Հուլիս 15, 2017 12:49 Asia/Tehran

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Աբրահամ մարգարեի դամբարանը և Ալ-Խալիլ քաղաքը ներառել է վտանգված համաշխարհային ժառանգության ցանկում և դատապարտել է այդ տարածքում Սիոնիստական ռեժիմի քայլերը: Այս միջազգային կազմակերպությունն ավելի վաղ բանաձևեր էր հրապարակել Պաղեստինի օգտին: Այդ կառույցը ճանաչել է Երուսաղեմի օկուպացված լինելու փաստը:

2017 թվականի հուլիսին Լեհաստանի Կրակով քաղաքում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 41-րդ նիստը,որի ընթացքում Պաղեստինում գտնվող Ալ Խալիլ քաղաքը համալրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկը:Իրանի հնագույն Յազդ քաղաքը, Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքի հին հատվածը և Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի որոշ հատվածներ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խիստ քննադատել է Ալ-Խալիլ քաղաքի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը և ՄԱԿ-ի այս կառույցի որոշումը որակել է որպես «անհեթեթություն»: Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրած տեսաուղերձում ասել է.«Սա ևս մեկ այլ անհեթեթ որոշում է, որը կայացվել է ՄԱԿ-ի կողմից:

Սիոնիստական ռեժիմը ուրբաթ օրը հայտարարել է, որ ի հեճուկս այն բանի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն  Ալ-Խալիլ քաղաքն ընդգրկել է վտանգված համաշխարհային ժառանգության ցուցակում, այդ քաղաքում կկառուցի հրեաների թագարանը: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Աբրահամ մարգարեի դամբարանը և Ալ-Խալիլ քաղաքը ներառել է վտանգված համաշխարհային ժառանգության ցանկում

 

Իսրայելի վարչապետի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում հայտարարել է,որ Նեթանյահուն որոշել է ՄԱԿ-ին Իսրայելի անդամակցության դիմաց վճարվող գումարից մեկ միլիոն դոլար նվազեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած որոշման պատճառով և այդ գումարը հատկացնել Ալ-Խալիլ քաղաքի հրեա բնակիչների պատմությունը ցուցադրող թանգարանի հիմնադրմանը: 

Իսրայելը 1967 թվականի պատերազմի ընթացքում բռնազավթեց Ալ-Խալիլ քաղաքը, Հորդանան գետի արևմտյան ափի այլ տարածքներ, արևելյան Երուսաղեմը և Գազայի հատվածը: Այդ թվականից ի վեր, չնայած միջազգային քննադատություններին , այդ տարածքները շարունակում են մնալ օկուպացված:

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Ավիգդոր Լիբերմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին ասել է.«ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակա-իսրայելական կազմակերպություն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ քայլը ապացուցեց,որ Պաղեստինի ինքնավար վարչակազմը ջանքեր է գործադրում ոչ թե խաղաղության հաստատման այլև Իսրայելի հեղինակությանը վնասելու ուղղությամբ: Իսրայելի ռեժիմի ԱԳ նախարարությունը այն  սև խարան է համարում։ Ռեժիմի ԱԳ նախարարության խոսնակ՝ Էմանուել Նաշոնը թուիթերյան իր էջում դատապարտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ քայլը գրել է.«Ամոթ քեզ ՅՈՒՆԵՍԿՕ, այդ քայլդ խարան է ՄԱԿ-ի ճակատին»:

Որպես պաղեստինյան տարածք Ալ-Խալիլ քաղաքի հին հատվածը պաշտոնապես ճանաչելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման կայացումից հետո, ԱՄՆ-ն հայտարարեց,որ վերանայման է ենթարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ իր հարաբերությունները: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան՝ Նիկի Հեյլին Ալ Խալիլի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը որակել է պատմության հանդեպ անարգանք:Նա  հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է.«Այս բանաձևը չեզոքացնում է Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղության բանակցությունների վերականգմանն ուղղված Թրամփի կառավարության ջանքերը, որը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրն է»:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան՝ Նիկի Հեյլին Ալ Խալիլի մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը որակել է պատմության հանդեպ անարգանք

 

Հարկ է նշել ,որ ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի   գործադիր խորհրդի անդամ 58 երկրներից մեկն է, բայց  նրա լիագումար նստաշրջաններում քվեարկելու իրավունք չունի:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը չնայած Իսրայելի դեսպանի զուր ջանքերին, պահպանեց իր անկախությունը և հօգուտ պաղեստինցիների որոշում կայացրեց, և Երուսաղեմը բռնազավթող ռեժիմի ոտնձգությունների պատճառով Ալ-Խալիլ քաղաքը և Աբրահամի դամբարանն ընդգրկեց վտանգված համաշխարհային ժառանգության ցուցակում,որին չափազանց կոպիտ ու անարգալի արձագանգեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Սիոնիստական ռեժիմի դեսպանը: Նա նույնիսկ վերջում ասաց,որ ինքը գնա զուգարան ավելի լավ է ,քան շարունակի մնալ  այդ նիստում: Նիստի բոլոր մասնակիցները միաձայն ծաղրեցին ու արհամարհեցին նրան,երբ նա լքում էր  նիստերի դահլիճը:

Համենայն դեպս ՅՈՒՆԵՍԿՕ-ն չնայած այդ կառույցում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչ՝ Քարմել Շամայի խիստ բողոքներին, 12 կողմ , 3 դեմ և 6 ձեռնպահ ձայների արդյունքում պաշտոնապես ճանաչեց Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող ամենախոշոր քաղաք՝ Ալ Խալիլը,որը գտնվում է Երուսաղեմից 30 կմ հեռավորության վրա: Սա դիվանագիտական հաղթանակ է համարվում պաղեստինցիների համար: 

 Ալ-Խալիլը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող ամենամեծ քաղաքն է և գտնվում  Երուսաղեմից դեպի հարավ 30կմ հեռավորության վրա․

 

Ալ-Խալիլը հազարավոր տարիների պատմություն ունի։ Մոտ 200 հազար մուսուլման ապրում է այդ քաղաքում ,և սակավաթիվ սիոնիստներ վերջերս Սիոնիստական ռեժիմի հովանավորությամբ քաղաքի պատմական կոթողների մոտ ավաններ են կառուցել և վտանգի են ենթարկել այդ պատմական տարածքը։Պաղեստինցիների առաջարկած բանաձևում ընդգծվել է այդ քաղաքի հին հատվածի իսլամական ինքնությունը։ «Ալ-Խալիլի այս հատվածը դարերի ընթացքում աննշան փոփոխությունների է ենթարկվել».ասված է բանաձևում։

Ավելի վաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեն 2016 թվականի մայիսին ընդունեց բանաձև,որով դատապարտեց Սիոնիստական ռեժիմին Երուսաղեմում ու Գազայի հատվածում միջազգային օրենքները խախտելու համար և պահանջեց հարգել Երուսաղեմի պատմական ինքնությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է․-«Այս կազմակերպության բանաձևում Երուսաղեմը հիշվում է միաստվածության կրոնների՝ հրեականության, քրիստոնեության ու իսլամական կրոնների ինքնությամբ։ Այս բնութագրմամբ կառույցը նպատակ է ունեցել չեզոքացնել Երուսաղեմի հրեականացման ուղղությամբ Սիոնիստական ռեժիմի ծրագրերը»։ ՅՈՒՆՍԵԿՕ-ի այդ բանաձևը Թելավիվին ներկայացրել է, որպես օկուպանտ ռեժիմ և պաշտոնապես չի ճանաչում սիոնիստների կողմից Երուսաղեմի արևելյան հատվածի օկուպացումը։

Քննադատելով Սիոնիստական ռեժիմին Երուսաղեմի արևելյան հատվածում պեղումներ կատարելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է-«Գազայի, Ալ-Խալիլում առաջատարների գերեզմանների և Երուսաղեում  Ռաքելի դամբարանի նկատմամբ Թելավիվի ցուցաբերած վերաբերմունքը դեմ է միջազգային օրենքներին»։

Պաղեստինի զբոսաշրջության և պատմական կոթողների հարցերով նախարար՝ Ռելի Մոայեն ասում է․-«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընթացք տալով պաղեստինյան կողմի դիմումին Ալ-Խալիլ քաղաքը և Աբրահամի դամբարանը ընդգրկեց Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Նախարարի խոսքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ քայլը ապացուցեց սիոնիստական ռեժիմի հավակնությունների սուտ լինելը։ Այդ ռեժիմը մտադիր էր Աբրահամի դամբարանը յուրացնել  որպես հրեական ժառանգություն։ Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ քայլը կասեցրեց օկուպանտ ռեժիմի այդ ոտնձգությունը։Նախարարը նաև այդ որոշումը կարևոր գնահատելով Պաղեստինի զբոսաշրջությանը համար ասել է․-«Զբոսաշրջության նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս նախաձեռնությունը կօգտագործի Ալ-Խալիլ քաղաքում զբսոսաշրջությանը զարկ տալու  համար»։

Նշենք,որ Պաղեստինի զբոսաշրջության նախարարությունը ԱԳ նախարարության և Ալ-Խալիլի քաղաքապետարանի համագործակցությամբ Ալ-Խալիլը ներկայացրել էին,որպես Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառվելու թեկնածու քաղաք։

Ալ-Խալիլ 

 

Ալ-Խալիլը Պաղեստինի հնագույն քաղաքներից է համարվում։ Այն ունի 6-հազարամյա պատմություն։ Բոլոր Աստվածային կրոնների հետևորդների համար համարվում է որպես սուրբ քաղաք և Աբրահամ մարգարեի դամբարանն էլ քաղաքի կարևորագույն կոթողներից է։ Մեքքայից, Մեդինայից ու Երուսաղեմից հետո, Ալ-Խալիլը համարվում է մուսուլմանների չորրորդ սրբազան քաղաքը։ Աբրահամ մարգարեի, Իսահակի,Հակոբի ու նրանց ամուսինների դամբարանները գտնվում են այդ քաղաքում։ Այդ իսկ պատճառով Ալ-Խալիլը համարվում է սրբավայր քաղաք աստվածային կրոնների մյուս հետևորդների համար։

 

Ալ-Խալիլը(Հեբրոն) գտնվում է Պաղեստինի լեռնային հատվածում։ Ալ-Խալիլի հյուսիսային ու արևմտյան տարածքներում տարեկան միջին հաշվով թափվում են 500 մմ․տեղումներ։Ալ-Խալիլ քաղաքը ունի մշակութային ու պատմական բազմաթիվ կոթողներ ու տեսարժան վայրեր,որոնցից են՝ «Ռամաթ Ալ-Խալիլ»-ի դամբարանը, աղբյուրները, քահրիզները և այլն։

1967 թվականի պատերազմից հետո, սիոնիստները որոշեցին Աբրահամ մարգարեի դամբարանը վերածել հրեաների տաճարի և մեծ ջանքեր գործադրեցին դամբարանում իսլամական գրությունները փոխել եբրայերենի։Քաղաքն ունի ավելի քան 50 հին ու նոր մզկիթներ։

Հեբրոն նշանակում է միասնական, ընկեր, բարեկամ։ Ալ-Խալիլ անվանումը վերցվել է Աբրահամի՝ Խալիլոլլահ մականունից։

Քաղաքի դառն իրադարձություններից  մեկը՝ 1994 թվականին Ֆեթրի տոնի օրը Բարուչ Գոլդշտեյնի կողմից մուսուլմանների սպանությունն է։ Բարուչ Գոլդշտեյնը ծագումով ամերիկացի հրեա է,որը ապրում էր օկուպացված տարածքներում։ Երբ աղոթարարները Ալ-Խալիլ մզկիթում աղոթք էին անում, նա նրանց ուղղությամբ կրակ բացելով սպանեց 29  և վիրավորեց 125 հոգու։ Այդ դեպքը լայն արձագանք գտավ և բողոքի ալիք բարձրացրեց։ Սիոնիստական ռեժիմի բանակը դեպքից երկու օր անց բողոքարարների հետ բախման ժամանակ ևս սպանեց 19 պաղեստինցիների։

 

 

 

 

Պիտակ