Արևմուտքի՝ գլխիվայր շուռ տված մարդասիրությունը
https://parstoday.ir/hy/radio/world-i208050-Արևմուտքի_գլխիվայր_շուռ_տված_մարդասիրությունը
Գազայի վրա Իսրայելի մահաբեր հարձակումների կարևոր ասպեկտներից մեկը՝ Գազայի իրողությունները գլխիվայր ներկայացնելն է  և Արևմուտքի քաղաքական և լրատվական շրջանակներում ճնշվածի ու ճնշողի տեղը փոխվելն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2023 10:51 Asia/Tehran

Գազայի վրա Իսրայելի մահաբեր հարձակումների կարևոր ասպեկտներից մեկը՝ Գազայի իրողությունները գլխիվայր ներկայացնելն է  և Արևմուտքի քաղաքական և լրատվական շրջանակներում ճնշվածի ու ճնշողի տեղը փոխվելն է:

 

Իսրայելը ,սիոնիստական ռեժիմի քաղաքական ու ռազմական պաշտոնատարների դիրքորոշումներում և ԶԼՄ-ների քաղաքականության մեջ ձեռնամուխ է եղել պաղեստինցիների ապամարդկայնացմանը:  Իսրայելը ապարտեիդի իշխանություն է,սակայն Գազայում չափն անցնելով սկսել է ժխտել մարդկային ռասան: Ահա Իսրայելի պատերազմի նախարարի բացահայտ խոսքերը.«Մենք կռվում ենք մարդատիպ  կենդանիների դեմ»։ Իհարկե, այս հայտարարությունը միայն էմոցիոնալ դիրքորոշում չէ կրիտիկական իրավիճակում,ավելին՝ դա ընդունված համոզմունք է: Իսրայելի կրթության նախկին նախարար և նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը ևս  ասել է.« Պարզ է, որ մենք մեր թշնամուն կզրկենք  ջրից ու էլեկտրական հոսանքից»։

«Հաարեց» օրաթերթի  հրեա լրագրող Գիդեոն Լևին ասում է.«Պաղեստինցիների կազմակերպված ապամարդկայնացումը»,առկա գազանային իրականությունների դիմաց լռելու հիմնական գործոններից է»: Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ ռասիստական ​​վերաբերմունքը և Պաղեստինի իրական բնակիչների մարդկային ոչնչացումը նոր խնդիր չէ: 75 տարի է ինչ Իսրայելը  ,պաղեստինցիների էթնիկ և տարածքային զտումների շրջանակներում և ՝ «տարածք առանց ժողովրդի,  անհայրենիք ժողովրդի համար» կեղծ թեզի հիմամբ աշխատանք է ծավալում  հիմնվելով կայսերապաշտ ուժերի  աջակցության վրա։Ժողովուրդ ,ով իրեն համարում է «ընտրյալ ժողովուրդ», ով իրեն զոհ համարելով ,իրեն իրավունք է տալիս ամեն քայլի ,այդ  թվում՝ օկուպացված տարածքների բնակիչների վտարում ու կոտորած և դրան զուգահեռ  ապամարդկայնացում: Ավաղ, որ արևմտյան կառավարությունները ծնկի են իջել Իսրայելին իշխող պաշտոնական ռասայական խտրականության դիմաց: ՄԱԿ-ի  պատմության մեջ ,ԱՄՆ-ն  83 անգամ ​​օգտագործել է վետոյի իրավունքը, որից 53-անգամ  ուղղակիորեն կանխել է Իսրայելի օկուպացիայի և բռնության նկատմամբ ցանկացած քննադատությունը: Մենք բազմիցս լսել ենք արեւմտյան երկրների ղեկավարներից, որ «Իսրայելը իրավունք ունի ինքնապաշտպանության»,բայց նույնիսկ ձևականորեն  մեկ անգամ չենք լսել ,որ «Պաղեստինը ևս իրավունք ունի ինքնապաշտպանության»: ԱՄՆ-ի և արևմտյան շատ կառավարությունների քաղաքական դոկտրինայում, Իսրայելը մի կատեգորիա է, որի պատճառով հնարավոր է անտեսել բոլոր  սկզբունքները»։

Արևմտյան կառավարությունները սահմաններ չունեն Իսրայելի կեղծ պետությանն աջակցելու հարցում: Նրանք միայն ընդգծում են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գործողությանն ի պատասխան Գազայում պաղեստինցիներին ճնշելու սիոնիստական ​​ռեժիմի իրավունքը։Սիոնիստական ​​ռեժիմի հովանավորները ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին , կամ ավելի ճիշտ է ասել չեն ցանկանում իմանալ, թե Իսրայելն ի՞նչ է անում Գազայի ժողովրդի հետ, որը  նրանց ստիպում է պաշտպանվել սիոնիստների հարձակումներից, հատկապես օկուպանտ ավանաբնակներից: Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության և այս երկրի օկուպացիայի պատմությունը չի սկսվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի երեկոյան լուրերով: Ավելի քան յոթանասուն տարի է ինչ պաղեստինցիները փնտրում են իրենց գոյության իրավունքը, որը միաձուլված  է իրենց ինքնության հետ , այսինքն՝ իրենց նախնիների հայրենիքի , պատմության, լեզվի և մշակույթի հետ: Յոթանասուն տարի է, ինչ նրանք գրավել են մի ժողովրդի հայրենիքը  և հորինել մի ռեժիմ, որը հավատարիմ չէ խաղաղության որևէ պայմանագրին, ՄԱԿ-ի որևէ բանաձևին և մարդկային որևէ սկզբունքին: Պաղեստինից բացի, սիոնիստները ներխուժել են շրջակա երկրներ,ինչպես՝ Եգիպտոս, Սիրիա, Հորդանան և Լիբանան և յուրաքանչյուրից մի տարածք օկուպացրել: Բայց արևմտյան երկրներն օր ու գիշեր սատարում են այս օկուպացիոն ռեժիմին և մեղադրում ու սպառնում են օկուպացված ժողովրդին։ Արևմտյան կառավարությունները Իսրայելի կեղծ ռեժիմը լեգիտիմացնելու  և այս ռասիստական ​​ռեժիմին աջակցելու իրենց քաղաքականությունն արդարացնելու համար նրանք բանակցություններ են սկսել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:

Մինչ այժմ Պաղեստինի հետ Արևմուտքի ու Իսրայելի երկխոսությունը եղել է «սրի ու պարանոցի»երկխոսություն: Ինչպե՞ս  կտրենք ձեր գլուխը  և ինչպե՞ս ձեզ  վտարենք ձեր տներից: Նրանք ուզում են իսպառ հերքել ու լռեցնել մի ժողովրդի ։Սիոնիստական ​​բանակն Արեւմուտքի օգնությամբ դարձել է տարածաշրջանի ամենաուժեղ բանակներից մեկը։Իսրայելի լրտեսական գործակալություն«Մոսադ» -ը, աշխարհի ամենասարսափելի հետախուզական գործակալություններից մեկն է: Այս կազմակերպությունը հարյուրավոր պաղեստինցի մարտիկների է սպանել աշխարհի բոլոր տարածքներում։Չնայած սիոնիստական ​​ռեժիմի բոլոր հանցագործություններին ու բռնազավթմանը, Արևմուտքը փոխել է բռնազավթողի ու բռնազաթվողի  տեղը։Պաղեստինցիները դարձել են  ահաբեկիչներ և օկուպանտ սիոնիստները պաղեստինցիների բռնություններին են ենթարկվել: Սա այն պատկերն  է, որ սիոնիստները ներկայացրել են աշխարհին: Սիոնիստների ճնշված ներկայանալու հիման վրա Եվրոպական  պետությունները և ԱՄՆ-ն  Իսրայելին աջակցեցին և պաղեստինցի մարտիկներին ներառեցին ահաբեկիչների ցուցակում։

Սակայն ոչ սիոնիստները և ոչ էլ նրանց արևմտյան հովանավորները ,իրենց քաղաքական բոլոր հնարավորություններով և միջազգային կառույցներով ,որոնք կիրառել էին Իսրայելի կեղծ կառավարությանը օրինականություն տալու համար ,չկարողացան մոռացության տալ Պաղեստինի ազատության գաղափարը: Պաղեստինի նկատմամբ սիոնիստների ավելի քան 70-ամյա բռնությունը ,պատճառ է դարձել պաղեստինցիների 70-ամյա իրավազրկվածության ու Դիմադրության ձևավորմանը: ՀԱՄԱՍ-ի Դիմադրության շարժման անակնկալ գործողությունները օկուպացված Պաղեստինի խորքում և սիոնիստական ​​որոշ բազաների ու ավանների գրավումն ու տասնյակ իսրայելցիների գերեվարումը, օկուպացված Պաղեստինում Դիմադրության աշխուժության և կենսունակության ևս մեկ նշան է : Հոկտեմբերի 7-ի գործողությունը հերթական անգամ ոչնչացրեց Իսրայելի հետախուզական և անվտանգության կառույցների անպարտելիության լեգենդը։Այս գործողությունների ընթացքում պաղեստինյան պայքարող մի խմբի կողմից Իսրայելին հասցված վնասը և նրա սպանվածների թիվը աննախադեպ են սիոնիստական ​​ագրեսիայի և օկուպացիայի պատմության մեջ: Պաղեստինցի մարտիկները  այս գործողությունն իրականացրել են մի այնպիսի իրավիճակում, երբ Գազան , ավելի քան երկու միլիոն բնակչությամբ վերածվել է բացօթյա բանտի ,որը  գտնվում է սիոնիստական ​​բանակի համակողմանի շրջափակման տակ։Սիոնիստները չեն  բավարարվել Գազայի հատվածի պաշարմամբ  եւ Դիմադրության առանցքի հրամանատարներին թիրախավորելու պատրվակով ռմբակոծել են տասնյակ պաղեստինցիների ու սպանել են նրանց։2022 թվականին Իսրայելը միայն Գազայի հատվածում սպանել է 220 պաղեստինցիների։Այժմ, երբ սիոնիստները Գազայի հատվածում Դիմադրության առանցքից ամենածանր պարտությունն են կրել , մտադիր են  Գազայի հատվածում բնակվող երկու միլիոն երեք հարյուր հազար պաղեստինցիների զանգվածաբար պատժել: Գազայի հատվածն աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքն է։Սիոնիստական ​​ռեժիմի ամերիկյան F-16 կործանիչները հազարավոր տոննա ռումբեր են նետել այս փոքրիկ և բազմաբնակիչ տարածքում: Սիոնիստների նպատակն է Գազայի հատվածը վերածել այրված տարածքի և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի շարժումը: Գազայի անօթևան ժողովուրդը այն պայմաններում է հանդուրժում  նման բացահայտ բռնությունը և աննախադեպ դաժանությունը, երբ նախկինում ևս սիոնիստական ռեժիմի կողմից դեմ հանդիման է կանգնել  մշտական ​​ճնշման և անապահովության: Ազատատենչության հավակնորդ արևմտյան կառավարությունները ի հակազդեցություն  Գազայի հատվածի վրա մահաբեր ու ավերիչ հարձակումներին կանգնած են սիոնիստների կողքին և հովանավորում  են հազարավոր պաղեստինցի քաղաքացիների, կանանց ու երեխաների կոտորածները։Եվրոպական կառավարություններն ու ԱՄՆ-ն   ի պաշտպանություն սիոնիստների, նույնիսկ արգելել են պաղեստինցիների նկատմամբ  հովանավորությունը և  հավաքները և բանտարկություն են սահմանել։Սիոնիստների ճնշված լինելու և եվրոպական կառավարությունների ու ԱՄՆ-ի կողմից նրանց հանցագործություններին աջակցելու դարաշրջանն ավարտվել է առանց համաշխարհային արձագանքի։Ժողովուրդները իրազեկ են դարձել  սիոնիստական ​​ռեժիմի իրական էության մասին: Բավական է պաղեստինցիների նկատմամբ  աջակցության մակարդակը Եվրոպայի ու ԱՄՆ-ի փողոցներում ու սոցիալական ցանցերում, համեմատել օկուպացված Պաղեստինում սիոնիստներին ցուցաբերվող աջակցության մակարդակի հետ։Պաղեստինի օկուպացիայի 75-ամյա պատմությունն ապացուցել է, որ բռնությունը երբեք չի հանգեցնելու  Իսրայելի անվտանգությանը, և ցեղասպանությամբ կամքերը չեն  կոտրվելու։ Եթե ​​ամեն ձևով ոչնչացնեն Դիմադրությունը, ինչն իհարկե չեն կարող, այսօրվա վիրավոր երեխաները մի օր գլուխ կբարձրացնեն ու կիրականացնեն  իրենց հայրենիքի իրավունքները։Միթե՞ այն օրը, երբ պաղեստինցիները քարերից բացի ոչինչ չունեին, Պաղեստինի ազատության գաղափարը մոռացվեց։Այսօր երբ պաղեստինցիները առավել քան երբևէ հզոր են ,Թել Ավիվը իրենց հրթիռների թիրախն են դարձնում: