաստատել մի անքակտելի կապ, որը նրանց կյանքը կիմաստավորի":

 

Նրա խոսքերով "Մշակութային ինչպես նաև տնտեսական հարցերում պետք է ունենալ արտադրություն: Հակառակ դեպքում կզգացվի ներկրման կարիք: Թշնամին փափագում է, որ դուք, որ այսօր իմամի սիրով, հեղափոխության սիրով, կրոնական, իսլամական ու հեղափոխական արժեքների սիրով եք շնչում, հրաժարվեք դրանցից   ու դառնաք աևմտյան  գաղափարախոսությունից ու մշակույթից կախված տարրեր: Անդեմ մի տարր, որը ոչ մի օգուտ չի կարող տալ իր երկրին, իրեն և իր ապագային": Իսլամական հեղափոխության առաջնորդըլ  նշել է, որ ռազմական հրաձակումը մեծացնում է  մարդկանց պատպանվելու շարժառիթը, իսկ մշակութային հարձակումը թուլացնում է մարդկանց կամքը: Նրա խոսքերով, դրա դեմ պայքարելու լավագուն միջոցը մշակութային արտադրությունն է: Իսկ  այդ արտադրության լավագույն օրինակը "Լույսի ուղևորներ" ուխտագնացությունն է: Գերապատիվ առաջնորդը, ով մի քանի անգամ մասնակցել է այս ուխտագնացություններին, դիմելով դրա կազմակերպիչներին ասել է, .

 

"Այս էքսկուրսիաների մասին ձեր զեկույցնեը լրացրեք իմաստությամբ, ճշմարտությունը ներկայացնելով, սրբազան պաշտպանության արժեքները ճիշտ ներկայացնելով": "Ընդհանրապես պետք չէ չափազանցնել, կամ այնպես խոսել, թե նահատակներն ու հերոսները եղել են հատուկ մարդիկ: Ոչ: Նրանք պարզապես մեզանից ավելի լավ են կյանքը հասկացել և ապավինել են Աստծուն : Եվ Աստված նրանց ուշադրություն է  դարձրել ու շնորհել իր բարիքները". ասել է նա:

Իր ելույթի վերջում, ԻԻՀ առաջնորդը «Լույսի ուղևորներ»  ուխտագնացության  կազմակերպիչներին հաջողություն և աստվածային բարիքներ է մաղթել:

«Լույսի ուղևորներ»  ճամբարների կամզակերպիչները հանդիպել են Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ

 

Պիտակ