Նոյեմբեր 03, 2021 13:35 Asia/Tehran

Թեև որոշ հետազոտողներ պատերազմը համարում են անխուսափելի և մարդկային կյանքի անբաժանելի մասը, սակայն մյուսները կարծում են, որ պատերազմն անխուսափելի է միայն որոշակի սոցիալ-մշակութային կամ բնապահպանական պայմաններում:Եթե ​​գրքերն ու գիրն ուղղակիորեն ազդում են քաղաքակրթությունների ստեղծման վրա, պատերազմները՝ մշակույթի, գրքերի և գիտելիքի հանդեպ անտեսման անմիջական արդյունք են և ոչնչացնում են քաղաքակրթությունները:

Ինչպես  նախորդ հաղորդումներում ենք նշել , քաղաքակրթության պատմությունը կապված է գրքերի, գրի ու մարդկային գիտելիքների հետ, իսկ գիտելիքին ուշադրություն դարձնելով ,ստեղծվել են մեծ քաղաքակրթություններ ։Բայց այլ կերպ ասած ,այն, ինչը քաղաքակրթությունները հասցրեց կործանման եզրին և սպառնալիք ներկայացրեց  աշխարհին ու մարդկանց, ապա դա որոշ մարդկանց ագահությունը ,նաև  կոպիտ  ու ռազմատենչ ոգին էր:Այնպիսի հոգեվիճակներ , որոնք արյունալի պատերազմների ու կռիվների աղբյուր են հանդիսացել և երբեմն քաղաքակրթությունները հասցրել են կործանման եզրին:

Եթե այն բախտավորներից եք ,որ  դեռ մոտիկից չեք զգացել պատերազմը, վստահաբար ինչ որ ձևով տեսել եք  պատերազմի կործանարար ազդեցության որոշ հետքերը ձեր կամ ձեր շրջապատի կյանքում:Պատերազմը ամենակործանարար իրադարձություններից մեկն է, որը պատմության ընթացքում ազդել է բազմաթիվ մարդկանց կյանքի վրա: Պատերազմի բացասական հետևանքներից են՝ անօթևանությունը, հարազատների մահը, բռնի միգրացիան, հիվանդությունը և այլն:

Բայց չնայած այն բոլոր վնասակար հետևանքներին, որ կարող է ունենալ պատերազմը, այն կարող է նաև դրական ազդեցություն ունենալ հասարակության մշակութային-գրական օրինաչափությունների վրա, ինչը յուրովի հետաքրքիր է թվում:

Պատերազմը, քայքայման աշխարհ է, բայց գրականությունը ստեղծագործության աշխարհ է:Քիչ չեն գրական այն գլուխգործոցները ,որոնք վերարտադրելով պատերազմները ,ընթերցողին մասնակից են դարձնում պարտություններում և հաղթանակներում : Իրականում,  պատերազմը հենց այնպես ,որ  փոխակերպում է մարդկային կյանքն ու ժամանակը, այնպես էլ գրականությունն ու արվեստը:Գրականությունն ու արվեստը՝ որպես արժեքների և գաղափարների տիրույթ, կարող են ամրապնդել հավաքական ոգին և պատկերել զգայուն պայմաններում  ժողովրդի պոռթկումների ու հույզերի ոգեշնչող պահերը:

Որոշ հետացոտողներ  պատերազմը համարում են անխուսափելի և մարդկային կյանքի անբաժանելի մաս, իսկ մյուսները կարծում են, որ պատերազմն անխուսափելի է միայն որոշակի սոցիալ-մշակութային կամ բնապահպանական պայմաններում:Որոշ հետազոտողներ համոզված  են, որ պատերազմը ոչ մի կապ չունի որոշակի տեսակի քաղաքական կամ սոցիալական համակարգի հետ,ինչպես Ջոն Քիգանն է գրել իր«Ռազմունակության պատմությունը»գրքում, .«Պատերազմը գլոբալ իմացություն է ,որի տեսակն ու ծավալը ճշտորոշվում է այն հասարակության միջոցով ,որը վճարում է դրա գինը »:Կան նաեւ նրանք, ովքեր ասում են, քանի որ կան հասարակություններ, որոնք զերծ են պատերազմներից , ուստի մարդկային ոգին կարելի է հեռու համարել ռազմատենչությունից։

Համենայն դեպս պատերազմները ըստ ձևի,սկսման ինչպիսության և աշխարահագրական ոլորտի ,հիմնականում բաժանվում են երկու մասի՝ արտաքին և քաղաքացիական  պատերազմներ:

Արտաքին պատերազմներ են կոչվում այն պատերազմները ,որոնք ծագում են երկու ,կամ մի քանի երկրների ,կամ երկու և  մի քանի ազգերի ու ժողովուրդների միջև  ,որոնք չունեն քաղաքական եւ աշխարհագրական միասնական պատմություն: Այս պատերազմները բաժանված են երկու հիմնական խմբերի, ագրեսիվ պատերազմներ և  պաշտպանական պատերազմներ:

Ագրեսիվ պատերազմները ձևավորում են հակապատերազմ գրականություն ու արվեստ:Ագրեսիվ հասարակություններում հակապատերազմ գրականությունն ու արվեստը  պատճառ են դառնում ,որ պատերազմի հրամանատարները չվերածվեն ժողովրդական դյուցազների : Հենց այնպես ,որ  Գերմանիայում եւ Եվրոպայում հակապատերազմական գրականությունը Հիտլերից հերոս չկերտեց ,իսկ  Ֆրանսիայում, չնայած ոմանք  Նապոլեոնին գնահատում էին իր ռազմական հանճարի ու տաղանդի համար, շատերը դատապարտում էին նրան ագրեսիվ եւ ներխուժողական  պատերազմների պատճառով:

Սա իդեպ այն պայմաններում ,երբ պաշտպանական պատերազմները սրբադասված են Աստվածային ու նյութական բոլոր գաղափարախոսություններում ու մարդկային մշակույթներում և երկրների պատմության գրքերում անձնազոհ ու պաշտպանող անձինք ,բարձր դիրք են զբաղեցրել և ինչքանով , որ նրանք արդյունավետ են եղել մնայուն  էպոսներ եւ հերոսական  կերպարներ ձեւավորելու գործում,ուրիշ ոչ ոք ազդեցիկ չի եղել:Նման օրինակներ քիչ չեն Իրանի պատմական ու գրական   գրքերում, ինչպիսիք ե՝ն Ռոստամ Դաստանը, նետաձիգ Արաշը, Արիո Բարզանը, Ջալալեդդին Խարազմշահը, ԻմամՂոլի Խանը, Աբբաս Միրզան, Ռաիս Ալի Դելվարին, Մոստաֆա Չամրանը, Ալի Աքբար Շիրուդին, Հոսեյն Ֆահմիդեն և ուրիշներ, որոնք Իրանի ժողովրդի  պատմության մեջ անձնազոհ  և նվիրյալ գործիչների մի բույլ են , որոնք հավերժացել են որպես արիության և զոհաբերության ռահվիրաներ: 

Քաղաքացիական պատերազմները այն պատերազմներն են , որոնք տեղի են ունենում միատարր աշխարհագրական տարածքի բնակչության  միջև, և,հնարավոր է ,որ այդ մարդիկ  գաղափարակիցներ ,կամ  գաղափարական առումով հակասության մեջ լինեն միմյանց հետ:Քաղաքացիական պատերազմի ձևն ու ոճը կախված է մարտում ներգրավված ուժերի տեսակից և քանակից:Եթե ​​կենտրոնական իշխանության ընդիմադիրները  ընդվզեն, ապա կառավարության և հասարակության շերտերի միջև կսկսվի մի տեսակ քաղաքացիական պատերազմ, որը միտված է ընդվզելու կամ բարեփոխելու:

Նմանօրինակ պատերազմներից են՝ իրանցիների  քաղաքացիական պատերազմները մոնղոլների հետ, Միրզա Քուչակ Խան Ջանգալիի ապստամբությունը 1919 թվականի պայմանագրի դեմ, Կուբայի քաղաքացիական պատերազմը գեներալ Բատիստայի դեմ և Էլ-Սալվադորի պարտիզանական պատերազմը կենտրոնական կառավարության դեմ: Քաղաքացիական պատերազմները երբեմն տարվում են կենտրոնական իշխանությանը քայքայելու նպատակով, ինչն ուղեկցվում է մի տեսակ անջատողական գրականությամբ ու միտումներով։ Նման  մարտերը հաճախ լինում են խռովությունների  տեսքով։ Այս պատերազմներից են՝   Ալժիրի պարտիզանական պատերազմը ֆրանսիայի կառավարության դեմ , հնդիկների պայքարը բրիտանական կառավարության նաև Իռլանդիայի  հանրապետական ​​բանակի պայքարը  բրիտանական կառավարության դեմ, Կուբայի առաջին հեղափոխության ժամանակ քաղաքացիական պատերազմը ընդդեմ Իսպանիայի և հարավային Լիբանանի ժողովրդի, և պաղեստինցիների պայքարը ընդդեմ օկուպանտ սիոնիստների։Քաղաքացիական պատերազմի այս տեսակն ընդհանրապես կոչվում է «դիմադրություն», որը ժողովուրդների իղձերի ու ցանկությունների կերտողն ու ստեղծողն է: Նման մարտերից ակունքավորված արվեստն ու գրականությունը  մոտիվացնող ու ոգեշնչող են և փայլուն օրինակներ արվեստի պատմության մեջ։

Պատմական Չինաստանի քաղաքակրթությունը մարդկային ամենաառեղծվածային քաղաքակրթություններից մեկն է:Հին չինացիներն ունեն ծեսեր և սովորություններ , որոնք դարեր շարունակ փոխանցվել են սերնդեսերունդ և նույնիսկ այսօր դրանք զարմանալի են թվում: Այս քաղաքակրթության ամենահիասքանչ ստեղծագործություններից  մեկը, որը թվագրվում է ավելի քան 2500 տարի առաջվա , «Պատերազմի արվեստն» է, որը վերագրվում է Չինաստանի պատմության մեծ հրամանատար Սան Թեզոին:

«Պատերազմի արվեստը» Վու դինաստիայի չինացի հրամանատար «Սան Թեզոի » ստեղծագործությունն է։Գիրքը թարգմանվել է ֆրանսերենի 1772 թվականին և հրատարակվել որպես Art Militaire de chinois։Անգլիացի գրող Լայոնել Գիլզը  գիրքը թարգմանել և հրատարակել է 1910 թվականին անգլերեն՝ «Պատերազմի արվեստը» վերնագրով։

Սան Թեզոն  չինացի խիզախ  հրամանատարն էր և պատմական շրջանի  մեծագույն ստրատեգիստներից  մեկը, ով ծնվել էր Ք.Ծ.ա 544 թվականին և մահացել 48 տարեկանում։«Պատերազմի արվեստը» Հին Չինաստանի ռազմավարության լավագույն յոթ գրքերից մեկն էր, և ասում են, որ վերջին 200 տարիների ընթացքում եղել է  պատերազմական շատ հրամանատարների և ղեկավարների ուշադրության կենտրոնում:Ըստ այս գրքի՝ պատերազմի ամենահիմնական արվեստն այն է, որ «պատերազմը հիմնված է խաբեության վրա»:Նաև գրքի հեղինակի հավաստմամբ  , «պատերազմի մեջ ամենաբարձր արվեստը թշնամուն առանց պայքարի  հաղթելն է»։

Սան Թեզոի գիրքը  լի է եզակի կետերով, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն պատերազմում, այլև ողջ կյանքում:Սան Թեզոի կարծիքով պատերազմը բազմամակարդակ և  բազմաչափ մրցակցություն է, որի ռազմական գործողությունները և իրական պատերազմը միայն կարևոր մասն են, բայց ոչ միակ մասը:Առանցքային խնդիրներից ,որին նա անդրադառնում է իր գրքում հետևյալն է.«Եթե ​​դուք ճանաչեք ինքներդ ձեզ և ձեր թշնամիներին, ապա չեք մտահոգվելու  հարյուրավոր պատերազմների արդյունքներից:Բայց եթե միայն ինքներդ ձեզ ճանաչեք և թշնամու մասին ճանաչողություն չունենաք ,ապա յուրաքանչյուր   հաղթանակի դիմաց նույնպես կրելու եք պարտության տառապանքը»: 

«Պատերազմի արվեստը» ռազմավարության ընտրության մեջ շատ հզոր գիրք է և սկզբում օգտագործվել է միայն որպես մարտական ​​ռազմավարություն, սակայն ժամանակի ընթացքում այս գիրքը գտել է նաև այլ կիրառումներ։Նշվում է, որ գիրքը օգտակար է տնտեսական և բիզնես ռազմավարությունների և արժեթղթերի շուկայում, և ժամանակակից բիզնեսում խիստ օգտակար է եղել բիզնեսմենների համար: Հարկ է նշել, որ «Արվեստի պատերազմ» գրքի հիման վրա 90 րոպեանոց վավերագրական ֆիլմ է նկարահանվել  2009 թվականին: Այս վավերագրական ֆիլմը ցույց է տալիս «Պատերազմի արվեստի» որոշ սկզբունքները: Փորձագետները կարծում են, որ ժամանակակից շատ պատերազմներ կարելի է բացատրել և նույնիսկ կանխատեսել՝ համեմատելով դրանք այս գրքում ամրագրված պատերազմի սկզբունքների հետ։

«Արվեստի պատերազմ» գրքի մի հատվածում կարդում ենք.

Զորավարժություն

Պատերազմի ժամանակ հրամանատարն իր հրամաններն է ստանում իշխանավորից ։Նա ով համախմբել է բանակը և կենտրոնացրել  իր ուժերը,  իր բանակատեղին հիմնելուց առաջ ,պետք է զանազան գործոններ միատեղի միմյանց հետ...զորավարժությունը օգտակար է յուրաքանչյուր բանակի համար,սակայն անկանոն մի խմբի հետ ամենավտանգավոր միջոցն է: Եթե ​​ զինեք լիարժեք մի  բանակի, որոշակի արտոնությունից օգտվելու համար, հավանական է, որ այդ արտոնությունը շատ ուշ հասանելի դառնա: Մյուս կողմից, այս նպատակին հասնելու համար առաջապահ խումբ ուղարկելը կարող է հանգեցնել սննդի և ուժերի ոչնչացման: Ուստի  եթե դուք հրահանգեք ձեր ուժերին  պատրաստվել ճակատամարտի և ստիպեք նրանց օր ու գիշեր առաջ շարժվել անդադար, կտրելով  սովորական հեռավորության կրկնապատիկ տարածությունը, կամ թշնամու նկատմամբ առավելություն ստանալու համար ,երկար ճանապարհ կտրեն,վստահ եղեք որ այս բոլոր խմբերը գերեվարվելու են թշնամու կողմից: 

Սիրելի բարեկամներ , հաջորդ հաղորդումների  ընթացքում կներկայացնենք պատերազմի կամ պատմության մեծ պատերազմներից  ազդված գրքեր ,որոնք մարտերի մասին զարմանալի և հրաշալի պատկերներ են ներկայացրել: Գրքեր,որոնք  մեզ մասնակից են դարձնում մարտերին և անդրադառնում մարդկանց կյանքի վրա պատերազմների ազդեցությանը։

Պիտակ