Իսլամաֆոբիան արևմուտքում (23)
(last modified Sat, 17 Feb 2018 16:50:21 GMT )
Փետրվար 17, 2018 20:20 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Իրաքում իսլամը վարկաբեկող և արևմուտքում իսլամատյացության ալիքն ահագնացնող հոսանքներից մեկի ԻԼԻՊ-ի ոչնչացման խնդրին:

Իրաքի բանակի միավորներից մի քանիսը հայտարարելով այդ երկրում ԻԼԻՊ-ի կործանման մասին 2017 դեկտեմբերի 9-ին Բաղդադի կանաչ քաղաքամասում ռազմական շքերթ անցկացրին: ԻԼԻՊ-ի կործանման առիթով Բաղդադի երկնքում տասնյակ ուղղաթիռներ ու կործանիչներ թռիչք կատարեցին: Այդ առիթով Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին դեկտեմբերի 10-ը արձակ օր հայտարարեց: Նոյնպես դեկտեմբերի 13-ին բացվեց ԻԼԻՊ-ական մտածողությանն ու մեդիային դիմակայելու 3-րդ համաժողովը: Աշխարհի 42 երկրներից ավելի քան 120 մասնագետներ մասնակցեցին այդ երկօրյա համաժողովին: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի նախագահությամբ անցկացված այս համաժողովում քննարկվեցին իլիպական մտածողությանը դիմակայելու միջոցները: Ահաբեկչությանը հաղթելու և համաշխարհային խաղաղության ու անվտանգության տարածման հարցում Իրաքի փորձը նույնպես համաժողովում քննարկվող թեմաներից էր:

Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի կործանումը համարվում է աշխարհում հատկապես արևմուտքում իսլամի բարի համբավը խափանող հոսանքի կործանումը: Չնայած որ հնուց իվեր իսլամի սալաֆիական ուղղություններում եղել են մի շարք ծայրահեղական մոտեցումներ ու շեղումներ, սակայն աշխարհի 1.5 մլրդ. մուսուլմանների մեջ չնչին տոկոս են կազմում նրանք, ովքեր սխալ են ընկալում իսլամի խաղաղասիրական ու արդարատենչական ուսուցումները: Ինչ պատահեց, որ իսլամական աշխարհի այս փոքրամասնությունը հանկարծ բոլորի ուշադրությունը իր վրա սևեռեց ու ամենաանմարդկային հանցագործություններով խափանեց իսլամի դիմագիծը: Փաստորեն նրանց հանցագործությունները արևմուտքում իսլամաֆոբիա կոչվող երևույթի մոյւս կողմն է: ԽՍՀՄ-ի և կոմունիստական համակարգերի փլուզումից հետո արևմուտքը կորցրեց իր կարևորագույն հակռակորդին: Արևմտյան բլոկի ղեկավար ԱՄՆ-ի և արևմտյան մյուս բռնատիրական պետությունների արտաքին, անվտանգության ու միջամտողական քաղաքականությունները արդարացվում էին կոմունիզմի ներկայությամբ:

ԽՍՀՄ-ի փլուզմամբ արևմուտքը ինչպես էր կարող արդարացներ իր քայլերը: Նույնիսկ ՆԱՏՕ-ն իր գոյության իմաստը կորցրեց: Եվ այդ ժամանակ էր, որ ջանքեր գործադրվեցին կոմունիզմի փոխարեն իսլամը ներկայացնել որպես աշխարհին ուղղված սպառնալիք: Աշխարհում իսլամի անվամբ ահաբեկչության ու ծայրահեղականության տարածումը դարձավ ԱՄՆ-ի ու Եվրոպայի վերլուծական կենտրոնների առանցքային խնդիրը: Կոմունիզմը իսլամով փոխարինելու հարցում կատարաված ուսումնասիրություններից ԱՄՆ-ի ու Եվրոպայի վերկուծական կենտրոնները հանգեցին իլամական աշխարհում թաքֆիրական հոսանքների հզորացման եզրակացությանը: Թաքֆիարական հոսանքների իսկական կենտրոնը Սաուդյան Արաբիան է և հիմնական ուղղությունը՝ վահաբականությունը: Սաուդյան Արաբիան գտնվում էր արևմուտքի ու ազդեցության ու հսկողության տակ: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Սաուդյան Արաբիան նավթային դոլարներով ԱՄՆ-ից ու Եվրոպայից զենքեր գնելով փորձում էր իրականացնել տարածաշրջանի գերուժը դառնալու իր երազանքը: Արևմտյան հատկապես ԱՄՆ-ի ու Բրիտանիայի լրտեսական ծառայությունները Սաուդյան Արաբիայում տիրող վահաբականներին ցուցաբերած ֆինանասական, քաղաքական ու մտավոր աջակցությամբ սկսեցին ակտիվանալ Պակիստանի փիշավարի դպրոցներում, Աֆրիկայի աղքատ երկրների կրոնական դպրոցներում ու նույնիսկ Եվրոպայի մուսուլմանների կրոնական դպրոցներում: Նպատակը աղքատ երիտասարդներին վահաբական ուսուցումներով դաստիարակելն էր: Ուսուցումներ, որոնք հակասում են իսլամի խաղաղասիրական ու արդարատենչական գաղափարներին: Ցակացած մարդ, նույնիսկ նրանք, ովքեր տեղեկություն չունեն իսլամ կրոնի մասին, ուսումնասիրում է Ղուրանը և իսլամի մեծ մարգարե Մոհամմեդի ապրելակերպը և հասկանում է, որ իրական իսլամի ու վահաբական բռնատիրական ուսուցումների միջև ոչ մի կապ չկա: Արևմտյան երկրների կողմից հովանավորվող արաբ վահաբականների գործունեությունից Աֆղանստանում ստեղծվեց Թալիբանը, Ալ-Ղաիդա ահաբեկչական կազմակերպությունը, ԻԼԻՊ-ը, Աֆրիկայում Բոքոհարամը և Արևելյան Ասիայի թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքները: Ուշագրավ կետն այն է, որ Աֆղանստանում Թալիբանի գոյության փաստը հայտնի դառնալուց հետո և ապա Ալ-Ղայիդայի ձևավորմամբ ու դրանցից հետո Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի հայտնվելով նրանց հանցագործությունները օրըստօրե ավելի ընդարձակվեցին ու դաժան տեսք ստացան:

ԻԼԻՊ-ի հանցագործությունները ավելի դաժան դարձնելով հետապնդվում էր իսլամ կրոնի դիմագիծը ավելի խեղելու նպատակը:  Սիրիայում ու Իրաքում իրենց հանցագործությունները գործադրելու տարիների ընթացքում ԻԼԻՊ-ն ու այդ ուղղությամբ աշխատող խմբերը առավելագույս չարաշահելով լրատվամիջոցները ու վիրտուալ միջավայրը ներկայացան որպես մի խումբ, որ ոչ մի վախ չունի հանցանքներ գործելուց ու տեսախցիկների առջև հայտնվելուց: ԱՄՆ ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմզ Քամիի խոսքերով «ԻԼԻՊ-ը պրոֆեսիոնալ քարոզչություն է տանում: Նրանք շուրջ 23 լեզուներով մեդիա արտադրանք ունեն»: Աշխարհի որ անկյուն որ գնում էին փորձում էին ծավալուն հանցագործությունների իարականացմամբ վախ ու սարսափ առաջացնել: Նրանց ամենասովորական հանցագործությունը գլխատումն է եղել: Կենդանի հրկիզելը, ջրահեղձ անելը, բարձրությունից վայր նետելը, պայթեցնելը, կանանց ստրկացնելը և խմբային բռնաբարությունը ԻԼԻՊ-ի հանցագործությունների միայն մի մասն է եղել: Որևէ տարածքի տիրանալու և կառավարություն կազմելու ցանկություն ունեցող խմբի կողմից այս կարգի վերաբերմունքը չի համապատասխանում տրամաբանության հետ: Իշխանության ձգտող խմբի առաջին քայլը ժողովրդի սիրուն արժանանալն ու խաղաղության հաստատումն է: Սակայն ԻԼԻՊ-ը գործում էր այդ տրամաբանության հակառակ: Նրանք ձգտում էին ծավալուն հանցագործությունների իրագործմամբ վախ ու սարսափ առաջացնել իրենց հսկողության տակ գտնվող տարածքներում: Բնական է, որ բազում հանցագործություններ գորոծող ու բազմաթիվ թշնամիներ ունեցող խումբը չի կարող երկար գոյատևել ու մնայուն դառնալ: ԻԼԻՊ-ի վերաբերմուքից կարող ենք հասկանալ, որ արևմտյան վերլուծական կենտրոնները մի գլխավոր նպատակն են հետապնդել, որն էլ իսլամ կրոնի համբավն ու դիմագծերը խափանելն է եղել: Ուշագրավ կետն այն է, որ արևմտյան հատկապես ամերիկյան ու բրիտանական  լրատվամիջոցների մեծ մասը մինչև Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի կործանումը շատ քիչ էին օգտագործում ԻԼԻՊ անունը և դրա փոխարեն կիրառում էին «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» անունը: Նրանք հատկապես կարևորում էին ԻԼԻՊ-ի հանցագործությունները իսլամի ուսուցումներին վերագրելու խնդիրը:

ԻԼԻՊ-ի կողմից իսլամի դիմագծի խափանումը

Պատմության ընթացքում իսլամի դիմագիծը խափանելու հարցում ոչ մի հոսանք ու խումբ ԻԼԻՊ-ի նման դերակատարություն չի ունեցել: Այդ հանցագործությունները արևմտյան պետությունների ծրագրման և արաբական մի շարք երկրների այդ թվում Սաուդյան Արաբիայի գործադրման արգասիքն են: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ը կործանվեց այդ երկրների բանակների և ԻԻՀ-ի, Լիբանանի Հեզբոլլահի ու ՌԴ-ի աջակցության շնորհիվ: Սակայն չպետք է բացառել այլ տեսքով թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքներ հայտնվելու հավանականությունը: Արևմուտքում իսլամատյացությունն ու իսլամաֆոբիան օրըստօրե խստանում են: Արևմուտքը դեռ մուսուլմանների ու իսլամի դիմագծերը խափանելու կարիքն ունի և այդ կարիքը նրան պարտավորեցնում է նոր մեթոդներով արդարացնի խաղաղասեր ու արդարատենչ իսլամի դիմագծերը խափանելու քայլերը: Իլիպական մտածողության վտանգը դեռևս սպառնում է մուսուլմաններին և մուսլուման մտավորականներին ու գիտնականներին պարտավորեցնում է մեծ ջանքեր գործադրել՝ բացահայտելու մուսուլմանների ու ոչ մուսուլմանների համար այդ հոսանքի բուն էությունը: