Հունիս 10, 2018 17:00 Asia/Tehran

2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի և 5+1 խմբի միջև կնքված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ) կոչվող միջուկային համաձայնագրից այդ երկրի դուրս գալու և հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանման մասին:

Պատժամիջոցներ, որոնք ինչպես նշել է ԱՄՆ  Պետքարտուղար Մայք Պոմպեոն, լինելու են պատմության մեջ ամենախիստը: Անկասկած, ցանակացած իրադարձություն, որ տեղի կունենա դրանից հետո, լուրջ հետևանքներ կունենա Ասիայի արևմուտքի և ամբողջ աշխարհի անվտանգության ու կայունության համար: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն “վատ գործարք” էր և ամենավատ համաձայնությունը, որ ԱՄՆ-ն կնքել է իր պատմության ընթացքում: Նա նաև կոչ է արել փոփոխել ՀԳՀԾ-ն և դրանում ներառել Իրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային քաղաքականությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք այլ պահանջներ:

Այն ինչ այս պահին կարևոր է ապագայի համար, 5+1 խմբի երեք անդամներ` Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի, ինչպես նաև ընդհանուր առմամբ ԵՄ-ի դիրքորոշումն է ՀԳՀԾ-ի կապակցությամբ: ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին բազմիցս հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի և շարունակի գործել: Նա քննադատել է ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը և Իրանից պահանջել շարունակել հավատարիմ մնալ համաձայնությանը: Մոգերինին նշել է. “Իրանի հետ միջուկային գործարքը 12 տարվա դիվանագիտական ջանքերի արդյունք է: Այն պատկանում է  միջազգային հանրությանը և դրա նպատակն է  ապահովել Իրանի կողմից միջուկային ծրագրի խաղաղանպատակ կիրառումը”: Եվրոպական եռյակը (Գերմանիա, Բրիտանիա, Ֆրանսիա) նույնպես դեմ է արտահայտվել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, ընդգծելով համաձայնության պահպանման անհրաժեշտությունը: Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն աշխարհն ավելի ապահով է դարձրել, իսկ դրա չեղարկմամբ աշխարհն անապահով կդառնա: Նա ՀԳՀԾ-ի չեղարկման հետևանքների մասին ասում է. “Մեզ մտահոգում է, որ ՀԳՀԾ-ի չեղարկումը կհանգեցնի նոր ճգնաժամի և մենք կվերադառնանք 2013թ. վիճակին: Իսկ դա ոչ ոք չի ցանկանում”: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն նույնպես աջակցում է ՀԳՀԾ-ի պահպանմանը: Նա նշել է. “ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը  չի բխում համաշխարհային անվտանգության շահերից: Կարևոր է, որ այս համաձայնությունը կնքողները գան կոնսենսուսի: 2015թ. կնքված համաձայնագիրն ապահովեց պատժամիջոցների չեղարկումը և այն չպետք է զոհաբերվի ԱՄՆ-ի քաղաքականություններին”: Յունկերի կարծիքով, եվրոպական երկրները պետք է դիմակայեն ԱՄՆ-ի ուղուն հետևելու գայթակղությանը, քանի որ դա չի բխում Եվրոպայի շահերից:  

Եվրոպան ներկայումս կանգնած է երկու ճակատագրական ընտրության առջև: Վերջին ամիսներին եվրոպացիները լուրջ ջանքեր գործադրեցին ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ: Այդ ջանքերի շրջանակներում, եվրոպական երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաները այցեր իրականացրեցին ԱՄՆ, որտեղ հանդիպեցին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ ուղևորությունները սակայն ապարդյուն անցան և Թրամփը, հետևելով Իսրայելի դիրքորոշումներին, դուրս եկավ ՀԳՀԾ-ից: Բրիտանիայի նախկին ԱԳՆ Ջեք Սթրաուն համոզված է. “ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի որոշումն անհիմն էր ու վտանգավոր”: Այսօր ոչ միայն Եվրոպան, այլ 5+1 խմբի այլ անդամները պետք է պարզեն իրենց  դիրքորոշումն ԱՄՆ-ի միակողմանի ու զոռբայական քաղաքականության նկատմամբ: Քանի որ ՀԳՀԾ-ն որպես մի համաձայնագիր, որը ստորագրվել է Իրանի միջուկային խնդրի հարցը լուծվելու համար, ապացուցել է իր արդյունավետությունը: ԱԷՄԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Իրանը կատարել է իր պարտավորությունները և 5+1 խմբի բոլոր անդամները, բացի ԱՄՆ-ից, հաստատել են այդ փաստը: Հարկ է նշել, որ մի շարք ամերիկացի պաշտոնյաներ նույնպես դա հաստատել են: Սակայն Թրամփն այլ նպատակներ է հետապնդում: Նա  ցանկանում է սահմանափակություններ  մտցնել Իրանի հրթիռային ծրագրում և փոփոխել  Իրանի տարածաշրջանային դերակատարությունը` հօգուտ  Իսրայելի ու իր արաբական դաշնակիցների: ԱՄՆ նախկին փոխարտգործնախարար՝ Ֆրանկ Վիսները ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը համարում է  լուրջ ռազմավարական սխալ: «Յուսով եմ, որ Եվրոպան, Չինաստանն ու Ռուսաստանը կշարունակեն մնալ համաձայնագրում ու պաշտպանել դրա ձեռքբերումները». ասել է նա: Թրամփի որոշման նկատմամբ Իրանի դիրքորորշումն ինչպես նշել է նախագահ Հասան Ռոհանին, այն է, որ Թեհրանը շարունակելու է մնալ համաձայնագրում: Ռոհանին նշել է, որ Իրանը սպասում է  5+1 խմբի մյուս անդամների քայլերին: Ներկա դրությամբ, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև գոյություն ունեն բազմաթիվ տարաձայնություններ` առևտրի, կլիմայական փոփոխության, ՆԱՏՕ-ին անդամակցության, եվրոպացիների պաշտպանական բյուջեի և Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ: Եվ ըստ երևույթին, այսօր ՀԳՀԾ-ն կազմում է նրանց տարաձայնությունների առանցքը: Այժմ ՀԳՀԾ-ն մեկ անգամ ևս կարող է Եվրամիությանը ստիպել գնալ իր շահերի և միջազգային կայունության ու անվտանգության ուղղությամբ, չհետևելով Թրամփի ու նրա սիոնիստ գործընկերների միլիտարիստական քաղաքականութուններին: Թերևս հենց այս պատճառով է, որ Եվրոպան շարունակում է  պաշտպանել ՀԳՀԾ-ն: Դա կարևոր է, քանի որ համաձայնագիրը շատ կարևոր է Եվրոպայի համար: Եվրոպական երկրների տեսակետից, ՀԳՀԾն դիվանագիտական մեծ ձեռքբերում է  հատկապես սառը պատերազմից հետո: Երկրորդ հերթին, ԵՄ-ն համոզված է, որ ՀԳՀԾ-ն, սահմանափակելով Իրանի միջուկային ծրագիրը, թույլ կտա վերահսկել ԻԻՀ «միջուկային ռազմական» ծրագիրը: Բացի դրանից, այս համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի համար: Այն նաև եվրոպացիներին հնարավորություն է տվել ընդլայնել Իրանի հետ առևտրային կապերը, քանի որ ԻԻՀ-ն նրանց համար կարևոր երկիր է Միջին Արևելքում:

Այլ խոսքով, եվրոպական երկրները ՀԳՀԾ-ի գործադրումից հետո մեծ ձեռքբերումներ են ունեցել, և’ ենթակառուցվածքների, և’ էներգետիկայի և’ ինքնաթիռների վաճառքի ոլորտներում: Իսկ ԱՄՆ-ն, ըստ երևույթի ՀԳՀԾ-ից տնտեսական շահ չի ունեցել: Իսկ հակաիրանական նոր պատժամիջոցների կիրառամբ, ԱՄՆ-ն տնտեսական մեծ վնասներ է կրելու: Այն, ինչ այսօր կարևոր է Իրանի համար, ՀԳՀԾ-ում եվրոպացի գործընկերների մնալն է: Չնայած եվրոպացիները հայտարարել են, որ իրավասու չեն խոշոր ընկերություններին, ինչպիսիք են Թոթալը, Սիմենսն ու Էյրբասը, հորդորել շարունակել աշխատել Իրանում, այդուհանդերձ, վերջերս Սոֆիայում տեղի ունեցած ԵՄ երկրների ղեկավարների նիստում կայացվեցին ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված մի շարք որոշումներ: Որպես օրինակ որոշում  կայացվեց վերականգնել արգելափակման օրենքը, որը հաստատվել էր 1996թ` Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու նպատակով: Բելգիայի արտահանումների գործակալության գլխավոր տնօրեն Պասկալ Դերքոմինթի ասելով. “Միայն պատժամիջոցները չեն, որ դժվարացնում են Իրանում ներդրումների գործընթացը, այլ պատժամիջոցների ենթարկվելու վախը”:

Միջազգային փորձագետ Հուսեֆ Մոլայի կարծիքով. “Սա միայն օրենքի վերականգնում չէ, քանի որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր կարող է դիմել նման քայլի: Եվ եթե ԵՄ-ն ունենա քաղաքական կամք, կարող է գործադրել այդ օրենքը: Այս օրենքը կնպաստի, որպեսզի Իրանի ու Եվրոպայի գործարարները համագործակցեն”: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ասելով. “Մայիսի 18-ից այս օրենքի գործադրման ընթացքն սկսվել է”:

Պետք է ասել, որ այս օրենքը եվրոպական ընկերություններին արգելում է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ինչը տեղի ունեցավ 1996թ., քանի որ Կուբայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը հակասում էր ԵՄ օրենքներին”: Այսպիսով, եվրոպական երկրները կարողացան այդ օրենքի շնորհիվ որոշակիորեն ազդել ԱՄՆ-ի պատժամիջոցների վրա: Հետևաբար կարելի է  ենթադրել, որ այդ օրենքը կիրառվելու է նաև այսօր և եվրոպական ընկերությունները հրաժարվելու են ԱՄՆ-ի պատժամիջոցներից: Իհարկե եթե այս դեպքում եվրոպական ընկերությունների համար առաջանան խնդիրներ, եվրոպական երկրները կարղ են բողոք ներկայացնել միջազգային ատյաններին: Այսպիսով, կարելի է  ասել, որ այս օրենքը պաշտպանում է  հատկապես միջին ու փոքր ընկերություններին, որպեսզի վերջիններս կարողանան առևտրային գործարքներ կնքել Իրանի հետ: Սակայն փաստ է, որ այս օրենքը որոշակիորեն կարող է պահպանել Եվրոպայի ու Իրանի միջև առևտրատնտեսական ու ֆինասնական կապերն ու չի կարող լիովին չեզոքացնել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների բացասական ազդեցությունը:

 

 

Պիտակ