Նոյեմբեր 12, 2017 11:17 Asia/Tehran

Այս համարոմ անդրադարձել ենք Եվրոպայում իսլամատյացության եւ իսլամաֆոբիայի տարբեր դրսևորումներին:

Եվրոպական երկրներում իսամատյացությունը եւ իսլամաֆոբիան տարբեր դրսևորումներ ունեն և մեծ տարածում են գտել: Եվրոպայի մուսուլմանները ամեն օր սպասում են նոր սահմանափակումների: Տղամարդկանց մորուքը, կանանց հագուստը ու նույնիսկ իսլամական անուն ունենալը հավասար է ռասիստական մոտեցումների: Նույնիսկ նրանք, ովքեր մուսուլմանե չեն, բայց մորուք ունեն կամ իրենց մաշկի գույնը սպիտակ չէ և արտաքնապես նմանվում են մուսուլմաններին՝ ենթարկվում են ռասիստական վերաբերմունքի: Այդ թեմայով հարապարակած մի հոդվածում Ինդիպենդենթ օրաթերթը գրել է.«Մուսուլման տղամարդկան տված հարցազրույցների հիմամբ կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ մուսուլմանները ենթարկվում են ռասիստական մոտեցումների: Օրինակ կենդանու աղբ են գցում նրանց բնականարաններում, կոտրում են նրանց խանութների ապակիները կամ էլ նրանց ահաբեկիչ ու իլիպական են անվանում: Այդ հետազոտությունը անցկացվել է 19-ից 59 տարեկան տարիքային սահմանում՝ սևամորթ, սպիտակամորթ և ասիական ցեղախմբերի՝ քրիստոնյա, հինդու, սիք կրոններին պատկանող ու անկրոն բրիտանացի 20 տղամարդկան շրջանակում և պարզվել է, որ ահաբեկչական հարձակումներից և Բրեքսիթի հանրաքվեից հետո հակաիսլամական քայլերը աճել են: Այդ հետազոտության արդյունքների ներկայացման նիստին, որ տեղի է ունեցել «Ատելությունից բխող հանցանքների մասին իրազեկման» շաբաթվա ընթացքում, Բրիտանիայի համայնքների պալատում եկույթ են ունեցել Բրիտանիայի Բիրմենգամ համալսարանի դասախոսներ Օմրան Ուանը և Իրնի Ռեմփին: Նրանք խոսել են ոչ մուսուլման բայց մոսուլմաններին նմանվող ու իսլամաֆոբիաի ենթարկված տղամարդկանց մասին: Օմրան Ուանն ասել է.«Այս հետազոտությունը ցույց տվեց, որ ատելությունից դրդված հանցանքների հեղինակները ինչպես են նախապաշարումներով ու իրենց ենթադրություններով թիրախ դարձնում իրենց զոհերին»: Ուանն ու Ռեմփին առաջարկել են ատելությունից դրդված հանցագործությունների մասին զեկուցման հանրային արշավախումբ ձևավորել և կազմակերպել սեմինարներ, թե ինչպես վարվել նման հանցագործությունների հետ»:

Բռնություններ մուսուլմաններին նմանւող բրիտանացի տղամարդկանց նկատմամբ

Այդ թեմայով տպագրված մի հոդվածում բրիտանական Ստանդարդ թերթը գրել է.«Համատեղ համագործակցությամբ Բրիտանիայի ոստիկանությունը և տրանսպորտի ընկերությունը «Ատելությունից դրդված հանցանքների ճանաչման» ուղղությամբ Լոնդոնի բոլոր թաղամասերում 200 ծրագիր են իրականացնում, որպեսզի բոլորին հիշեցնեն, տրանսպորտի միջոցները բոլորի համար ապահով պիտի լինեն: Լոնդոնի ավտոբուսներում ու մետրոյում մուսուլմանները բազմիցս հարձակման են ենթարկվել, որոնց տեսագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում: Բրիտանիայում գրանցված տվյալների համաձայն միայն գարնանից ամառ ընկած ժամանակահատվածում ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործությունները 25 տոկոսով աճել են: Դարձյալ մի լուր այդ մասին: Անցած շաբաթ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինի ներկայությամբ՝ ատելության սերմանման թեմայով նիստ է անցկացվել Բրիտանիայում: Իսլամաֆոբիայի տարածման հարցով դժգոհություն հայտնելով այդ երկրի լրատվամիջոցների նկատմամբ Ջերեմի Քուրբինն ասել է.«Հանցանքները կանխարգելեու արշավախմբի աշխատանքների ուղղությամբ մուսուլմաններին վերաբերող լուրերի տարածման հարցով պետք է նիստեր անցկացվեն»: Լոնդոնի Իսլինգտոնի ընտրամասի խորհրդի ղեկավար Ռիչարդ Վաթսն էլ ասել է.«Ես մի առիթ ևս տալիս եմ լրատվամիջոցներին, որպեսզի իսլամաֆոբիայի կանխման հարցով կատարեն իրենց պարտականությոնները և լրատվամիջոցներից ակնկալում ենք տրամաբանական վերաբերմունք ցուցաբերել»: Այդ նիստի ընթացքում մուսուլման կանայք պատմել են՝ ատելության հողի վրա հանցագործություններից իրենց փորձառության մասին և շեշետել են, որ ցանկացած օր հիջաբ կրելու պատճառով անարգվել են:

Ջերեմի Քուրբին

Չնայած որ արևմուտքում լրատվվամիջոցները ազատ են համարվում և խոսքի ազատության են հավակնում, սակայն արևմուտքում լրատվամիջոցների մոտեցումների և քարոզչական ռազմավարությունների մեծ մասը ազդված է կուսակցություններից, կառավարության քաղաքականություններից և մուսուլմանների նկամամբ նրանց վերաբերմունքից: Եվրոպայում իսլամատյացությունն ու այլատյացությունը շաղախվել են միմյանց: Ցավոք վերջին տարիների ընթացքում ցանկացած կուսակցություն, որ իր ծրագրերի մեջ մուսուլմանների դեմ ավելի խիստ ու կոպիտ նախագծեր ներկայացնի ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում և հաղթելու մեծ շանսեր է ունենում: Այդ ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացման արդյունքում Ավստրիայում Ազատություն հակաէմիգրանտ կուսակցությունը կարողացավ պառլամենտական ընտրություններին վաստակել քվեների 27 տոկոսը և գրավել 2-րդ տեղը: Մեծ հավանականությամբ, այս կուսակցությունը ներկա կլինի Ավստրիայի ապագա կոալիցիոն կառավարության կազմում: Ավստրիայում էմիգրանտների համար ավելի շատ սահմանափակումներ են սպասվում: Այդ կապակցությամբ Չեխայի հանրապետության «Ազատություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը ձգտում է ներկայացնել մզկիթների կառուցումը, Բուրքա կրելը և պողոտայում նամազ կարդալն արգելող մի նախագիծ: Այդ կուսակցության անդամ Յարոսլավ Ջոլիքն ասել է.«Նրանք ովքեր գաղթում են մեր երկիր պետք է համակաերպվեն մեր ապրելակերպի հետ, այլ ոչ թե մենք»: 2000 թ. իվեր եվրոպական մի շարք երկրներ ձգտում էին վավերացնել հիջաբն արգելող օրենք և Ֆրանսիան ԵՄ-ի առաջին երկիրն էր, որ 2011թ. մուսուլման կանաց արգելեց կրել բուրքա: Եվրոպայում Ֆրանսիան իսլամատյացության և իսլամաֆոբիայի ոլորտում առաջատար է ու առայսօր պահպանել է իր առաջատար դիրքը: Եվրոպայում ցանկացած նոր սահմանափակում առհասարակ կիրառվում է Ֆրանսիայում:

Բուրքայի արգեումը

Ֆրանսիայում հակաահաբեկչական նոր օրենքի հաստատումը այդ ոլորտի վերջին զարգացումն է, որը կարող է ահաբեկչության մեղադրանքի հարցով ավելի կասկածի տակ դնել մոսւոլմաններին: Վավերացվող օրենքների համաձայն ազգային անվտանգության պահպանման ու կրոնական ազատությունների միջև տարածություն ու տարբերություն չկա: Արդեն 2 տարի է ինչ ֆրանսիայի մուսուլմանները կառավարության խոշորացույցի տակ են և ազգային անվտանգության անվան տակ նրանց դեմ իրականացվող քայլերը ոչ թե ժամանկավոր, այլ մշտական բնույթ են կրում: Ֆրանսիացի պաշտոնյաները պաշտոնապես թույլ են տալիս ոստիկանությանը ներխուժեն բնակարաններ և նրանց, որնց կասկածում են առանց դատվորի արտոնության ձերբակալեն կամ էլ մզկիթները փակեն: Ֆրանսիայի մուսուլմանների մեծ մասը և մրդու իրավունքների պաշտպան խմբերը բազմիցս նախազգուշացրել են հակաահաբեկչական օրենքների վտանգավոր հետևանքների մասին: Այդ օրենքների համաձայն, միայն կասկածի առակայության դեպքում ու նույնիսկ վկաների ու բավարար փաստերի բացակայությամբ անձ է ձերբակալվում կամ էլ պաշտամունքային վայր է փակվում և ցանկացած քաղաքցիական ակտիվիստ կարող է հանցավոր համարվել միայն այսպես կոչված վտանգավոր կարծիք ունենալու պատրվակով: Այդ օրենքների հետևանքով ստեղծված իրավիճակը մի կողմից, իսկ մյուս կողմից դրանց մշտական ու սովորական դառնալը ճնշման տակ է դրել Ֆրանսիացի մուսուլմաններին: Սա այն դեպքում, երբ մուսուլման ձևացող սակավաթիվ ահաբեկիչների վերաբերմունքի բերումով բոլոր մուսւոլմաններին մեղադրելը համընկնում է ահաբեկիչների շահերին, և ահաբեկչական հարձակումների նկտմամբ քաղաքական գործիչների շտապ քայլերն ու մուսուլմաններին մեղադրելը նրանց մեկուսացման պատճառ է դարձել և կասեցրել է՝ ծայրահեղականությանը համակողմանիօրեն դիմակայելու ուղին: Այս կարգի օրենքները փաստօրեն փոխարինում են ահաբեկիչներին ու ահաբեկչության բացահայտման համար իրականացվող կատարյալ ու համապարփակ հետազոտություններին: Մուսուլմաններին թիրախ դարձնելը ու նրանց վրա ճնշում բանեցնելը ոչ միայն կառավարություններին հետ է պահում իրանց նպատակներից, այլև նրանց հասարակություններից հանում է հասարակական համերաշխությունը և ընդլայնում է ատելությունն ու մոլեռանդությունը: Եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որնոց պատասխանատվությունը առհասարակ իր վրա է վերցրել ԻԼԻՊ-ը պատճառ է դարձել նրանց մեծ մասը հակաահաբեկչական օրենքներ սահմանեն և այդ երկրների կառույցների թուլության բերումով ԵՄ-ի բոլոր երկրներում՝ Փարիզից Բեռլին ճնշման տակ են դրել մուսուլմաններին: Քանի ժամանակ առաջ միջազգային համաներման կազմակերպությունը հայտարարել էր.«Եվրոպայում սահմանված հակաահաբեկչական նոր օրենքները մուսուլմանների ու փախստականների նկատմամբ կիրառվող խտրականությամբ ընդլայնել են վախի և օտարության զգացումը»: Այս կազմակերպությունը նախազգուշացրել է, որ վերջին տարիների ընթացքում եվրոպական 14 երկրում անվտանգության հատկապես իրավասությունների և լրտեսության կարողությունների ավելացման  ոլորտում սահմանված նոր օրենքները լավ հետևանքներ չեն ունենա»:

Պիտակ