Հոկտեմբեր 17, 2018 00:57 Asia/Tehran

Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ն ու Եվրոպան, մշտապես իրենց համարել են մարդու ազատության և իրավունքների պաշտպան, այլ երկրներին մեղադրելով մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:Այդուհանդերձ, շատ հարցերում, այդ թվում` ահաբեկչության հարցում, արևմտյան երկրները կիրառում են երկակի ստանդարտներ:

Միացյալ  նահանգների տեսակետից, իրեն հակադրվող կամ մրցակից երկրները, մշտապես ոտնահարում են մարդու իրավունքները: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն իր դաշնակիցների դեպքում այդ հարցին ուշադրություն չի դարձնում: Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներից է, որը մեծ քանակությամբ զենք է գնում Վաշինգտոնից և այլ երկրներից: Արաբիան միևնույն ժամանակ կարևոր դեր է կատարում նավթ արատահանելու և արևմտյան երկրներում ներդրումներ կատարելու հարցում: Բնականաբար, արևմտյան երկրներն իրենց շահերից ելնելովերբեք չեն քննադատում մարդու իրավունքները ոտնահարելու Սաուդյան Արաբիայի քայլերը:

ԱՄՆ-ի ԱԳ նախարարույթունն ամեն տարի զեկույցներ է հրապարակում աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ: Եվ այն երկրները, որոնք հակադրվում են ԱՄՆ-ին, մեղադրվում են մարդու իրավունքները ոտնահարելու մեջ: Սակայն այն երկրները, որոնք կախված են ԱՄՆ-ից, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան, երբեք նման քննադատության չեն արժանանում:

Սաուդյան Արաբիայի կողմից մարդու իրավունքների ոտնահարման ամենավերջին դեպքեը ընդդիմադիր լրագրող Խաշեղջիի սպանությունն էր: Հոկտեմբերի 2-ին, նա մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն` թուրք լրագրող Խադիջե Չանգիզի հետ իր ամուսնությունը գրանցելու համար: Սակայն նա դուրս չեկավ դեսպանատան շենքից: Օրեր անց նրա մասնատված ու բռնությունների ենթարկված դին գտնվեց Ստամբուլի թաղամասերից մեկում: Խաշեղջիի սպանության վերաբերյալ շրջանառվում է վարկած, որ նրան սպանել են Ստամբուլ գործուղված սաուդցի գործակալները, ովքեր սպանությունից հետո նրա մարմինը մասնատել են: Դեպքը մեծ արձագանք է գտել համաշխարհային մասշտաբով: Բազմաթիվ քաղաքական շրջանակներ պահանջում են հնարավորինս շուտ բացահայտել գործը: Որոշ եվրոպացի, կանադացի ու ամերիկացի պաշտոնյաներ, դատապարտելով այս հակամարդկային քայլը, պահանջում են հնարավորինս շուտ բացահայտել գործը:  

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է, որ Սաուդյան Արաբիան հետաքննություն սկսի Խաշեղջիի գործով: Նա հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտպանում է  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի դիրքորոշումը, ով պահանջել է արդար հետաքննություն անցկացնել այս գործով: Մոգերինին ասել է. “Մենք այս կապակցությամբ պաշտպանում ենք ԱՄՆ-ի դիրքորոշումը և պահանջում, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատասխան տան այս հարցով”: ԵՄ մտահոգությունն ու այս հարցի վերաբերյալ այդ կառույցի դիրքորոշումը բարձրացնում է  բազմաթիվ հարցեր: Քանի որ եվրոպական երկրներն ու Միացյալ նահանգները սերտ կաերի մեջ են Սաուդյան Արաբիայի հետ, նրանք ամեն գնով փորձում են պահպանել այդ հարաբերությունները: ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ, պահանջելով, որ Խաշեղջիի գործը հնարավորինս շուտ բացահայտվի:

Հատկանշական է, որ Խաշեղջին ունեցել է Գրին քարտ և ապրել է ԱՄՆ Վիրջինիա քաղաքում: Նրա սպանության մասին լուրերի հրապարակումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն հայտնեց այդ կապակցությամբ: Իսկ նրա տեղակալ Մայք Փենսը հայտարարեց, որ ազատ աշխարհն իրավունք ունի ստանալ այս հարցի պատասխանը: Միևնույն ժամանակ, հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականները նույնպես մտահոգությունն հայտնեցին այս կապակցությամբ: Իսկ Թրամփի ընդդիմադիր ուժերը պահանջեցին ավելի իստ վերաբերմունք ցուցաբերել սաուդցիների նկատմամբ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը հայտարարել է, որ փաստերի համաձայն, Խաշեղջին սպանվել է Ստամբուլում իր երկրի հյուպատոսարանում: Քորքերը հայտարարել է, որ Կոնգրեսի հակազդեցությունը խիստ է լինելու և Սենատի տեսակետից, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում:  

Սակայն այն ինչը հարցականի տա է դնում արևմտյան երկրների անկեղծությունն այս հարցի կապակցությամբ, այն է, որ նրանք գիտեն, թե ինչ վիճակում է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների հարցը: Ու չնայած Խաշեղջիի գործով դեռևս հստակ պատասխան չկա, կարելի է ենթադրել, թե ինչ ճակատագրի է արժանացել այս լրագրողը: Սաուդյան ռեժիմը պատկանում է այն ռեժիմների թվին, որոնք ճնշում են ընդդիմադիրներին, իրենց քննադատող լրագրողներին, բանտարկում նրանց կամ նույնիսկ մահվան դատապարտում: Իսկ այն ժամանակվանից, երբ Մալեք Սալմանը դարձավ Սաուդյան Արաբիայի թագավոր, երկիրն իրականում կառավարում է նրա որդին` Մուհամմեդ Բին Սալմանը: Նա երկրի հարստությունը տրամադրում է Վաշինգտոնին, կնքելով մի քանի հարյուր միլիարդ դոլարի ռազմական ու տնտեսական պայմանագրեր: Այդպիսով, Բին Սալմանը փորձում է  պահպանել իր իշխանությունը: Ըստ երևույթին, այս հարցի վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններն ավելի շուտ ամբոխավարություն են: Որոշ դիվանագետներ Եվրոպայում ու ԱՄՆ-ում պահանջել են պատժամիջոցներ կիրառել Արաբիայի դեմ ու սառազինություն չվաճառել այդ երկրին: ԱՄՆ Կոնգրեսում ներկայումս քննարկվում է  այն հարցը, որ պետք է արգելել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային: Ամերիկացի սենատորներ Ռենդ Պաուլը, Բոբ Մենենդեսը և Մարկո Ռուբիոն այս դիրքորոշման հեղինակներն են: Իսկ ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Բոբ Քորքերը հայտարարել է, որ կան փաստեր, որ Սաուդյան ռեժիմը և մասնավորապես Մուհամմադ Բին Սալմանը,  ուղղակի դերակատարություն է ունեցել Խաշեղջիի անհետացման ու սպանության հարցում: Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտորեն հայտարարել է, որ պետք է իրագործվեն Սաուդյան ռեժիմի հետ ստորագրված բոլոր պայմանագրերը: Ըստ նրա, դա ԱՄՆ-ին կբերի մեծ շահույթ: Թրամփը, ով այս հարցի կապակցությամբ հանրային ճնշման է ենթարկվել հատկապես Կոնգրեսում, հայտարարել է, որ 110 միլիարդ դոլարի ռազմական պայմանագրի չեղարկումը տրամաբանական չէ: Թրամփի ասելով. “Եթե մենք նրանց /սաուդցիներին/ 110 միլիարդ դոլարի զենք չվաճառենք, նրանք այն կգնեն Ռուսաստանից ու Չինաստանից: Իսկ դա չի բխում մեր շահերից: Մենք կդիմենք այլ քայլերի”: ԱՄն նախագահը, Կոնգրեսի դիրքորոշման վերաբերյալ ասել է, որ Կոնգրեսի անդամները շտապել են այս հարցում: “Ես զգուշացրել եմ, որ նման դիրքորոշումը կարող է վնասել մեր երկրի շահերին”. ասել է նա: Թրամփը փոխել է սաուդյան ռեժիմի մասին իր խոսելու ոճը: Սեպտեմբերի 13-ին նա հայտարարեց, որ եթե պարզվի, որ Խաշեղջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, այդ ռեժիմին խստորեն կպատժի: Այդուհանդերձ նա ընդգծել է, որ դեմ է Սաուդյան Արաբիայի հետ սպառազինական բնույթի պայմանագրերի չեղարկմանը: Այսպիսով, կարելի է  հասկանալ, որ Թրամփի համար ավելի կարևոր են իր առևտրատնտեսական շահերը, քան մարդու իրավունքների հարցը: Թրամփը նույնիսկ չասաց, թե ինչ պատիժ է նախատեսում Սաուդյան Արաբիայի համար, եթե պարզվի, որ ռեժիմը դեր է ունեցել Խաշեղջիի սանության մեջ: Թրամփի մերձավորներից մի խումբ, փորձել է հարցականի տակ դնել Խաշեղջիի կերպարը, որպեսզի կարողանա արդարացնել նման դիրքորոշումները: Թրամփի ավագ որդին իր թուիթերյան էջում հրապարակել է երկու պահպանողական լրագրողների ուղերձները, որոնց  նպատակն էր խեղաթյուրել Խաշեղջիի ինքնությունը: Թուիթերում նրան նույնիսկ մեղադրել են ծայրահեղականների հետ համագործակցելու մեջ:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ի շահ Սաուդյան Արաբիայի Թրամփի դիրքոշորումն այդ ռեժիմին թույլ կտա ավելի մեծացնել իր հակամարդկային քայլերը: Ոչ միայն Միացյալ նահանգները, այլ արևմտյան երկրները, հստակ դիրքորոշում չեն կիրառել այս հարցի նկատմամբ, չնայած բոլոր դատապարտումներին: Չնայած նրանք պատրաստ չեն չեղարկել շահութաբեր պայմանագրերը: Որպես օրինակ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հավատարիմ է մնալու Ռիադի հետ ստորագրված բոլոր պայմանագրերին, որոնք ստորագրվել են 2014թ.` նախկին պահպանողական կառավարության և սաուդյան ռեժիմի միջև: Թրյուդոն հայտարարել է, որ հավատարիմ է մնալու պայմանագրերին, իսկ իր կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որպեսզի այդ գործընթացն ավելի թափանցիկ լինի: Թրյուդոն թերևս փորձում է այս քայլով շեղել հանրային կարծիքը այն հարցից, որ տնտեսական շահերը գերադասում է մարդու իրավունքներին: Նման դիրքորոշում են կիրառել նաև Ֆրանսիան և Բրիտանիան:

“Դոյչե Սայթունգ” օրաթերթը, խոստորեն քննադատել է Երոպայի կտրուկ դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ, այն ամոթալի բնութագրելով:

Վերջում պետք է ասել, որ չնայած Խաշեղջիի սպանությունը դատապարտող արևմտյան երկրների հայտարարություններին, վստահաբար կարելի է  ասել, որ դժվար թե Ռիադի հետ սպառազինական պայմանագրերը կչեղարկվեն կամ այդ երկիրը բազմակողմանի պատժամիջոցնրերի կենթարկվի:

 

 

Պիտակ