Հունիս 23, 2018 20:34 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորոդման ընթացքում մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմունքներով քննարկելու ենք ֆրանսիացի պաշտոնյաներից մեկի հետ ձեռքսեղմումից հրաժարվելու պատճառով ֆրանսիացի մուսուլման կնոջը քաղաքացիությունից զրկելու հարցը:

Եվրոպայում Ֆրանսիան պետք է իսլամաֆոբիայի, իսլամատյացության և արևմուտքի լիբերալիստական համակարգերի բնօրրանը համարել: Մտքի ու խոսքի ազատության հավակնորդ երկրներում մուսուլմանների համար առաջացած սահմանափակուները սկիզբ են առնում Ֆրանսիայից և տարածվում են եվրոպական այլ երկրներ: Այդ սահմանափակությունների ամենավերջին տեսակը Ալժիրցի մի կնոջ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումն է, այն էլ այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է ձեռքով բարևել տղամարդ պաշտոնյաներին: Այս կինը, որի անունը չի հրապարակվել, ասել է.«Իմ կրոնական հավատալիքների բերումով քաղաքացիություն ստանալու արարողությանը չեմ կարողացել ձեռքով ողջունել պաշտոնատարներին»: Պատասխանատու պաշտոնյաները ասել են, որ այս խնդիրը ցույց է տալիս թե այս կինը չի համակերպվում Ֆրանսիայի օրենքների հետ և այդ հիմունքով էլ մերժել են նրա քաղաքացիություն ստանալու դիմումը: Ապա այդ կինը հայց է ներկայացրել համապատասխան գերագույն դատական մարմնին, սակայն այդ դատարանը նույնպես հաստատել է նախորդ դատավճիռը: Ալժիրցի այս կինը 2010թ. իվեր ամուսնացել է մի ֆրանսիացի տղամարդու հետ: 2016թ. Ֆրանսիայի Իզեր շրջանի Գրենոբլում կայացած քաղաքացիության շնորհման արարողությանը այդ կինը պատրաստ չի եղել ձեռքով ողջունել արարողությանը ներկա տեղական մարմինների պատասխանատուներին: Այդ նույն թեմայով Շվեյցարիայի շրջանային դատարաններից մեկը վճիռ էր կայացրել, որ Շվեյցարիայի դպրոցներից մեկում սովորող երկու մուսուլման աշակերտները պետք է ձեռքով բարևեն իրենց ուսուցչուհուն, քանի որ հակառակ դեպքում կտուգանվեն: Յուրաքանչյուր կրոն իր հատուկ ուսմունքներն ունի և գուցե այդ ուսմունքները խորթ լինեն որոշ հասարակությունների համար: Սակայն այդ ուսմունքները հարգելը մտքի ազատության նկատմամբ նվազագույն հարգանքն է, որ կարող են ցուցաբերել խոսքի ու մտքի ազատության հարցում հավակնորդ հասարակություններ կամ որևէ այլ կրոնի հետևորդներ: Այս խնդիրը բացահայտորեն շեշտված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Ֆրանսիայի սահմանադրության մեջ: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի երկու հոդվածներում կարևորվել է խոսքի ու մտքի ազատությունը և հռչակագրի 18-րդ հոդվածում ասված է.« Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունք. Այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատություն և միանձնյա կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնը կամ համոզմունքը քարոզելու, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն»:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում ասված է.«Յուրաքանչյուր ոք ունի կարծիք ունենալու և այն ազատորեն արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է կարծիքներին, առանց միջամտության, հավատարիմ մնալու, անկախ պետական սահմաններից և ցանկացած միջոցով տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ունի բազում թերություններ և չի կարող չափանիշ համարվել աշխարհում մարդու իրավունքների համար, քանի որ գրված է արևմտյան պետությունների շահերի ու լիբերալ դեմոկրատական ուսմունքների հիմունքով: Սակայն այժմ խոսքն այն է, որ Ֆրանսիայի ու արևմտյան երկրների մյուս կառավարությունները նույնիսկ պատրաստ չեն հարգել Ֆրանսիայի սահմանադրությունը և մարդու իրավունքների համընդհաուր հռչակագիրը: Մարդու իրավունքները, ինչը հիշվում է որպես բարձրագույն իրավական նորմա, ավելի վեր է քան վավերացված օրենքներն ու նաև անհատական օրենքները: Այս իրավունքների հիմքում ընկած են մարդկային հոգու և բնության նկատմամբ հարգանքը, ինչը ոչ փոխանցելի է, ոչ հանձնարարելի և ոչ էլ անտեսելի: Այս ընթացքում քաղաքացիական իրավունքը մարդու իրավունքների կարևոր բաժինն է համարվում, որ ուշադրության է արժանացել տարբեր երկրների սահմանադրություններում՝ այդ թվում նաև Ֆրանսիայում: Ֆրանսիայի մեծ հեղափոխությունից 2 տարի անց  այսինքն 1791թ. վավերացվեց այդ երկրի առաջին սահմանդրությունը: Իհարկե պետք է ասել, որ մինչև 19-րդ դարի վերջերը Ֆրանսիայում քաղաքական համակարգերի փոփոխության և սահմանադրության բազում վերատեսությունների բերումով Ֆրանսիան անկայուն վիճակ է ունեցել: Բռնության և դասակարգային տարբերությունների դեմ Ֆրանսիայի քաղաքացիների ու հատկապես մտավորականության ընդվզման բերումով տեղի ունեցավ Ֆրանսիայի մեծ հեղափոխությունը: Մարդու և քաղաքացիական իրավունքների հռչակագրի ստեղծումը նշանակություն ստացավ Ֆրանսիայում: Մի հռչակագիր, որ մեր օրերում շատերը այն համարում են շրջադարձային կետ մարդկային ու քաղաքացիական  իրավունքների պատմության մեջ:

Փոքրամասնությունների այդ թվում կրոնական, էթնիկ ու ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգումը մարդկային և քաղաքացիական իրավունքների մի մասն է համարվում: Այդ հիմունքով էլ Ֆրանսիայի սահմանդրության երկրորդ սկզբունքը ուշադրության է արժանացրել փոքրամասնությունների իրավունքները: Ֆրանսիայի սահմանադրության այս սկզբունքի մեջ ասված է.«Կառավարությունը առանց հաշվի առնելով կրոնական, ազգային ու էթնիկ պատկանելիությունը Ֆրանսիայի քաղաքացիների համար ապահովում է օրենքի առջև հավասարության իրավունքը և հարգում է բոլոր համոզմունքները»: Սակայն այն ինչ գործնականում տեսնում ենք՝ Ֆրանսիայում փոքրամասնությունների հատկապես մուսուլմանների մարդկային ու քաղաքացիական իրավունքների խախտումն է: Ֆրանսիայի շուրջ 6 մլն. կազմող մուսուլման հասարակությունը Եվրոպայի ամենաբազմամարդ մուսուլման փոքրամասնությունն է համարվում: Միևնույն ժամանակ այն մշտապես ենթարկվում է տարբեր տեսակի սահմանափակությունների ու սպառնալիքների: Մուսուլման կինը, ով իր համոզմունքների համար տղամարդուն ձեռքով չի ողջունում զրկվում է քաղաքացիության իրավունքից: Իսլամական վարդապետության մեջ կանանց ու տղամարդդկանց համար գոյություն ունեն սահմանափակություններ՝ ընտանիքի շրջանակից դուրս ու մոտ ազգականների հետ կապված կանանց ու տղամարդկանց վերաբերյալ: Այդ սահմանափակությունները հիմնավորված են  ամուր ապացույցներով: Ամուր փաստեր էլ բերված են այդ սահմանափակությունների համար: Մեր ծրագրի սահմաններում հնարավոր չէ անդրադառնալ այդ փաստերին: Ամեն դեպքում կան մուսուլման կանայք ու տղամարդիկ, որոնք հարգում և հաշվի են առնում այս ուսմունքները: Արդյոք տրամաբանական է՞, որ իր կրոնական ուսմունքների հիմունքով ապրող մեկը ձեռքով չողջունելու պատրվակով զրկվի իր քաղաքացիական իրավունքներից: Արդյոք մուսուլման կնոջ վարքի ու Ֆրանսիայի հասարակության «անհամապատասխան լինելու» պատրվակը բացատրելի՞ է: Այդ դեպքում, որտե՞ղ է իմաստավորվում խոսքի ու մտքի ազատությունը: Ինչքան գիտենք արևմուտքի ու հատկապես Ֆրանսիայի լիբերալ- դեմոկրատական գրականության մեջ ասված է, որ խոսքի ու մտքի ազատություն նշանակում է համակեցություն ու հարգանքի ցուցաբերում ցանկացած կրոնի ու համոզմունքի հետևող ժողովուրդներին: Սակայն արևմուտքի լիբերալ-դեմոկրատական համակարգերում մտքի ազատությունը մի ծանոթություն էլ ունի և դա այն է, որ այս օրենքում մուսուլմանները ներառված չեն: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզին, Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս խոսել են իրենց երկրներում բազմամշակութային հասարակության պարտության մասին: Հիմնականում նրանց խոսքն ուղղված էր մուսուլմաններին, ովքեր ապրում են ըստ իրենց համոզմունքների: Սակայն արևմուտքի պետայրերը ձգտում են ստեղծել լիբերալ-դեմոկրատական մշակույթի ու արժեքների վրա հիմնված և ինքնությունը կորցրած եվրոպական իսլամ: Եվրոպայում դեռևս շարունակվում են իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը, որոնց նպատակը մուսուլմանների մեկուսացումն ու փոխակերպումն է: Եվրոպական երկրներում ու հատկապես Ֆրանսիայում ցանկացած բան՝ այդ թվում մուսուլման կնոջ կողմից ձեռքով չբարևելը կարող է պատրվակ ծառայել, որպեսզի ազատության բնօրրանը համարվող արևմուտքում մուսուլմանները զրկվեն իրնեց ամենահիմնական իրավունքներից:

Պիտակ