Դարի գործարք նախագիծը՝ առանցքներ, նպատակներ, դերակատարներ ու հետևանքներ(2)
Միջին Արևելքում ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի ռազմավարություններից է «Դարի գործարք» նախագծի իրագործումը: Մի քանի հաղորդումների ընթացքում մտադիր ենք քննարկել այս նախագիծը, առանցքներն ու նպատակները, դերակատարներին, դիմադրության առանցքի փոխադարձ քայլերը և այդ նախագծի հետևանքները: Այս հաղորդաշարի առաջին համարում քննարկեցինք առանցքներն ու նպատակները: Այսօրվա զրույցում քննարկելու ենք «Դարի գործարք» նախագծի դերակատարներին և նրանց վարքագիծը:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ «Դարի գործարք» նախագիծը յոթ գլխավոր դերակատար ունի, որոնք են՝ ԱՄՆ-ը, Իսրայելի ռեժիմը, Պաղեստինը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Հորդանանը և Եգիպտոսը:
ԱՄՆ
«Դարի գործարք» նախագծի կարևորագույն և գլխավոր դերակատարն է ԱՄՆ-ը, որովհետև այդ նախագծի հեղինակներից ու իրագործողներից մեկն է համարվում ԱՄՆ-ի կառավարությունը: ԱՄՆ-ի նպատակն է Ղոդսը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, կատարելապես վերացնել Երուսաղեմի հարցը, պաղեստինցի փախստականներին հեռու պահել Իսրայել-Պաղեստին վեճից և պաղեստինյան ու հրեական երկու երկրի կազմավորումը: 2018թ. Դավոսի տնտեսական նիստում, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ փոխադրելու իմաստն այն է, որ քաղաքի ճակատագրի տնօրինումը Իսրայելի հետ պաղեստինցիների բանակցության թեմա չի լինելու:
Ասվում է, թե Թրամփի փեսա, խորհրդական՝ Ջարեդ Կուշներին, Միջին Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ՝ Ջեյսոն Գրինբլաթին և բռնագրավված տարածքներում ԱՄՆ-ի դեսպան՝ Դեյվիդ Ֆրիդմանին է վստահված «Դարի գործարք» նախագծի իրագործումը:
Ջարեդ Կուշները և Ջեյսոն Գրինբլաթն արաբական երկրներ այցելելով և այդ երկրների, հատկապես Հորդանանի պաշտոնատարների հետ հանդիպումներ ունենալով, նրանց տեղեկացնում են «Դարի գործարք» նախագծի մասին և կիրառում են գազարի ու մահակի քաղաքականությունը: Դեյվիդ Ֆրիդմանը բռնագրավյալ տարածքներում հովանավորում է Իսրայելի ոտնձգողական նախագծերը և այդպիսով Իսրայելն ավելի արագ է շարունակում քաղաքատիպ ավանների կառուցումը և պաղեստինցիների տարածքների բռնազավթումը: Կատարի «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» օրաթերթում Սալեհ Ալ-Նաամին գրել է.«Բռնագրավված տարածքներում ԱՄՆ-ի դեսպան՝ Դեյվիդ Ֆրիդմանը ոչ միայն չի խոսում Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան հատվածում Սիոնիստական ռեժիմի զավթողական քայլերի մասին, այլև քննադատելով քաղաքատիպ ավանները վերացնելու մասին առաջարկները, նման հայտարարությունները Իսրայելում ներքին պատերազմի բռնկման պատճառ է համարել»:
Այդ նախագծի շրջանակում, ԱՄՆ-ը մտադիր է ենթահող ստեղծել Պարսիցծոցյան արաբական երկրների հետ Իսրայելի սերտ համագործակցության և նրանց հարաբերությունների նորմալացման համար, վտանգավոր ներկայացնել Իրանին և շիականության տարածումը, չարաշահել երկրների տնտեսական մտահոգությունը և այն որպես ճնշման միջոց օգտագործել:
Տասնամյակներ առաջ Հորդանանն ու Եգիպտոսը Իսրայելի հետ խաղաղության դաշինք են կնքել: Այսօր Թրամփ, Նեթանյահու, Բեն Սալման եռանկյունին ստեղծվելով, առավել քան երբևէ ընդգծվում է Միջին Արևելքում Իրանն ու շիականության տարածումը վտանգ ներկայացնելու ԱՄՆ-ի ռազմավարությունը: Տնտեսական լծակներ են կիրառվում Հորդանանի, Եգիպտոսի ու Պաղեստինի նկատմամբ: Վերջին ամիսների ընթացքում Հորդանանում ձևավորված բողոքները, որոնք դադարեցվեցին Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի տնտեսական օգնություններով, Գազայի վերակառուցման մասին առաջարկները, Հորդանան գետի արևմտյան ափում տնտեսական ու կեցաղային պայմանների բարելավումը և Եգիպտոսի համար տնտեսական ծրագրերը «Դարի գործարք» նախագծի հետ երկրներին համաքայլ պահելու նպատակով տնտեսական լծակների կիրառման մասին են վկայում:
Իսրայելի ռեժիմ
Անկասկած «Դարի գործարք» նախագիծը կատարելապես Սիոնիստական ռեժիմի նպատակների իրագործման ու շահերի ապահովման ուղղությամբ է գտնվում: Որովհետև Երուսաղեմի հրեականացումը, երկու երկրի կազմավորումը, քաղաքատիպ ավանների կառուցումը պաշտոնապես ճանաչելը և այսպես կոչված խաղաղության բանակցություններից Ղոդսի ու փախստականների հարցի կրճատումն հիշյալ նախագծի նպատակներից են համարվում:
Սաուդյան Արաբիայի ներքին ու տարածաշրջանային քաղաքականությունների հովանավորումը, քաղաքատիպ ավանների կառուցման շարունակվելը և նոր օրենքներ մշակելը «Դարի գործարք» նախագծում Իսրայելի հետապնդած նպատակներն են համարվում: Իսրայելը հովանավորում է Մուհամմեդ Բեն Սալմանի ներքին ու տարածաշրջանային քաղաքականությունները: Իրականում ներկայիս պայմաններում Իսրայելը Սաուդյան Արաբիային կարևորագույն արաբ դերակատարն է համարում: Իսրայելի ռեժիմը հովանավորում է Բեն Սալմանի ներքին քաղաքականությունը, որովհետև սաուդցի գահաժառանգը իր կողմից իրականացվող բարեփոխումներով մի կողմից թուլացնում է կրոնի դերակատարությունը և մյուս կողմից բացահայտորեն արևմտյան ապրելակերպ է տարածում Սաուդյան Արաբիայում և այդ քաղաքականությունները Իսրայելի շահերի ուղղությամբ են գտնվում:
Հատկապես Մալեք Սալմանի և նրա որդու իշխանության հասնելուց հետո, Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն ռազմավարություններից է համարվում Իրանի և Դիմադրության առանցքի հետ հետ ընդդիմությանը թափ հաղորդելը, ինչը նույնպես համընկնում է Իսրայելի շահերին: Հետևաբար Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ռեժիմի միջև անպաշտոն կոալիցիա է ձևավորվել:
ԱՄՆ-ի հովանավորությամբ շարունակվում է քաղաքատիպ ավանների կառուցումը, որը պաղեստինցիներին պատկանող տարածքներում Իսրայելի կարևորագույն ռազմավարությունն է համարվում: Քաղաքատիպ ավանների կառուցման շարունակվելը նշանակում է բռնագրավված տարածքներում հրեաների թվի ավելացում և իրենց պատկանող տարածքներից պաղեստինցիների բռնի գաղթեցում: Քաղաքատիպ ավանների կառուցումն ամենաշատն է օգնում «դարի գործարք» նախագծի իրագործմանը:
New York Times օրաթերթն այդ մասին գրել է.«Հորդանան գետի արևմտյան ափի բռնազավթումից ավելի քան 50 տասնամյակ անցնելով, Իսրայելը հարյուր հազարավոր հեկտար այդ տարածքներից հանրային է հայտարարել և դրանց գրեթե կեսի կիրառումը փոփոխման ենթակա է դարձրել: Քաղաքատիպ ավանների կառուցմանը դեմ «Խաղաղություն» կոչվող խմբավորման ձեռք բերած տվյալների համաձայն, կիրառությունը փոփոխության ենթակա տարածքներից միայն 400 հողակտոր, այսինքն հիշյալ տարածքների միայն 0.24 տոկոսն է հատկացվել պաղեստինցիներին. Իսկ 99.76 տոկոսն հատկացվելու է հրեական քաղաքատիպ ավանների կառուցմանը: Իսրայելի իրավական հարցերի փորձագետների կարծիքով, հանրային տարածքներ որոնելու գլխավոր նպատակն է նպաստել քաղաքատիպ ավանների կառուցմանը:
Նոր օրենքի մշակումը «Դարի գործարք» նախագծի շրջանակում Իսրայելի մյուս քայլն է համարվում: Հուլիսի 19-ին, Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը վավերացրել է «Հրեական երկիր» ռասիստական նախագիծը: 62 կողմ, 55 դեմ և երկու ձեռնպահ ձայնով վավերացված այդ օրենքի համաձայն, Պաղեստինը հրեա ժողովրդի պատմական հայրենիքն է համարվում և միայն հրեաները իրավունք ունեն այդ տարածքի մասին որոշում կայացնել: Այդ օրենքի համաձայն եբրայերենը պաշտոնական լեզու է հայտարարվում և արաբերենի մակարդակն իջնում է «հատուկ դրության» մակարդակի, այնպես որ հատուկ դեպքերում միայն սիոնիստական կառույցներում կարելի է այս լեզվից օգտվել:
Այդ օրենքը Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելուց բացի, հովանավորում է բռնագրավված տարածքներում սիոնիստական քաղաքատիպ ավանների կառուցումն ու ընդլայնումը: Middle East Eye վերլուծական կայքի հոդվածագիր Բեն Վայթը այդ օրենքի վավերացումը բռնագրավյալ տարածքներում ապարտեիդի իրագործում է բնութագրել, որի նպատակն է պաղեստինյան ինքնության ոչնչացումը: Հոդվածագիրը գրել է.«Հրեական երկիր օրենքի վավերացումը խտրական վերաբերմունք է պաղեստինցիների դեմ: Այդ օրենքը և դրա ճակատագիրը ժողովրդին կապված պատմական պատերազմի մաս են կազմում: Իսրայելցիների տեսանկյունից այդ պատերազմը կարևորում է պաղեստինցիների դեմ խիստ քայլեր ձեռնարկելը և նրանց հալածելու ջանքերը»: