Օգոստոս 06, 2017 21:03 Asia/Tehran

ԵՄ-ն աշխարհում ամենախոշոր տարածաշրջանային միություններից է, որը հիմնված է եվրոպական երկրների ինտեգրացիոն գաղափարի վրա` տարբեր ոլորտներում։Դրանք են` տնտեսական, ֆինանսական, սահմանային, արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտները:Միությունը կազմված է եվրոպական 28 երկրներից:

ԵՄ-ն ձևավորվեց 1957թ` Հռոմում, 6 երկրների ջանքերով: Սկզբում այն միայն տնտեսական միություն էր: Սակայն տարիների ընթացքում անդամներն ավելացան և միության գործառույթը նույնպես ընդլայնվեց: 1993թ. Մաստրիխտի համաձայնագրով որոշվեց ԵՄ ընդհանուր կառույցը, որի հիման վրա ձևավորվեց այսօրվա Եվրամիությունը: 1998թ ԵՄ-ն եվրոն ընդունեց որպես միության տարածքում գործող ընդհանուր դրամական միավոր: Այսօր այն կիրառվում է 19 երկրներում: 2016թ. տվյալներով, ԵՄ-ն ունի 511  միլիոն բնակչություն: Իսկ ՀՆԱ-ն կազմում է 5.16 տրիլիոն դոլար: Միության անդամ երկրներից 21-ն անդամակցում են ՆԱՏՕ-ին: Եվրամիությունն իր գոյության ընթացքում անցել է բազմաթիվ դժվար փուլեր: 1991թ ԽՍՀՄ փլուզումից հետո  արևելյան Եվրոպայի երկրներն ազատվեցին կոմունիզմի լծից: Իսկ 2000թ. սկսվեց այդ երկրների անդամակցությունը Եվրամիությանը: Այս տարիների ընթացքում միությանն  անդամակցեցին Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան, Սլովենիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Խորվաթիան:

 ԵՄ անդամ կարևոր երկրներից Գերմանիան և Ֆրանիսան ցանկանում են, որ միությունն  ավելի միատարր լինի և վերածվի դաշնային քաղաքական կառույցի, որտեղ գոյություն ունի տնտեսական, ռազմական և արտաքին քաղաքականության միասնություն: ԵՄ ղեկավարները 2000թ սկսեցին արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրների արագ ինտեգրման գործընթացը, ինչի արդյունքում միությունը կանգնեց բարդ իրավիճակի առջև: Պատճառն այն է, որ անհրաժեշտ ուշադրություն չդարձվեց միությանն անդամակցելու նախապայմաններին: Հենց այդ պատճառով էլ այսօր ԵՄ կառույցներում տարբեր հարցերի վերաբերյալ գոյություն ունեն հյուսիս -հարավ տարաձայնությունները, որին նաև ասում են "Ունևորների և չունևորների պայքար": Այլ խոսքով, 2008 թ տնտեսական ճգնաժամից հետո ծագել են մի շարք հարցեր: Օրինակ`այն առաջարկությունները, որ հյուսիսային Եվրոպայի երկրներն արել են հարավային կամ աղքատ երկրների տնտեսական հարցերի կապակցությամբ: Մյուս կողմից, Հունգարիայում և Լեհաստանում ջանքեր են գործադրվել   խոսքի և հասարակական ազատության վերականգնման ուղղությամբ  և այս երկրների կառավարությունները փորձել են իրենց ուժն ավելի մեծացնել:  

Փորձագետ Մուհամմադռեզա Նիքուն  կարծում է, որ ներկա դրությամբ ԵՄ-ում առկա տարաձայնությունն այնքան խորն է , որ կարճ ժամանակահատվածում այն լուծել հնարավոր չէ: Նա նշել է, որ չի բացառվում նաև ապագայում ԵՄ փլուզման հավանականությունը:  Թեև ԵՄ-ում տարաձայնությունները միայն փախստականներին չեն վերաբերում, սակայն պետք է ասել, որ այս հարցը կարող է լուրջ տարաձայնությունների տեղիք տալ միությունում: Հատկապես որ արևելյան և արևմտյան  Եվրոպայի փոքր երկրները պատրաստ չեն հետևել այս կապակցությամբ ԵՄ որոշումներին: Այդ երկրները բացահայտ կերպով իրենց ազգային շահերը գերադասում են Եվրոպայի շահերին: Հարկ է նշել սակայն, որ անդամ երկրները պարտավոր են կատարել Բրյուսելի ընդունած որոշումները: Ներկա դրությամբ այս խնդիրը վերածվել է մեծ մարտահրավերի` անդամ երկրների համար, որոնք կանգնած են ազգային շահերի և ԵՄ օրենքների երկընտրանքի արանքում: Դրանից բացի, փախստականների հարցը նաև տարբեր խնդիրներ է առաջացրել: Մի կողմից որոշ եվրոպական երկրներ պահանջում են, որպեսզի արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրները թույլ տան փախստականների մուտքն իրենց սահմանից ներս: Իսկ դա կարող է նրանց համար ահաբեկչական սպառնալիք համարվել: Հենց այդ պատճառով էլ այսօր որոշ երկրներ չեն հետևել ԵՄ այս որոշմանը և ավելի են խստացրել իրենց սահմանների հսկողությունը` փախստականների մուտքը կանխելու նպատակով: Դա այն դեպքում, երբ  Շենգենի պայմանագիրը և ԵՄ անդամների միջև ազատ ելումուտը կազմում են միությանն անդամակցելու պայմաններից:   Շենգենի վերանալով եվրոպացիները կանգնելու են փակ սահմանների առջև: Իսկ դա հակասում է ԵՄ կանոններին: Այդուհանդերձ, որոշ երկրներ, ինչպես`Հունգարիան, Սլովենիան, Խորվաթիան, Լեհաստանը, Բուլղարիան, ավելի են խստացրել իրենց սահմանների հսկողությունը:

Բացի այդ, ԵՄ անդամ երկրների և կառույցի միջև գոյություն  ունեն  լուրջ տարաձայնություններ: Դրանք սուր են հատկապես ԵՄ և Լեհաստանի միջև, այդ երկրում դատական համակարգի բարեփոխման կապակցությամբ: ԵՄ-ն Լեհաստանին զգուշացրել է, որ եթե չկիրառի օրենքներ, որոնց հետևանքով դատական իշխանությունն ավելի անկախ դառնա, այդ երկիրը կզրկվի ԵՄ-ում ձայնի իրավունքից: Բրյուսելը 2017թ հունիսին հայտարարեց, որ եթե Վարշավան այս խնդիրը չլուծի, կկորցնի միությունում ձայնի իրավունքը: Այլ խոսքով, Լեհաստանում օրինական բարեփոխումների արդյունքում,   դատական իշխանությունը կախվածության մեջ է հայտնվել կառավարությունից : Այս կապակցությամբ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Կլոդ Յունկերը հայտարարել է, որ այս քայլով իշխանության օրինականությունն այդ երկրում հարցականի տակ է դրվում: Իսկ նրա տեղակալ Ֆրանս Թիմերմանսը հայտարարել է, որ ԵՄ-ն խիստ վերաբերմունք է ցուցաբերելու Լեհաստանի նկատմամբ` Լիսաբոնի պայմանագրի 7-րդ կետի համաձայն: Նա հայտարարել է, որ եթե անգամ Լեհաստանը սպառնա, որ դուրս կգա միությունից, պատժամիջոցները կիրառվելու են: Նրա խոսքերով, այն, ինչ տեղի է ունենում Լեհաստանում, փոքր  խնդիր չէ և հարցականի տակ է դնում եվրոպական հասարակության հիմքերից մեկը` օրենքի իշխանությունը: Այդուհանդերձ, Լեհաստանի վարչապետ  Շիդուն դժգոհելով այս հայտարարությունների կապակցությամբ, հայտարարել է, որ իր կառավարությունը չի հանձնվելու ճնշումներին և չի հրաժարվելու բարեփոխումներից: Եվրոպական հանձնաժողովը 2016թ հայտարարեց, որ Լեհաստանի կառավարությունը խախտում է  ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ սկզբունքները և պահանջել է հնարավորինս շուտ վերացնել դատական ոլորտի սենսացիոն բարեփոխումները: Իսկ Լեհաստանի աջակողմյան կառավարությունը դիմադրում է ԵՄ որոշմանը, հայտարարելով, որ միությունը միջամտում է  այդ երկրի ներքին հարցերին:

Այսօր ԵՄ-ի և Լեհաստանի միջև լուրջ տարաձայնություններ կան այդ երկրում դատական բարեփոխումների շուրջ և եվրոպական հանձնաժողովը բազմիս հայտարարել է, որ եթե բարեփոխումները չդադարեցվեն, այդ երկրի դատական իշխանությունների անկախությունը հարցականի տակ կդրվի: Եվրոպացիները համոզված են, որ այս բարեփոխումները նպատակ ունեն  դատական մարմիններին կախվածության մեջ գցել կառավարությունից: Մյուս խնդիրը, որ Լեհաստանը և Հունգարիան ունեն ԵՄ-ի հետ, վերաբերում է  էմիգրանտներին և միությունում տնտեսական բարեփոխումների ընթացքին:  2015թ սեպտեմբերին ԵՄ-ն ներկայացրեց երկամյա ծրագիր, որով նախատեսվումէ  վերաբնակեցնել 160 հազար էմիգրանտի: Նրանց մեծ մասն այժմ բնակվում են Իտալիայում և Հունաստանում: ԵՄ այս ծրագիրը կանխատեսում է, որ էմիգրանտները բաժանվեն ԵՄ երկրների միջև: Սակայն Լեհաստանը և Հունգարիան դեմ են այս որոշմանը: 2017թ մայիսին ԵՄ-ն այդ երկրներին սպառնաց, որ եթե չընդունեն էմիգրանտներին, կենթարկվեն պատժամիջոցների: Այդուհանդերձ, մինչ այսօր այս երկրների դիրքորոշումը չի փոփոխվել: Լեհաստանի վարչապետ Բեհաթա Շիդուն այդ երկրի ազատական ընդդիմադիրներին մեղադրում է նրանում, որ պաշտպանելով էմիգրանտների վերաբերյալ ԵՄ քաղաքականությունը, վնասում են այդ երկրի ազգային շահերին: Լեհաստանի կառավարությունը ԵՄ դատարանին կոչ է արել վերանայել այս կապակցությամբ իր որոշումները: Լեհաստանը քննադատել է նաև այն ծրագրերը, որոնք ներկայացվում են Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից և հաստատվում Երահանձնաժողովի կողմից: Նրանք հայտարարում են, որ նման ծրագրերը Եվրամիությունը բաժանում են հարուստ և աղքատ մասերի: Որպես օրինակ, վերջին ծրագիրը նախատեսում է, որ ԵՄ-ն կբաժանվի երկու մասի` Եվրո 1 և Եվրո 2: Նախագծի համաձայն, հյուսիսային և արևմտյան Եվրոպայի երկրները ներառվելու են Եվրո 1-ի շրջանակում, իսկ հարավային Եվրոպայի երկրները` Եվրո 2; Եթե ծրագիրն իրականություն դառնա, հյուսիսային և արևմտյան Եվրոպայի երկրները պարտավոր չեն լինի հատուցել հարավային շրջանների երկրների տնտեսական վնասները: Որոշ տնտեսագետներ համոզված են, որ Եվրոպայի հյուսիսային շրջանի երկրներն ավելի հզոր տնտեսություն ունեն: Եվ հենց այս տարբերությունը պատճառ է դարձել, որ ԵՄ միասնությունը վնասվի: Այսպիսով, Բրյուսելի և Վարշավայի հարաբերությունները գնալով սրվում են և թերևս շուտով ԵՄ-ն այդ երկրի դեմ որոշ պատժամիջոցներ կկիրառի: Արդյունքում  Լեհաստանը և Բուլղարիան ավելի կհեռանան ԵՄ-ից, փորձելով վերականգնել իրենց ազգային շահերը, անտեսելով ԵՄ սահմանափակումները:

 

 

 

Պիտակ