Հուլիս 05, 2018 01:41 Asia/Tehran

Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականությունը հանգեցրել է ԱՄՆ-ի աճող մեկուսացմանն աշխարհում:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը վերջերս պնդում է, որ նախագահ Թրամփի քաղաքականությունը հանգեցրել է Միացյալ Նահանգների ուժեղացմանը աշխարհում: Այս պնդումը զարմանցնում է վերլուծաբաններին:

Միևնույն ժամանակ, աշխարհի շատ երկրների առաջնորդներ, այդ թվում` Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները պնդում են որ Թրամփի քաղաքականությունները  մտահոգություն են պատճառել նրանց,ինչը  վկայում է այն մասին, որ Սպիտակ տան հավակնություններն անհիմն են:

Թրամփն իր միակողմանի և ավտորիտար մոտեցմամբ,  միջազգային կարևորագույն խնդիրների վերաբերյալ  փորձում է հասնել իր նպատակներին, այդ թվում` ՀԳՀԾ-ի դեպքում: Միացյալ Նահանգները իրեն համարում է որպես համաշխարհային ոստիկանական ուժ և այն պատրանքն ունի, որ գլոբալ խնդիրների լուծման համար կարող է դիմել կոշտ ուժի և  տնտեսական պատժամիջոցների:

Մինչ միջազգային համակարգում տեղի ունեցող զարգացումները, որոնք այժմ շարժվում են դեպի բազմաբևեռացում, ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնավորված չէ միջազգային իրողությունների և գլոբալ միտումների վրա:

ԱՄՆ-ի այս մոտեցումը հանգեցրել է միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների մեկուսացման խորացմանը: ԱՄՆ-ի միջազգային մեկուսացման դրսևորումներից մի քանիսը հասցեագրվում են տարբեր ոլորտներում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անսովոր դիրքորոշումները ճեղքվածք է առաջացրել Միացյալ Նահանգների և արդյունաբերական զարգացած երկրների միջև: Վերլուծաբաններն այժմ 7 խմբի փոխարեն օգտագործում են 6 + 1 խումբը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ արձագանքելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրոդոյի հայտարարություններին հետ է վերցնում Քվեբեկում գումարված Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի եզրափակիչ հաղորդագրության տակ դրած ստորագրությունը: Իրականում, իր որոշումներով և գործողություններով Թրամփը փորձում է աստիճանաբար վերացնել մի քանի տարիների ընթացքում Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև ստեղծված տնտեսական, առևտրային անխախտ կապերը: Ի հարկե դա նշանակում է, որ ԱՄՆ-ը ավելի կմեկուսանա Արևմտյան աշխարհում: Մեծ Յոթնյակի անդամները չեն զարմանա, եթե Թրամփը շարունակելով անտեսել միջազգային պարտավորությունները, մի օր որոշի դուրս գալ Մեծ Յոթնյակի խմբից: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է.«Թերևս Թրամփի կամար կարևոր չէ ԱՄՆ-ի մեկուսացումը, սակայն մենք  նոյնիսկ վեցյակ խմբում կպահպանենք իրական ուժը: Եթե Ամերիկան որոշի հրաժարվել իր գլոբալ դիրքից, դա վատ է ԱՄՆ-ի տնտեսության և հեղինակության համար և Թրամփը դա գիտի»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ-Յունկերն ասել է.«Մեծ Յոթնյակի վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Թրամփի «Առաջ Ամերիկան» գաղափարը դարձել է «Միայնակ Ամերիկա»: 

Յունկերն հավելել է.-«Ամեն դեպքում, Եվրամիությունը ներկայացնում է համաշխարհային առևտրի մեկ երրորդ մասը, և այդ ոլորտում Թրամփը մենակ է մնացել»:

ԱՄՆ-ի նախագահ Թրամփիի դիրքորոշումը Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև վիճելի հարցերում, ցույց է տալիս, որ նա ոչ միայն մտադիր չէ նահանջել, այլև սպառնում է Եվրոպային և Կանադային  և ակտիվացրել է իր գործողությունները, հատկապես առևտրային վեճերի համատեքստում Թրամփը սպառնացել էր, որ ԱՄՆ ներմուծվող այլ ապրանքների համար մաքսատուրքեր է սահմանելու:

Ամերիկայի մեկուսացման մեկ այլ դրսևորումն այն է, որ Վաշինգտոնը Ղոդսը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք և իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել է Ղոդս:

ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ելենա Սուպոնինան կարծում է, որ Դոնալդ Թրամփը Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով կրակի հետ է խաղում: Թրամփի այս քայլը վկայում է  Իսրայելի անօրինական պահանջներին հատուկ ուշադրություն դարձնելու մասին:

Իտալացի փորձագետ Ստեֆանո Բոնելիորին ասում է, որ Միացյալ Նահանգներն այս քայլով հրաժարվում է պաղեստինա-իսրայելական խնդիրը լուծելու միջնորդության ջանքերից և անտեսելով չեզոքության սկզբունքը, իրականում  պաշտպանում է ճնշողներին:

Այնուամենայնիվ, այս  քայը հանգեցրել է արաբական և իսլամական աշխարհում և միջազգայն ասպարեզում աննախադեպ դժգոհության: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն, քննադատելով ԱՄՆ-ի նախագահի  միակողմանի քաղաքականություններն ու նաև այդ երկրի դեսպանատունը Ղոդս տեղափոխելու նրա որոշումն, ասել է. «Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ու որոշումները կործանարար են պաղեստինյան խաղաղության գործընթացի համար և հանգեցնելու են ԱՄՆ-ի քաղաքական մեկուսացմանը»:

Եվրոպական երկրներ այսինքն Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Բրիտանիան և Իտալիան համատեղ մի հաղորդագրություն հրապարակելով  հայտարարել են, որ Ղոդսը որպես Իսրայելի օկուպանտ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը համարվում է Անվտանգության խորհրդի բանաձևերի և  միջազգային օրենքների բացահայտ խախտում: Թրամփի այդ որոշմանը հակադարձել է միջազգային հանրությունը և տարբեր շրջանակներ:

Միացյալ Նահանգների մեկուսացման մեկ այլ դրսևորում էր Վաշինգտոնի կողմից արված փորձը պաղեստինյան դիմադրությունը դատապարտելու համար: Անտեսելով Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող ոճրագործությունները Գազայի հատվածում, հունիսի 1-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ԱՄՆ-ին չհաջողվեց Սիոնիստական ռեժիմի աջակցության և Պաղեստինի դիմադրության դատապարտման համար ներկայացված օրինագիծը հաստատել: Բանաձևը բախվեց եվրոպական կառավարությունների և միջազգային կառույցների ընդդիմությանը:

Պաղեստինի հարցով ԱՄՆ-ի կողմից հովանավորվող բանաձևի մերժման կապակցությամբ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի 14 անդամների քվեարկությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ԱՄՆ մեկուսացվել է»:

Իրականում, միջազգային հանրությունը կրկին տեսավ, թե ինչպես Միացյալ Նահանգները խափանում է տարածաշրջանում երկարատև և արդար խաղաղության հասնելու ուղղությամբ տարած ջանքերը:

Սիոնիստական ռեժիմին պաշտպանող և Պաղեստինի դիմադրության խմբերին դատապարտող ԱՄՆ-ի բանաձևը մերժվեց ՄԱԿ-ի ԱԽ-ում:

Հունիսի 1--ին ԱՄՆ-ն ՄԱԿ-ում վետո դրեց Պաղեստինի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու Քուվեյթի առաջարկած բանաձևին: Դրանից հետո ԱՄՆ-ն փորձեց աջակցություն ցուցաբերել Իսրայելի ռազմատենչ ռեժիմին, ինչը ձախողվեց:

Քուվեյթը, Ռուսաստանն ու Բոլիվիան դեմ քվեարկեցին դիմադրության խմբերի կողմից Գազայից դեպի Իսրայել հրթիռների արձակումը դատապարտող ամերիկյան բանաձևի նախագծին, իսկ 11 երկրներ ձեռնպահ մնացին, ինչի արդյունքում էլ Սիոնիստական ռեժիմին պաշտպանող ամերիկյան բանաձևը բավարար ձայներ չհավաքեց:

Դրանից առաջ Պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին վերահասություն տալու նպատակով Քուվեյթի առաջարկած բանաձևն ԱՄՆ-ի վետոյի պատճառով արդյունք չունեցավ:

ՄԱԿ-ի ԱԽ 11 անդամներ, ուրբաթ օրը Պաղեստինի իրավիճակի քննարկման նպատակով գումարված ԱԽ նիստում կողմ քվեարկեցին Պաղեստինի ժողովրդին աջակցություն հայտնելու մասին բանաձևին: Չորս երկիր քվեարկեց ձեռնպահ և միայն ԱՄՆ-ն դեմ քվեարկեց այդ բանաձևին:

Վաշինգտոնի այս նվաստացնող պարտությունը, կրկին ցույց տվեց Թրամփի կառավարության աճող մենակության մասին ՄԱԿ-ում:

ԱՄՆ-ի մեկուսացման մեկ այլ դրսևորումն  է Վաշինգտոնի միակողմանի գործողությունը զինաթափման միջազգային խորհրդաժողովը բոյկոտելու համար: ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Ժնևում զինաթափման միջազգային խորհրդաժողովում Սիրիայի նախագահությանն ընդդիմանալուց հետո,Միացյալ Նահանգները միակողմանի քայլով բոյկոտեց կոնֆերանսը: Չնայած ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ընդդիմությանը, մայիսի 28-ից սկսած  Սիրիան մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ-ի զինաթափման միջազգային համանձնաժողովի նախագահությունը: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չկարողացան դադարեցնել Սիրիայի նախագահությունը այս հանձնաժողովում: Սա ևս ցույց է տալիս որ ԱՄՆ-ը ավելի է մեկուսացվել միջազգային ասպարեզում: Սիրիայի նախագահությունը  զինաթափման միջազգային կոնֆերանսում վկայում է Բաշար Ասադի գլխավորությամբ սիրիական վարչակարգի գլոբալ վստահության մասին: Շվեդացի քաղաքագետ Արոն Լոնդի խոսքերով, Բաշար Ասադի ռազմավարական հաջողությամբ կարողացել հաղթել թշնամիներին, որոնք ձգտում էին նրան հեռացնել Սիրիայից:

Ամերիկայի մեկուսացման մեկ այլ դրսևորումն ՀԳՀԾ-ից դուրս գալու խնդիրն է: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  մայիսի 8-ին կրկնելով հակաիրանական անհիմն մեղադրանքները,  հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և երեքից վեցամսյա ժամկետում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այդ քայլը ներքին ու միջազգային խիստ դատապարտման արժանացավ: Հակադարձելով ԱՄՆ-ի այդ քայլին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է. « ԵՄ-ը կշարունակի  իր ջանքերը ՀԳՀԾ-ի պահպանման և  գործադրման ուղղությամբ»: Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը նաև հայտարարեցին, որ նրանք կմնան ՀԳՀԾ-ում:

Թրամփը հայտարարելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները չի կարող դրական եւ արդյունավետ դեր խաղալ աշխարհում:

Հունիսի 15-ին Սպիտակ տունն մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելը համաշխարհային ասպարեզում ԱՄՆ-ի առաջնորդությունը վերականգնելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նվաճումներից է: Սպիտակ տունն այս հաղորդագրության մեջ ՀԳՀԾ-ն «միակողմանի» համաձայնություն է անվանել և ընդգծել է, որ այդ համաձայնությունը որևէ ձեռքբերում չի ունեցել ԱՄՆ-ի համար:  Դոնալդ Թրամփը նաև պնդեց, որ ՀԳՀԾ-ից  Միացյալ Նահանգների դուրս բերումը դանդաղեցրել է տարածաշրջանում Իրանի գործունեությունները:

Թվում է, որ Վաշինգտոնի կառավարությունը փորձում է միջազգային հանրության և նույնիսկ եվրոպացի  գործընկերների կողմից մեկուսացված ներկա կարգավիճակը փոխելու նպատակով, «փախուստ դեպի առաջ» քաղաքականությունը որդեգրել։

 

Պիտակ