Սեպտեմբեր 04, 2017 16:28 Asia/Tehran

Հաջի ուխտգանացության կապակցությամբ ԻԻՀ առաջնորդ,Այաթոլլահ Խամենեիի ուղերձում ասված է.«Հաջը կարող է հավատացյալ ու խոնարհ ծառային բարձրացնել բարոյական աստիճաններով, նրան դարձնելով վեհ ու լուսավոր մարդ: Հաջը հավատացյալին կարող է դարձնել նաև խիզախ ու մարտնչող մարդ»:

 

 

 

1979թ. նոյեմբերին` Իրանի  իսլամական հեղափոխությունից 9 ամիս անց, ԻԻՀ հիմնադիր՝   Հոգելույս Իմամ Խոմեյնին առաջին անգամ ուղերձ հղեց Հաջի ուխտանացության կապակցությամբ: Ուղերձում նա խոսեց Հաջի փիլիսոփայության ու այն մասին, թե այս ուխտագնացությունն ինչպիսի նշանակություն ունի իսլամական զարթոնքի համար: Դրանից հետո առ այսօր, իմամ Խոմեյնին, իսկ այնուհետև Այաթոլլահ Խամենեին, ամեն տարի Հաջի ուխտագնացության կապակցությամբ հղել են ուսուցողական ուղերձներ, դիմելով ուխտագնացներին ու բոլոր մուսուլմաններին: Այս տարի ևս Հաջի ուխտագնացության շրջանակներում ընթերցվեց Այաթոլլահ Խամենեիի ուղերձը: Այս տարի Այաթոլլահ Խամենեիի ուղերձում ընդգծված էր երկու կարևոր կետ` բարոյական ու քաղաքական: Ուղերձոմ ներկայացվել էր իսլամական աշխարհի ներկա վիճակը: Ուղերձի սկզբում անդրադառնալով Հաջի կարևորությանը,  Այաթոլլահ Խամենեին ասում է. "Փառք տիրոջը, որ այս տարի էլ աշխարհի տարբեր երկրների հավատացյալներին Հաջի ուխտագնացության շնորհին արժանացրեց, որպեսզի հագենան այս զուլալ ու շնորհաշատ աղբյուրից; Արարողոթյուն, որը մաքրում է մարդկանց սրտերն ու առիթ ստեղծում, որպեսզի մարդիկ իրականացնեն այս ծիսակարգը,  խոնարհվեն Աստծո առջև ու մոտենան նրան»: Իսլամական հեղափոխության առաջնորդն իր ուղերձներում մշտապես ընդգծել է, որ Հաջն ատակարգ հնարավորություն է մուսուլմանների համար` բարոյապես ու հոգեպես մաքրվելու համար: Հաջի բոլոր արարողակարգերում առկա է շատ կարևոր, նուրբ ու խորը բովանդակություն`Բարձրյալն Աստծուն մերձենալու համար:

Առաջնորդի խոսքերով, Հաջը լիուլի է աստվածային շնորհներով ու հրաշքներով: Այսօր դժբախտաբար իսլամ աշխարհում ոմանք փորձում են Հաջը դարձնել սովորական ու անձնական արարողակարգ: Սակայն Հաջը կրում է նաև հասարակական բնույթ: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է . "Հաջը կարող է հավատացյալ ու խոնարհ ծառային բարձրացնել բարոյական աստիճաններով, նրան դարձնելով վեհ ու լուսավոր  մարդ: Հաջը հավատացյալին կարող է դարձնել նաև խիզախ ու մարտնչող մարդ":

 

Այսպիսով, Հաջն ունի և' բարոյական և' քաղաքական և' անձնական  և' հասարակական կողմեր: Եվ իսլամի հասարակությունն ամբողջ աշխարհում ունի այս բոլոր կողմերի կարիքը: Այլ խոսքով, չի կարելի անտեսել Հաջի հասարակական ու քաղաքական կողմը: Հակառակ դեպքում դա կվնասի իսլամական հասարակությանը և Հաջին կզրկի հրաշափառ ազդեցույթուններից:

Այաթոլլահ Խամենեին խոսելով արևմտյան որոշ երկրների կողմից  հակաիրանական քարոզարշավի ու հոգեբանական պատերազմի մասին, ասում է. "Այդ ուժերն օգտվելով զարգացած տեխնոլոգիաներից, ինչպես` համացանցը, հեռուստատեսությունը և համակարգչային խաղերը, փորձում են թուլացնել մուսուլմանների հավատքը և տարածել  անբարոյականություն և հակակրոնական գաղափարներ": Նա անդրադարձել է նաև մուսուլմանների դեմ քաղաքական ու ռազմական սադրանքներին, նշելով. "Նրանք մուսուլման աշխարհում սադրանքներ են նյությում , փորձում են պառակտում սերմանել և իսլամական երկրները դարձնել անապահով վայրեր": Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Հաջը կարող է լուծում լինել այս բոլոր խնդիրների համար, սրտերը մաքրել ժանգից ու լուսավորել, մարդկանց աչքերը բացել իսլամ աշխարհի դառը իրականությունների առջև և դրանով  միատեղել բոլորի կամքը` հաստատուն քայլերով ու պատրաստակամությամբ այդ ամենի դեմ պայքարելու համար:

 

Այլ խոսքով, Հաջի շրջանակներում ուխտագնացների մաքրվելը պատճառ է դառնում, որպեսզի նրանք ապահովագրվեն արևմտյան քարոզաշավների ազդեցությունից ու  հասկանան, թե  ինչպես պետք է պայքարել իսլամի թշնամիների դեմ: Ղուրանի Ֆաթհ սուրայի 29-րդ այայում կարդում ենք. "Մոհամմադն Աստծո մարգարեն է: Նրանք, ովքեր նրա  հետ են , խիստ են անհավատների հետ ու բարի` միմյանց նկատմամբ": Իրանի  առաջնորդի ուղերձում անդրադարձ է արվել այս այային, ասելով. "Այսօր իսլամ աշխարհը գտնվում է  անապահովության մեջ  և' բարոյական և' քաղաքական առումով: Եվ հիմնական պատճառն այն է, որ մուսուլմաններն ուշադրություն չեն դարձնում թշնամիների հակաքարոզչությանը: Այսօր ըստ երևույթին մենք չենք կատարում մեր կրոնական ու տրամաբանական քայլերը: Մոռացել ենք խիստ լինել անհավատների հետ և բարի` միմյանց: Այդ պատճառով էլ այսօր սիոնիստներն իսլամ աշխարհի սրտում սադրանքներ են նյութում:  Մյուս կողմից մենք մոռացել ենք մեր պարտականությունները պաղեստինցիների նկատմամբ, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում ու Բահրեյնում պատերազմները հաղթահարելու և Աֆղանստանում ու Պակիստանում ահաբեկչության դեմ պայքարում": Իսլամ աշխարհի իրականությունը դրա ապացույցն է: Իսլամական աշխարհի որոշ ներկայացուցիչներ բարեկամական հարաբերություններն են հաստատում իսլամի թշնամիների, այդ թվում`ԱՄՆ կառավարության հետ: Իսկ մյուսներն իսլամական ժողովուրդներին բարեկամության ձեռք մեկնելու փոխարեն, շարունակում են տարածել նրանց դեմ թշնամություն: Դրա վառ ապացույցն են Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Աֆղանստանի ու Եմենի դեպքերը:

Թրամփը Սաուդյան Արաբիայում

 

Այդուհանդերձ, Այաթոլլահ Խամենեին հույս է հայտնել, որ իսլամ աշխարհում տեղի կունենա զարթոնք, ինչը իսլամ աշխարհի փրկության միակ ելքն է: Նա ասում է, որ մուսուլմանական երկրների ղեկավաներն ու կրոնական, քաղաքական ու մշակութային էլիտան կարևոր դեր ունեն իսլամ աշխարհում: ԻԻՀ առաջնորդի ասելով, նրանք պարտավոր են միասնություն քարոզել և թույլ չտալ, որ մուսուլմանները կրոնական ու ազգային բախումների մեջ ընկնեն: Եվ   շատ կարևոր պարտականություն է ժողովրդին տալ այն գիտակցությունը, թե ինչ քայլերի են դիմում համաշխարհային բռնատիրությունն ու սիոնիզմը: Մուսուլմանները պետք է միանան թշնամու կողմից հրահրվող պատերազմների դեմ և թույլ չտան այսօր իսլամական երկրներում, այդ թվում  Եմենում և այլ երկրներում տեղի ունենան ոճրագոծությունների կրկնությունը:  Այաթոլլահ Խամենեին կարևորել է նաև մուսուլման փորքամասնություններին պաշտպանելու հարցը Մյանմարում և այլ վայրում: Նա նաև նշել է պաղեստինցիների իրավունքի հարցը, որը շարունակվում է  արդեն 70 տարի ու այս տարիների ընթացքում պաղեստինցիները պայքարում են իրենց բռնագրավված երկիրն ազատագրելու համար: ԻԻՀ առաջնորդն ամփոփելով իր ուղերձն ասում է. « Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ԻԻՀ մշտական կոչն է, որովհետև Ասիայի արևմուտքի արյունալի դեպքերի պատճառը Պաղեստինի հարցը մոռացության տալն է եղել: Իսկ դա եղել է արևմտյան որոշ պետությունների նպատակը: Որոշ երկրներ նույնիսկ բարեկամական ձեռք են մեկնում այն սիոնիստներին, որ վտարել ու բանտարկել են բազաթիվ պաղեստինցիների»:

Պաղետսինցիները ճնշվում են սիոնիստների կողմից

 

 

Վերջում Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ մուսուլմանները պետք է իրենց կառավարություններին հիշեցնեն կատարել իրենց պարտականությունները, իսկ մտավորական խավը պետք է փորձի իրականացնել այս նպատակները: Նրա ասելով. "Միայն այսպես կարելի է սպասել Աստծո կրոնի հաղթանակին": Անդրադառնալով Մուհամմադ սուրայի 7-րդ այային, նա ասում է. "Ով հավատացյալներ, եթե դուք աջակցեք Աստծո կրոնին, Աստված կաջակցի ձեզ ու ձեր քայլերն ավելի հաստատակամ կդարձնի": Անշուշտ, իսլամական միասնությանն ուղղված ջանքերը, որոնց նպատակն է փրկել մուսուլմաններին իսլամի թշնամիների չարիքից, աստվածահաճո քայլեր են: Եվ դա նշանակում է աջակցել Աստծո կրոնին, որի պատճառով Աստված իր շնորհները կուղղի մուսուլմաններին: Այնուհետև անդրադառնալով Մինայի ողբերգությանը, որը տեղի ունեցավ 2015թ. Հաջի ուխտագնացության ժամանակ և որին զոհ գնացին հազարավոր ուխտավորներ, Խամենեին ասում է. «Հիշում և մեծարում եմ Մինայի և «Ալ-Հարամ» մզկիթի նահատակների պայծառ հիշատակը և հայցում եմ առ բարձրյալն Աստված, որպեսզի նրանց Իր արքայության մեջ բարձր դիրքերի արժանի դարձնի»:

 

 

Պիտակ