Մայիս 13, 2017 20:29 Asia/Tehran

Եվրամիությունը չնայած իր երկարամյա պատմությանը, այսօր կանգնել է լուրջ մարտահրավերների առջև, որոնք ըստ եվրոպական որոշ կառույցների ու երկրների ղեկավարների, կարող են հարցականի տակ դնել միության գոյությունը:

Այդ մարտահրավերների շարքին կարելի է դասել եվրոպական երկրներում առաջացած ֆինանսական ու տնտեսական ճգնաժամերը և փախստականների ճգնաժամը: Վերջերս մի քանի երկրներ դուրս եկան ԵՄ կազմից: Դրանց թվում էր նաև Բրիտանիան: Արդյունքում այսօր Եվրոպայում զարգանում է  ազգայնական գաղափարախոսությունը: Մյուս կողմից, այն երկրների միջև, որոնք անդամակցում են Եվրամիությանը, նկատելի է տարաձայնությունների խորացումը: Բացի դրանից, այսօր եվրոպական երկրներում տարածվում է ահաբեկչությունը և խորանում են էկոլոգիական խնդիրները: Դա այն դեպքում, երբ եվրոպացիները բացասական վերաբերմունք ունեն Եվրամիության նկատմամբ: Եվրոպացիները Եվրամիությանը մեղադրում են այն բանում, որ չի կարողանում հարթել  եվրոպական երկրների ֆինանսական ու  տնտեսական ճգնաժամերը: Այդ պատճառով էլ որոշ երկրներ հիասթափվել են ու ցանկություն  հայտնել դուրս գալ ԵՄ կազմից: Փորձագետների կարծիքով, Եվրամիությանը անհրաժեշտ են շատ արագ ռեֆորմներ, հատկապես` տնտեսական  և սոցիալական ոլորտներում: ԵՄ կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Դա տեղի ունեցավ հատկապես այն ժամանակ, երբ 2016 թ. հունիսի 23-ին բրիտանացիները որոշեցին դուրս գալ միության կազմից: Այս քայլը նախազգուշացում էր ԵՄ ղեկավարներին, որպեսզի ավելի լուրջ խորհեն այն մասին, որ այս եվրոպական կառույցն անկարող է լուծել անդամ երկրների խնդիրները` տնտեսական, ֆինանսական  և էմիգրացիայի հետ կապված: Բրիտանացիները իրենց որոշմամբ ցանկանում էին ազատվել ԵՄ սահմանած օրենքներից ու սահմանափակումներից: Սակայն Եվրահանձնաժողովի նախագահ` Ժան Կլոդ Յունկերը միայն Բրիտանիայի կառավարությանը չի մեղադրում ԵՄ կազմից դուրս գալու  համար: Նա մեղադրում է  նաև միությանը, որի սխալ քայլերը պատճառ դարձան, որպեսզի Բրիտանիան ընդունի նման որոշում: Այլ խոսքով, նա կարծում է, որ ԵՄ քաղաքականությունը միջամտողական է, ինչը քննադատության է արժանանում եվրոպացիների կողմից: Իհարկե այս տրամադրությունը տարածվում է  եվրոպական այլ երկրներում, ինչպես օրինակ` Նիդեռլանդներում, որը նույնպես ցանկություն է  հայտնել ԵՄ կազմից դուրս գալու կապակցությամբ հանրաքվե անցկացնել:

Ֆրանիսայում գործող աջ ծայրահեղական կուսակցությունը Մարին Լը Պենի ղեկավարությամբ նույնպես ցանկություն հայտնեց դուրս գալ ԵՄ կազմից: Լը Պենը պարտվեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Սակայն դա կարելի է համարել նախազգուշացում ԵՄ ղեկավարներին, որպեսզի ավելի լուրջ վերաբերվեն Եվրամիությունից հրաժարվելու գործընթացին, որը սկսել է տարածվել անդամ երկրներում: Սակայն ԵՄ ղեկավարները հույս ունեն, որ շուտով Բրիտանիայում երևան կգան միությունից հրաժարվելու բացասական հետևանքները: Նրանք հույս ունեն, որ անդամ երկրների քաղաքացիները կհասկանան, որ միությունից դուրս գալն իրենց համար հղի է բացասական հետևանքներով: Այսօր ԵՄ ղեկավարներին մտահոգում է  այն փաստը, որ ծայրահեղ աջ կուսակցությունների հեղինակությունը Եվրոպայում ավելի է աճում և նրանք կարողանում են խորհրդարան մտնել: Իհարկե այս կուսակցություններին խրախուսում է  նաև այն փաստը, որ ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը: Եվրոպացիները մտահոգվում են նաև Եվրամիությունում  պոպուլիզմի տարածման կապակցությամբ: Գեմանիայի վարչապետ Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը մի քանի անգամ ԵՄ անդամներին կոչ են արել պահպանել միասնությունը, չնայած եվրոպական երկրներում աջ ծայրահեղական ուժերի ի հայտ գալը հակասում է  ԵՄ գաղափարախոսությանը, որը ամբողջ միությունում առևտրատնտեսական ինտեգրման ջատագով է: Այժմ եվրոպացի քաղաքագետների շրջանում առաջացել է մտահոգություն, որ աջ կուսակցություններն այս մայրցամաքում ավելի են հզորանում: Կա մտավախություն, որ եվրոպական երկրներում ղեկավարներ կընտրվեն այնպիսի կուսակցություններից, որոնք դեմ են եվրոպական երկրների միասնությանը և փորձում են մարդկանց մոտ սրել ազգայնական զգացողությունները: Եվ դա նկատելի  է ոչ միայն տնտեսական, մշակութային ու սոցիալական, այլ նաև անվտանգության ոլորտներում: Ֆրանսիայի վերջին նախագահական ընտրությունները դրա վառ ապացույցն են: Աջ ծայրահեղական կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին հաջողվեց ձեռք բերել մեծ թվով ձայներ, ինչի հետևանքով ընտրություններն անցկացվեցին երկու փուլում: Երկրորդ փուլում նախագահ ընտրվեց Էմանուել Մակրոնը:

Այնուամենայնիվ նկատելի է, որ վերջին տարիներին Գերմանիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում, Դանիայում և Հունաստանում ծայրահեղ աջ ուժերն ավելի շատ համախոհներ են հավաքել և ցանկանում են, որ իրենց երկիրը դուրս գա ԵՄ կազմից, փախստականները հեռանան և ազգային արժույթը նորից ուժի մեջ մտնի: Այսօր ԵՄ ղեկավարները տարակարծիք են տնտեսական հարցերում և որոշակի գաղափարախոսություն չունեն տնտեսական և ֆինանսական հացերի վերաբերյալ: Մյուս կողմից, ակնհայտ է, որ հարուստ և աղքատ երկրների միջև եղած ճեղքը ավելի է խորանում: Հարուստ երկրները գտնվում են Եվրոպայի արևմուտքում և հյուսիսում, իսկ աղքատ երկրները` արևելքում և հարավում: Թվում է, որ երվրոպական գերտերությունները եկել են այն եզրակացության, որ չպիտի սպասել, որ բոլոր երկրները եվրոպական  բոլոր նախագծերին մասնակցություն ունենան: Հատկապես որ այս կառույցին անդամակցում են օրինակ  Գերմանիայի նման տնտեսական հզոր երկիրը և միության ամենաաղքատ երկրներից մեկը համարվող Բուլղարիան: Ուստի անդամ երկրները հիմա շեշտը դնում են ԵՄ տնտեսապես ավելի հզոր երկրների պարտավորություններն ավելի բարձրանալու վրա: Սկսած եվրոպական համատեղ բանակ ստեղծելուց մինչև փախստականների հարցի լուծումը և տնտեսական ու քաղաքական հարցեր և հատկապես միջազգային ճգնաժամերը: Դա նշանակում է, որ տնտեսապես ավելի ուժեղ երկրները ավելի մեծ պարտավորություններ պետք է ստանձնեն: Չնայած Գերմանիային ու Ֆրանսիային դա այնքան էլ դուր չի գալիս: Երբ 2000թ. եվրոպական երկրների ղեկավարները սկսեցին Եվրոպայի արևելքից ու կենտրոնից անդամներ ներգրավել, առանց նկատի առնելու այդ երկրների դժվարությունները, նման իրավիճակ  ստեղծվեց: Այլ խոսքով, 2008թ. տնտեսական ճգնաժամից հետո ԵՄ անդամների միջև տնտեսական հարցերի շուրջ լուրջ տարակարծություններ են առաջ եկել, ինչը կասկածի տակ է դրել ԵՄ գոյությունը: Պետք է նկատել, որ այս տարաձայնությունները չեն վերաբերում  միայն հարուստ և աղքատ երկրների տնտեսական հարցերին ու փախստականների խնդրին: Սակայն հենց փախստականների հարցը ավելի է խորացնում անդամ երկրների միջև տարակարծությունները: Հատկապես այն պատճառով, որ Եվրոպայի արևելյան ու կենտրոնական երկրները չեն ցանկանում ենթարկվել ԵՄ որոշումներին, փորձելով պաշտպանել իրենց ազգային շահերը: Դա այն դեպքում, երբ ԵՄ անդամ երկրները պարտավոր են իրականացնել Բրյուսելի որոշումները: Այս կապակցությամբ պետք է անդրադառնալ փախստականների հարցին և ահաբեկչության պառնալիքին, որոնք խոչընդոտում են, որպեսզի Շենգենի անդամ երկրների բնակիչներն ազատ ելումուտ անեն միմյանց երկրներում: Իսկ դա սահմանափակում է ԵՄ որոշումները և այսօր եվրոպական երկրների սահմաններին կիրառվում են լուրջ անվտանգության միջոցառումներ` փախստականներին ու ահաբեկիչներին կառավարելու նպատակով: Դա այն դեպքում, երբ Շենգենի դաշինքը նախատեսում է  եվրոպական երկրների անդամների միջև ազատ ելումուտ: Իսկ դա ծառայում է  որպես ԵՄ գաղափարախոսության հիմք: Իսկ եթե Շենգենի դաշինքը չեղարկվի, դա կնշանակի, որ եվրոպական երկրները կվերադառնան փակ սահմանների շրջանին, ինչը հակասում է ԵՄ ոգուն:

 

Պիտակ