Ապրիլ 30, 2017 21:29 Asia/Tehran

ԱՄՆ-ի ռազմական գործողության անցյալը վկայում է, որ այդ երկիրը քիմիական զենքերի օգտագործման առաջատարներից է եղել իր թշնամիների դեմ: Եթե պատմությունը ուսումնասիրենք, ապա կարող ենք տեսնել որ ԱՄՆ-ը ոչ սովորական զենքեր է օգտագործել տեղացի կարմրամորթների դեմ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք ԱՄՆ-ի կողմից քիմիական զենքերի կիրառման դեպքերի մասին:

Քիմիական սպառազինության կիրառումն այսօրվա պատերազմներում համարվում է միջազգային օրենքների և մարդու իրավունքների խախտում: Քիմիական զենքերը բաղկացած են քիմիական վտանգավոր նյութերից, ինչը զանգվածային կոտորելու մեծ հատկություն ունեն: Քիմիական սպառազինության նյութերը կարող են ներթափանցել շենքերի և մեքենաների մեջ և մի քանի վարյկյանում սպանել մարդկանց կամ կենդանիներին:

Քիմիական զենքերը և զանգվածային կոտորածը

Պատերազմներում քիմիական սպառազինության կիրառումն պատմական անցյալ ունի, ինչի պատճառով միջազգային հասարակությունը  ջանում է օրինական ձևով արգելել դրա օգտագործումը:

Առաջին անգամ 1675 թ.-ին քիմիական պարունակությամբ գնդակների կիրառումը արգելելու մասին պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի և Գերմանիայի միջև Ստրասբուրգում: Այնուհետև քիմիական զենքերի արտադրման տեխնոլոգիայի զարգացումով 1874 թ.-ին պատերազմների օրենքների մասին ստորագրվեց Բրյուսելի կոնվենցիան, որով արգելվում էր թունավոր նյութերի կիրառումը պատերազմներում: Ավելի ուշ, 1899 թ.-ին Հաագայի խաղաղության կոնֆերանսում  ստորագրվեց Հաագայի պայմանագիրը, որով արգելվում էր թունավոր գազի կիրառումը պատերազմներում:  

Վերջապես Սադդամ Հոսեյնի ռեժիմի կողմից Իրանի դեմ քիմիական զենքերի կիրառումից ստեղծված սարսափի հետևանքով միջազգային հանրությունը 1990 թ.-ին մի պայմանագիր ձևակերպեց, որով արգելում էր քիմիական սպառազինության արտադրումն ու կիրառումը  ամբողջ աշխարհում: Քիմիական սպառազինության արտադրումը, պահեստավորումը և կիրառումն արգելող կոնվենցիան ստորագրվեց 1993 թ.-ի հունվարին և ի վերջո այն գործադրվեց 1997 թ.-ին:  

Չնայած քիմիական զենքերի արգելման ուղղությամբ գործադրված միջազգային ջանքերին, ցավոք Արևմտյան որոշ երկրներ պատերազմների ընթացքում օգտագործել են քիմիական զենքեր: ԱՄՆ-ն բազմաթիվ պատերազմներ հրահրելով աշխարհում անցյալ տարի ևս աշխարհի շատ տարածքներում ոճրագործություններ ու ավերներ է իրագործել, որի հետևանքով զոհվել են հազարավոր անմեղ մարդիկ: 2016 թ.-ին ԱՄՆ-ը ռազմական գործողություններ է իրականացրել Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի, Սոմալիի, Եմենի, Լիբիայի, Իրաքի և Պակիստանի դեմ, որի հետևանքով զոհվել են շուրջ 12000 մարդ:  

ԱՄՆ-ի օդային հարձակումները

Անցյալ տարի ԱՄՆ-ն ավելի քան 26 հազար տոննա ռումբ է կիրառել աշխարհում, որից 12 հազար տոննան օգտագործել է Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ իրականացրած հարձակումների ընթացքում: Նույն ժամանակահատվածում տասնյակ հազարավոր տոննա ռումբ է կիրառվել Աֆղանստանի, Լիբիայի Սոմալիի, Եմենի և Պակիստանի դեմ:  

Վերջերս նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ-ն հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Ալ-Շայրաթ ավիաբազայի դեմ: ԱՄՆ-ը հայտարարել է, որ այդ ռազմաբազայից Սիրիայի բանակը քիմիական հարձակում է իրականացրել Իդլիբի արվարձանում գտնվող Խան Շեյխուն տարածքի դեմ: 

Դեյլի Թելեգրաֆ օրաթերթը վերջերս անդրադարձել է ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սիրիայի նկատմամբ որդեգրած քաղաքականությանը: Դեյլի Թելեգրաֆի հոդվածագիր Ժուլիթ Սամուելի կարծիքով, Իսրայելի անվտանգության ապահովումը, Իրանի հզորացման կանխումը և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումը Դոնալդ Թրամփի հետապնդած նպատակներն են տարածաշրջանում, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելը նրա նպատակների առաջնահերթության մաս չի կազմում: 

Քիմիական զենքերի ոչնչացման պատրվակով ԱՄՆ-ն ռազմական հարձակում է իրականացրել Սիրիայի դեմ, մինչդեռ Վաշինգտոնը անգամներ տարբեր պատերազմներ հրահրելով օգտագործել է քիմիական զենքեր: 

 

ԱՄՆ-ի Քիմիական զենքերը 

Հայացք նետելով ԱՄՆ-ի պատմությանը կարող ենք տեսնել որ այդ երկիրը տեղացի կարմրամորթ բնիկների դեմ կիրառել է ոչ սովորական սպառազինություն: Սպիտակամորթ գաղթականները, որ արդիական զենքերի կիրառմամբ կարողացել էին բնիկ կարմրամորթներին հետ մղել մայրցամաքի խորքերը խաղաղություն կնքելու պատրվակով տարբեր վիրուսներով շաղախված հագուստներ  էին նվիրում նրանց, որի հետևանքով կարմրամորթները վարակվում էին Խոլերա, տիֆ և թոքախտ հիվանդություններով: Տասնյակ հազարավոր կարմրամորթներ այսպես զոհվեցին սպիտակամորթների դավադրության հետևանքով:     

Քսաներորդ դարասկզբում քիմիական զենքերը կիրառվեցին Առաջին աշխարհամարտի ընթացքում: Պատերազմի 4 տարվա ընթացքում օգտագործվեց 124 հազար տոննա քիմիական նյութեր, որի հետևանքով զոհվեցին 1 միլիոն 300 հազար մարդ, որոնցից 100-260 հազարը անզեն քաղաքացիներ էին: Առաջին աշխարհամարտին Ֆրանսիան օգտագործեց մեծ քանակությամբ քիմիական սպառազինություն: Հետագային և մինչև Երկրորդ աշխարհամարտի ավարտը Արևմտյան երկրները շարունակեցին արտադրել քիմիական զենքեր: Սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո ևս շարունակվեց քիմիական զենքերի օգտագործումը աշխարհում:  

Կարմրամորթները քիմիական զենքերի առաջին զոհերը

 

1961-1971 թթ.-ին Վիետնամի պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը հակառակորդ ուժերի դեմ կիրառեց նարնջագույն  թունավոր գազ: Չնայած ԱՄՆ-ը հայտարարել էր, որ նարնջագույն գազն օգտագործել է անտառի բույսերը և ծառերը չորացնելու համար, սակայն այդ գազը ավերիչ հետևանքներ է թողել վիետնամցի կանանց և նորածին մանուկների վրա:

Վիետնամի 10 ամյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի բանակը  ավելի քան 75 միլիոն տոննա  քիմիական թունավոր նյութեր է օգտագործել  Վիետնամի, Լաոսի և Կամբոջիայի բնակչության դեմ, որի հետևանքով զոհվել են 400  հազար մարդ և մարմնական վնասվածք են ստացել ավելի քան 4 միլիոն 550 հազար ուրիշներ: Վերջին մի քանի տասնամյակներում նաև ծնվել են շուրջ 500 հազար թերաճ մանուկներ:

ԱՄՆ-ի ոճրագործությունները Վիետնամում

 

1988 թ.-ին  երբ արդեն մարում էր Իրանի և Իրաքի պատերազմի բոցերը, ԱՄՆ-ի լրտեսական արբանյակները հայտանբերեցին որ իրանցի ուժերը ներթափանցելով  Իրաքի պաշտպանական գծում պատրաստվում են ռազմական մեծ հաջողություն արձանագրել ճակատում: Իմանալով որ Սադդամի ռեժիմի բանակը Իրանի դեմ կօգտագործի քիմիական զարին մահաբեր գազ, ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնատարները Իրանի  բանակի ուժերի տեղակայման վայրերի մասին տեղեկացրին Իրաքի բանակին: Իրաքի բանակը  ԱՄՆ-ի կողմից տրամադրված տեղեկությունների օգնությամբ 1988 թ.-ին չորս անգամ զարինի և  մանանեխի թունավոր գազերով հարձակում իրականացրեց Իրանի ուժերի դեմ: Այս հարձակումները իրականացվեցին իրանցիների և նույնիսկ Իրաքի Հալաբչե քաղաքի բնակիչների դեմ: Քիմիական հարձակումների հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հազարավոր մարդիկ և տարիներ անց դեռ տուժածները տառապում են քիմիական գազի թողած հետևանքներից:

ԱՄՆ-ն այն պայմաններում էր նման տեղեկություններ տրամադրել Սադդամի ռեժիմին, երբ վերջերս ԿՀՎ-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն 1983 թ.-ից ի վեր Վաշինգտոնը ապացույցներ ուներ Իրաքի կողմից քիմիական զենքերի կիրառման վերաբերյալ:  

Սադդամի կողմից Իրանի դեմ կիրառված քիմական զենքերի զոհերը

 

Պարտադրյալ պատերազմի տարիների ընթացքում Իրաքի բաասական ռեժիմը առնվազը 196 անգամ քիմիական հարձակում իրականացրեց Իրանի ուժերի և անզեն քաղաքացիների դեմ: Պատերազմի վերջին տարիներին Իրաքը առավել ևս քիմիական հարձակումներ իրականացրեց անզեն քաղաքացիների դեմ: Պատերազմի տարիներին Բաասական ռեժիմը  Սարդաշտ, Մարիվան,Հալաբչե, Սարփոլ Զահաբ, Գիլան Ղարբ և Օշնավիե քաղաքների ու շրջակա գյուղերի դեմ քիմական հարձակում իրականացրեց:

Քիմիական զենքերի կիրառումը Իրաքի կողմից

2003 թ.-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ իրականացրած ռազմական հարձակման ժամանակ այդ երկրի բանակը զանգվածային ոչնչացման սպառազինություն կիրառեց Բասրա և Ֆալուջա քաղաքների դեմ, որի հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հազարավոր իրաքցիներ:

Վիքիլիքսի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն Իրաքում տեղակայված ամերիկացի ուժերը մեծ քանակությամբ քիմիական սպառազինություն են ստացել: Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ի կողմից արգելված զենքերի օգտագործումը Իրաքում վնասակար հետևանքներ  է թողնել հետագա սերունդների վրա:

Հատկանշելի է, որ աշխարհի պատերազմատենչ երկները, այնպիսի պայմաններում են հակազդում Սիրիայում քիմիական զենքերի ենթադրյալ օգտագործմանը, երբ պատմության ընթացքում իրենք անգամներ այդ տեսակ սպառազինություն են կիրառել աշխարհի տարբեր վայրերում: 

 

Պիտակ