Դեկտեմբեր 11, 2017 15:12 Asia/Tehran

ԱՄՆ պոպուլիստ և սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարությունից հետո, որը մեկնարկեց 2017թ հունվարին, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում տարաձայնությունները խորանում են:

Իրականում տարբեր հարցերի շուրջ ԵՄ  ու Թրամփի դիրքորոշումները հակասական են, ինչը դրսևորվում է նաև անդրատլանտյան հարաբեություններում: ԵՄ գլխավոր պաշտոնյաները, ինչպես ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ու եվրոպական երկու երկրների ղեկավարներ` Անգելա Մերկալն ու Էմանուել Մակրոնը, միջազգային շատ հարցերում չեն կիսում Թրամփի դրքորոշումները: Այդ դիրքորոշումները ոչ միայն արժանացել են վերոնշյալ պաշտոնյաների քննադատությանը, այլ այսօր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցությունը փոփոխության է ենթարկվում, դառնալով ավելի շուտ գործընկերային: Իսկ դա պատճառ է դարձել, որ շատ փորձագետներ խոսեն ԱՄՆ-ի ու Եվրոպայի առանձնանալու մասին: ՌԴ քաղաքական ու ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Վլադիմիր Զախարովը, խոսելով Թրամփի միակողմանի քայլերի մասին, նշում է. "ԱՄՆ-ն իր քայլերով նպատակ ոնի հարվածել եվրոպական երկրներին ու Եվրամիությանը: Իսկ Ղոդսի վերաբերյալ  Թրամփի վերջին որոշումը դրա վառ ապացույցն է":

Դեկտեմբերին 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում Ղոդսը: Նա ԱԳ նախարարունից պահանջեց քայլեր ձեռնարկել` ԱՄՆ-ի մայրաքաղաքը Ղոդս տեղափոխելու վերաբերյալ: Նրանով հանդերձ, որ 1995 թ հոկտեմբերին Կոգրեսը վավերացրել էր դեսպանատունը տեղափխելու օրինագիծը, սակայն այդ երկրի տարբեր կառավարություննեը, նկատի առնելով համաշխարհային տարաձայնությունները, հրաժարվել էին այդ օրինագծի գործադրոմից: Սակայն Թրամփի քայլը ցույց տվեց, որ նա իսկապես ցանկանում է իրականացնել 1967թ Ղոդս քաղաքը գրաված Իսրայելի անօրինական ռեժիմի ցակությունները:   Թրամփը հայտարարեց, որ այս որոշմամբ պարզապես կատարում է  իր նախընտրական խոստումներից մեկը: Նա նաև նախկին նախագահներին մեղադրեց օրինագիծը չգործադրելու մեջ: Թրամփի քալը բուռն քննադատության արժանացավ Պաղեստինում, արաբական երկրներում ու ընդհանրապես ողջ աշխարհում: Միջազգային կառույցներն ու աշխարհի մեծ թվով երկրներ, Թրամփի հակապաղեստինյան քայլը համարեցին հարված` պաղեստինյան խաղաղության գոծընթացին: Իսկ ԵՄ-ն ու եվրոպական երկրները կտրականապես դեմ արտահայտվեցին այդ որոշմանը: ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը համարվող Բրիտանիայի վարչապետ  Թերեզա Մեյը դատապարտեց այդ որոշումը, այն համարելով ոչ կառուցողական:

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ Վաշինգտոնի այս քայլը լինելու է համաշխարհային խաղաղության ու կայունության վնասին    և չեզոքացնելու է Պաղեստինյան հակամարտության լուծմանն ուղղված բոլոր ջանքերը: Նա մեկ անգամ ևս ընդգծեց  ԵՄ հավատարմությունը` Պաղեստին անկախ երկրի կազմավորման կապակցությամբ: Նա նշեց , որ եթե չլինի Պաղեստին անկախ պետության ստեղծման հեռանկարը, դա մեծ սպառնալիք կլինի տարածաշրջանի ավտանգության համար:  Ըստ երևույթին, ԵՄ դիրքորոշումն այն է, որ   անկախ ԱՄՆ-ի քայլերից, Պաղեստինի հարցի կապակցությամբ պետք է սահմանել տարածաշրջանային ու միջազգային նոր ձևաչափ, որպեսզի խաղաղության բանակցությոնները շարունակվեն: Իսկ Թրամփի հայտարարությունից հետո, այդ գործընթացը փակուղու առջև է կանգնել: Մոգերինին հայտարարեց, որ բանակցությունները պետք է շարունակել Հորդանանի և Եգիպտոսի աջակցությամբ:

Ավտանգության խորհրդի չորս եվրոպական անդամները, գումարած Գերմանիան, դեկտեմբերի 8-ի ԱԽ նիստից հետո, աննախադեպ քայլով, համատեղ բանաձև ընդունեցին Թրամփի դիրքորոշման վերաբերյալ: Մշտական ու ոչ մշտական անդամներ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Իտալիան հայտարարեցին, որ Ղոդսի վերաբերյալ Թրամփի որոշումը հակասում է  ԱԽ բանաձևերին և չի նպաստելու տարածաշրջանի խաղաղությանը: Բանաձևում ասվում է. "Ղոդսի վիճակը պետք է որոշվի իսրայելա-պաղեստինական բանակցութունների միջոցով և ԵՄ-ն համոզված է, որ Ղոդսը պետք է լինի երկու կողմի մայրաքաղաք: Եվ մինչև այդ ժամանակ, Ղոդսի նկատմամբ որևէ իրավունք մենք պաշտոնապես չենք ճանաչում": "Միջազգային սկզբունքնեի ու բանաձևերի հիմամբ, մենք արևելյան Ղոդսը համարում ենք բռնագրավված տարածքի մի մաս և վերջնական համաձայնությունը պետք է լինի 1967թ հուլիսի 4-ի համաձայնութան շրջանակներում: Իսկ ցանկացած փոփոխություն պետք է արվի կողմերի համաձայնությամբ". ասված է բանաձևում: ԵՄ-ն չի ճանաչում նաև 1967թ հետո որևէ սահմանային փոփոխություն: ԱԽ նիստում ԱՄՆ-ն գտնվում էր մեկուսացված վիճակում: Եվ բացի Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչից, բոլոր երկրները դեմ հանդես եկան Թրամփի որոշմանը:

Նկատի առնելով, որ Եվրոպան  ու ԱՄՆ-ն որոշակի համաձայնությոն ունեն Սիոնիստական ռեժիմին հովանավորելու կապակցությամբ, Թամփը մտածել էր, որ եվրոպացիները դեմ չեն արտայհայտվի իր որոշմանը: Սակայն ԱԽ բնաձը ցույց տվեց, որ երկու կողմերի միջև առկա տարաձայնությունների ցուցակին պետք է ավելացնել նաև Ղոդսի կապակցությամբ դիրքորոշումը: ԵՄ համոզված է, որ Պաղեստինի հարցի լավագույն լուծումը երկու երկրի ստեղծումն է: 2017թ մարտին Ֆեդերիկա Մոգերինին խոսելով այդ մասին ասաց. "ԵՄ դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ չի փոխվել: Ղոդսը պետք է հռչակվի երկու երկրի մայրաքաղաք: ԵՄ-ն պաշտպանում է պաղեստինցների ներկայութունը Ղոդսի արևելքում": Սակայն ԵՄ-ն այս կապակցությամբ դեռևս որևէ քալ չի կատարել:

Գերմանիայի Համբուրգ քաղաքի համալսարանի քաղաքական ու անվտանգության հետազոտությունների հիմնադրամից Մարգարետ Յոհանսոնը համոզված է, որ ԵՄ-ն Պաղեստին անկախ պետություն ստեղծելուկապակցությամբ լուրջ քայլեր չի կատարել ու սահմանափակվել է բանաձևեր հրապարակելով: Իսկ Մեդիքո միջազգային փրկարար կազմակերպության պատասխանատուներից Թեսվեր Քոհենը կարծում է, որ ԵՄ-ն թերևս ոչ նպատակ ունի և ոչ էլ այն վիճակում է, որ վերջ տա Իսրայելի բռնազավթմանը: Հատկանշական է, որ Ջորջ Բուշի պաշտոնավարության օրոք, երբ ներկայացվեց պաղեստինյան ու հրեական եկրներ ստեղծելու նախագիծը, ԱՄՆ հաջորդ նախագահները առերևույթ պաշտպանեցին այն: Սակայն Թրամփի որոշումը վերջ դրեց պաղեստինցիների ու պաղեստինյան հարցի վերաբերյալ ցանկացած խոսակցության: Թրամփն իր փեսա Ջերադ Քուշներին նշանակեց որպես Միջին Արևելքի հատուկ բանագնաց` հատկապես պաղեստինցների ու սիոնիստների միջև բանակցություններում: Սակայն Թրամփի վերջին որոշումը հարցականի տակ դրեց նաև Քուշների առաքելությունը: Թրամփի դիրքոորոշումներ բազմաթիվ անգամ զայրացրել են եվրոպացիներին: Որպես օրինակ` Փարիզի էկոլոգիական համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ նրա որոշումը, ԱՄՆ-ի ու Եմ-ի միջև Ազատ առևտրի հմաձայնագրի ստորագրմանը դեմ արտահայտվելը, Թրամփի տնտեսական քաղաքականությունը, ՆԱՏՕ-ի անդամների ռազմական բյուջեն բարձրացնելուվերաբերյալ նրա պահանջը, Իրանի միջուկային համաձայնագրին դեմ արտահատվելն ու Կորեկաան թերակղզում միլիտարիստական քաղաքականությունը: Այս բոլոր որոշումներն ուհայտարարությոնները քննադատության են արժանացել Երոպայի կողմից:

Ֆրանսիացի վերլուծաբան Սիսիլ Նավի ասելով. "Թրամփի քաղաքականությունը նպատակ ունի վերջ դնել բազմաբևեռ աշխարհի գոյությանը: Նրա քաղաքականությունը հիմնված է հիմնականում սադրանքների վրա: Իսկ այսօր Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև Ղոդսի հարցը վերածվել է լուրջ թնջուկի: Կարելի է կանխատեսել, որ եթե Թրամփը շարունակի  այս քաղաքականությունը, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում տարաձայնություններն ավելի կխորանան և եվրոպացիներն ավելի անկախ դիրքորոշում կկիրառեն միջազգային հարցերի վերաբերյալ": Քաղաքական վերլուծաբան Քրիստիեն Ֆիֆլֆորդը նշում է, որ Գերմանիան և առհասարակ ԵՄ-ն  պետք է  ավելի անկախ քաղաքականություն վարեն ու ամրապնդեն իրենց դիրքերը: Եվրոպացիների տեսակետից, Թրամփի քաղաքականությունն այդ թվում Ղոդսի վերաբերյալ, նկատի առնելով համաշխարհային լայնածավալ քննադատությունները, պատճառ կդառնա, որ ԱՄՆ-ն միջազգային ասպարեզում ավելի մեկուսացվի: Իսկ դա բնկանաբար չի մեծացնի այդ երկրի ուժը:

 

Պիտակ