Ապրիլ 29, 2017 16:48 Asia/Tehran

Թեև արդեն երկու շաբաթ է անցնում Սիրիայի Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ-ի իրականացրած ավիահարձակումներից, սակայն այնուամենայնիվ այդ իրադարձությունն ունի դեռևս չբացահայտված կողմեր, որոնց փորձելու ենք անդրադառնալ այս զրույցում:

2017 թվականի ապրիլի 7-ին «Շայրաթ» ավաբազան հայտնվեց ԱՄՆ բանակի հարձակումների թիրախում: Հարձակման նպատակների, կիրառված տախտիկաների ու այլ կողմերի մասին քիչ է խոսվել: 

ԱՄՆ կառավարության կողմից հարձակման պատճառը ապրիլի 4-ին Սիրիայի կողմից Խան Շեյխունի դեմ իրականացված քիմիական հարձակումն է հայտարարել: Մինչդեռ ոչ միայն Խան Շեյխունի դեմ Սիրիայի կառավարության կողմից քիմիական հարձակումն ապացուցող ոչ մի փաստ չի ներկայացվել, այլև ԱՄՆ-ը չի համաձայնել տարածքի դեմ քիմիական հարձակման հարցով միջազգային ստուգումներ իրականացնելու Սիրիայի կառավարության պահանջին: Միջազգային հարցերով ամերիկացի փորձագետ ՝ պրոֆեսոր Թեոդոր Պոստելը քիմիական զենքերի մասին իր հոդվածում գրել է.«Բացառվում է այն վարկածը, որ Խան Շեյխունի դեմ կիրառված քիմիական ռումբն ընկած լինի երկնքից: Դա եղել է հենց ցամաքային տարածքում և պայթեցվել է որոշ անձանց ձեռքով»: Սիրիայի նախագահ ՝ Բաշշար Ասադը ևս հաստատել է , որ Խան Շեյխունի դեմ քիմիական հարձակումը կեղծ  է եղել:

Սա առաջին անգամ չէ, որ մի կեղծ հանցագործություն հիմք է հանդիսանում ռազմական քայլի իրականացման համար և անկասկած չի լինելու նաև վերջինը: 1990 թվականի հոկտեմբերին և «Փոթորիկ անապատում» գործողության ընթացքում, Իրաքի դեմ պատերազմի հարցում իր երկրի հանրային կարծիքը համոզելու համար, ԱՄՆ կառավարությունը դիմեց այս մեթոդին: Քուվեյթցի 15-ամյա աղջնակն իր ինքնությունը գաղտնի պահելու համար ներկայանում էր  Նայերե անվամբ: Վերջինս ականատեսն էր իրաքցի զինծառայողների քայլերին, որոնք երեխաներին հանելով անկուբատորի սարքից, թողնում էին սառը հատակի վրա : ԶԼՄ-ները  պարբերաբար հաղորդում էին նրա խոսքերը ՝ ինչպես տեղի ունեցավ Խան Շեյխունի երեխաների մասին տեսանյութերի տարածման դեպքում: Ավելի ուշ, պարզ դարձավ, որ Նայերեն եղել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ, Սաուդ Նասիր Ալե-Սաբահի դուստրը և ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանը: Ամբողջ պատմությունը կեղծ էր, սակայն այնուամենայնիվ թողեց սպասվող ազդեցությունը: 2003 թվականին Իրաքի դեմ ԱՄՆ-ի և Բրիտանիայի պատերազմի ժամանակ, ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Քալին Փավելը խոստովանել էր, որ 2003 թվականին Իրաքի քիմիական սպառազինության գործարանների մասին կեղծ տեղեկություններն ու լուսանկարները եղել են ԱՄՆ կառավարության տրամադրության տակ: Փաստերը Ահմեդ Չելբիին էին ներկայացվել Ռաֆեդ Ալ-Ջենաբիի կողմից: Ավելի ուշ պարզվեց, որ Ալ-Ջենաբին եղել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի լրտեսը:

Սիրիայի դեմ ռազմական հարձակումն իրականացնելուց առաջ, ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանին տեղյակ էր պահել այդ մասին: Դա չի կարելի որակել այդ  հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործակցության առկայություն: Դրանից կարելի է եզրակացնել, որ ամերիկացիները չէին ցանկանում անակնկալ հարձակումներով վնասել «Շայրաթ» ավիաբազում ռուսական կործանիչներին : Ամերիկացիներին մտահոգում էին չհաշվարկված քայլի հետևանքները: Մյուս կողմից, ռուսները Սիրիայի կառավարությանը տեղեկացրել էին ավիաբազայի վրա հարձակման ԱՄՆ-ի նպատակների մասին, հետևաբար սիրիացիները ևս բազայից հեռացրել էին  մի քանի ինքնանթիռներ:

Իսկ ինչ վերաբերում է հարձակման տակտիկաներին, պետք է նշել, որ«Շայրաթ» ավիաբազայի  վրա թափված  59 հրթիռներից միայն 26-ն են դիպչել թիրախին: Տեղեկություններ կան այն մասին, որ կիրառված հրթիռներից կեսից ավելին աննպատակ են արձակվել և առանձնապես ծանր վնասներ չեն պատճառել: 

Խան Շեյխունի դեմ Սիրիայի կառավարության դերակատարությունն ապացուցող փաստերի բացակայությունը, միջազգային մասշտաբով հետաքննություններին չհամաձայնելը , բոլորը վկայում են այն մասին, որ հարձակումը եղել է ոչ թե Սիրիայի ներքին իրադարձություններին հակադարձ քայլ , այլև Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի ուժի ցուցադրման և նախագահին ազդեցի դեմք ներկայացնելու փորձ: Independent բրիտանական օրաթերթում լույս տեսած հոդվածում, Ռաբերթ Ֆիսքը գրել է.-«ԱՄՆ նախագահի մասին տեսակետները փոխվել են այն օրվանից, երբ նա որոշեց ավելի ինտենսիվորեն միջամտել Սիրիայի զարգացումներին: ԱՄՆ նախագահը գնալով ավելի վտանգավոր քայլեր է անում ՝ իսկ աշխարհն ավելի լուրջ է ընդունում նրա խելահեղությունները: Այն օրվանից , երբ նա սկսեց միջամտել  Եմենի դեմ պատերազմի հետ կապված հարցերին, հրթիռներ արձակեց Սիրիայի կողմը և ռմբակոծեց Աֆղանստանը: Նույնիսկ ամերիկյան լրատվամիջոցները սկսել են ավելի հարգալի վերաբերմունք ցուցաբերել Թրամփի նկատմամբ»:

Ուստի կարելի է ասել, որ Թրամփի կառավարությունում , կրկին անգամ պատերազմը վերագտնել է իր դիրքը ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության դաշտում, որի նպատակն է ԱՄՆ-ին հզոր երկիր , իսկ նախագահ Թրամփին ՝ ազդեցիկ դեմք ներկայացնելը: Հաշվի առնելով ԱՄՆ գործող կառավարության համար պատերազմի ունեցած նշանակությունը, ոմանք համոզված են, որ ԱՄՆ-ը հավանաբար սահմանափակ հարձակում է իրականացնելու նաև Համայի նահանգի զորակայանում:

«Շայրաթ» ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի ռազմական քայլը ՝ տարածաշրջանում իրավիճակը բարդացնելուց և բանակցային գործընթացը խափանելուց բացի,  երկու պատգամ է փոխանցում: Առաջինն այն, որ կրկին անգամ պարզվեց, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը հակամարտելու ցանկություն չունեն : Այդ մասին է վկայում Ռուսաստանի կողմից «Ս-300» և «Ս-400» համակարգերի աշխատանքի դադարեցումը: Այլ խոսքով, ԱՄՆ-ը և Ռուսաստանը փորձում են միմյանց հետ հաշվարկված համագործակցություն ունենալ: ԱՄՆ-ի հարձակումը թշնամական որակելու և Սիրիայի ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության կասեցման նման քայլերը համարվում են «Շայրաթ»ավիաբազայի վրա հարձակման նկատմամբ Մոսկվայի կողմից չեզոք ու անկողմնակալ պահվածք: Այդ վերաբերմունքը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, Մոսկվան խուսափում է ցանկացած ագրեսիվ  քայլից: Մյուս պատգամը հետևյալն է, որ վերջին կիսամյակում ԱՄՆ-ը զրկվել է Սիրիայի ճգնաժամի հարցում իր դերակատարությունից ՝ բավարարվելով ընդունել այն փաստը, որ տվյալ հարցում Ռուսաստանն է համարվում առաջատար երկիրը: Վաշինգտոնն այսօր փորձում է վերականգնել իր նախկին դիրքը: Այլ խոսքով, ԱՄՆ-ն անկարող է ճգնաժամի հարցում հանդես գալ երկրորդական դերով : Նա միշտ էլ ձգտել է առաջին դերին ու առաջատարի պաշտոնին: ԱՄՆ նորակազմ կառավարության այդ նպատակը կարող է բարդացնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման քաղաքական լուծման գործընթացը:

 

 

Պիտակ