Գրքի հմայքը(34)
Գրախանութները շատ կարևոր են աշխարհի մշակույթի և պատմության ձևավորման գործում, և մշակութային շատ իրադարձություններ տեղի են ունենում գրախանութներում: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք աշխարհի մեծ ու գեղեցիկ գրախանութներից մի քանիսը։
Բուենոս Այրեսը հայտնի է որպես գրախանութների մայրաքաղաք, քանի որ այն ունի ավելի շատ գրախանութներ, քան աշխարհի ցանկացած այլ մայրաքաղաք: 2015 թվականին Guardian թերթը հայտնել էր, որ Արգենտինայի մայրաքաղաքում 100 000 բնակչին բաժին է ընկնում 25 գրախանութ։ El Ateneo Grand Splendid գրախանութն աշխարհի ամենահոյակապ գրախանություն է, որը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այդ գրախանութի բացումը կատարվել է 1919 թվականին։ Մինչև 1920 թվականն այս շենքում եղել է Teatro Grand Splendid թատրոնը, որտեղ անցկացվել են բազմաթիվ վիթխարի բեմադրություններ: Անցյալ դարի կեսերին թատրոնը փոխարինվել է կինոթատրոնով, որը գործել է մինչև 1991 թվականը, որից հետո որոշվել էր շենքը հիմնովին քանդել: Սակայն Pero և Torres Armengol ճարտարապետների ոգեշնչման շնորհիվ՝ շինությունը դարձավ հսկայական գրախանութ՝ պահպանելով շենքի ճարտարապետության պատմական արժեքները:
Այն ժամանակ, երբ Բուենոս Այրեսը ծաղկում էր որպես խոշոր նավահանգիստ և առևտրային կենտրոն, ներգաղթյալների հոսքն այդ տարածք նպաստեց մշակութային և գեղարվեստական ոլորտների զարգացմանը: Գրախանութն այն պայմաններում սկսեց իր աշխատանքը, երբ արդեն փլուզման վտանգի տակ էր գտնվում շենքը, սակայն 2000 թվականին վերակառուցվել է շենքը գնողի կողմից:
Հաստատության ինտերիերը բոլորովին չի փոխվել գրախանութ դառնալուց հետո։ Իսկ ահա նախկին թատրոնի բեմում այժմ սրճարան է, որտեղ այցելուները կարող են սուրճ ըմպել՝ գրադարակներից վերցված գրքերը թերթելով։ Սեղաններ և աթոռներ կան նաև գրախանութի տարբեր անկյուններում։
Այժմ գրախանութն ամեն տարի ունենում է մոտ մեկ միլիոն այցելու, լինում են դաշնամուրի կենդանի կատարումներ:
Օրվա 2-րդ կեսին այստեղ նվագում է դաշնակահարը, իսկ երեկոյան անցկացվում են թատերական միջոցառումներ և նույնիսկ համերգներ։
---
«Շեքսպիր և ընկերություն»-ն աշխարհի ամենահետաքրքիր գրախանութներից է։ Այս գրախանութն իր անունն ստացել է ավելի հին խանութից,որը հիմնադրվել էր 1919 թվականին Փարիզի Սեն գետի ձախ ափին։ «Շեքսպիր և ընկերություն» առաջին գրախանութը հիմնադրվել է տիկին Սիլվիա Բիչի կողմից։
Ներկայիս գրախանութը բացվել է 1951 թվականին Ջորջ Ուիթմենի կողմից Փարիզում։ Նա այդ միջավայրն անվանեց «սոցիալիստական ուտոպիա գրախանութի տեսքով» և գիշերվա ժամերին հյուրընկալում էր բազմաթիվ գրողների: Գրական տարբեր հրատարակություններ այստեղ գրանցել են նաև իրենց խմբագրականները։
Երկրորդ համաշխարհային պատերազմի և Փարիզի օկուպացիայի ժամանակ, «Շեքսպիր և ընկերություն» գրականութը փակվեց, քանի որ դրա տերը չէր ցանկանում գրքեր վաճառել նացիստներին: Մի օր երբ զինվորականը գրախանութ էր եկել գիրք գնելու, խանութի տերը հրաժարվել էր գիրք վաճառել նրան։
Նացիստ սպան ասաց, որ կեսօրին կվերադառնա զինվորականների հետ և կառգրավի բոլոր գրքերը: Խանութի սեփականատերը անմիջապես փակեց գրախանութը և բոլոր գրքերը տեղափոխեց իր բնակարան։ Դա հանգեցրեց նրան, որ նա վեց ամսով բանտարկվեց նացիստական ճամբարում, իսկ գրախանութը չբացվեց մինչև պատերազմի ավարտը։
1951 թվականին Ջորջ Ուիթմենը գրախանութը բացեց նույն տարածքում, և «Շեքսպիր ոև ընկերությունը» նորից ձևավորվեց։Ուիթմենը մահացավ 2011 թվականին, իսկ այժմ նրա դուստրն է ղեկավարում գրախանութը։
Այսօր այս գրախանութի սրահում կարող են ժամանակ անցկացնել նաև քիչ եկամուտ ունեցող այցելուները։ Գրադարակների միջև կան մահճակալներ հանգստանալու համար։ Պատերին շարված են մեծ քանակությամբ գրքեր, իսկ առաստաղը զարդարված է հաստ փայտերով, և հատակը՝ ասիմետրիկ սալիկներով։ Գրախանութի բացումից ի վեր ավելի քան 30000 հյուրեր մնացել են գրախանութում:
Եթե ուսումնասիրենք գրախանութների պատմականը, ապա կհայտնաբերենք, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Սակայն աշխարհի ամենագեղեցիկ գրախանութները, իրենց յուրահատուկ դիզայնով, որը հաճախորդների ուշադրությունը շեղում է գրքերից, գրախանութների հերթական գրավիչ օրինակներն են ամբողջ աշխարհում:
---
Livraria Lello հրատարակչության գրախանութը գտնվում է Պորտուում։
Այն տեղակայված է նեոմանուելինո ոճի օրիգինալ շենքում։ Պորտուգալիայի՝ ներկայում գործող ամենահին գրախանութներից մեկն է, որն իր ոչ սովորական ինտերիերի համար տարբեր հրատարակությունների կողմից բազմիցս ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ գրախանութների ցանկում։
Գրախանութը հիմնադրվել է ֆրանսիացի Էռնեստ Շարդրոնի կողմից 1869 թվականին։1894 թվականին այն դարձել է Լելլո եղբայրների սեփականությունը, որոնք ինժեներ Ֆրանսիսկո Խավիեր Էստևեսին պատվիրել են կառուցել նոր շենք որտեղ Livraria Lello գրախանութը հանդիսավոր բացվել է 1906 թվականին հունվարի 13-ին և գործում է մինչ օրս։
1981 թվականին դեկտեմբերին Պորտուգալիայի մշակույթի նախարարությանն առաջարկվել է գրախանութը ներառել մշակույթի հուշարձանների ցանկում։ Այդ գործընթացն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ Livraria Lello գրախանութը ճանաչվել է հանրային նշանակության հուշարձան։
Գրախանութը կղմինդրյա տանիքով երկհարկանի շենք է։
Ճակատամասը կառուցված է նեոմանուլինոյի ոճով՝ մոդեռնի տարրերով։ Արվեստն ու գիտությունը մարմնավորող երկու քանդակներն ստեղծվել են պրոֆեսոր Ժոզե Բիլմանի կողմից։ Մուտքի վերևի հատվածում «Լելլո և Եղբայր» գրությունն արված է գոթական մեծ տառերով։
Ինտերիերում, որտեղ առկա են արտ-դեկոյի տարրեր, գերիշխում է երկատված սանդուղքը, որն առաջին հարկը միացնում է երկրորդում տեղակայված պատկերասրահին։ Առաստաղի կենտրոնում 8x3,5 մ չափերով ապակենկար է սեփականատերերի միացագրով ու նրանց կարգախոսով՝ «Պատիվն աշխատանքում է» (լատ․՝ «Decus in Labore»)։ Առաստաղի դեկորատիվ տարրերն արվել են ներկած սվաղով, որով ձևացվել է փորագրազարդ փայտ։
Շենքում դեռևս պահպանվում են այն ռելսերն ու փայտե սայլակը, որոնք երբևէ օգտագործվել են գրքերը դարակների միջև տեղափոխելու համար։
Նշվում է, որ գրախանութը ոգեշնչել է Ջոան Ռոուլինգին՝ գրելու Հարի Փոթերի մասին գրքերը: Նա 10 տարի այս շրջանում անգլերեն է դասավանդել և որպես մշտական հաճախորդ գրախանութի երկրորդ հարկում սուրճ էր խմում։
----
Ամեստերդամում գտնվող The American Book Center Ամերկյան գրքի կենտրոնը կամ ABC-ն ծառի բունով պատրաստված գրախանութ է։
Գրախանութը 1972 թվականին բացվել է երկու ամերիկացի եղբայրների կողմից՝ որպես էժան գրախանութ և ունի քույր խանութ Դանիայի Հաագայում։ Գրքի այս կենտրոնը հայտնի է, որպես Եվրոպայի մայրցամքում անգլերեն լավագույն տեղեկատու գրքերի խանութ։
---
Paddy Field գրախանութը գտնվում է մի լքված տանը, Չինաստանի Սյադի գյուղի ծայրամասում գտնվող բրնձի դաշտերում: Այն գյուղը 800 տարվա վաղեմություն ունի: Բայց այս գրախանութի պես կիսավեր շենքերը քանդելու փոխարեն վերականգնվել են, և դրանց սկզբնական կառուցվածքից մնացել են միայն փորագրված արտաքին պատերը։
Նշվում է, որ գրախանութը ղեկավարում է Librairie Avant-Garde անկախ գրախանութի միջոցով, որը բացվել է Նանջինգում 1996 թվականին և դրանից հետո ընդլայնվել է ողջ Չինաստանում:
Paddy Field-ը եռահարկ գրախանութ է: Առաջին հարկում կա բեմական տարածք, երկրորդ հարկում՝ ընթերցանության սենյակ, իսկ տանիքում՝ տեռաս, որպեսզի այցելուները կարողանան վայելել շրջակա բնապատկերի տեսարանը ։ Սակայն, երբ գրախանութի շենքի վերականգնման աշխատանքները սկսվեցին, նախորդ շենքից անձեռնմխելի էին մնացել միայն երեք հողե և բակի մի քանի խարխլված պատեր։
Ճարտարապետները գրախանութի վերականգնված շենքը համարում են ավանդույթի և մոդեռնիզմի համադրություն, որը պարունակում է ավելի քան 8000 անուն գիրք՝ արվեստի և հասարակական գիտությունների թեմայով: Այն ունի նաև սրճարան,որտեղ երևում են բրձնի գեղեցիկ դաշտերն ու գյուղի տեսարանը:
Գրքերի թեմաներն են՝ հին գյուղերի պաշտպանությունը, գյուղական կրթությունը և գյուղատնտեսական քաղաքակրթությունները: Գրախանութը ողջ տարվա ընթացքում կազմակերպում է արվեստի ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և կենդանի երաժշտության ներկայացումներ:
---
Թեհրանի Աբբասաբադի բլրի վրա կանգնած է մշակութային ու ազգային կենտրոնների հոյակապ մի համալիր: Այդ կենտրոններից մեկը մշակույթի,գրքի ու գիտության ոլորտում եզակի նախագիծ է,որը վեց տարի առաջ հանձնվել է շահագործման: Թեհրանի գրքի այգին հանդիսանում է աշխարհի ամենամեծ գրախանութը:
Թեհրանի գրքի այգին զբաղեցնում է 110 հազար քառակուսի մետր տարածք, որից 65 հազար քառակուսի մետրը հատկացվել է վարչական ու ցուցահանդեսային շենքերին և համագումարների դահլիճներին,իսկ մնացած տարածքը կանաչապատ է ,որտեղ կա նաև արհեստական լիճ: Թեհրանի գրքի այգու ներքին հատվածում կառուցվել է 16 ցուցահանդեսային երկհարկանի շենք, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է 2000 քառակուսի մետր տարածք:
Տարվա չորս եղանակին Թեհրանի գրքի այգում լինելու են գրքի ցուցահանդեսներ: Գոյություն ունի տեղեկատվական ծավալուն ցանց` գրքի որոնման ու պատվիրման համար: Գրքի այգում կան էլեկտրոնային ձևաչափերով գրքեր ,որոնց ընթերցողը կարող է հեշտությամբ ներբեռնել:
Գրքի այգին բաժանվում է երկու կարևոր մասերի: Մեկը գրքի բաժինն է ,իսկ մյուսը գիտության այգին: Գրքի բաժինը ևս բաժանվում է երկու մասի: Առաջինը նախատեսված է երեխաների ու պատանիների համար, երկրորդը` մեծահասակների: Նախատեսվել է նաև երաժշտության բաժին, որտեղ երեխաների դասագրքերի բանաստեղծություններն ուղեկցվում են երաժշտությամբ:
Այս բաժնի առաքելությունն է ավելացնել գրքի սպառման և ոչ թե գնման ծավալը: Այգու առաջին շերտը գրախանութներն են, որոնք համարվում են աշխարհի մեծագույն գրախանութները, երկրորդ շերտը արվեստի պատկերասրահներն են, որոնք ևս հանդիսանում են երկրի ավեստի խոշորագույն պատկերասրահները և երրորդ շերտը կինոթատրոններն են: Գրքի այգու կարևորագույն շերտը հանդիսանում է երկրի մանուկների ու պատանիների գիտական կենտրոնը ,որին հատկացվել է մոտ 12 հազար քառակուստի մետր տարածք: Գիտական կենտրոնները նախատեսված են 2-8, 12-18 տարիքային խմբերի համար : Յուրաքանչյուր կենտրոնում միաժամանակ կարող են խաղաղ 40 երեխաներ և օրական ծառայություն է մատուցվում 800 մարդու: Գրքի այգու հինգերորդ շերտը վերաբերում է երեխաների ու պատանիների արկածախնդրությանը: Այն կոչվում է երեխաների ու պատանիների այգի: Վեցերորդ շերտը ժամանցային բնույթ է կրում,որը նախատեսված է բոլորի համար անկախ նրանց տարիքից. բոլորը բոլոր տարիքում կարող են օգտվել գրքի այգուց:
Անդրադառնալով Թեհրանի գրքի այգու մեկ այլ յուրահատկությանը, Newsweek հանդեսը գրել է «Մինչ Թեհրանի գրքի այգու բացումը,ԱՄՆ-ի նյույորքյան Barnes & Nobles գրախանութը որպես աշխարհի ամենամեծ գրախանութը գրանցվել էր Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Գրախանութի տարածքը կազմում է 14 հազար քառակուսի մետր, իսկ Թեհրանի գրքի այգու տարածքը կազմում է 65 հազար քառակուսի մետր և գրապահարանների երկարությունը 19 կիլոմետր: Այժմ Թեհրանի գրքի այգու բացմամբ աշխարհի ամենամեծ գրախանութի պատիվը Նյու Յորքից պետք է փոխանցել Թեհրանին»:
Թեհրանի գրքի այգու խանութի բաժինը զբաղեցնում է 25 հազար քառակուսի մետր տարածք։