Դեկտեմբեր 20, 2017 19:14 Asia/Tehran

Իրանի միջուկային համաձայնության քննարկման 60 օրյա ժամանակաշրջանն ավարտվեց ու գնդակը Կոնգրեսից ուղարկվեց Սպիտակ տուն: Ավելի վաղ, Սպիտակ տունն այդ գնդակն ուղարկել էր Կոնգրեսի դաշտ:Իսկ հիմա Կոնգրեսն այն կրկին վերադարձրել է ԱՄՆ նախագահին, որպեսզի վերջինս որոշում կայացնի , ինչպես ինքն է ասել. «ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ համաձայնության» կապակցությամբ:

Սպիտակ Տան ու Կոնգեսի միջև գնդակի փոխանցումը՝ ՀԳՀԾ-ի հարցով խաղը սկսվեց այն ժամանակ, երբ հոկտեմբերի 13-ին, ԱՄՆ- նախագահը, չնայած համաշխարհային հանրության հակառակությանը, հայտարարեց, որ Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ին: Այդ օրը, անհիմն մեղարանքներ ուղղելով Իրանի դեմ, նա նշեց, որ չի հաստատում Թեհրանի հավատարմությունը համաձայնագրին:

Հատկանշական է, որ ԱԷՄԳ-ի պարտականություններից մեկը ՀԳՀԾ-ի վերաբերյալ զեկույց ներկայացնելն է: Մինչ այժմ կազմակեպությունը բազմիցս հայտարարել է, որ Իրանը հավատարիմ  է մնացել ՀԳՀԾ-ին: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը շարունակում է  հակաիրանական քաղաքականությունը: Օգտվելով ներքին օրենքներից, նա հայտարարեց, որ   չի հաստատում Իրանի հավատամությունը ՀԳՀԾ-ին: Կոնգրեսը, որ այսօր գտնվում է  հանրապետականների հսկողության տակ, 2015թ. հասատեց մի օրենք, որով երկրի նախագահը պարտավոր է լինում յուրաքանչյուր 90 օրը մեկ զեկույց ներկայացնել ՀԳՀԾ-ի վերաբերյալ: Այս օրենքով նախատեսվում է, որ երբ ԱՄՆ նախագահը չկարողանա հաստատել ՀԳՀԾ-ին Իրանի անհավատարմությունը, Կոնգրեսը 60 օր ժամանակ ունի` պատժամիջոցների վերկանգնման կամ նոր պատժամիջոցներ սահմանելու համար: Այս ժամանակը սկսվեց 2017թ. հոկտեմբերի  13-ին: ՀԳՀԾ-ի դեմ ուղղված իր սկանդալային ելույթում Թրամփը Կոնգրեսին ու ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին կոչ արեց որոշակի քայլեր ձեռնարկել` Իրանի կողմից ՀԳՀԾ-ի խախտման  մասին հայտարարությունը հաստատելու համար  կամ  Իրանի իսլամական հանրապետության հրթիռային ծրագրի դեմ: Այսպիսով, ՀԳՀԾ-ի գնդակը հայտնվեց միաժամանակ Կոնգրեսի ու Եվրոպայի դաշտում:

 Թրամփի ելույթից հետո առաջին օրերին Կոնգրեսում տիրում էր հակաիրանական մթնոլորտ: Կոնգրեսի մի խումբ ներկայացուցիչներ, հրահրիչ ելույթներում խոստացան որ Իրանի դեմ քայլեր կձեռնարկեն: Նրանց ղեկավաներն էին Բոբ Քուրքերը և Թոմ Քաթենը: Նրանք ներկայացրին մի նախագիծ, որով առաջարկվում էր վերականգնել հակաիրանական պատժամիջոցները, եթե Իրանը հրթիռային փորձարկում իրականացնի: Կոնգրեսի մի խումբ այլ ներկայացուցիչներ նույնիսկ պահանջեցին, որ միջուկային հարցով բանակցությունները վերսկսվեն: Որպես օրինակ, նրանք պահանջում էին ՀԳՀԾ-ում սահմանված որոշ սահմանափակումներ կամ երկարացնել կամ մշտական դարձնել: Բացի այդ, ներկայացվեց մեկ այլ նախագիծ, որում ասվում էր, որ   ցենտրիֆուգների նոր սերնդի արտադրության վերաբերյալ Իրանի  հետազոտություններն ու զարգացման ծրագրերը պետք է դադարեցվեն: Իհարկե այս նախագծերից յուրաքանչյուրի հաստատումը կարող էր հանգեցնել ՀԳՀԾ-ի մահվանը: ԻԻՀ մշտապես հայտարարել է որ ոչ մի դեպքում ՀԳՀԾ-ի հարցով նոր բնակցությունների չի մասնակցի և բացառում է  համաձայնության մեջ նոր կետի ավելացումը: Բացի այդ, Իրանը հստակ հայտարարել է, որ իր պաշտպանական, այդ թվում` հրթիռային կարողության հարցով նույնպես ոչ մի դեպքում չի բանակցելու: Միևնույն ժամանակ, Եվրոպան, դիմեով ամերիկացի պաշտոնյաներին, հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի հարցով որևէ բանակցություն այլևս չի անցկացվելու: Այսպիսով, Կոնգրեսը կանգնեց փակուղու առջև. մի կողմից ՀԳՀԾ-ի ոչնչացումը և մյուս կողմից համաշխարհային հանրության պահանջին ենթարկվելը: Ավելի վաղ, աշխարհի ազդեցիկ երկրները, այդ թվում` ՄԱԿ-ը, ԵՄ-ն ու ԱԷՄԳ-ն, զգուշացրել էին, որ եթե ԱՄՆ -ն հրաժարվի ՀԳՀԾ-ից, դա կմեկուսացնի Վաշինգտոնին և Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև ճեղք կառաջանա: Ամերիկացի մի խումբ պաշտոնյաներ մտահոգություն հայտնեցին այս կապակցությամբ: Սակայն ամերիկացի պաշտոնյաներին ավելի շատ մտահոգեց ոչ թե իրենց դաշնակիցների հայտարարությունը, այլ Իրանի հակազդեցությունը: ԻԻՀ զգուշացրել է, որ միջուկային պատժամիջոցների վերականգնումը նշանակում է  չեղարկել ՀԳՀԾ-ի վերաբերյալ բոլոր տեսակի հանձնառությունները: Բացի այդ, Թեհրանը հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեությունը կմտնի նախաբանակցային փուլ: Իրանի այս հայտարարությունը պատճառ դարձավ, որպեսզի դադարեցվի ՀԳՀԾ-ի գործադրումը խոչընդոտելու ցանկացած փորձ: Նույնիսկ Բոբ Քուրքերի և Թոմ Քաթենի օրինագիծը, որ վավերացվել էր Սպիտակ Տան կողմից, դուրս մղվեց օրակարգից: Քուրքերը հայտարարեց, որ նախագիծը չհաստատվեց, որովհետև Կոնգրեսոմ ձայները բավարար չէին, իսկ ԵՄ-ն դեմ էր   որպեսզի նախագիծը կապվեր Իրանի հրթիռային գործունեության հետ: Մի կողմ դրվեցին նաև այն նախագծերը, որոնցում ասվում էր, որ ՀԳՀԾ-ին պետք է ավելացվեն նոր կետեր: Միջազգային հարցերի փորձագետ Ռեզա Նասրի ասելով. " ՀԳՀԾ-ի վերաբերյալ որոշում կայացնելու համար ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրներին տրված ժամանակն ավարտվել է և ծայրահեղականները, Թրամփի պահանջով չկարողացան միջուկային համաձայնության դեմ որոշակի ազդեցիկ քայլեր ձեռնարկել":

Կոնգրեսն այս 60 օրերի ընթացքում պատրատ չեղավ փոփոխություն մտցնել ԻԻՀ միջուկային համաձայնության վերանայման օրենքում, որպեսզի  Թրամփը պարտավոր չլինի 90 օրը մեկ զեկույց ներկայացնել այս կապակցությամբ: Թրամփի որոշ խորհրդատուներ Կոնգրեսին հայտնել են, որ նախագահը չի ցանկանում առնչվել ՀԳՀԾ-ի հաստատման հետ և այդ պատճառով հոկտեմբերի 13-ին խուսափեց հաստատել համաձայնագրին Իրանի հավատարմությունը: Սակայն Թրամփի զեկույցը չընդունվեց Կոնգրեսի կողմից և 2015թ. վավերացված օրենքի համաձայն, Թամփը պարտավոր է 2018թ հունվարի 15-ին մեկ անգամ ևս հայտնել Իրանի միջուկային համաձայնության վերաբերյալ իր կարծիքը: Դա այն դեպքում  երբ Եվրոպան չի կատարել ԱՄՆ նախագահի պահանջները` Իրանի դեմ գործնական քայլեր  ձեռնարկելու վերաբերյալ, որպեսզի այդ երկիրը վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունն ու հրթիռային ծրագիրը: Անցած 60 օրերի ընթացքում,  չնայած եվրոպացի պաշտոնյաների անպատասխանատու հայտարարություններին, Իրան-ԵՄ հարաբերությունները գնալով զարգանում են, ինչը վկայում է, որ Իրանի անհավատարմությունը հաստատելու  Թրամփի երկրորդ պահանջը չի  իրականացել: Այժմ ԱՄՆ-ն պետք է որոշի, մնում է  ՀԳՀԾ-ում, թե` ոչ: Այս կապակցությամբ ներկայացվում է  երեք սցենար: Առաջինն այն է, որ Թրամփը հունվարի 15-ին կհաստատի Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին և իր քայլն արդարացնելու համար կմեղադրի Կոնգրեսին ու ԵՄ-ին: Երկրորդ սցենարն այն է, որ Թրամփը ոչ միայն կհայտարարի, որ Իրանը հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ին, այլ նաև  որ ԱՄՆ-ն դուրս է գալիս համաձայնագրից: Երրորդ սցենարի համաձայն` ԱՄՆ նախագահը որոշում  կայացնելու պատասխանատվությունը մեկ անգամ ևս կհանձնի Կոնգրեսին:

Առաջին ու երկրորդ սցնարներն անհնար են թվում, քանի որ Թրամփը շարունակում է  իր թշնամական վերաբերմունքն Իրանի դեմ և Վաշինգտոնին մտահոգում է  Իրանի հավանական պատասխան քայլը:

Այսպիսով ամենահավանականը մնում է  երրորդ սցենարը և Սպիտակ տունն ու Կոնգրեսն անընդհատ գնդակը կտեղափոխեն միմյանց դաշտ: Ամերիկացի պաշտոնյաներն այսպիսով հույս ունեն, որ ՀԳՀԾ-ն չի ունենա հստակ ապագա և  միջուկային համաձայնությունից բխող Իրանի տնտեսական ու առևտրական շահերը  նվազագույնի կհասնեն: Անցած երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը փորձել է իրանաֆոբիա տարածել: Մյուս կողմից արևմտյան ներդրողներին ու բանկիրներին ստիպել, որ դադարեցնեն համագործակցությունն Իրանի հետ: Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի այս ոճը կարող է ընդհանրապես վնասել միջուկային համաձայնությանը:  Միացյալ նահանգները միջուկային համաձայնության համաձայն հանձն է առել քայլ չկատարել, որպեսզի Իրանին խանգարի օգտվել  միջուկային պատժամիջոցների չեղարկաման արդյունքներից: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի պաշտոնյաները այդ թվում  Դոնալդ Թրամփը, եվրոպական երկրների ղեկավարներին ու գործարարներին կոչ են արել զգուշավոր լինել Իրանի հետ հարաբերություններում: Այս վարքագիծն առթել է Իրանի զայրույթը: ԻԻՀ ներկայացուցիչները ՀԳՀԾ-ի վերաբերյալ նիստերում իրենց բողոքն են հայտնել ամերիկացիների որոշումների դեմ: Թվում է, որ Իրանը  Սպիտակ տան ու Կոնգրեսի միջև գնդակի փոխանակման քաղաքականության շարունակման դեպքում, պատասխան քայլի կդիմի: ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի այս ոչ հստակ քաղաքականությունը հակառակ ազդեցություն կունենա: Հնարավոր է նաև, որ Իրանի հետ համագործակցելու վերաբերյալ գործարարների մտահոգությունները կնվազեն, հատկապես եթե պարզվի, որ ԱՄՆ-ն փորձում է  այս համաձայնությունը չեղարկել:

 

 

Պիտակ