Հոկտեմբեր 10, 2018 20:12 Asia/Tehran

Այաթոլլահ Խամենեի. «Նրանք իրենց սրտերում թշնամություն ունեն հեղափոխության, Իրանի ժողովրդի այս հզոր շարժման նկատմամբ: Նրանց սադրանքը հենց դրա համար է: Եվ նրանք չեն ցանականում, որ տարածաշրջանում գլուխ բարձրացնի մի հզոր ուժ և արգելք հանդիսանա տարածաշրջանում իրենց ագահության համար»:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ներկայացրեցինք Աշխարհազորայինների մեծ հավաքում ԻԻՀ առաջնորդի ելույթի մի մասը: Ելույթի ժամանակ նա անդրադարձավ Իրանի հզորությանն ու ժողովրդի անպարտելիությանը: Այաթոլլահ Խամենեին գնահատեց երիտասարդների կարևոր դերակատարությունը բոլոր ոլորտներում: Այնուհետև նա անդրադարձավ թշնամիների կողմից ստեղծվող արգելքներին, կարևորելով դրանց վերացումը: Իսկ այս ուղղությամբ շատ կարևոր է երկու հարց: Նախ` ժողովուրդը պետք է զգա թշնամու մշտական ներկայությունը և հավատա իր ուժերին:

Այաթոլլահ Խամենեին` աշխարհազորայինների հավաքում

 

ԻԻՀ առաջնորդը նշել է, որ թշնամիների սադրանքները չեզոքացնելու համար, որոնք կարող են վտանգել երկրի առաջադիմությանն ու զարգացմանը պետք է ճիշտ հասկանալ թշնամու սպառնալիքը ու դրա չափերը, որպեսզի պարզվի, թե որտեղ է ներխուժման ոլորտը: Պետք է իմանալ, թե որտեղից է ներխուժում թշնամին: Այնուհետև նա խոսեց պայքարի ոլորտների մասին, որոնցից առաջինն իսլամական հեղափոխությանը հարվածելն է:  Իրանի ժողովրդի իսլամական հավատքը նրան  դիմացկուն է  դարձրել թշնամիների ներխուժման դեմ և Իրանի իսլամական հեղափոխության հիմքը հենց սա է: Խոսելով նախահեղափոխական շրջանում օտարների քաղաքական, տնտեսական ու մշակութային միջամտությունների մասին և նշելով, որ իսլամը և իսլամական հեղափոխությունը կտրեցին նրանց ձեռքն Իրանից, առաջնորդն ասել է, «Նրանք իրենց սրտերում թշնամություն ունեն հեղափոխության, Իրանի ժողովրդի այս հզոր շարժման նկատմամբ: Նրանց սադրանքը հենց դրա համար է: Եվ նրանք  չեն ցանականում, որ տարածաշրջանում գլուխ բարձրացնի մի հզոր ուժ և արգելք հանդիսանա տարածաշրջանում իրենց ագահության համար: Ուստի նրանք փորձում են երերուն դարձնել և ոչնչացնել այդ ուժի տարրերը»:

 

Այաթոլլահ Խամենեին խոսեց նաև ԻԻՀ ուժի որոշ տարրերի մասին, որոնցից են քաղաքական կայունությունը, հասարակական անվտանգությունն ու ազգային  միասնությունը, ինչպես նաև հեղափոխության ուսմունքներին հավատարմությունը, հեղափոխական և իսլամական մշակույթի խորացումը, գիտատեխնիկական արագընթաց ռազմական զարգացումը, հրթիռային ուժը և տարածաշրջանում Իրանի ներկայությունը: Նա հավելեց. «Պատերազմի ասպարեզը և իսլամական Իրանի դեմ գերտերությունների ու համաշխարհային բռնատերերի հակամարտությունը բխում է նրանից, որ նրանք դեմ են այն ամենին, ինչն իսլամական ուժի պատճառ է դառնում: Հենց սա էլ պետք է համարել բախման կենտրոնը համաշխարհային բռնատերերի դեմ»:

 

Իրանի առաջնորդը նշեց, որ թշնամին փորձում է  երկրի վիճակը սխալ ներկայացնել, քանի որ երկրի իրականության մասին ճիշտ ընկալումը թշնամիների վնասին է լինելու: Նա ասաց, որ այս ուղղությամբ կարևոր դերակատարություն ունեն ԶԼՄ-ները: Առաջնորդը հավելեց. «Նրանք սխալ պատկերացում ստեղծելով, փորձում են խեղաթյուրել Իրանի ժողովրդի միտքը և Իրանի և իրենց  ու տարածաշրջանի իրավիճակի մասին սխալ պատկերացում ներկայացնել»:

Իրանի աշխարհազորայինների մեծ հավաքը

 

 

Հեղափոխության առաջնորդը նշեց. «Միացյալ Նահանգները և այլ գերտերություններ, փորձում են ցույց տալ, որ իրենք ուժի դիրքից են խոսում, սակայն այդպես չէ: Գերտերությունները իհարկե ունեն ուժի միջոցներ, ինչպես` կապիտալ, սպառազինություն, ատոմային զենք, զարգացած տեխնիկա և մեդիա դաշտի մեծ հնարավորոթյուններ: Սակայն համաշխարհային հակամարտության մեջ առաջին խոսքն ասում է փափուկ, ոչ նյութական ուժը: Այսինքն`տրամաբանությունը, բանականությունը, նոր խոսքը, որը կարող է վճռորոշ լինել կյանքի համար: Նրանք չունեն նոր խոսք, տրամաբանություն: Այս ոլորտում ԱՄՆ-ն խիստ թույլ է և նրա խոսքը հիմնված է ուժի վրա: Նրա բանականությունը թույլ է: ԱՄՆ-ի ազատական ժողովրդավարությունը խայտառակվել է»:

 

Այնուհետև ԻԻՀ առաջնորդը խոսեց Սիրիայում, Իրաքում, Լիբանանում և Աֆղանստանում և համաշխարհային այլ ուժերի նկատմամբ ԱՄՆ-ի պարտությունների մասին: Առաջնորդը նշեց, որ թշնամին փորձում է  խեղաթյուրել Իրանի պատկերը: «Նրանք փորձում են ներկայացնել այլ պատկեր, որը սխալ է և համեմված է խաբեությամբ: Եվ դա Իսլամական Իրանի պատկերն է: Այն պատկերը, որ փորձում են տարածել համաշխարհային հանրության մեջ և նույնիսկ պարտադրել մեր ժողովրդին». ասել է նա:

 

Հեղափոխության առաջնորդը հավելեց. «Միացյալ Նահանգները և այլ գերտերությունները փորձում են ցույց տալ, որ իրենք ուժի դիրքից են խոսում, սակայն այդպես չէ»: Նույնիսկ որոշ արևմտյան պաշտոնյաներ շփոթվել են այս պատկերից: Նա հավելեց «Վերջերս լսել եմ, որ ԱՄՆ նախագահը եվրոպական որոշ երկրների ղեկավարներին ասել է, որ երկու-երեք ամիս սպասեն և դրանից հետո իսլամական հանրապետությունն այլևս չի լինի»: Խոսելով իսլամական հեղափոխության առաջին տարիների մասին, երբ արևմտյան որոշ երկրներ ու նրանց գործակատարները պնդում էին, որ իսլամական հանրապետությունը շուտով տապավելու է, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Այդ օրվանից անցել է 40 տարի և այդ շիվը վերածվել է հաստաբուն ծառի: Իսկ այսօր, այդ խեղճ էակը եվրոպացիներին ասում է, որ երկու ամիս սպասեն (որպեսզի իսլամական համակարգը տապալվի)»:

 

Առաջնորևդը հավելում է. «Թշնամին չի ճանաչել Իրանի ժողովրդին, հեղափոխությունը և հեղափոխության գաղափարների ու հավատքի վր ահիմնված հոգեբանությունը: Եվ այս սխալ վերլուծությունն անցած տարիների ընթացքում մոլորեցրել ու շարունակում է  մոլորեցնել նրանց»: Անդրադառնալով երկրի տնտեսական որոշ դժվարություններին, առաջնորդն ասում է. «Թշնամին ցանկանում է  Իրանի ժողովրդին հավատացնել, որ նա կանգնած է փակուղու առաջ և այլ չունի ելք, բացի ԱՄՆ-ի առջև ծնկի գալն ու  նրան հանձնվելը: Իհարկե նման բան չի պատահի: Ես, Աստծո կամոք և ձեր ուղեկցությամբ, ինչքան որ ապրեմ, թույլ չեմ տա, որ մեր երկրում նման բան պատահի»: Երկրի առաջնորդը նշում է, որ Իրանի իսկական պատկերը հզոր, դիմադրող ու վեհապանծ երկիրն է: Նա հավելում է. «Նույնիսկ արևմուտքում, եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում փորձառու դիվանագետները, ովքեր մեզ հետ լավ հարաբերություններ չունեն, մեծարում են Իրանի ժողովրդին: Որովհետև այս ժողովուրդը 40 տարի չզիջեց թշնամուն, չնահանջեց: Ընդհակառակը, այս ժողովուրդն ունեցել է մեծ առաջխաղացում և վերածվել մեծ ուժի: Սա գնահատանքի է արժանի»:

 

Իրանի մասին իրականությունն այն է, որ այս երկրիրն ունի մեծ հնարավորություն: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է. «Աշխարհում շատ քիչ երկրներ կգտնվեն, որ հարուստ լինեն աշխարհագրորեն, տարածքային, մարդկային ռեսուրսների առումով, հանքային ու ցամաքային տեսակետներից: Այն հնարավորությունները, որ խիստ կարևոր են տնտեսության զարգացման համար, Իրանում շատ շատ են»: Քննադատելով այն փաստը, որ ոմանք սխալ են օգտվում այս ռեսուրսներից, առաջնորդը նշել է, որ Իրանի երիտասարդների ուժն ամենակարևորն է, և թշնամին այն չի տեսնում: Նա երիտասարդներին այսպես է բնութագրում. «Հավատացյալ երիտասարդներ, որոնք և պաշտպանելու ուժ ունեն և գիտական ուժ, մեծ ներուժ ունեն հասարակական ու մշակութային ոլորտներում: Շատ ասպարեզներում այս ներուժն ի հայտ է եկել: Սա է Իրանի իսկական պատկերը»:

Աշխարհազորային երիտասարդների հավաքը

 

 

ԻԻՀ առաջնորդն այնուհետև խոսելով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների մասին, ասում է. «Դա այն պատճառով էր, որ այդ բռնատեր կառարավորթյունն այլևս սպառնալիքի այլ ճանապարհներ չուներ»:

 

«Տնտեսական պատժամիջոցներն ավելի խոցելի են մեր տնտեսության կողմից: Մեր տնտեսությունը կարող է ոչնչացնել դրանք: Աստծո կամոք, մենք կարող ենք դրանք հաղթահարել: Իսկ պատժամիջոցների պարտությունը կլինի ԱՄՆ-ի պարտությունը». ասում է  առաջնորդը: Նա հավելում է. «Աշխարհազորայինների հզոր և ժողովրդական  կազմակերպությունն Իրանի մյուս ուժն է: Ուժ, որը չի վախենում թշնամու սպառնալիքից և կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար: Ջիհադական խմբերը, երկիրը կառուցող աշխարհազորայինները, նրանք, որ ընթանում են լույսի ճանապարհով, այս հանրահավաքի մասնակիցները, հեղափոխությանը նվիրված հանրահավքաները, կրոնական միջոցառումներն այդ թվում` էըթեքաֆը, Աշուրայի արարողությունը, որն օրեցօր ավելի է ծավալվում: Սա է երկրի իրական պատկերը: Սրանցով կարելի է ճանաչել Իրանի ժողովրդին»:

Իմամ Հոսեյնի սգո արարողությունը

 

 

Այնուհետև, Թեհրանի «Ազադի» մեծ մարզադաշտում, դիմելով աշխարհազորայիններին, Այաթոլլահ Խամենեին ասել է, որ թշնամին օգտվում է մեդիադաշտից,  իսկ այդ զենքն ավելի վտանգավոր է քիմիական զենքից, քանի որ ոչնչացնում է  ոչ թե սարքավորումներն այլ մարդկանց: Մեդիան մարդկանց չի ոչնչացնում, այլ փորձում է փոխել նրանց մտածելակերպը և այդպիսով թույլ չտալ, որ ճանաչեն թշնամուն ու դիմադրեն նրան: ԻԻՀ աջանորդը նշում է, ժողովուրդը պետք է պահպանի իր միասնությունն ու պատասխանատվությունը: «Եթե թշնամին տեսնի, որ Իրանի ժողովուրդը և հավատացյալ երիտասարդները զգում են իրենց ներկայությունը և գիտեն իրենց պարտականությունները, կնահանջի: Մենք պետք է թշնամուն փոխանցնեք ուժի ուղերձը և ոչ թե թուլության: Մենք մեր խոսքով, գործով, կենսակերպով, թշնամուն պետք է հասկացնենք, որ կանգնած է մի հզոր կառույցի առջև: Եթե մեր շարքերում թուլություն տեսնի, ավելի վայրագ է դառնալու և ավելի խիստ գործողությունների է դիմելու». ասում է  Այաթոլլահ Խամենեին:

Այնուհետև, վերհիշելով սրբազան պատպանության ժամանակաշրջանը, նա հավելում է. «Այս հարյուր հազարավոր մարդիկ, որ հավաքվել են մարզադաշտում, հիշեցնում են 1986 թվականը և հարյուր հազարավոր մարդկանց: Հենց այստեղից նրանք շարժվեցին, գնացին ռազմաճակատ և  մեծ հաղթանակներ նվիրեցին երկրին: Եվ դուք, սիրելի երիտասարդներ, Աստծո կամոք, գիտության, գործի, տնտեսական ասպարեզներում, աշխատանք ստեղծելիս , աշխատանքի և անհատական ու հավաքական ջանքերի ասպարեզում, հասարակական ու մշակութային ցանցեր ստեղծելու ասպարեզում, և այնտեղ, որտեղ կարևոր է ձեր ներկայությունը, կհաղթեք ու հաջողության կհասնեք»:

1986թ հարյուր հազարավոր աշխարհազորայիններ զորակոչվեցին ռազմաճակատ


 

Պիտակ