Հուլիս 10, 2017 16:38 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Բրիտանիայում ու Ֆրանսիայում մուսուլմանների դեմ իրականացված վերջին հարձակումները և Եվրոպայում դրսևորվող ռասիստական քայլերը:

Եվրոպայում իրականացվող ահաբեկչական քայլերը փոփոխության են ենթարկվում: Թե գործողությունների զոհերը և թե հարձակումների հեղինակները տարբեր են նախորդ ահաբեկչական գործողություններից: Վերջին երկու շաբաթների ընթացքում Ֆրանսիայում ու Բրիտանիայում ԶԼՄ-ները հայտնեցին մուսուլմանների վրա կատարված մի քանի հարձակումների մասին, որոնք արագությամբ էլ լուսանցք մղվեցին: առաջին լուրը կապված է Լոնդոնում մզկիթի մոտակայքում մի քանի աղոթարարների վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով զոհվեց մեկ և վիրավորվեց 8 մարդ: Ուղիղ մեկ շաբաթ հետո Ֆեթրի տոնի օրը Նյուքասլում մի ավտոմեքենա վրաերթի ենթարկեց մի խումբ աղոթարարների: Այդ հարձակման հետևանքով էլ 6 մարդ այդ թվում վիրավորվեց 3 երեխա: Մյուս դեպքը պատահել է Ֆրանսիայում Փարիզի արվարձաններում: Մի մարդ փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի առջև հավաքված մուսուլմանների: Այդ քայլը ձախողվել է իսկ հեղինակը ձերբակալվել է: Մայթի ու պողոտայի բարձրության տարբերության պատճառով ահաբեկիչը չի կարողացել իրականացնել իր մտադրությունը: Դեպքի վկաներից մեկն ասել է, որ այդ ավտոմեքենան շատ զարմանալի կերպով 3 անգամ շրջել էր մզկիթի շրջակայքում և ապա բարձր արագությամբ ավտոմեքենան վարել է դեպի մզկիթի կողմը:Նա մտադիր էր վրաերթի ենթարկել մզկիթի մայթում կանգնած անձանց, սակայն ճամփին եղած արգելքների պատճառով չի կարողացել ժողովրդին վնաս հասցնել ու ավտոմեքենան դիպել է ուրիշ ավտոմեքենայի:

Փարիզում մուսուլմանների դեմ վրաերթի փորձը ձախողվեց 

Ավելի ուշադրության արժանի կետը դեպքի նկատմամբ քաղաքական և լրատվական շրջանակների տարբեր մոտեցումներն էր: Ոչ մեկը այդ դեպքերի հարցով չի կիրառել ահաբեկչական հարձակում կամ ահաբեկիչ բառերը: Լրատվամիջոցներից ոչ մեկը չխոսեց հարձակվողների կրոնի մասին: Եվրոպայի մասշտաբով այդ ահաբեկչական գործողությունների մասին լուրերը շատ շուտ մոռացության տրվեց և Բրիտանիայի ու Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները կասկածով էին արտահայտվում հիշյալ դեպքերի ահաբեկչական լինելու փաստի մասին: Մինչդեռ եթե զոհերը ոչ մուսուլմաններ լինեին և գործողությունների հեղինակները մուսուլմաններ լինեին կամ իսլամական երկրի քաղաքացիներ, բոլորովին այլ կերպ կներկայացվեին այդ դեպքերը:

Ահաբեկչությունը ցանկացած կրոնում կամ աշխարհայացքում ծայրահեղականության հետևանք է: Ծայրահեղականությունը որոշակի կրոնի կամ ուղղության սահմաններում տեղ չի գտնում և որևէ կրոն կամ ուղղություն մասնավորապես աստվածային հնարավոր չէ ծայրահեղականության ու բռնության տարածող համարել: Սակայն Եվրոպայում և արևմտյան հասարակություններում ջանքեր է գործադրվում իսլամը կապել ահաբեկչության հետ: Արևմտյան լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների մեծ մասը իսլամ կրոնը ահաբեկչություն տարածող կրոն են համարում և վերջիններիս կարծիքով բոլոր մուսուլմանները ահաբեկիչ են, միթե դրա հակառակն ապացուցվի: Ցանկացած ահաբեկչական հարձակման դեպքում մեղադրանքները ուղղվում են մուսուլմանների կողմը: Իսկ եթե ահաբեկչական հարձակում գործադրողը կամ գործադրողները եվրոպայի քաղաքացիներ լինեն ոչ մեկը չի ձգտում ներողություն խնդրել մուսուլմաններից: Իրականում Արևմուտքի ժողովրդի հիշողության մեջ տեղ է գտնում և արմատանում է մուսուլմանների ու իսլամ կրոնի դեմ կատարված քարոզչական գրոհը: Փաստորեն այդ քարոզչական գրոհները կանխամտածված են: Դրանց նպատակը Իսալաֆոբիայի ու իսլամատյացության տարածումն է: Արևմտյան կառավարությունները այդ քաղաքականությունը չարաշահելու նպատակով իրենց երկրների սահմաններից դուրս Միջին Արևելքի ճգնաժամային կետում տարածում են իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան: Արևմտյան կառավարությունները իրենց երկրներում իսլամ կրոնի հետևորդների դեմ կիրառվող սահմանափակությունները մեկնաբանում են որպես ծայրահեղականության դեմ արվող քայլեր և այդպիսով իսլամաֆոբիա ու իսլամատյացություն են տարածում: Իսլամական պատշաճ հագուստ կրելու հարցում կանանց սահմանափակելը կամ էլ արաբերեն լեզվի ուսուցման արգելելը այդ քաղաքականության որոշ բաժիններն են համարվում: Սակայն Արևմուտքում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության քաղաքականությունը այլ հետևանք էլ ունի և այն կրոնական ու ցեղային խտրականության տարածումն ու մուսուլմանների վրա ռասիսիտական հողի վրա հարձակումների ավելանալն է:

Արևմտյան երկրները այժմ առճակատվում են ահաբեկչության նոր տեսակի հետ, որն է ռասիստական ահաբեկչությունը: Նրանք չեն ուզում ուշադրություն կենտրոնացնել այդ երևույթի վրա և ջանքեր են գործադրում մոռացության տալ այդ հարցը: Եվրոպական երկրների ցեղապաշտ ահաբեկիչները փորձում են մուսուլմանների վրա հարձակվելիս կիրառեն Ալ-Ղաիդայի և ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչների մեթոդները: Եվրոպայի ռասիստական խմբերը նախկինում միայն բավարարվում էին ցույցերի անցկացմամբ, ռասիստական կարգախոսներ հնչեցնելով կամ էլ որոշ մզկիթների վրա հարձակումներ իրականացնելով: Բայց այսօր նրանք մուսուլմանների դեմ կիրառում են թաքֆիրական ահաբեկիչների մեթոդները: Եվրոպական կառավարությունները չպետք է անտարբեր անցնեն այս խնդիրներից: Եվրոպական երկրների բնակչության զգալի մասը մուսուլմաններ են: Ավելի քան 3 մլն. մուսուլման բնակվում է Բրիտանիայում: Եվրոպայում ամենաշատ մուսուլմաններ ունեցող երկիրը Ֆրանսիան է, որտեղ բնակվում են շուրջ 6 մլն. մուսուլմաններ: Եվրոպական մյուս երկրներում նույնպես մեծ թվով մուսուլմաններ են բնակվում: Հաշվի առնելով Միջին Արևելքի մուսուլմանաբնակ երկրների հետ հարևանության փաստը Եվրոպան չի կարող անտեսել մուսուլմանների թողած ազդեցությունը այդ մայրցամաքում: Այդ իսկ պատճառով, մուսուլմանների դեմ Եվրոպայում ռասիստական ահաբեկչությունը կարող է անվտանգության լուրջ խնդիրներ առաջ բերել  այդ երկրների համար:

 Իսլամաֆոբիայի նոր դրսևորումը Արևմուտքում

 Ռասիստական վերաբերմունքները կարող են ատելություն առաջացել կրոնների միջև: Եվրոպական պետությունները պետք է մեկընդմիշտ պարզեն ահաբեկչությունից իրենց ընկալումը: Ահաբեկչությունը լավ և վատ տեսակների բաժանելը կորցրել է իր քարոզչական նշանակությունը և ահաբեկչությունը հենց եվրոպական երկրների միջից սպառնում է այդ երկրներին: Եվրոպան իր իսկ սահմաններում դեմ հանդիման է կանգնած ահաբեկչության սպառնալիքների: Անվտանգության միջոցառումների խստացմամբ հնարավոր չէ պայքարել այդ կարգի ահաբեկչության հետ: Եվրոպական երկրները լուրջ կամք պետք է դրսևորեն ցանկացած տեսակի ահաբեկչություն մերժելու հարցում: Քայլերից մեկը, որ կարող է վերաբերմունքի փոփոխության նշան համարվել՝ Միջին Արևելքում և առհասարակ աշխարհում ահաբեկչություն տարածող երկրների հետ հարաբերությունների մեջ փոփոխությունն է: Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը կոչ է արել վերատեսության ենթարկել Սաուդյան Արաբիայի հետ երկկողմ հարաբերությունները և արգելել զենքի վաճառքը այդ երկրին: Պետք է տեսնել եթե նա լիներ Բրիտանիայի վարչապետը այդ քայլերը անելու կամք կդրսևորե՞ր թե Թերեզա Մեյի և նախորդ վարչապետների նման Սաուդյան Արաբիային վաճառվող զենքի տնտեսական ու քաղաքական շահը կգերադասեր Բրիտանիայի այլ կարգի շահերին:

 

 


 

 

 


 

Պիտակ