Հունիս 10, 2018 19:44 Asia/Tehran

ԵՄ երկրների ղեկավարների նիստից հետո, որը տեղի ունեցավ մայիսի 19-ին` ՀԳՀԾ-ն պահպանելու վերաբերյալ միասնական գործընթաց կիրառելու նպատակով, ներկայացվեց չորս առանցք` Իրանի տնտեսության վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունները կրճատելու համար:

 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նշում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքներին դիմակայելու նպատակով, մեկ անգամ ևս  վերականգնվել է “արգելկափակող օրենքը”: Դրանից բացի, ԵՄ-ն նպատակ ունի վերացնել այն արգելքները, որոնք գոյություն ունեն Եվրոպայի ներդրումների բանկի առջև, որի պատճառով էլ բանկը չի կարողանում եվորապական ընկերություններին աջակցել` Իրանում ներդրումներ անելու համար: Խոսքը վերաբերում է  հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրություններին: ԵՄ-ն էներգետիկայի ոլորտում նպատակ ունի ներդրումային ծրագիր մշակել և այս կապակցությամբ  ԵՄ էնեգետիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով հանձնակատար Միգուել Արիսե Կանտեն  այցելել է Իրան: ԵՄ-ն առաջարկել է նաև, որ Իրանի նավթային եկամուտները փոխանցվեն ԻԻՀ կենտրոնական բանկին: Այսպիսով, ԵՄ-ն փորձում է  նվազեցնել ԱՄՆ-ի պատժամիջոցների բացասական ազդեցությունն Իրանի տնտեսության վրա: Ֆրանսիայի ԱԳՆ Ժան Իվ Լը Դրիանն այս կապակցությամբ ասել է. “ԵՄ-ն այս հարցում որոշակի ձեռքբերումներ է ունեցել և նոր փուլ է թևակոխել` ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու նպատակով”:

Պակիստանցի փորձագետ Ռոստամ Շահ Մոհմանդի ասելով. “Թվում է, որ այսպիսով, եվրոպացիները նպատակ ունեն դեմ կանգնել ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին: Հենց այդ պատճառով էլ նոր բանակցություններ են սկսել Իրանի հետ, որպեսզի չեզոքացնեն ԱՄՆ-ի միակողմանի քայլերի ազդեցությունները”:

Այնուամենայնիվ, այս կապակցությամբ կան որոշակի խնդիրներ: Նախ` որքանով է Եվրոպան պատրաստ կանգնել Իրանի կողքին: Չնայած Սոֆիայում կայացած ԵՄ նիստում այս կապակցությամբ ձեռնարկվել են որոշակի քայլեր, սակայն եվրոպացիների որոշումները չեն համապատասխանում ԱՄՆ-ի արկածախնդիր քայլերին: Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ասում է. “ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը վնասել է համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը: Ուստի մենք, որպես համաձայնության կողմեր, պաշտպանում ենք դրա կորիզը”:

Չնայած բոլոր եվրոպացիները դատարպարտել են ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը, սակայն թվում է, որ նրանց մեջ դեռևս գոյություն չունի միասնական կամք, որպեսզի դիմակայեն այդ քայլին: Իհարկե եվրոպացի պաշտոնյաները պաշտոնապես ժխտում են այդ հանգամանքը: ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ ԵՄ երկրներն այս հարցում միասնական են: Նա նշել է. “ԵՄ անդամ երկրները ոչ մի ջանք չեն խնայում, որպեսզի պաշտպանեն եվրոպացի առևտրականների ներդրումները, որոնք օրինական կերպով արվել են Իրանում: Թեև ԵՄ-ն համամիտ է այն մտքի հետ, որ ՀԳՀԾ-ն Եվրոպայի համար կարևոր է որպես անվտանգության երաշխիք, այդուհանդերձ, որոշ եվրոպական երկրների դիրքորոշումներն այս կապակցությամբ տարբերվում են, քանի որ մի շարք երկրները չեն ցանկանում առճակատվել Վաշինգտոնի հետ: Նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի ցանկանում Իրանի պատճառով ռազմավարական պատերազմի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ: “Լը Մոնդ” օրաթերթն այս կապակցությամբ գրել է. “Իրանի միջուկային ծրագրի փրկության համար անհրաժեշտ է, որ 28 երկիր կանգնի ԱՄՆ-ի դեմ:  Ըստ երևույթին, ներկա դրությամբ Եվրոպայի միասնության հարցը մեկ անգամ ևս փորձության է ենթարկվում”: Թերթն անդրադարձել է նաև ԵՄ-ում Լեհաստանի  դիրքորոշմանը: Երկիր, որը մշտապես ԱՄՆ-ի դաշանակիցն է եղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում: Եվ ըստ երևույթին, երկու կառույցներում էլ Լեհաստանը նախքան Եվրոպայի շահերը պաշտպանելը, պաշտպանել է ԱՄՆ շահերը”: Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը վերջերես հայտարարեց, որ Վարշավան դեմ է ԵՄ կողմից յուրաքանչյուր նախաձեռնության, որը կարող է թուլացնել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: Նրա ասելով. “Եվրոպական ընկերություններին չպետք է խրախուսել շարունակել իրենց գործունեությունն Իրանում, քանի որ արդյունքում ԱՄՆ-ի պատժամիջոցները կթուլանան”: Նա իր գործընկերներին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի մտահգություններին: Նրա խոսքերով, Հունգարիան նույնպես անուղղակի ձևով պաշտպանել  է Լեհաստանի դիրքորոշումը: Չապուտովիչը  հավելել է, որ ԵՄ-ն պետք է  ուշադրություն դարձնի Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի  դերակատարությանը: Սակայն Իրանի դիրքոշորումն այս կապակցությամբ պարզ է:   Իրանը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի անդամ մյուս երկրները, ինչպես նաև Ռուստաստանն ու Չինաստանը պետք է Թեհրանին երաշխիքներ տան, որ ԻԻՀ նավթը կարող է արտահանել և բանկային փոխանցումներ իրականացնել: Եվ եթե Իրանը նման երաշխիքներ ստանա, հավանաբար կշարունակի մնալ ՀԳՀԾ-ում: Նկատի առնելով, որ Իրանն առևտրային լայն կապեր ունի Եվրոպայի հետ,  վերջերս իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշեց, որ եվրոպացիները պետք է փաստեն, որ այսօր առավել քան միշտ, անկեղծ են լինելու և հավատարիմ` իրենց  խոստումներին: Նրա ասելով . “Անցած երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգները երկու անգամ խախտել է միջուկային համաձայնագիրը և եվրոպացիները լռել են դրա նկատմամբ: Նա հավելել է, որ եվրոպան պետք է փոխհատուցի  այդ լռության համար:

Իսլամական հեղափոխության առաջնորդը եցրոպացիներին առաջարկել է մի քանի նախապայման: Առաջին հերթին Միացյալ նահանգները խախտել է թիվ 2231 բանաձևը և Եվրոպան պետք է նոր բանաձև հաստատի`այդ խախտումը քննադատելու համար: Երկրորդ հերթին, Եվրոպան պետք է պարտավորվի, որ չի ներկայացնելու Իրանի հրթիռային ծրագիրն ու տարածաշրջանային քաղաքականությունը: Երրորդ` Եվրոպան պետք է դիմակայի ԻԻՀ դեմ ուղղված ցանկացած պատժամիջոցի: Չորրորդ` Եվրոպան պետք է երաշխավորի, որ Իրանը կարող է առանց սահմանափակումների նավթ արտահանել: Եվ վերջապես, եվրոպական բանկերը պետք է երաշխավորեն ԻԻՀ հետ առևտուրը: ԻԻՀ առաջնորդի նախապայմանները ներկայացվել են ԱՄՆ-ի, Ֆրանիսայի ու Բրիտանիայի անցյալի քաղաքականությունները հաշվի առնելով: Այաթոլլահ Խամենեին նշել է, որ այս երկրների հետ կռիվ չունի, սակայն կարծում է, որ չի կարելի նրանց վստահել, նկատի առնելով նրանց անցյալը: Նրա ասելով, եթե եվրոպացիները չապահովեն Իրանի շահերը, Թեհրանն իրեն է վերապահելու ինքնապաշտպանվելու իրավունքը: Այժմ եվրոպացիները կանգնած են մեծ փորձության առջև, քանի որ գնդակը եվրոպայի դաշտում է: Եվրոպացիները պետք է մեկ անգամ և ընդմիշտ դեմ կանգնեն Թրամփի քաղաքկանությանը, որն անտեսել է իրենց շահերը: Հակառակ դեպքում, Եվրոպան կկրոցնի իր անկախությունը և իր առևտրատնտեսական շահերը: Դրան գումարած այն փաստը, որ համաձայնագրի չեղարկումը կարող է բացասաբար ազդել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության վրա: ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Ֆրեդերիկ Օթարնի ասելով. “Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրումը շատ բարդ գործընթացի արդյունք էր և Միջին Արևելքում առկա անկայունությունը ստիպում է մեզ  համոզվել, որ համաձայնագիրը ստորագրող երկրներից ոչ մեկի համար շահավետ չէ տարածաշրջանի անկայունությունը: Խոսքը գնում է և’ եվրոպացիների և’ չինացիների և’ նույնիսկ ամերիկացիների մասին”:  Իսկ ՀԳՀԾ-ի  չեղարկմամբ Եվրոպայի դիրքերը միջազգային ասպարեզում թուլանում են: Պետք է ասել, որ չնայած եվրոպացիները ցանկանում են իրենց շահերի հիման վրա պահպանել ՀԳՀԾ-ն, սակայն չունեն կարողություն և անհրաժեշտ միջոցներ` ԱՄՆ-ի քայլերին պատասխանելու համար: Այդուհանդերձ, ԵՄ-ն և եվրոպական եռյակը պետք է ոչ մի ջանք չխնայեն`ՀԳՀԾ-ն պահպանելու համար, իրենց ջանքերը միացնելով Չինաստանի ու Ռուսաստանի ջանքերին :  

 

Պիտակ