Ղոդսի համաշխարհային օրվա նշանակությունը 2018 թվականին (Հատուկ հաղորդում նվիրված Ղոդսի օրվան)
(last modified Sun, 03 Jun 2018 10:22:47 GMT )
Հունիս 03, 2018 14:52 Asia/Tehran

Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրն Իրանի իսլամական հեղափոխության մեծ հիմնադրի՝ Էմամ Խոմեյնու, նախաձեռնությամբ Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելու նպատակով Ղոդսի օր հռչակվեց: Այն պայմաններում ենք կանգնած 2018 թվականի Ղոդսի օրվա սեմին, երբ կարելի է դա վերջին երեք տասնամյակների ամենակարևոր Ղոդսի համաշխարհային օրը համարել: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք այդ նշանակության պատճառները:

-Հումանիտար ամենամեծ աղետը՝ Գազայում

 

2018 թվականի Ղոդսի համաշխարհային օրվա մեծ նշանակության պատճառներից մեկն այն է, որ ժողովուրդը Գազայի հատվածում  դիմագրավում է վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր վիճակը: Գազայի հատվածի շրջափակման դիմակայման ժողովրդային կոմիտեն 2017 թվականի հոկտեմբերին հրապարակած զեկույցում Գազայում հումանիտար ծանր կացության մասին գրեց. «Գազայի բնակչության 80 տոկոսն ապրում է չքավորության գծից ցածր պայմաններում, գործազրկությունը 50 տոկոս է, որը երիտասարդության ու համալսարանների շրջանավարտների մոտ դա հասնում է մինչև 60 տոկոսի, մարդագլուխ միջին եկամուտն օրական 2 դոլար է, 250 հազար աշխատավորներ գործազուրկ են դարձել, 1,5 միլիոն կարիքավորներ օժանդակություն ցուցաբերող կառույցների տրամադրած նպաստներով են ապրում, երեխաների 40 տոկոսը տառապում է սակավարյունության հիվանդությամբ ու թերսնմամբ, 15500 որբեր տառապում են հումանիտար ու կենցաղային ծանր պայմանների պատճառով, 50 մարդ ծննդյան պահից և Սիոնիստական ռեժիմի բանակի ոտնձգության ու հարձակումների պատճառով հաշմանդամ է , Գազայում առողջապահական վիճակը հասել է վտանգավոր փուլի և կարելի է ասել, որ դա շրջափակման գործադրումից հետո ամենածանր վիճակն է, այնպես որ հիվանդություններն աննախընթաց կերպով սրվել են, դեղորայքի 30 տոկոսն անգտանելի է, անհրաժեշտ բժշկական պիտույքների 45 տոկոսը գոյություն չունի, 13 հազար քաղցկեղով տառապողներ բժշկական խնամքի կարոտ են և հազարավոր քաղաքացիներ ու հատկապես չքավորներ տառապում են խրոնիկ հիվանդություններով»: 2000 թվականին Գազայի բնակչության 98 տոկոսն ըմպելի մաքուր ջրի հասանելիություն ուներ, ինչը 2014 թվականին իջել է 14 տոկոսի: Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի պակասը աղետալի է և օրական միայն 4-ից 6 ժամ էլեկտրամատակարարում է կատարվում: Իսրայելի ոճրագործությունների պատճառով Գազայի հատվածում հոգեկան ու հասարակական խնդիրներն ուշագրավ չափերով աճ  են արձանագրել, այնպես որ յուրաքանչյուր երրորդ երեխան հոգեկան ու հասարակական խնդիրներ ունի:

Նման պայմաններում ՄԱԿ-ը 2017 թվականի հուլիսին հրապարակած զեկույցում հայտարարեց, որ Գազան մինչև 2020 թվականն անբնակելի կդառնա: Սակայն Գերմանիայի «Կոնրադ Ադնայեր» հաստատության փորձագետներից Մարք Ֆրինգսը, որ շարունակաբար այցելում է Գազա, համոզված  է, որ Գազայի հատվածն արդեն նման պայմաններում է գտնվում և անբնակելի է դարձել: Ֆրինգսը հավելում է. «Գազայի հատվածում աղետալի պայմաններն ընդհանրապես Իսրայելի կողմից այս տարածքի ծավալուն շրջափակման պատճառով է, որ տևել է ավելի քան 10 տարի և հիմնականում հովանավորվում է նաև Եգիպտոսի կողմից: Այս շրջափակման ներքո այդ տարածք ապրանքի ել ու մուտքը չափազանց սահմանափակ է և  միայն չափազանց բարդ ու բացառի պայմաններում է պաղեստինցիներին նման բան հաջողվում»: Միջազգային համաներում կազմակերպության փորձագետներից Օմար Շաքիրը համոզված է.«Իսրայելի կողմից գործադրված շրջափակումը Գազան վերածել է բացօթյա բանտի: Գազայի շրջափակումն Իսրայելի կողմից այդ տարածքի բնակիչների դեմ գործադրված հավաքական պատժի բացահայտ ապացույց է»։ Շաքիրը համոզված է, որ սա քաղաքական ռազմավարություն է, որը ճնշում գործադրելու միջոցով նպատակ ունի կործանել «ՀԱՄԱՍ» պաղեստինյան խումբը, սակայն այս ռազմավարությունը որևէ արդյունք չի ունեցել և լիարժեքորեն անօրինական ու անբարոյական է համարվում»:

 

-Դոնալդ Թրամփը՝ Պաղեստինի դեմ ոճրագործության սրման աջակիցն ու ենթահող պատրաստողը

 

Պաղեստինի ժողովրդի ու հատկապես Գազայի հատվածի բնակչության ծանր վիճակն այն պայմաններում է շարունակվում, երբ Դոնալդ Թրամփից, Բենյամին Նեթանյահուից ու Մոհամմեդ Բեն Սալմանից բաղկացած չարիքի եռանկյունին Պաղեստինի դեմ հարձակողական քաղաքականությամբ իրավիճակն ավելի է խստացրել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանի, անպատասխանատու և անօրինական քայլի դիմելով 2018 թվականի մայիսի 14-ին՝ «Նեքբա»-ի օրվա 70-ամյակին, այդ երկրի դեսպանատունը Թելավիվից Ղոդս փոխադրեց: Թրամփի այդ քայլը զավթված տարածքներում բրտարարքների նոր ալիքի ծնունդ տվեց: ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները ակնարկ կատարելով Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանատան բացման հանդիսությանն ԱՄՆ-ի նախագահի դստեր՝ Իվանքա Թրամփի մասնակցությանը, դա «Արյան ծովում իրականացված բացում» կոչեցին: «Գարդիան» բրիտանական օրաթերթը մի հաղորդման մեջ մայիսի 14-ի իրադարձությունների կապակցությամբ գրեց. «Միայն մայիսի 14-ին ավելի քան 60 պաղեստինցիներ նահատակվեցին Գազայում»: Ջեմալ Զահրանն «Ալ-Ահրամ» օրաթերթում տպագրված վերլուծության մեջ գրեց. «Իր դեսպանատունը Ղոդս փոխադրելու ԱՄՆ-ի որոշումը դիմադրության կոալիցիայի դիմաց ԱՄՆ-ի կրած պարտությունները փոխարինելու փորձ էր, բայց ԱՄՆ-ի այդ քայլը մեծացնելու է դիմադրության արիությունն ու հարատևությունը»: Աբդոլբարի Աըթվանն էլ մի վերլուծության մեջ գրել է. «ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս փոխադրելու Թրամփի քայլը նպատակ ուներ փորձել արաբական երկրներին ու Սիոնիստական ռեժիմի հետ հաշտվողներին, որպեսզի «Ֆեթր» տոնից հետո «դարի գործարք»-ի մեկնարկը տրվի»: Այդ գործարքը նպատակ ունի ապահովել Սիոնիստական ռեժիմի կայուն անվտանգությունը: Դարի գործարքը ներառում է մի շարք կարևոր հարցեր, այդ թվում պաղեստինցի տարհանվածների իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը, զավթված տարածքների խոշոր մասի Իսրայելին հանձնվելն ու նաև զավթված տարածքներում դիմադրության վերացումը:

 

- Բենյամին Նեթանյահուն՝ պատերազմական ոճրագործ

 

2018 թվականի Ղոդսի համաշխարհային օրը նշվում է այն պայմաններում, երբ Պաղեստինի ու մասնավորապես Գազայի հատվածի ժողովրդի դեմ Նեթանյահուի կառավարության ոճրագործությունների ծավալը բազմապատկվել է: Իսրայելը Դոնալդ Թրամփի օգնությամբ և արաբական որոշ երկրներին իրեն կապելով, միջազգային օրենքներն ու այդ թվում ԱԽ-ի բանաձևերը ոտնահարելուն զուգահեռ պաղեստինցիների դեմ ոճրագործություններին թափ հաղորդելու պատճառով որևէ սարսափ չի զգում: Ռմբակոծությունները, հարձակումները և բողոքող ժողովրդի դեմ կրակելն ամենօրյա կարգով շարունակվում են: Պաղեստինի ժողովուրդը 2018 թվականի մարտի 30-ից սկսեց «Վերադարձի իրավունք» երթը: Այդ երթի նպատակն է ընդգծել իրենց հայրենիքը վերադառնալու տարհանվածների իրավունքները: Իսրայելն ամենախիստ կերպով ճնշում է այդ երթերը, այնպես որ մարտի 30-ից նահատակվել են ավելի քան 130 և վիրավորվել ավելի քան 12 հազար պաղեստինցիներ: Հաշմանդամների իրավունքների բնագավառում աշխատող «Հանդիքափ Ինթերնաշընալ» ոչ-կառավարական կազմակերպությունը  հայտարարել է, որ մարտի 30-ից ի վեր երթերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 12 հազար մարդ, որոնցից շուրջ 3000-ը գնդակի հարվածներ են ստացել: Հիշյալ կազմակերպությունը հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալներին հայտարարել է, որ տուժածների շուրջ 11 տոկոսն, այսինքն ավելի քան 1000 հոգի մշտական հաշմանդամություն է ստացել:

 

-Մոհամմեդ Բեն Սալմանը՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին կապված փոքր Սադդամ

 

Մոհամմեդ Բեն Սալմանի ու Սաուդյան Արաբիային կապված որոշ արաբական երկրների որդեգրած քաղաքականությունները 2018 թվականի Ղոդսի համաշխարհային օրվա նշանակության մյուս ազդակն են: 2018 թվականի մարտին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Բեն Սալմանը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի ռեժիմի գոյությունը և Իսրայելի ոճրագործություններից Պաղեստինը պաշտպանելու փոխարեն հայտարարեց, որ Իսրայելին ինքնապաշտպանության իրավունք ունի: Բահրեյնի ԱԳ նախարարն էլ հետևելով Մոհամմեդ Բեն Սալմանի օրինակին մայիս ամսին կրկնեց այդ քաղաքականությունն ու ընդգծեց ինքնապաշտպանության դիմելու Իսրայելի իրավունքը: Իրականության մեջ Արաբիան ու արաբական որոշ երկրներ գերազանցել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման սահմանագիծն ու հետապնդում են այդ ռեժիմի հետ հարաբերությունների ամրապնդումն ու նույնիսկ նրա հետ մի տեսակ անօրինական միասնության են ձգտում: Ալե Սաուդի և արաբական որոշ փոքր երկրների վարած այս քաղաքականությունը պատճառ է դարձել, որ Իսրայելը հանգիստ մտքով խստացնի Պաղեստինի ժողովրդի դեմ բրտարարքները: Իրականության մեջ Արաբիայի ու նրա դաշնակիցների որդեգրած այս քաղաքականությամբ Պաղեստինի ժողովուրդն առավել քան երբևէ բռնահարված է համարվում:

 

-Ղոդսի համաշխարհային օրը՝ Պաղեստինի իրավացիության կանչը

 

Այս գործոնները պատճառ են դարձել, որ 2018 թվականի Ղոդսի համաշխարհային օրը վերջին երեք տասնամյակների ընթացքում ամենամեծ նշանակության տերը դառնա: Ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի Ղոդսի համաշխարհային օրվա մեծ երթը կարող է կրկին անգամ ուշադրության կենտրոն բերել Իսրայելի ռեժիմի ոճրագործությունները: Ղոդսի համաշխարհային օրվա երթը կարող է կրկին անգամ հասարակական կարծիքին հիշեցնել Պաղեստինի ժողովրդի բռնահարության մասին: Ղոդսի համաշխարհային օրվա երթը կարող է Պաղեստինի ժողովրդի դեմ բրտարարքների ու ոճրագործությունների խստացման հող նախապատրաստելու պատճառով խայտառակ անել Դոնալդ Թրամփին, Բենյամին Նեթանյահուին ու Մոհամմեդ Բեն Սալմանին: Ղոդսի համաշխարհային օրվա երթը կապացուցի, որ «Նեքբա»-ի օրվանից 70 տարիներ անցնելով հանդերձ Իսրայելի զավթողականության դեմ պաղեստինցիների ընդվզումը ոչ միայն չի դադարել, այլև չնայած Իսրայելի ռեժիմի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների ամրապնդման, պաղեստինցիների դիմադրությունն ու ընդվզումը հիմք ընդունելով ժողովրդային հովանավորությունն ու հավատալով հաղթանակի կապակցությամբ Աստծո կողմից տրված խոստումին, ամենայն խստությամբ շարունակվելու է: