Ապրիլ 21, 2018 20:32 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ֆրանսիայում իսլամական կառույցների օրենքների բարեփոխման մասին ներկայացված նախագծին:

Իսլամ կրոնի մասին իր վերջին արտահայտություններում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Ֆրանսիայի մուսուլմանների համար իրականացվելիք բարեփոխումների մասին: Ժուրնալ Դո Դիմանշ պարբերականին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է.«Ֆրանսիայում իմ ներկայացրած «իսլամի կազմակերպում» կոչվող նախագծի իրականացման համար մի մեթոդ եմ մշակել, որը քայլ առ քայլ և փուլ առ փուլ առաջ կտանի այդ նախագիծը»: Կարևորելով Ֆրանսիայում իսլամական գործունեությունների կազմակերպման անհրաժեշտությունը Էմանուել Մակրոնն ասել է.«Այս նախագիծը ներկայացնելու եմ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում»: Զրույցի ընթացքում Մակրոնը նշել է.«Քանի դեռ այս նախագիծը ավարտին չի հասել խուսափում եմ մանրամասներ հաղորդել»: Նա հայտարարել է, որ ձգտում է տրամաբանական ու կանոնավոր կապ ստեղծել Ֆրանսիայի հանրապետության ու իսլամի միջև, այնպես որ Ֆրանսիայի հանրապետական արժեքները հարգվեն իսլամական կառույցների կողմից գործադրվող ցանկացած աշխատանքի մեջ»: Ֆրանսիայի նախագահն ասել է.«Այդ նախագծի քննարկման մեջ երկու խնդիր է հաշվի առնված: Առաջինը՝ Ֆրանսիայի հանրապետության ու մուսուլմանների հարաբերություններն են և մյուսը՝ այդ երկրում նրանց կրոնական գործունեության կազմակերպումն է»:

Անցյալ ամիս Ֆրանսիայում առկա մեծ կրոնների առաջնորդների հետ հանդիպմանը Մակրոնն ասել էր, որ անհրաժեշտ է փոփոխություններ առաջացնել այդ երկրում մուսուլմանների գործունեության կառուցվածքում: Անցնող տարիների ընթացքում Ֆրանսիան ահաբեկչական բազում հարձակումների ականատես է եղել: Չնայած որ այդ հարձակումների հեղինակների մեծ մասը մուսուլման ընտանիքներից են եղել, սակայն նրանք ծնվել  ու հասակ են նետել Ֆրանսիայում: Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ստեղծումը պատճառ դարձավ, որ Ֆրանսիայի որոշ քաղաքացիներ անվտանգության կառույցների թույլտվությամբ ու կանաչ ազդանշանով մեկնեն Միջին Արևելքի ճգնաժամային կենտրոններ: Քանի որ Ֆրանսիայի կառավարությունը ևս որդեգրել էր Բաշշար Ասադի կառավարության կործանման քաղաքականությունը: Ֆրանսիայի կառավարությունը գերադասում էր այդ նպատակը իրականացվի Ֆրանսիայում ու Եվրոպայում բնակվող և ինքնությունից զուրկ մի խումբ մուսուլման քաղաքացիների ձեռքով, ովքեր միայն մուսուլման անունն էին կրում ու նրանց գործերն ու ապրելակերպը ոչ մի առնչություն չի ունեցել իսլամ կրոնի ուսուցումների հետ: Ֆրանսիայի կառավարության որոշ պաշտոնյաներ այդ քայլով և՛ կազատվեին մի խումբ ծայրահեղական ու անգործ մուսուլման երիտասարդներից, և՛ կհասնեին Բաշշար Ասադի կառավարության կործանման նպատակին: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի քաղաքական ու լրատվական շրջանակներում ԻԼԻՊ-ի մասին որդեգրված քաղաքականությունները ուղղված էին իսլամ կրոնի խեղաթյուրմանը, որպեսզի Ֆրանսիան ու եվրոպական այլ երկրները կարողանան արդարացնել Իրաքում ու Սիրիայում իրենց միջամտողական քաղաքանությունները:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից իրականացվող ահռելի հանցագործությունները հարմար առիթ ընձեռեցին Ֆրանսիայի ու եվրոպական այլ երկրների աջակողմյան ծայրահեղական ու հակաիսլամական խմբերին: Նրանք հնարավորություն ունեցան մեկնաբանել ու արդարացնել իրենց հակաիսլամական մտածումներն ու քայլերը և իսլամը ներկայացնել որպես լուրջ սպառնալիք Ֆրանսիայի հասարակության համար: Ֆրանսիայի ու եվրոպական մյուս երկրների հակաիսլամիստները լայն մասշտաբով արձագանքեցին ԻԼԻՊ-ի կողմից գործադրվող հանցագործություններին, սակայն այն դեպքում, երբ իսլամական երկրների դիվանագետներն ու կրոնապետները պնդում էին, որ ԻԼԻՊ-ի գաղափարները ոչ մի կերպ չեն առնչվում իսլամ կրոնի ուսուցումների հետ, այդ արտահայտությունները ոչ մի արձագանք չէին գտնում: Դա այն դեպքում, երբ ԻԼԻՊ-ի գործողությունների զոհերի մեծ մասը իսլամ կրոնի տարբեր ուղղությունների հավատացյալներն էին, ովքեր զոհվեցին ԻԼԻՊ-ին ընդդիմանալու պատճառով: Հակաիսլամիստները Ֆրանսիայում լրատվական լայն մասշտաբով ԻԼԻՊ-ին ներկայացնում էին, որպես իսլամական պետություն ու աշխարհազորայիններ, որպեսզի կարողանան նրանց հանցագործությունները վերագրել իսլամ կրոնի ուսուցումներին: Հենց այդ քարոզչությունների հետևանքով, անցնող երկու տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրություններում զգալիորեն աճել ու որոշ ֆրանսիացիների հատկապես երիտասարդների ու աղքատ դասակարգի կողմից ընդունվել են աջակողմյան ծայրահեղական ու իսլամատյաց խմբերը:

Այժմ ծայրահեղական ու թաքֆիրական խմբերին ուղղակի ու անուղղակի աջակցելու հարցով եվրոպական երկրների քաղաքականությունները պարտության են մատնվել Իրաքի ու Սիրիայի մուսուլմանների դիմադրության և նրանց աջակցող երկրների ու շարժումների այդ թվում Իրանի, Լիբանանի Հեզբոլլահի, ՌԴ-ի և Աֆղանստանի ու Պակիստանի մի խումբ մուսուլմանների հովանավորման շնորհիվ: Այժմ  թաքֆիրական խմբերի վտանգը նույնպես սպառնում է եվրոպական պետություններին: Անվտանգության կառույցների թույլտվությամբ Իրաք ու Սիրիա մեկնած եվրոպացի և հատկապես ֆրանսիացի երիտասարդներից ողջ մնացածները՝ հանցագործության ու ահաբեկչական քայլերի իրականացման մեջ ձեռք բերած մեծ փորձառությամբ վերադարձել են Եվրոպա կամ էլ վերադարձի ճանապարհին են: Այսպիսի միջավայրում Էմանուել Մակրոնը մտածում է Ֆրանսիայի իսլամական հաստատություններում ու կառույցներում իրականացվող գործողությունները փոփոխության ենթարկելու և մուսուլմաների ու այդ երկրի մյուս քաղաքացիների հարաբերությունները կանոնավորելու մասին:

Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ Ֆրանսիայում մուսուլմաններին վերաբերող օրենքները բարեփոխելու հարցում վատատես լինեու Մակրոնի նախագծերին: Եվրոպայում մուսուլմանների ամենաբազմամարդ հասարակությունը բանկվում է Ֆրանսիայում: Ֆրանսիայում բնակվում են ավելի քան 6 մլն. մուսուլմաններ: Քրիստոնեությունից հետո իսլամը Ֆրանսիայի երկրորդ կրոնն է: Միևնուն ժամանակ մուսուլմաններին սահմանափակող օրենքներ սահմանելու հարցում Ֆրանսիան առաջատար է:

Առաջին անգամ Ֆրանսիան էր, որ 2000թ. օրինախախտման պատրվակով արգելելց հիջաբ կրող աշակերտների մուտքը դպրոցներ: Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում հաշվի առնելով Ֆրանսիայի ազգային ճակատի կողմից շրջանառվող հակաիսլամական կարգախոսները այդ սահմանափակումներն ավելացան: Փաստորեն Սարկոզին իսլամատյացության ոլորտում մրցում էր Ժան Մարի Լը Պենի ու ապա նրա դստեր Մարին Լը Պենի գլխավորությամբ Ֆրանսիայի ազգային ճակատ ծայրահեղական ու իսլամատյաց կուսակցության հետ: Այնպես որ Ֆրանսիայի ազգային ճակատը Սարկոզիին մեղադրում էր այդ կուսակցության կարգախոսները գողանալու մեջ:  Անցյալ տարի նախագահական ընտրապայքարի ընթացքում Մարին Լը Պենը Մակրոնին իսլամ կրոնի դեմ պասիվ դիրքորոշման մեջ էր մեղադրում և ասում էր,որ  նա ոչ մի ծրագիր չի մշակել Ֆրանսիայում իսլամ կրոնի մարտահրավերին դիմակայելու համար: Էմանուել Մակրոնի նախագահության շրջանից անցնելով 8 ամիս վերջինս ձգտում է կարգավորել մուսուլմանների ու Ֆրանսիայի օրենքների միջև եղած հարաբերությունները: Հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայի աշխարհիկ օրենքները այդ երկրի միլիոնավոր մուսուլմանների գործունեության յուրաքանչյուր նախագծի ու ծրագրի հիմքն են հանդիսանում, հետևաբար մեծ հավանականությամբ, Ֆրանսիայի կառավարությունը ձգտում է իսլամական վայրերի ու մշակութային կենտրոնների վրա մեծացնել հսկողությունը և իսլամական ուսուցումների հիմունքով ապրելու հարցում սահմանափակել մուսուլմաններին: Փաստորեն Մակրոնն էլ Ժակ Շիրակի օրինակով ձգտում է ֆրնասիական ինքնություն տալ իսլամ կրոնին ու այն հարմարեցնել երկրի աշխարհիկ օրենքներին: Մակրոնի կողմից Ֆրանսիայի մուսուլմանների գործունեության մասին նոր օրենքների նկատմամբ գործադրվող ցանկանած նախագիծ՝ ինչպես աշակերտների համար հիջաբի սահմանափակումը, օրինակ է ծառայում եվրոպական մյուս երկրներին:

Իսլամական ուսուցողական կենտրոնների ու մուսուլման քարոզիչների գործունեության մասին օրենքների բարեփոխման հարցում Մակրոնի արտահայտություններից հետո Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի նախագահ Ահմեդ Ուղրաշը նախազգուշացրել է Էմանուել Մակրոնի արտահայտությունների ենթատեքստում առկան «Վատ մտադրությունների» կապակցությամբ:

Ահմեդ Ուղրաշ

Ֆրանսիայի իսլամական խորհրդի ղեկավարը հավելել է.«Ֆրանսիան աշխարհիկ կառավարություն է և Մակրոնը միայն պետք է բավարարվի հորդորներ ու խորհուրդներ տալով, իսկ բարեփոխումների իրականացումն իսլամական խորհրդի պարտականությունն է»: Ուղրաշը նույնպես դատապարտել է Ֆրանսիայում իսլամի ու մուսուլմանների դեմ մեդիա պատերազմը: Ֆրանսիային ու եվրոպական մյուս պատություններին եթե իրոք մտահոգում է մուսուլման երիտասարդների մեջ ծայրահեղական ու ահաբեկչական հակումների ձևավորումը, նրանք պետք է վերանայման ենթարկեն ահաբեկիչներին ֆինանսական, քաղաքական ու ռազմական աջակցություն ցուցաբերող արաբական երկրների ինչպես Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հետ իրենց հարաբերությունները: Մի խնդիր, որին բազմիցս անդրադարձել են Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի պետայրերից շատերը, սակայն գործնականում ոչ մի քայլ չեն կատարվել այդ ոլորտում: Ընդհակառակը, եվրոպական պետությունները շարունակ Սաուդյան Արաբիային անվանում են ռազմավարական դաշնակից: Եվրոպական պետությունները այդ թվում Ֆրանսիան, դեպի Սաուդյան Արաբիա խոշոր չափով զենք արտահանող երկրներն են: Եթե իսկապես եվրոպական պետությունները ձգտում են արմատախիլ անել ծայրահեղականությունը, պետք է պայքարեն մուսուլմանական հասարակություններում ծայրահեղականության տարածման հիմնական աղբյուրի դեմ: Սակայն այդ կամքը բացակայում է և՛ Ֆրանսիայում և՛ եվրոպական այլ երկրներում: Նրանք իսլամ կրոնը բռնատիրական ու ծայրահեղական ներկայացնելու կարիքն ունեն, որպեսզի կարողանան արդարացնել և օրինականացնել աշխարհի ռազմավարական մեծ նշանակությամբ Միջինարևելյան տարածաշրջանում իրենց միջամտողական քաղաքականությունները:

Պիտակ