Հոկտեմբեր 09, 2018 19:42 Asia/Tehran

Ահաբեկչության նենգ երևույթը և վերջին երկու տասնամյակներում դրա աննախադեպ տարածումը և թաքֆիրական ու ծայրահեղականության տեսքով դրսևորումը դարձել են միջինարևելյան երկրների անվտանգության դեմ ուղղված լուրջ սպառնալիք: Ահաբեկչության դեմ պայքարը դարձել է միջոց ԱՄՆ-ի ձեռքում ՝ մյուս երկրների ներքին գործերին միջամտելու համար:

2001 թվականի սեպտեմբերի 11-ը դարձակետային էր ԱՄՆ արտաքին քաղաքականության համար: ԱՄՆ ժամանակի նախագահ Ջորջ Բուշը հակաահաբեկչական պայքարի պատճառաբանությամբ, ընդունեց հարձակողական դիրք՝ գրոհելով Աֆղանստանի և Իրաքի դեմ: Իրաքի գրավումը հանգեցրեց ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերի ձևավորմանը, որոնք այդ երկրում նաև Սիրիայում լայնածավալ ոճիրներ գործեցին: Այսպես կոչված ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարի ժամանակ, մեկ միլիոն հոգի զոհվեց Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում և Եմենում: Բարաք Օբամայի նախագահության օրոք ևս ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո շարունակվեցին աշխարհի տարբեր երկրներում միջամտությունները, ռազմական ներկայությունն ու անօդաչու թռչող սարքերի հարձակումները: 2011 թվականին Օբամայի նախագահության օրոք առաջին անգամ մշակվեց ու հրապարակվեց «Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարություն» կոչվող փաստաթուղթ, որտեղ Վաշինգտոնը ներկայացրել էր ահաբեկչության, նրա հովանավորների , երևույթի դեմ պայքարի եղանակների մասին իր տեսակետներն ու դիրքորոշումները: Այնուամենայնիվ տարածաշրջանային ու միջազգային մակարդակում վերջին զարգացումներից հետո, Թրամփի կառավարության կողմից ներկայացվեց նոր փաստաթուղթ:

Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահը ստորագրել է «Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարություն» նոր փաստաթուղթը: 34 էջանոց փաստաթղթում , ԱՄՆ-ին սպառնացող վտանգներ են ներկայացվել «ծայրահեղական ահաբեկիչները» , «Իրանը որպես ահաբեկչությանը հովանավորող ամենամեծ կառավարությունը» և «ահաբեկչության մյուս դրսևորումները»: Փաստաթղթի ստորագրման ժամանակ, Թրամփն Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը համարել է իր գլխավոր ձեռքբերումներից մեկը: «Ես վերջ դրեցի Իրանի հետ սարսափելի համաձայնությունում ԱՄՆ-ի ներկայությանը: Համաձայնություն, որը մեծ հարստություն էր բերում Իրանի և նրան աջակցող խմբերի համար և ապահովում էր աշխարհում Իրանի սխալ քայլերի ֆինանսները».-ասել է Դոնալդ Թրամփը: Կարևորելով փաստաթղթի նախաբանում բերված «Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարություն»-ը, ԱՄՆ նախագահը գրել է.«Իմ կառավարությունը թափ հաղորդեց ահաբեկիչներին ջախջախելու քայլերին: ԱՄՆ-ի մեծ ժողովրդին պաշտպանելու համար, մենք օգտագործելու ենք երկրի ուժի բոլոր միջոցները և հաղթելու ենք թշնամիներին».-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ում գլխավոր ուշադրությունը կդարձնեն ահաբեկչական խմբավորումների աղբյուրի որոնման ու վերացման, ահաբեկչական գործունեության օժանդակմանն ուղղված ֆինանսական հոսքերի ոչնչացման վրա: Նաև նշված է աշխարհում արմատականացման և հավաքագրման դեմ պայքարի, Միացյալ Նահանգներում ահաբեկչության դեմ պայքարի միջոցների արդիականացման կարևորությունը:

ԱՄՆ կառավարությունը, որ Թրամփի օրոք հաճախ է դիրքորոշվում Իրանի դեմ , այս անգամ փաստաթղթում Իրանին ահաբեկչությունը հովանավորող երկիր է ներկայացրել: Փաստաթղթում հայտարարվել է, որ ԱՄՆ-ը կանգնած է «Իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբերի» սպառնալիքի դեմ: «Մենք դեռևս կանգնած ենք ահաբեկչության  գլխավոր հովանավոր ՝ Իրանի սպառնալիքի առջև».-ասված է փաստաթղթում: Այստեղ նշված է, որ «Առաջին հերթին Ամերիկան» ռազմավարության ոլորտում ընդգրկվում է ոչ միայն ԱՄՆ-ը: Փաստաթղթում ասված է, որ «Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի սպառնալիքի» և «իսլամական ծայրահեղական ահաբեկչության» դեմ պայքարելու համար , ԱՄՆ-ը նպատակ ունի շահել իր միջազգային գործընկերների աջակցությունը: Փաստաթղթում Լիբանանի Հեզբոլլահն Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչական խումբ է ներկայացվել և հայտարարվել է, որ Իրանն այդ և այլ խմբերից օգտվում է Իրաքում, Լիբանանում, Պաղեստինի օկուպացված տարածքներում, Սիրիայում և Եմենում իր ազդեցությունը տարածելու և մրցակից երկրներն ապակայունացնելու համար:

Ծայրահեղական իսլամիստական խմբերը գլխավոր ահաբեկչական վտանգն են ներկայացնում ԱՄՆ-ի եւ արտասահմանում նրա շահերի համար։ Ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա նաև ասել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները բախվել են Իրանի կողմից սպառնալիքներին։ Բոլթոնն Իրանին անվանել է «1979 թվականից ի վեր միջազգային ահաբեկչության կենտրոնական բանկիրն աշխարհում»։ «Մենք այսուհետ չենք կենտրոնանալու ահաբեկչական մի կազմակերպության դեմ պայքարի վրա, այլ թիրախ ենք դարձնելու ահաբեկչության ցանցերը և ահաբեկիչներին թույլ չենք տալու կատարել ոճրագործություններ»,-նշել է նա: Բոլթոնն, ով մինչ պաշտոնին նշանակվելը, բազմիցս հանդես է եկել Իրանի վարչակազմը փոխելու պահանջով և պատերազմ է հայտարարել Իրանի դեմ, ճանաչված է իր հակաիրանական դիրքորոշումներով: «Ծայրահեղական Իսլամի ահաբեկչություն» բառակապակցությունը բերվել է և՛ Բոլթոնի հայտարարությունում, և՛ ռազմավարության մասին նոր փաստաթղթի տեքստում: Իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պնդում էր չօգտվել այդ բառակապակցությունից, քանի որ ըստ նրա, դա շահեկան է ծայրահեղական խմբերի համար: ԱՄՆ Պետքարտուղարությունը ևս իր ամենամյա զեկույցում, Իրանը համարել է «աշխարհում ահաբեկչությունը հովանավորող երկրներից մեկը»: Վերջերս հրապարակված 2017 թվականի զեկույցում, ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը և նրան ներկայացնող խմբերը Բահրեյնում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում ու Եմենում բռնություն են տարածում:

2011 թվականին Սիրիայում անհանդարտությունների մեկնարկից ի վեր, գլխավորելով արաբական-արևմտյան կոալիցիան, ԱՄՆ-ը Սիրիայի վարչակազմը և Դիմադրության առանցքը տապալելու նպատակով, շարունակել է աջակցել ահաբեկչական խմբավորումներին ՝ մշտապես մեղադրանքի ու քարոզչական հարձակումների սլաքն Իրանի կողմն ուղղելով : Այնուամենայնիվ, ԻԻՀ-ը բազմիցս հայտարարել է, որ Սահմանադրության համաձայն, ազատագրական շարժումներին, այդ թվում Լիբանանի Հեզբոլլահին և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՝ ՀԱՄԱՍ-ին հովանավորումն իր պարտականությունն է համարում:  Իրանը սակայն ԱՄՆ-ին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին ՝ սաուդական ու Սիոնիստական ռեժիմներին է համարում ահաբեկիչների գլխավոր աջակիցները ՝ շեշտելով , որ Միջին Արևելքում անապահովությունն ու անկայունությունը, նաև ահաբեկչության տարածումը, Վաշինգտոնի և նրա տարածաշրջանային ռեժիմների ապակառուցողական քայլերի հետևանքներն են:

Ուշագրավ է այն, որ Բոլթոնի կողմից ԱՄՆ-ի «Ահաբեկչության դեմ պայքարի ամենակատարյալ ու համապարփակ ռազմավարությունը» ճանաչված փաստաթղթում ահաբեկչական խմբերին աջակցելու հարցում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների դերի մասին ոչ մի ակնարկ չի եղել: Ըստ ամենայնի, ահաբեկչության հարցում, Թրամփի կառավարության կողմից ամբողջովին անտեսվել են ահաբեկիչներին գաղափարապես սնելու և ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական խմբավորումներին ֆինանսավորելու և լոգեստիկական աջակցություն ցուցաբերելու գործում արաբական երկրների ՝ մասնավորապես Արաբիայի քայլերը:  Սաուդյան Արաբիան, որի հետ ԱՄՆ-ը ռազմական, սպառազինական, տնտեսական ու առևտրային լայն կապեր ունի, 2017 թվականի մայիսին Թրամփի այցի ժամանակ, ԱՄՆ-ի հետ 110 միլիարդ դոլարի սպառազինական պայմանագիր է ստորագրել : Արաբիան ոչ միայն ամենամեծ դերն է ունեցել վահաբականության և ծայրահեղական գաղափարների տարածման գործում, այլև վերջին տարիներին Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու նպատակով, այդ երկրում խառնակիչ քայլերի դիմելով, ամենամեծ նյութական ու սպառազինական օգնությունն է կատարել հենց այդ խմբերին:

Արաբիայի կողմից պաշտպանվող վահաբականությունն իրականում համարվում է ԻԼԻՊ-ի գաղափարական աղբյուրը: Դա այն դեպքում, երբ ամերիկյան լրատվամիջոցները խստովանել են, որ Արաբիան կարևոր դեր է ունեցել ԻԼԻՊ-ի, Ալղաիդայի, Ալ-Նոսրա ճակատի և ահաբեկչական այլ խմբերի ամրապնդման ու տարածման գործում: Boston Globe «Բոստոն Գլոբ» օրաթերթն այդ մասին գրել է.«Համաշխարհային ահաբեկչության շուրջ 21-րդ դարի լուրջ ուսումասիրությունները պարզել են, որ ահաբեկիչների համար ծախսված գումարների մեծ մասն ապահովվում է Արաբիայի կողմից»:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարևոր դեր են ունեցել ահաբեկիչական խմբերի ստեղծման գործում, իսկ այսօր իրենց արարքների հետևանքից տուժում են հենց իրենք: «Սիրիայում Արևմուտքի սխալները» գրքի հեղինակ Ֆրեդրիկ Փիշոնը գրել է.«Արևմուտքն է պատասխանատու ծայրահեղականներին զինելու համար: Այդ աջակցության առաջին հետևանքը եղել է Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից և աֆրիկյան որոշ երկրներից միլիոնավոր մարդկանց գաղթը, որոնք ահաբեկչական հարձակումների պատճառով,ապաստան են գտել արևմտյան երկրներում:  Արևմուտքի քայլերի մյուս հետևանքն այն է, որ թաքֆիրական ահաբեկիչներն իրենց երկրներ են վերադառնում և շարունակում իրենց ահաբեկչական ակտերը: Ամերիկացիները երբեք չէին կարող ենթադրել , որ Սիրիայում ահաբեկչական խմբերին ստեղծելու և տարածելու հետևանքները կրելու են հենց իրենք: Այսօր անվտանգության ոլորտի պատասխանատուները խոսում են ԻԼԻՊ-ի սպառնալիքների լրջացման մասին: Դա այն իմաստով, որ արևմտյան երկրներում անվտանգության անկում է նկատվում:

Ահաբեկչության հարցում ԱՄՆ-ի կողմնորոշումներում կան պարզ հակասություններ: Քանի որ մի կողմից ականատես ենք, թե Թրամփն ինչպես է պաշտպանում ահաբեկիչներին ֆինանսավորող սաուդցիներին, իսկ մյուս կողմից նա շարունակաբար խոսում է ծայրահեղականության վտանգների և լուրջ քայլեր անելու անհրաժեշտության մասին: Քաղաքագետ Իվան Իպոլիտովն ասել է.«Վերջին տարիներին ԱՄՆ-ը նպատակ է ունեցել ահաբեկչության միջոցով թուլացնել միջինարևելյան երկրներին: Ծայրահեղականության տարածման գլխավոր պատճառներից մեկն ՝ այդ երևույթի նկատմամբ երկակի մոտեցումն է»: Թվում է, որ ահաբեկչության դեմ պայքարի իրական քայլն՝ այդ երևույթը սպառնալիք ճանաչվելու հարցում կոնսենսուսի կայացումն է: Անհրաժեշտ է որ ահաբեկչության դեմ իրական պայքարի հարցում ևս քայլերը լինեն համաձայնեցված:  

Այնուամենայնիվ, քանի դեռ որոշ երկրներ ՝ ինչպես ԱՄՆ-ը և Արաբիան իրենց շահերը պայմանավորում են ահաբեկիչների գոյությամբ, ծայրահեղականության տարածումը լինելու է անխուսափելի: Ահաբեկչությանը հովանավորելու հարցում Իրանին մեղադրելով Վաշինգտոնը դեպի առաջ փախուստ է կատարում և թնջուկի վերածված այս հարցում իր մեղքը կոծկելու համար, փորձում է Իրանին ներկայացնել որպես ահաբեկչության հովանավոր: Դա այն դեպքում, երբ Սիրիայի և Իրաքի ժողովուրդները բարձր են գնահատել ծայրահեղական ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանի ունեցած դերակատարությունը: Դա գալիս է ապացուցելու, որ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակինցերի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

 

Պիտակ