Նոռուզը որպես Իրանական մտայնության դրսևորում (1)
Նոռուզը միայն ամենամյա ծես կամ տոնակատարություն չէ, այլ միմյանց հետ շղթայված հասարակական արարքների շարք է, որի միայնակ չի իրականացվում և նոռուզի ժամանակ բոլորը միասին գործի են անցնում: Չորս հաղորդումների ընթացքում քննարկելու ենք իրանական մտածելակերպից բխած նոռուզի կարևորագույն հատկանիշները:
Նոռուզը իրանական պանծալի երևույթներից է, որը պայծառ հայելու պես պատմության ընթացքում արտացոլել ու արտացոլում է իրանցիների ազգային ինքնությունն ու նրանց հայացքները աշխարհի նկատմամբ: Նոռուզը խոհեմության, չափավորության ու կյանքի նկատմամբ հույսի դրսևորումն է: Նոռուզը այն մարդկանց ուրախության խորհրդանիշն է, ովքեր ընդարձակ աշխարհագրական տարածքում բազմազան ու բազմաթիվ լինելով, խաղաղության ու համերաշխության են եկել շրջակա միջավայրի հետ հարաբերվելիս և հազարավոր տարիների ընթացքում շարունակել են իրենց մշակութային ու հասարակական կյանքը:
Նոռուզը այն բազմազգ երևույթներից է, որը 2010թ. փետրվարի 23-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության ցուցակում գրանցվել է որպես համաշխարհային ժառանգություն, երևոյթ, որը ազգաբնակչության առումով համարվում է ամենախոշոր համատեղ ժառանգության գործ: Նոռուզը գրանցվել որ որպես անշոշափելի համաշխարհային մշակութային ժառանգություն: Անշոշափելի մշակութային ժառանգությունը հիմնականում սերնդեսերունդ փոխանցվում է բանավոր կերպով և դրա կրողները այն համարում են իրենց ինքնության բաղադրիչներից մեկը: Արձագանքելով ժամանակի ու տեղանքի հարկադրանքներին, պատմության ընթացքում այս ժառանգությունը անընդհատ վերարտադրվում է և այս վերարտադրումը կենդանության նշան է: Անշոշափելի մշակութային ժառանգությունը ունի ևս մեկ հատկանիշ, որ ի տարբերություն շոշափելի մշակութային ժառանգության, անցնում է պետական սահմանները, փոխառության է վերցվում մարդկանց, խմբերի, ցեղերի ու ազգերի միջև փոխհարաբերությունների ժամանակ և մի աշխարհագրական գոտուց մուտք է գործում մեկ այլ աշխարհագրական գոտի:
Հնամենի լինելու և մարդկության պատմության ձևավորման մեջ ունեցած իր դերակատարության շնորհիվ, Իրանը աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է մշակութային առումով, մշակույթ, որը կառուցողական ու արարչական դեր է խաղացել իրանական ժողովրդի կյանքի որակի զարգացման ու բարելավման գործում:
Մշակույթի ոլորտում իրանական ժողովրդի միտքն ու աշխարհահայացքը , որը վեր է աշխարհագրական սահմաններից, ձևավորվել է պատմության ընթացքում և դրսևորվել է լեգենդների, փիլիսոփայության ու միստիցիզմի տեսքով: Թեև այս աշխարհահայացքի դրսևորումները գոյություն են ունեցել Քրիստոսի ծննդից հազարամյակներ առաջ և հետո, այնուամենայնիվ դյուրին չէ դրա բացահայտումը այն ամենի մեջ, ինչը դրան ավելացել են ժամանակի ընթացքում: Ցավոք սրտի, այդ ավելացված կողմնակի հանգամանքների ուսումնասիրման ձգտումները մեզ հեռացնում են այդ մտայնության գլխավոր գաղափարի ըմբռնումից ու վերլուծումից և մեզ դնում ապարդյուն ջանքերի ճանապարհի վրա:
Իրանական միտքը, որը ձևավորվել է հեռավոր անցյալում, անց է կացրել նախաիսլամական ժամանակաշրջանում իր զարգացման տարբեր փուլերը, Իսլամի հայտնվելուց հետո վեր է խոյացել մի շարք հանճարեղների փիլիսոփայական մտքերում, ինչպիսին Աբուալի Սինան է, ինչպես նաև միստիկական հայացքներում, ինչպիսիք են Աթթարը, Աբուսաիդ Աբոլխեյրը, Հալլաջը, Շամսը, Մոլանան, ու դեռևս շարունակում է իրեն հատուկ տոկոնությամբ ու ամրությամբ կանգուն մնալ իրանական ժողովրդի մշակույթում:
Օրինակ՝ թեև Նոռուզը իրանցիների ազգային տոններից մեկն է, այդուհանդերձ իսլամական ավանդապատումներում ու կրոնական գրքերում ընդունվում է կրոնի առաջնորդների կողմից: Կրոնի փորձագետները Նոռուզը համարել են հարթակ հասարակության մեջ բարոյականութունը խորացնելու համար: Նույնիսկ Իսլամի կողմից ընդգծվող որոշ ավանդույթներ, այդ թվում մեծերի նկատմամբ հարգանքը, նրանց այցելության գնալը և մյուսներին օգնելը, ավելի հաճախ են դրսևորում ստանում Նոռուզի շրջանակներում և կրոնական ու դավանանքային երանգ են հաղորդել այդ ազգային ծեսին:
Նոռուզը լոկ մի տոնակատարություն չէ, այլ այն իր մեջ պարունակում է իրանական մտայնության կարևորագույն հատկությունները, որոնց կարելի է համարել այս ծեսի կատարման կարևորագույն հիմնասյունները, իսկ մյուս կողմից էլ այս տոնը կարելի է համարել իրանական մտայնության հատկանիշների մնայունության գործոններից մեկը:
Իրանը որպես հասարակություն իր գաղափարներում ունի մի գլխավոր կորիզ, որը ինքնության դրսևորման հիմնական գործոնն է: Այլ խոսքով, իրանական ինքնությունը բաղկացած է իրանական հասարակության և այն մարդկանց գոյության փաստից, ովքեր կապված են այս հասրակության, երկրամասի ու մշակույթի հետ: Ցանկացած իրանցի, ուզի թե չուզի, ունի որոշակի անհատական, էթնիկ ու ազգային ինքնություն: Այն ինչ կոչվում է իրանական միտք, նրա տեսակետների ու համոզմունքների հիմնասյունն է, որը առկա է Իրանի հասարակության մշակութային, սոցիալական և ինքնությանը վերաբերող ուսուցմունքներում ու դրսևորումներում: Կարևորն այն է, որ համոզմունքների ու մտածելակերպի այս հիմնաքարը սկզբից մինչ այժմ եղել է մի անփոփոխ ճշմարտություն, այնպես որ, օրինակ, հին լեգենդներում առկա երկփուլ արարման հարցը այլ կերպ է մեկնաբանվել Շեյխ Էշրաղի կողմից: Նա հրեշտակների միջնորդությունը ճշմարտության (լույսի) ու մարդու միջև պարզաբանել է հրեշտակների աշխարհի ու մարդկանց աշխարհի արարման կատեգորիայի շրջանակներում և միստիկական ոճով է անդրադարձել արարման թեմային:
Իրանական մտայնության ուսումնասիրման գործում ուշագրավ հարց է նաև այն, որ իրանական միտքը մի համատեքստ է , որը շարունակական կերպով բացահայտում է Իրանի հասարակության զարգացումները, որոնք առաջանում են անհատի ապրելակերպում, ինչպես նաև ինքն իր, այլոց և ընդհանրապես աշխարհի հետ փոխհարաբերություններում, և ժամանակակից աշխարհում ձևավորում մի իրանցու կյանքը: Թեև մենք հաճախ չենք գիտակցում մեր համոզմունքների խորքում իրանական մտայնության ու աշխարհահայցքի գոյությունը, այնուամենայնիվ գրեթե բոլորը ընտելացել են նրա հետ և ամեն օր մենք դրա հետ ենք անց կացնում: Այդ մտայնության մնայուն գոյության մասին հավատքն է, որ օրեցօր մեծացնում է մեր հույսերը մարդկային քաղաքակրթության ու մտայնության առաջադիմության ճանապարհին արժանի դիրք զբաղեցնելու համար: Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մեր հաջողությունը պայմանավորված է այս աշխարհահայացքի սկզբունքային ճանաչումով ու այն որպես անկախ մտածելու համակարգ, գիտակցաբար ընդունելով:
Որպես Իրանի ժողովրդի ու իրանական հասարակության առաջին հատկություն, պետք է նշել իրանցիների բանաստեղծական բնավորությունը, ինչը կարևոր է ոչ թէ գրական առումով, այլ աշխարհի ու գոյության վերաբերյալ հայացքների առումով, և լիարժեք դրսևորում ունի Նոռուզի տոնակատարության ժամանակ:
Իրանցի մարդու կյանքի տարբեր կողմերի և անհատական ու հասարակական կյանքի տարբեր ժամանակաշրջաններում իրանցիների վարքագծի ուսումնասիրությունը բացահայտում է այն հանգամանքը, որ պոեզիան ու տարբեր հարցերին բանաստեղծաբար մոտենալը անդրադարձել է իրանցիների կյանքի ու մտայնության վրա և ամուր կապ ունի նրանց ոգու և սրտի հետ: Այնպես որ իրենց բանաստեղծների թանկարժեք հանճարով զարմացած ու հիացած իրանցիները վայրկյան անգամ չեն զլանում նրանց ներկայությունից, որի նշանները երևում են նրանց կյանքի կարևորագույն ամենամյա միջոցառման՝ Նոռուզի տոնակատարության տարբեր ասպեկտներում:
Թեև Նոռուզը զարդարված է Իրանի ժողովրդի հավատամքներով ու ավանդույթներով, այնուամենայնիվ այն սերտ կապ ունի երկիր մոլորակի վրա ապրող բոլոր ժողովուրդների կարևորագուն հանգամանքի՝ բնության ու շրջակա միջավայրի հետ:
Աշխարհի ծնունդն ու արարումը գառնան սկզբին, սառն ու մութ հողից բույսերի վեր խոյացումը և բնության կյանքի վերակագնման նկատմամբ հույսը Նոռուզի տոնակատարության կարևորագույն յուրահատկությունն է բնության սիրահարների համար, տոնակատարություն, որտեղ մարդը իրեն ներդաշնակեցնում է բնության հետ և նրա հետ համերաշխ համակեցության համար գործադրում է իր բոլոր ջանքերը:
Հազարավոր տարիների ընթացքում բնության և մարդկային բնակավայրերի պահպանումն ու մեծարումը մշտապես սրբազան ու վեհ պարտականություն է եղել իրանցիների համար և այդ մասին են վկայում Նոռուզի ծիսակատարությունները, որոնք փաստացի սկսվում են նոր տարուց մեկ ամիս առաջ: Իրանական մտայնության երկրորդ հատկությունը բնության հետ համակեցությունն ու շրջակա միջավայրի պահպանումն է : Այս գաղափարի իրական նշանակությունը երևում է Նոռուզի տոնակատության մեջ:
Իրանական մտայնության երրորդ հատկանիշը, որը Նոռուզը դարձնում է յուրովի ծես ու տոնակատարություն, անհատի հաշտությունն է իր, այլոց և աշխարհի հետ փոխհարաբերություններում: Ցանկացած իրանցու համար Նոռուզը արժեքավոր հնարավորություն է ստեղծում, որպեսզի ուշադրություն դարձնի իր ներքին աշխարհին և զբաղվի իր ներքին ու արտաքին փոխհարաբերություններով:
Փաստն այն է, որ մենք այնքան շատ ենք զբաղվում արտաքին աշխարհով, որ ենթագիտակցաբար զլանում ենք մեր ներքին աշխարհից: Շատերն են ասում, որ միթե՞ հնարավոր մարդ ինքն իր հետ անհաշտ լինի: Ի պատասխան պետք է նշել, որ մեզանից շատերս անհաշտ ենք ինքներս հետ: Հաշտ լինել այսինքն՝ «ես հարգում եմ անցյալում կայացրած իմ բոլոր որոշումներն ու ընտրությունները ու եթե սխալներ եմ թույլ տվել, դրանք ընդունում եմ ու եթե դրանց պատճառով ցավ ու անհանգստություն եմ պատճառել ինձ, ինձ ներում եմ»:
Ինքն իրեն ներելը և նոր ուղի որդեգրելը իրանական մտայնության կարևորագույն հատկանիշներից է, որը կարևոր է այնքան, որքան մյուսներին ներելն ու նրանց հետ հաշտվելը: Նոռուզը հարմար առիթ է իր, աշխարհի ու աշխարհի բնակիչների հետ հաշտվելու և խաղաղություն կնքելու համար և այս արժեքավոր բնավորությունը բխում է իրանական մտայնությունից ու աշխարհահայացքից:
Գալիք օրերին հանգամանալից կանդրադառնանք Նոռուզի տոնակատարության ու ծեսի ժամանակ իրանական մտայնության այս կողմերին: Շնորհավորելով իրանական օրացույցի 1397 թվականը, ներկայացնում ենք մի քանի տող բանաստեղծություն Հեքիմ Աբոլղասեմ Ֆերդոսիից Իրանին գովերգելու վերաբերյալ.
Իրանի ոսկեբեր հողում
Բարեպաշտ էին բոլոր մարդիկ
Արդարությունն էր կրոնը բոլորի
Ազատ ու շեն էր երկիրն Իրանի
Հավատարմություն ու սեր էր կրոնը նրանց
Մեղք էր հալածելը մարդկանց
Բոլորն Աստծո ծառա էին
Այս հող ու ջրի սիրով լցված էին: