Ապրիլ 18, 2018 21:16 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը ապրիլի 14-ի առավոտյան ընդունեց համակարգի պատասխանատուներին, իսլամական երկրների դեսպաններին ու ժողովրդի տարբեր խավերին:

«Մաբաաս»-ի բարեբաստիկ տոնի առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը միաստվածությունը «Մաբաաս» տոնի գլխավոր ուղերձը համարեց և չարի դեմ բարու պայքարը համարեց միաստվածության հանդեպ հավատքի անհրաժեշտ տարրը: Նա նաև Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման կապակցությամբ կարևոր արտահայտություններ կատարեց:

--------------------

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին շաբաթ օրը ապրիլի 14-ի առավոտյան ընդունեց համակարգի պատասխանատուներին, իսլամական երկրների դեսպաններին ու ժողովրդի տարբեր խավերին: «Մաբաաս»-ի բարեբաստիկ տոնի առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը շնորհավորելով այս տոնի կապակցությամբ դեպի միաստվածություն վերադարձը, աստվածային գիտության, հզորության, շնորհների ու առաջնորդության տիրական դառնալը, նաև կամայականությունների ու միապետության դեմ պայքարը «Մաբաաս» տոնի գլխավոր ուղերձը համարեց և ասաց. «Միաստվածությունն իր մեջ պարունակում է բռնության ու անարդարության դեմ պայքարի սկզբունքներն ու ընդհանուր կետերը և այդ հիման վրա բարու ճակատը պիտի շարունակ պայքարի չարի դեմ և այս պայքարում չարի անխուսափելի ճակատագիրը լինելու է նահանջը»: ՆՎ Այաթոլլահ Խամենեին «Մաբաաս»-ը մարդկության պատմության մեջ եզակի ու աննախընթաց իրադարձություն և մարդուն փոխանցված Արարչի շնորհների գագաթնակետը համարելով, ասաց. «Մարգարեի նշանակմամբ բացվեց մի ուղի, որն օժտված է մարդկությանը մինչև հավերժություն առաջնորդելու տարողությամբ ու հզորությամբ, հենց այնպես որ այդ օրվանից մինչև այսօր մարդկությունն առաջադիմել է և շատ ճշմարտություններ, որոնց արտահայտումը եղել է կրոնների առաքելությունն այսօր մարդկային հասարակության նորմերից են դարձել և Աստծո կամքով բոլոր մարդկանց հոգիները հակվելու են բարոյական ու հոգևոր արժեքների կողմը»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդունեց համակարգի պատասխանատուներին, իսլամական երկրների դեսպաններին ու ժողովրդի տարբեր խավերին

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը միաստվածությունը համարեց «Մաբաաս»-ի տոնի գլխավոր ուղերձը և ասաց. «Միաստվածությունը մենաշնորհյալ կերպով բարձրյալն Աստծուն ծառայելու իմաստով, երբ կրքերը, ցանկություններն ու ցասումը չեն տիրապետում մարդկային կյանքին, երբ մարդկանց կյանքը չեն կառավարում բռնապետները: Միաստվածություն այսինքն այն, որ մարդկային կյանքը հագեցած լինի աստվածային գիտությամբ, աստվածային հզորությամբ, աստվածային շնորհներով ու աստվածային առաջնորդությամբ: Նա ապա ընդգծեց, որ այս իմաստով միաստվածությունն առաջին հերթին հետ է մղում նրանց ովքեր ցանկանում են բռնապետությամբ ու եսապաշտությամբ տիրել մարդկային հասարակությանը և այդ պատճառով էլ նման մարդիկ թշնամի են միաստվածության հետ: Աստված Ղուրանում ասում է. «Եվ այսպիսով ցանկացած մարգարեի համար դևերին ու սատանաներին ներկայացնող թշնամիներ հորինեցինք, որպեսզի նրանցից որոշները մյուսներին խաբելու համար նրանց գեղեցիկ խոսքեր ներշնչեն»: («Անըամ», 112)

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց չարի դեմ միաստվածության հետևորդների պայքարի անհրաժեշտությունը և ասաց. «Միաստվածությունը ներկայացնում է այս պայքարի  գլխավոր սկզբունքներն ու գծերը և բոլոր մարգարեները որպես միաստվածության մունետիկներ պայքարել են բռնապետների, զոռբաների ու ժամանակի փարավոնների հետ»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդունեց համակարգի պատասխանատուներին, իսլամական երկրների դեսպաններին ու ժողովրդի տարբեր խավերին

 

Նա անդրադառնալով այն կետին, որ առանց բարու մղած պայքարի չարը չի պարտավորվելու նահանջել, ասաց. «Այն որ մարդկությունն ամեն օր՝ պատմության առաջին օրերից մինչև այսօր ավելի է մոտեցել աստվածային ուսուցումներին, պայքարի պատճառով է»: Չարի դեմ բարու պայքարի անհրաժեշտությունն իսլամ կրոնի կարևոր ուսուցումներից է: Աստված Ղուրանում ասում է. «Նրանք ովքեր հավատք են բերել, պայքարում են Աստծո ճանապարհին ու նրանք ովքեր ուրացել են հավատը պայքարում են բռնապետների ճանապարհին: Հետևաբար «Չկա Աստված բացի միակն Աստծուց»-ը միայն սոսկ հավատամքային ու գաղափարական հարց չէ, այլ պիտի գործի ու աշխատանքի ակունք դառնա: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծելով, որ իսլամ ժողովուրդը պիտի լիարժեք վերադարձ կատարի դեպի միաստվածություն, ասաց. ««Չկա Աստված բացի միակն Աստծուց»-ը նշանակում է, որ իշխանությունը միայն Աստծո և նրա կողմից նշանակվածների շնորհիվ է իմաստ ստանում և այդ պատճառով էլ հենց որ մարգարեն դա բացականչեց, ուժի ու հարստության տերերը հենց Մեքքայի փոքր ու սահմանափակ շրջապատում դիրքավորվեցին նրա դեմ ու հետո, երբ իսլամական պետություն հաստատվեց Մեդինայում, այս անգամ համաշխարհային ուժերը, կայսրություններն ու իշխանությունները դիրքավորվեցին իսլամի դեմ: Այս դիրքավորումը առաջին օրից սկսած մինչև այսօր գոյություն է ունեցել ու առաջին օրից մինչև այսօր այս առճակատման մեջ նահանջը եղել է չարի անխուսափելի ճակատագիրը: Հենց այն սահմանափակ ժողովուրդը, որ Մեքքայում ապրում էր նման ճնշման ներքո, այսօր մարդկային հսկա հասարակություն է համարվում, որը բազում պարծանքներ է կերտել և ունի մեծ հնարավորություններ, հույսեր ու լուսավոր ապագա»:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծելով, որ միաստվածության հանդեպ հավատքը բռնության ու բռնակալի դեմ պայքարի հիմքն է կազմում ասաց. «Այն որ իսլամական հանրապետությունը հայտարարում է, որ այնտեղ ուր մի բռնահարված գոյություն ունի և հաղթանակ է հարկավոր, մենք ներկա ենք այդտեղ, դա միաստվածության վրա հիմնված հավատքի պատճառով է, այն որ մենք այսպես ընդգծում ենք Պաղեստինի հարցը, դրա համար է: Քանի որ միաստվածությունը պահանջում է, որ մարդը դիմակայի բռնահարվածի հանդեպ բռնակալի չարիքին: Դա է միաստվածության ճշմարտությունն ու դա է մեզ հուշում «Մաբաաս»-ի տոնը»:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Իսրայելի ընչաքաղցության հանդեպ Պաղեստինի մուսուլման ժողովրդի դիմադրությանն, ասաց. «Հենց այն բռնահարված սահմանափակ բնակչությունը որոնց դեմ սիոնիստները կարողացան հեշտ հաղթանակ տանել, մի ժողովրդի տարհանել իր երկրից, այսօր նույն այդ թույլ ժողովուրդը դիմադրության շնորհիվ այսօր դարձել է հզոր Պաղեստին: Անտարակույս պաղեստինցիները կհաղթեն սիոնիստներին և Պաղեստինյան տարածքները կվերադարձվեն  նրա ժողովրդին»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդունեց համակարգի պատասխանատուներին, իսլամական երկրների դեսպաններին ու ժողովրդի տարբեր խավերին

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծելով, որ արևմտյան Ասիայի տարածաշրջանում դիմադրության խմբերի կողքին Իրանի կանգնած լինելը միայն միաստվածության հանդեպ հավատքի շնորհիվ է, ասաց. «Այն որ ասվում է, թե ԻԻՀ-ն ծավալապաշտ է, ցանկանում է այսինչ տեղը գրավել, անիմաստ ու սուտ է: Ո՛չ: Մենք աշխարհի որևէ կետի հանդեպ տարածամոլական հայացք չունենք, դրա կարիքն էլ չունենք: Փառք Աստծո մեծ, շեն և հարուստ երկիր է բաժին հասել Իրանի ժողովրդին: Այս ներկայությունն այն պատճառով է, որ Սիրիայի տարածքում, Ասիայի արևմտյան տարածաշրջանում, չարի հանդեպ դիմադրություն գոյություն ունեն ու շարունակում է  գոյություն ունենալ և այդ պատճառով էլ մենք ներկա ենք այդտեղ: Հետևաբար նկատում էք, որ Աստծո կամքով դիմադրության ճակատը ցուցաբերված օժանդակությունների և սիրիացի ուժերի սխրանքի շնորհիվ կարողացան հաղթահարել ու պարտության մատնել ԱՄՆ-ի ու արևմուտքցիների և տարածաշրջանում նրանց վարձկանների, այդ թվում սաուդացիների կողմից հովանավորված ու նույնիսկ ստեղծված ահաբեկիչներին»:

ԻԼԻՊ-ի հայտնվելուց և տարածաշրջանի մուսուլման, այդ թվում Իրաքի ու Սիրիայի ժողովուրդների դեմ գործած վայրագություններից ու ոճրագործություններից հետո ԻԻՀ-ն Սիրիայի ու Իրաքի իշխանությունների խնդրանքով և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով այդ երկու երկրներ գործուղեց իր զինվորական խորհրդատուներին: Հիշյալ երկրների ժողովրդային ու զինվորական ուժերի կողքին զորավար Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ իրանցի խորհրդատուների չորսամյա ջանքերի արդյունքը եղավ ԻԼԻՊ-ի լիարժեք պարտությունն ու այդ երկրների տարածքից ահաբեկչական այդ խմբի վտարումը:ՆՎ Այաթոլլահ Խամենեին սուտ համարելով Թրամփի այն հավակնությունը, թե ԱՄՆ-ն է պարտության մատնել ԻԼԻՊ-ին, ասաց. «Նրանք ովքեր երեկ թաքուն ու բացահայտ կերպով պաշտպանում էին ԻԼԻՊ-ին, այսօր հավակնում են, որ մասնակից են եղել նրա դիմակայմանն ու նրան պարտության են մատնել: Դա սուտ է: Նման բան չի եղել ու նրանք ոչ մի միջամտություն չեն ունեցել: Նրանք այնտեղ որ հարկ նկատեցինք ասպարեզ իջան և ֆինանսական ու սպառազինական աջակցություն ցուցաբերեցին ԻԼԻՊ-ին, այնտեղ ուր ԻԼԻՊ-ի տարրերը հայտնվեցին պաշարման մեջ  նրանք հրապարակ իջնելով նրանց փրկեցին: Դրանից առաջ էլ ԻԼԻՊ-ի ստեղծման գործում ազդեցիկ են եղել: Սաուդացիների ու նրանց նմանների դրամով նրանք կարողացան ծնունդ տալ չարագործ արարածների և նրանց հանել Իրաքի ու Սիրիայի ժողովուրդների դեմ, սակայն ԱՄՆ-ի ու նրա վարձկանների հանդեպ դիմակայությունը կարողացավ փրկել այդ երկու երկրներն ու այսուհետ էլ նույնն է լինելու»:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Բրիտանիայի ու Ֆրանսիայի համագործակցությամբ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ավիահարվածը ոճրագործություն անվանեց և ասաց. «Ես հստակ հայտարարում եմ, որ ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահն ու Բրիտանիայի վարչապետը ոճրագործներ են ու ոճիր են գործել: Իհարկե դրանից օգուտ չեն քաղելու, հենց այնպես որ անցած տարիներում Իրաքում, Սիրիայում ու Աֆղանստանում ներկայություն ունենալով նման ոճիրներ գործեցին ու որևէ օգուտ չքաղեցին»:

 

«Ամերիկացիների  թիրախում  միայն Սիրիան, Իրաքն ու Աֆղանստանը  չեն,  նրանք ձգտում են հարված հասցնել մուսուլման ժողովուրդներին ու իսլամին, հետևապես իսլամական պետությունները չպետք է ծառայեն ԱՄՆ-ի և որոշ ագրեսոր արևմտյան երկրների նպատակներին»,-հավելել է Այաթոլլահ Խամենեին զգոնության կոչ անելով մուսուլման ժողովուրդներին ու պետություններին:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշելով, որ ԱՄՆ նախագահը ֆինանսական չարաշահումներից ելնելով կթան կովի է նմանեցրել Սաուդյան Արաբիայի իշխանություններին, ասաց. «Մի երկրի ու իշխանության նվաստացումը սրանից ավելին չի կարող լինել: Իսլամը դեմ է նման նվաստացման: Հավատացյալը պիտի հարգված լինի, այս նվաստացումն այն իմաստով է, որ նրանք հավատք չունեն, հավատացյալ չեն, ստում են, հենց այնպես որ իրենց տերերն են ստում»:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը սուտ համարելով ԱՄՆ-ի հավակնությունն այն մասին, թե Սիրիայի դեմ հարձակումն իրականացվել է քիմիական զենքերի կիրառման դեմ պայքարի նպատակով, ասաց. «Նրանք ոչ քիմիական զենքերին են դեմ և ոչ էլ դեմ են մարդկության դեմ իրականացվող ցանկացած ոճրագործությանը ու երբ Սադդամը քիմիական ռմբակոծման ենթարկեց Իրանի քաղաքները նրան պաշտպանեցին, հենց այնպես որ այսօր պաշտպանում են Եմենի ժողովրդի և այլ երկրների մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց, որ չնայած բոլոր ջանքերին թշնամիները որևէ արդյունքի չեն հանգելու: Նա անդրադառնալով Իրանի ժողովրդի դիմադրության քառասունամյա փորձին, ասաց. «Բարու հետևորդների դիմադրությունը նահանջ է պարտադրում  թշնամիներին և աստվածային անփոփոխ ավանդույթ է և Աստծո կամքով մուսուլման ժողովուրդները նույն փորձը կրկնելով ոչ-այնքան հեռու ապագայում հաղթանակ կարձանագրեն»:

 

 

 

 

Պիտակ