Հունիս 28, 2016 02:50 Asia/Tehran

Բահրեյնի ժողովուրդը ենթարկվում է Ալե-Խալիֆայի ռեժիմի իրականացրած հալածանքներին : Ինչքան ընդլայնվում են հանուն ազատության տարվող ջանքերի սահմաններն , այնքան ծավալվում են խոշտանգումներն ու ճնշումները :

Բահրեյնում հեղափոխությունը մեկնարկել է 2011 թվականի փետրվարին ՝ արաբ աշխարհում անհանդարտություններին զուգընթաց : Հինգ տարի անց , թեև սաուդացի իշխանությունները Բահրեյն են գործուղել ՝ «Կղզու վահանային ուժեր» , սակայն դեռևս շարունակվում է այդ երկրի ժողովրդի ընդվզումը : Բահրեյնում բողոքարարները պահանջում են երկրի էմիրի հորեղբոր որդի և վարչապետ ՝ Խալիֆա Բին Սալման Ալե-Խալիֆայի հրաժարականը , ով կառավարությունը ղեկավարում է 1971 թվականից ի վեր : Բահրեյնի ժողովրդի մյուս պահանջներ են քաղբանտարկյալների ազատ արձակումը և նոր սահմանադրության մշակումը , որն ապահովելու է ժողովրդի բոլոր իրավունքները :

Բահրեյնի իշխանությունները երկու շաբաթ է , ինչ խստացրել են ճնշումները : Դա խոսում է այն մասին , որ կառավարությունը վճռակամ է ընդդիմադիրներին հեռացնել երկրի քաղաքական թատերաբեմից : Բահրեյնի իշխանությունները վերջերս աննախադեպ ծավալուն ճնշումներ են գործադրել բողոքարարների նկատմամբ : Բահրեյնի քաղաքական ընդդիմադիր ամենամեծ «Ալ-Վեֆաղ» հավաքականության գործունեության առկախումը , հավաքականության գլխավոր քարտուղարին իննը տարվա ազատազրկման դատապարտումը , ընդդիմադիրների ղեկավարներից մեկի ձերբակալումը , երկրի շիաների հոգևոր առաջնորդ ՝ Այաթոլլահ Իսա Ղասեմի քաղաքացիության իրավունքի չեղարկումը , նաև քաղաքական մի քանի խմբակցությունների լուծարումը , եղել են Բահրեյնի իշխանությունների վերջին քայլերը :

Մայիսի 30-ին ԶԼՄ-ները հաղորդեցին «Ալ-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար ՝ Շեյխ Իսա Ղասեմի ազատազրկման ժամկետը երկարաձգելու դատավճռի մասին : Բահրեյնի վճռաբեկ դատարանն ավելացրեց նրա ազատազրկման ժամկետն ՝ այն հասցնելով իննը տարվա : «Ալ-Վեֆաղ» հավաքականությունն այդ դատավճիռը սադրիչ ու մերժված քայլ գնահատեց , հայտարարելով , որ այդ վճիռը հանգեցնելու է երկրում քաղաքական ճգնաժամի ծավալմանը : Շեյխ Ալի Սալմանը հակադարձելով իր ազատազրկման ժամկետի երկարաձգմանը հայտարարեց , որ դատական մարմինները համարվում են միջոց ՝ իշխանության ձեռքին , որով պետք է հալածեն ընդդիմադիրներին : «Այս դատավճիռը չի կարող մեզ հրաժարեցնել մեր պահանջներից : Հակառակը ՝ դա մեզ դարձնում է ավելի վճռակամ : Բահրեյնի ժողովուրդն ունի ընտրյալ կառավարություն ունենալու իրավունք».-ասել է նա :

Հունիսի 14-ին , Բահրեյնի վարչական դատարանը ՝ արդարադատության նախարարության պահանջով , արձակեց «Ալ-Վեֆաղ» հավաքականության գործունեությունը կասեցնելու դատավճիռը : Չորս ամիս հետո ՝ հոկտեմբերի 6-ը , Բահրեյնի դատական մարմինների կողմից նշանակվել է վերջնական դատավճռի արձակման օրը : Հունիսի 14-ին , ընդդիմադիրներին հարող «Ալ-Լոլոհ» հեռուստաընկերությունը հաղորդեց , որ իշխանությունները փակել են «Ալ-Վեֆաղ» հավաքականության ինտերնետային էջը : Հեռուստաընկերությունը նաև հաղորդեց , որ Բահրեյնի անվտանգության ուժերը ներխուժել են հավաքականության գրասենյակը և փակել են այն :

Այսքանով չի սահմանափակվում հեղափոխականներ կոչվող ընդդիմադիրների դեմ կիրառվող ճնշումը : Բահրեյնի դատախազը լուծարել է նաև «Ալ-Ռեսալա» և «Իսլամական իրազեկման» խմբերը : Ձերբակալվել են Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար ՝ Նաբիլ Ռաջաբը , նաև մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության խորհրդատու անդամը : Նաբիլ Ռաջաբն առաջին անգամ ձերբակալվել էր 2015 թվականի ապրիլին ՝ թվիթերյան էջում պաշտպանության նախարարության դեմ արտահայտվելու մեղադրանքով : Վճռաբեկ դատարանը մայիսի 6-ին նրան վեց ամսվա ազատազրկման դատապարտեց , սակայն երեք ամիս անց , նա արժանացավ Բահրեյնի թագավոր ՝ Համադ Բին Իսայի համաներմանը: 2002 թվականին Բահրեյնում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը հիմնադրելուց հետո , Ռաջաբը ձերբակալվել է մի քանի անգամ :

Իր ընդդիմադիրներին հալածելու համար , Ալե-Խալիֆայի ռեժիմը նրանց մեղադրում է ահաբեկչությանը սատարելու մեջ : Prison Studies կայքի հրապարակած ցանկի համաձայն , կալանավորների թվի առումով , Բահրեյնը Միջինարևելյան առաջին երկիրն է համարվում : Ցանկում Բահրեյնից հետո են Սիոնիստական ռեժիմը , Էմիրությունները , Սաուդյան Արաբիան , Հորդանանը , Լիբանանը , Իրաքը , Քուվեյթը , Սիրիան , Եմենը , կատարը և Օմանը : 2013 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած զեկույցի համաձայն , այդ բանտարկյալների թիվը 4028 հոգու է հասել : Ձերբակալվածների թիվը 275 հոգի է: Կալանավոր կանայք կազմում են ընդհանուր բանտարկյալների 4.7 , իսկ երեխաները ՝ 2.3 տոկոսը : Բանտարկյալները պահվում են Ջաֆի ու Ջոուի կալանավայրերում , կանանց Մեդիան Իսայի , նաև վերականգնողական կենտրոնում :

Բահրեյնի իշխանությունները շարունակում են հալածել ընդդիմադիրներին ՝ նրանց դեմ ծանր մեղադրանքներ ներկայացնելով : Մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է , որ Բահրեյնում շարունակում են կալանավորներին կտտանքների ենթարկել : «Ձերբակալվածների նկատմամբ կիրառվող խոշտանգումների հարցի հետապնդման պարտականությունը կրող Բահրեյնում հաստատված գրասենյակի տվյալների համաձայն , այդ երկրում անվտանգության ու ոստիկանական ուժեր պատասխանատու չեն համարվում այդ խոշտանգումների համար» : Ըստ այդ կառույցի տվյալների , գրասենյակի հիմնադրման օրվանից ի վեր , խոշտանգման ոչ մի դեպք չի գրանցվել : Այդ հավակնությունն արվում է այն դեպքում , երբ 2012 թվականի փետրվարին գրասենյակի հիմնադրման օրվանից ի վեր , բանտերում խոշտանգումների կիրառման բազում դեպքեր են տեղի ունեցել , որոնց կապակցությամբ մտահոգություն են հայտնել միջազգային կառույցները : Հենց այս պատճառով , մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպությունը կասկած է արտահայտել ստացված տեղեկությունների համար և շեշտել է , որ գրասենյակը հիմք է ընդունել Բահրեյնի ներքին գործերի նախարարության հատուկ հետաքննիչ վարչության տվյալները : Կազմակերպության ղեկավարի տեղակալի խոսքերով , ձերբակալվածների խոշտանգման մասին դատական հայցերին վերահասու գրասենյակի հրապարակած երրորդ զեկույցն ապացուցում է , որ Բահրեյնը լուրջ ջանքեր չի գործադրում անվտանգության ուժերի կողմից իրականացվող խոշտանգումներին վերջ դնելու համար : «Խոշտանգումները Բահրեյնում շարունակվում են և կառույցներ , որոնք պետք է զբաղվեին այդ հարցով , ոչ մեկին պատասխանատու չեն ճանաչել».-ասել է Ջո Ստուրկը : Զեկույցում կարդում ենք .-«Ձերբակալվածների խոշտանգումների մասին դատական գործերի վերահասու գրասենյակի զեկույցը ցույց է տալիս , որ մեղադրանքների մասին 55 հայցերից 53-ը , կասեցվել են , մեկ դեպքը փակված է , իսկ վերջինը՝ սպասում է դատալսումներին» :

Վերջին ամսվա ընթացքում , մի քանի բահրեյնցիների դեմ ահաբեկչական մեղադրանքներ են ներկայացվել , որոնք մյուսների նման զրկվելու են քաղաքացիությունից: Նման դատավճիռ է արձակվել այդ երկրի շիաների հոգևոր առաջնորդ ՝ Շեյխ Իսա Ղասեմի համար : Բահրեյնում մարդու իրավունքների ոտնահարումն այնքան լուրջ հարց է դարձել , որ նույնիսկ ԱՄՆ Պետքարտուղարությունն իր տարեկան զեկույցում , քննադատել է Բահրեյնում կիրառվող խոշտանգումները , մարդու իրավունքների ոտնահարումը և խոսքի ազատության բացակայությունը : Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հուսահատեցնող են որակում այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակը : Բահրեյնի կրոնագետները մի հաղորդագրությամբ , դատապարտել են ընդդիմադիր քաղաքական ու կրոնական խմբակցությունների դեմ այդ երկրի իշխանությունների ճնշողական քաղաքականությունը : «Բահրեյնի կառավարության վերջին քայլը , քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ պատերազմի կոչ է համարվում ».-ասվում է հաղորդագրությունում : Հայտարարության մեջ , Բահրեյնի կառավարության քաղաքականությունը «ահաբեկչական» է բնութագրվել : «Հարաճուն ճնշումները վկայում են օրինական իրավունքները խաղաղ միջոցներով ձեռք բերել ցանկացող ժողովրդի դեմ անտրամաբանական քաղաքականություն է գնահատվում : Իշխանությունները սխալվում են եթե մտածում են նման ճնշողական քայլերով կարող են վերջ դնել ժողովրդի ընդվզմանը : «Ալ-Վեֆաղ»-ը գրասենյակ չէ , որը հնարավոր լինի փակել , կամ կազմված չէ որոշակի անձանցից , որոնց կարելի է ձերբակալել , այլև դա ժողովրդի տեղաշարժերի , հեռանկարների , կամքի դրսևորման , նաև տրամաբանության ու գաղափարախոսության արտահայտիչն է , որը հարգում է ժողովրդի կամքը».-նշված է հայտարարությունում :

Բահրեյնի ժողովուրդը որոշել է մինչև վերջին շունչը պայքարել հանուն ազատության : Թեև առ այսօր նրանց միմիայն ձերբակալում ու խոշտանգում են բաժին հասել : Միջազգային օրենքների համաձայն , ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք , իսկ ՄԱԿ-ը և մարդու իրավունքների պաշտպան կառույցները պարտականություն ունեն օգնել ժողովրդին : Մարդու իրավունքների պաշտպան կառույցները պետք է առավել լուրջ ուշադրություն դարձնեն ժողովուրդների պահանջներին ՝ դատապարտելով օրինախախտ իշխանական կարգերին :

 

 

Պիտակ