Հունիս 30, 2018 19:24 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք 300 ֆրանսիացիների կողմից ստորագրված նամակը, որում նրանք պահանջել են, որ հրեականությանը վերաբերող Ղուրանի այաների որոշ հատվածներ կրճատվեն:

 300 ֆրանսիացի քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչներ, հակասիլամական մի քայլ ձեռնարկելով, նամակ են հրապարակել, որում մուսուլմաններին կոչ են արել Ղուրանից կրճատել այն սուրահները, որտեղ նրանց խրախուսվում  է սպանել հրեաներին, քրիստոնյաներին ու անհավատներին:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նույնպես ստորագրել է նամակը: Ստորագրողներն անդրադառնալով Ֆրանսիայում վերջերս իրականացված 11 հրեաների սպանությանը, հայտարարել են, որ սպանությունն իրականացրել են մուսուլմանները: Նրանք նշել են, որ Ֆրանսիայում հակահրեական տրամադրություններն ավելի տարածված են  հակաիսլամականությունից:

Ֆրանսիայի մուսուլմաններին  զայրացրել է Ղուրանի դեմ Սարկոզիի նամակը

 

Նամակը ստորագրողները կամ լավ չգիտեն պատմությունը, կամ փորձում են խեղաթյուրել այն: Թերևս կարելի է ասել, որ երկրորդն ավելի ճիշտ է: Այսօր Ֆրանսիայում սիոնիստների մեծ լոբբին փորձում է թեժացնել հակաիսլամական տրամադրությունները: Մի երկիր, որտեղ ապրում է  6 միլիոն մուսուլման և որոնք ամեն օր ենթարկվում են տարբեր սպառնալիքների ու սահմանափակումների: Դա այն դեպքում, երբ մի հրեայի նկատմամբ ամենաչնչին վիրավորանքը կարող է մեծ աղմուկ բարձրացնել: Հրեաներն ու մուսուլմանները պատմության ընթացքում ունեցել են բախումներ, բայց նաև ազդեցություններ են կրել իրարից: Աստվածային կրոնների միջև հակասություններ չկան: Ուրեմն իսլամի ու հրեականության միջև նույնպես դրանք չպետք է լինեն: Երբեմն կրոնների հետևորդների վերաբերմունքում  առաջանում են տարաձայնություններ:

 

Ղուրանի Բաղարա սուրահի 285-րդ այայում ասվում է. “Մուսուլմանները պետք է ընդունեն իրենցից առաջ եղած բոլոր կրոնները: Հակառակ դեպքում, նրանց հավատքը լիարժեք չի կարող լինել”: Այն այաները, որոնք հրեաների դեմ են, ոչ թե հրեականության դեմ են, այլ այն հրեաների, որոնք ժամանակին չընդունելով ճշմարտությունն ու սադրանքներ նյութելով Ղուրանի դեմ, նախատինքի են արժաանցել Ղորանի կողմից: Եթե ներկա դարում հրեաները վարվեն նույն կերպ, ուրեմն այդ այաներն ուղղված են նրանց դեմ: Ղուրանը դիմելով ցանկացած մարդու, անկախ նրանից մուսուլման է նա, թե` ոչ, ասում է, որ  եթե նրանք բարի են, նրանց հետ կարելի է մերձենալ, հակառակ դեպքում պետք է հեռանալ նրանցից: Ղուրանի այն այաները, որոնցում խոսվում է հրեականության մասին, վերաբերում են երդմնազանց հրեաներին, ովքեր ոտնահարել են իրենց պայմանը: Ուսումնասիրելով Ղուրանը,   կարելի է տեսնել, որ նույն վերաբերմունքը կա նաև երդմնազանց մուսուլմանների նկատմամբ:

Պետք է ասել, որ իսլամի մարգարեն շատ լավ վերաբերմունք է ունեցել հրեաների նկատմամբ: Որպես օրինակ, նրանցից ընդունեց ջազիեն, /հարկ, որ վճարում էին այլ կրոնների եհտևորդները, որպեսզի իրենց կյանքն ու ունեցվածքը իսլամական երկրներում երաշխավորվեն/, սակայն անհավատներից չընդունեց: Ղուրանի պատմությունը դա է ապացուցում:

 

 Արաբական թերակղզում հաստատվել էին հրեական տարբեր խմբեր և  մարգարեն հույս ուներ, որ նրանք մուսուլմանների հետ ավելի ներդաշնակ կյանք կվարեն: Սակայն գործնականում Մադինայի հրեաները դրանից հրաժարվեցին: Հրեաները խոչընդոտներ առաջացրեցին իսլամի և մուսուլմանների դեմ: Ղուրանի ասելով, պատճառն այն էր, որ նրանք չունեին մարդկային վեհ զգացողություններ, հավատացյալ չէին ու ռասիստ էին: Աստծո մարգարե Մուհամմադը, հրեաների այս վարքագծի նկատմամբ տարբեր ձևեր կիրառեց: Նախ նրանց հետ պայման կնքեց ու հրավիրեց հետևել ճշմարտությանը: Այնուհետև համբերատար  եղավ նրանց նկատմամբ ու հրավիրեց հրաժարվել տարաձայնություններից: Նա բանավեճի մտավ հրեաների հետ, որից հետո նրանց զգուշացրեց ու պարտավոր եղավ նրանց դեմ ռազմական քայլի դիմել: Այն հրեաները, որ հավատարիմ էին եղել իրենց  պայմանին ու պատրաստ էին խաղաղ ապրել մուսուլմանների հետ, լավ պայմաններ ունեցան: Կրոնների ազատությունը և այլ կրոնների հետևորդների իրավունքները հարգելն ընդունված է իսլամում: Եվ դա պատճառ է դարձել, որ տարիների ընթացքում իսլամական երկրներում նրանք զարգանան բոլոր բնագավառներևում: Հակահրեականության արմատը պետք է  փնտրել Եվրոպայում, ոչ թե իսլամական երկրներում: Ֆրանսիացի գործիչները, ովքեր պահանջում են Ղուրանից կրճատել որոշ այաներ, պետք է ուսումնասիրեն  պատմությունը: Եվրոպայի հրեաները, նախքան վերածննդի ժամանակաշրջանը, երկար դարեր որպես կրոնական փոքրամասնություն, շատ վատ պայմաններում էին ապրում: Իսկ պատճառները մի քանիսն էին: Նախ` եվրոպացի պաշտոնյաները հրեաներին անմաքուր ու թշնամի էին համարում, չհարգելով նրանց իրավունքները: Բացի դրանից, հրեաների ուսմունքը պատճառ էր դառնում, որ նրանք մեկուսանային, սահմանափկվելով փոքր համայնքներում: Առաջին պատճառի մասին պետք է ասել, որ հրեաների նկատմամբ բացասական վերաբերմունքը հատկապես արտահայտված էր 4-րդ դարում: Հռոմի Կոստանտինոս կայսրը դարձավ քրիստոնյա: Դրանից հետո, նրան հետևորդները քրիստոնեությունը հռչակեցին որպես  Հռոմի պաշտոնական կրոն, արգելելով այլ կրոնները: Այս իրադարձությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ հատկապես հրեաների համար: Քրիստոնյաների ու հրեաների միջև տարաձայնություններն ու հակասությունները սրվեցին: Քրիստոնյաները պնդում էին, որ Հիսուսին խաչել են հերաները: Եվ այդ պատճատռով., հրեաները Հռոմում շատ վատ վիճակում էին հայտնվել: Այդ ժամանակ, քրիտոնյաները սկսեցին բռնություն կիրառել հրեաների նկատմամբ, շատ դեպքերում նրանց ստիպելով ընդունել քրիստոնեություն: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում էին, ենթարկվում էին տանջանքների, կամ մահապատժի: Այս վերաբերմունքն իր գագաթնակետին հասավ խաչակրաց արշավանքների ժամանակ:   

Հրեաները նացիական Գերմանիայի մահվան ճամբարներում 

 

19-րդ դարի վերջին, խաչակրաց պատերազմների ժամանակ, եվրոպացիները տարբեր տեսակի բռնություններ կիրառեցին հրեաների նկատմամբ: Այս շարժումը սկսվեց Գերմանիայից, որի ընթացքում հրեաները զանգվածային ոչնչացման ենթարկվեցին և այս թշնամությունը տարածվեց ողջ Եվրոպայում: Աքսորվեցին բազմաթիվ հրեաներ, ինչի հետևանքով 1290թ. Բրիտանիայից, 1394թ Ֆրանսիայից, 1492թ Իսպանիայից, 1495թ Պորտուգալիայից, 1498թ Սիցիլայից և 1490 Շվեյցարիայից ու Գերմանիայից աքսորվեցին բազմաթիվ հրեաներ: Հրեաները տարածվեցին ամենուր: Որոշ խմբեր գնացին Եվրոպայի հարավ, մի մասը` Թուրքիա և Լեհաստան: Հրեաների մի մեծ խումբ, որոնք ապրում էին Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում՝ ապրում էին  իրենց համար նախատեսված հատուկ թաղամասերում: Նրանք իրավունք չունեին դուրս գալ այդ թաղամասերից: Հակառակ դեպքում, նրանց սպասվում էր մահ: Իսկ որպեսզի նրանց ճանաչեին, հրեաներն իրենց թևերին պարտավոր էին կրել հատուկ տարբերանշաններ` աստղի տեսքով:

Մարտին Լյութեր Քինգն այս մասին ասում է . “Եկեղեցին, Պապերն ու սրբազանները հրեաների նկատմամբ վերաբերվում էին այնպես, ինչպես շների հետ”:  14-15-րդ դարում Եվրոպայում ի հայտ եկան բողոքական շարժումներն ու Մարթին Լյութեր Քինգի շարժումը, հրեաների նկատմամբ վերաբերմունքը փոքր ինչ մեղմացավ: Օրինակ Իտալիայում նրանք տեղափոխվեցին տարբեր քաղաքներ ու  սկսեցին ապրել քրիստոնյաների հետ: Սակայն 16-17-րդ դարերում սկսվեց հակահրեական նոր ալիք, որի մասին կխոսենք հաջորդ հաղորդման ժամանակ:

 

Պիտակ