Փետրվար 07, 2018 19:38 Asia/Tehran

ԱՄՆ-ն հրապարակեց 2018 թվականի ընթացքում այդ երկրի «Միջուկային կացության վերանայում» փաստաթուղթը: Փաստաթղթում բացատրված են ատոմային ոլորտում ԱՄՆ կառավարության անվտանգության խոշոր կողմնորոշումները:

Միևնույն ժամանակ «Միջուկային կացության վերանայում» փաստաթուղթն ընդգծում է ԱՄՆ-ի ատոմային ու ռազմավարական սպառազինության արդիականացումը և վերատեսության է ենթարկում ատոմային սպառազինության կիրառման և ատոմային պատերազմի դիմելու պայմանները: Այս փաստաթղթում նաև ասված է, որ ԱՄՆ կառավարությունը միջազգային նոր պայմանների համապատասխան շարժվում է ատոմային առավել նոր ու կիրառական սպառազինության արտադրման կողմը: «Միջուկային կացության վերանայում» փաստաթուղթն անվտանգության բնագավառում վերջին ամիսներին հրապարակված երկու նախկին փաստաթղթերի, այսինքն «Ազգային անվտանգության ռազմավարության» և «Ազգային պաշտպանության ռազմավարության» կողքին Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին սպառնալիք է ներկայացնում ու նման երկրներին դիմակայելու համար ԱՄՆ-ի ատոմային կարողության օգտագործման համար լուծումներ է ներկայացնում:

Այդուհանդերձ ի՞նչ կետեր են ներառված «Միջուկային կացության վերանայում» փաստաթղթում, որի պատճառով ասվում է, թե դրանով բացվում են գեհենի դռները:

-----------

«Միջուկային կացության վերանայում» փաստաթղթում գլխավոր նորություններից մեկը կանխարգելման ու ատոմային նախահարձակման դիմելու մեկնաբնության փոխվելն է: Մինչ այսօր ասվում է, որ ԱՄՆ-ի ատոմային հսկա զինապահեստն ԱՄՆ-ի կամ նրա դաշնակից երկրների դեմ այլ երկրների նախահարձակման անցնելը կանխարգելող արգելք է համարվում: Ամերիկացի պաշտոնատարներ հիմք ընդունելով այս պայմաններն ու նաև այն, որ ԱՄՆ-ի ատոմային զինապահեստը վերջին 70 տարիների ընթացքում կանխել է ատոմային պատերազմի ծագումն, իրենց սպառազինությունը համաշխարհային խաղաղության ու անվտանգության երաշխիք էին ներկայացնում: Սակայն այսօր «Միջուկային կացության վերանայում» փաստաթղթով ոչ-ատոմային սպառնալիքների դիմաց ատոմային կանխարգելման համար ճամբա է հարթվում: Փաստաթղթում նշվում է, որ եթե որևէ այլ երկիր ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների դեմ ոչ-ատոմային կործանարար հարձակումներ գործի և կամ կիբերային հարձակումներով ծանր վնաս պատճառի հիշյալ երկրներին, ԱՄՆ-ն իրեն է վերապահում ատոմային սպառազինությունից օգտվելու իրավունքը: ԱՄՆ-ի ատոմային նոր ռազմավարության մեջ նաև նախատեսված է ահաբեկչական հարձակումներին ատոմային պատասխանը: ԱՄՆ-ի իշխանությունները հավակնում են, որ ատոմային պատասխանի սպառնալիքը կարող է արգելել թշնամիների կողմից ոչ-ատոմային կործանարար հարձակումը և կամ ահաբեկչական խմբերի կողմից ահաբեկչական հարձակումները: Նրանք հավակնում են, որ ԱՄՆ-ի ատոմային կարողությունը հենց այնպես որ յոթ տասնամյակ կանխել է ԽՍՀՄ-ի ու նրա ժառանգորդը համարվող ՌԴ-ի կողմից ատոմային հարձակումը, ատոմային պատասխանի սպառնալիքն էլ կարող է այլ երկրներին հրաժարեցնել ԱՄՆ-ի դեմ ռազմական ու կիբերային լայնամասշտաբ հարձակումներից:

Միևնույն ժամանակ «Միջուկային կացության վերանայում» փաստաթղթում հաստատվել է կանխարգելիչ հարձակման իմաստը, որը 2001 թվականի 11-սեպտեմբերյան ահաբեկչական դեպքից հետո անգամներ կիրառվեց ԱՄՆ-ի ժամանակի քաղաքական ու ռազմական պաշտոնատարների կողմից: Դա ի տես այն բանի, որ սառը պատերազմի շրջանի ատոմային հայեցակարգերի համաձայն երկու ատոմային գերպետությունները սպառազինական պայմանագրեր կնքելով հրաժարվեցին «առաջին հարված»-ի դիմելուց և կենտրոնացան «առաջին հարվածին պատասխանելու» կամ պատասխան քայլի վրա: Կանխարգելիչ հարձակման տեսության մեջ երկրներն իրենց թույլատրված են համարում սպառնալիքի կամ հարձակման վտանգ զգալու դեպքում զենքի դիմել ու պատերազմ սկսել: ԱՄՆ-ի ժամանակի կառավարությունը նույն այս գաղափարախոսության հիմամբ վտանգավոր ու սպառնալիք ներկայացնելով Իրաքի բաըսական ռեժիմին 2003 թվականին այդ երկրի դեմ զորաշարժ կատարեց ու կործանեց այդ երկրի քաղաքական համակարգը: Մեկ տարի անց հայտարարվեց, որ Իրաքում մասսայական կոտորածի զենքերի գոյության մասին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների տեղեկատվական ու լրտեսական ծառայությունների տեղեկություններն անհիմն են եղել և այդ թվականին Իրաքը որևէ հրատապ վտանգ չէր ներկայացնում ԱՄՆ-ի կամ նրա շահերի համար: Իհարկե այս սխալմունքը կամ խաբեությունը ավելի քան մեկ միլիոն մարդկանց զոհվելու, Ասիայի արևմուտքի ընդարձակ մի բաժնի ավերման, ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի երևան գալու և քանի տրիլիոն դոլար ծախսվելու պատճառ դարձավ: Հետևաբար կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի նման երկրի կողմից ատոմային կանխարգելիչ հարձակումն ինչ չափերով կարող է սպառնալիք համարվել մարդկության քաղաքակրթության ու գոյության համար:

Ատոմային կանխարգելիչ հարձակումից բացի «Միջուկային կացության վերանայում» փաստաթղթում նշված մինյատուրային ատոմային ռումբերի արտադրությունն առավել մտահոգություն է առաջացրել: Այս ռումբերն այն պատճառով են ներկա ռումբերից առավել վտանգավոր համարվում, որ կարելի է դրանց օգտագործել ռազմական հակամարտությունների ժամանակ: Դա ի տես այն բանի, որ ատոմային ռումբերն ու մարտագլխիկները չափազանց բարձր տոկոսով աղտոտվածություն առաջացնելով ավերման մեծ ընդունակություն ունեն և դրանցից յուրաքանչյուրի պայթյունը կարող է հողին հավասարեցնել քանի միլիոն բնակչությամբ մի քաղաք և մի քանի երկրների առնել ռադիոակտիվ ամպի ազդեցության ներքո: Նման տեսակի մի քանի ռումբերի պայթյունը կարող է աշխարհը կործանել: Այդ պատճառով էլ չնայած աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ պատերազմների գոյության, համաշխարհային երկրորդ պատերազմից հետո և անցած 70 տարիների ընթացքում որևէ ժամանակ նման ռումբ չի օգտագործվել:

Սակայն այսօր ԱՄՆ-ն փորձում է ատոմային փոքր ռումբեր արտադրել, որպեսզի դրանք օգտագործի սահմանափակ պատերազմներում ու որոշակի նպատակներով: Այս ռումբերը կործանման առավել քիչ հզորություն ունեն և շրջակա միջավայրի վրա սահմանափակ ազդեցություն են գործում և պատերազմական շրջաններում դրանց օգտագործումը անվերահսկելի հետևանքներ չի կարող ունենալ: Իհարկե այս պահին ոչ-ատոմային ռումբերն, այդ թվում «Բոլոր ռումբերի մայրը», որ 10 տոննա է կշռում ու վերջերս ԱՄՆ-ի բանակի կողմից օգտագործման ենթարկվեց Աֆղանստանում ատոմային մեկ փոքր ռումբի չափ հզորություն ունեն: Սակայն դրանք ատոմային զենքերի դասին չեն պատկանում և չեն կարող է ԱՄՆ-ի նման երկրին մղել օգտագործման ենթարկելու իր ատոմային պոտենցիալ կարողությունները:

Հպանցիկ հայացք նետելով ԱՄՆ-ի 2018 թվականի «Միջուկային կացության վերանայում» փաստաթղթին պարզվում է, որ ԱՄՆ-ի ատոմային կողմնորոշման փոփոխման և միջուկային նոր զինամիջոցների արտադրման հիմնական նպատակն առավել քան որևէ երկրի ուղղված է Ռուսաստանի դեմ: Ռուսաստանն ունի աշխարհում ատոմային ամենամեծ զինապահեստը և ամերիկացիների դիտանկյունից վերջին տարիներին իր հզորության վերականգնման ուղղությամբ որոշ քայլեր է ձեռնարկել: Ամերիկացիները մտահոգ են նրանից, որ Ռուսաստանի ատոմային զինապահեստի թարմացումը և դրան զուգահեռ Եվրոպայի արևելքի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Ասիայի արևմուտքի նման տարածաշրջաններում այդ երկրի դերակատարությունը կարող են վտանգել Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների շահերը: Այդուհանդերձ միայն Ռուսաստանը չէ  որ մտահոգություն է պատճառում ԱՄՆ-ի վարչակազմին, այլև Չինաստանի ռազմական սրընթաց առաջադիմությունը և Հյուսիսային Կորեայի ատոմային ու հրթիռային իրարահաջորդ փորձարկումները պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի ռազմական ու ապահովական խոշոր ռազմավարությունը փոփոխության մատնվի: Ամերիկացիների դիտանկյունից Եվրոպայի արևելքի այլ տարածքներում ռուսների կողմից Ղրիմի տարածքի կցման պես քայլերի և կամ Հարավային Չինաստանի ծովում չինացիների ուժի ցուցադրման դիմաց ատոմային կանխարգելիչ հարձակման սպառնալիքը կարող է կանխարգելող զորություն ունենալ և երաշխավորել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգությունը: Այդուհանդերձ չի կարելի կասկածել, որ ռուսներն ու չինացիները նույնպես օրինակ են ծառայեցնելու ատոմային կանխարգելիչ հարձակման տեսությունից, ինչն անպատճառ աշխարհում ապահովական սպառնալիքների մակարդակը մտահոգիչ չափերով իջեցնելու է: Այլ խոսքով հենց այնպես որ ամերիկացիները հենվելով իրենց ատոմային զինապահեստի վրա ուրիշներին սպառնում են ատոմային կանխարգելիչ հարձակմամբ, ռուսներն ու չինացիներն էլ նույն կողմնորոշում են որդեգրելու ԱՄՆ-ի ու մյուս թշնամիների դեմ: Առավել դրան սպառազինական մրցակցության շրջանակում չի բացառվում, որ ռուսները, չինացիներն ու այլ նաև այլ երկրներ ատոմային մինյատուրային ռումբեր արտադրեն: Ուրեմն կարելի է ենթադրել, որ 20-րդ դարում ընթացող սպառազինական մրցակցությունը, որը հիմնված էր առավել մեծ ու կործանարար ատոմային ռումբերի վրա, 21-րդ դարում շարունակվի առավել փոքր և կործանարար առավել սահմանափակ հզորությամբ ատոմային ռումբերի արտադրման հիման վրա, ի վերջո հանգեցնելով պատերազմներում դրանց օգտագործմանը:

Անկասկած ԱՄՆ-ի 2018 թվականի «Միջուկային կացության վերանայում» փաստաթղթում նշված կետերի գործադրմամբ աշխարհն առավել սարսափելի է դառնալու:

«Սպառազինության վերահսկման միություն» հետազոտական կառույցի տնօրեն Թոմ Զեդ Քոլինան ասում է. «Ատոմային նոր սպառազինություն ու նման սպառազինության օգտագործման լիազորություններն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին վստահելը կնշանակի սուրը հանձնել հարբած ավազակին, ինչը լավ ելք չի կարող ունենալ»:

Թրամփն այնպիսի անձնավորություն է, որ ԱՄՆ-ի ատոմային զինապահեստի կործանարար հզորությունը ցուցադրելու համար դիմում է Թուիթերի օգնության ու գրում է. «ԱՄՆ-ի նախագահի սեղանին դրված ատոմային կոճակը շատ ավելի մեծ է Հյուսիսային Կորեայի առաջնորդի սեղանին դրված ատոմային կոճակից»: ԱՄՆ նախագահը նաև չի վարանում նրանից, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում ու անդամ երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների ապշած հայացքների ներքո Հյուսիսային Կորեային այնպիսի «կրակով ու ցասումով» սպառնալուց, որի նմանն աշխարհը դեռ չի տեսել: Ամերիկացիները մի անգամ 1962 թվականին Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ աշխարհը կանգնեցրին ատոմային պատերազմի ու առնվազն 400 միլիոն մարդկանց սպանվելու վտանգի դիմաց: Նկատի առնելով ԱՄՆ-ի ատոմային կողմնորոշման մեջ փոփոխությունն ու ատոմային փոքր ռումբերի արտադրությունն ապագայում նման սարսափելի իրավիճակի կրկնվելն անհավանական չի թվում, այն տարբերությամբ, որ գուցե այս անգամ ատոմային պատերազմից ու ոչնչացումից խույս տալու հնարավորություն չունենա:

 

 

 

 

Պիտակ