Մշակույթի և արվեստի գործիչների արձագանքը՝ Գազայի պատերազմին
Վերջին երեք շաբաթների ընթացքում Գազայի հատվածի և օկուպացված Պաղեստինի իրադարձությունները հասարակական կարծիքի և համաշխարհային լուրերի առաջին վերնագրերն են եղել: Գազայի ներկայիս պատկերը քաղաքական և տնտեսական դասավորության առումով որոշիչ է բոլորի համար: Կարծես մարդը ցանկանում է հասկանալ, թե՝ իշխանության տերերը ի՞նչպես են խոսում ու գործում նման հստակ իրադարձության պահին։ Չափանիշ, որը ճշգրիտ նժարում ստուգում է այլ հավակնությունների թափանցիկությունը ևս:
Սիոնիստների անմարդկային հարձակումների մասին «Գազայի հոլոքոստի» մեկնաբանությունը պատճառ է դարձել համայն աշխարհում հարյուրավոր խոշոր հավաքներ կազմակերպվեն,որից զերծ չեն մնացել մշակույթի, արվեստի և սպորտի գործիչները:
Օրեր առաջ իրանցի մի խումբ արվեստագետներ հավաքվելով Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանում դատապարտել են Գազայի հիվանդանոցի ռմբակոծությունը։Այս հավաքին ներկա էին արվեստագետներ՝ կերպարվեստի, երաժշտության, կինոյի, թատրոնի եւ այլ ոլորտներից,ովքեր իրենց ելույթներում հայտարարեցին, որ արվեստագետների պայքարը նույնքան կարևոր է, որքան զենքով պայքարը, և պայքարը ծավալվում է նաև գեղարվեստական և ինտելեկտուալ հարթակներում։
Բացի այդ, «Իրանի գրքի և գրականության տունը» մի հայտարարությամբ դատապարտել է Գազայի ալ-Մաամադանի հիվանդանոցի ռմբակոծման ժամանակ սիոնիստական ռեժիմի դաժան ոճրագործությունը:
Հայտարարության մեջ ասված է.
«Մարդկության պատմության այսպիսի եզակի ոճրագործներ, իրենց կարճ ու գեշ պատմության ընթացքում, այնպիսի սարսափելի ոճրագործություններ են իրականացրել ,որ նույնիսկ պատմության էջերում ճանաչված ոճրագործները,կամաչեին նման ոճրագործություններ կատարել: Ահավասիկ, ո՛վ աշխարհի ազատատենչներ ,անհապաղ ընթացեք դեպի միասնականություն ,քանզի մոտ է հաղթանակը և այս ցավոտ վերքի ապաքինումը։
Ահավասիկ լսեք աշխարհի այլ վայրերի մասին ,որտեղ կան պատերազմի թե՛ կողմնակիցներ և թե՛ ընդդիմադիրներ:
Մինչ «Միկի Մաուսի» հիշարժան մուլտհերոսի կյանքը հասնում է մոտ մեկ դարի, սակայն սիոնիստական Walt Disney ընկերությունը, որը ստեղծել է այս երևակայական հանգիստ և ճնշված մկան ,և հավակնում է, թե՝ սիրում է աշխարհի երեխաներին, սակայն այս բազմազգ գեր հարուստ կազմակերպությունը ֆինանսապես աջակցում է՝ անմեղ ժողովրդին և անպաշտպան կանանց ու երեխաներին սպանդի ենթարկող սիոնիստական ռեժիմին:
Walt Disney ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Իգերը, վերջերս Իսրայելի ցեղասպանության նկատմամբ ,մանկասպան այս ռեժիմի համար կարեկցանքից ելած տոնով ասել է.« Մենք պետք է ամեն ինչ անենք՝ աջակցելու անմեղ մարդկանց, ովքեր ապրում են հսկայական ցավ, բռնություն և անվստահություն: Այդ իսկ պատճառով Walt Disney ընկերությունը 2 միլիոն դոլար է նվիրել այն կազմակերպություններին, որոնք մարդասիրական օգնություն են տրամադրում Իսրայելի ժողովրդին»:
Բացի այդ, ոմանք ,ինչպիսիք են՝Մադոննան, Գալ Գադոտը, Նինա Դոբրեվանը, Սոֆյա Ռիչին և Քայլի Ջենները, աջակցել են սիոնիստական ռեժիմին և պաղեստինցիների սպանությանը։Սելեբրիտիներ ,ովքեր գերադասել են խաղալ այն դաշտում ,որի համար հայտնի են դարձել: Թեև նրանցից ոմանք իրենց հետևորդների ճնշմամբ և կորցնելով մի քանի միլիոն օգտատերերի ստիպված են եղել ջնջել Իսրայելին աջակցող իրենց կոմենտները:
Անցյալ շաբաթ ամերիկացի կինոռեժիսորի «Quentin Tarantino» անունը լուրերի առաջին տեղն էր գրավում, իհարկե ոչ թե նոր ֆիլմ պատրաստելու պատճառով,այլ նա սիոնիստների ռազմաբազայում լուսանկարվել է օդաչուների կողքին ,բարձրացնելով հոգեկանը ,այն օդաչուների՝ովքեր վերջին օրերին անընդատ ռմբակոծում էին Գազայի հատվածը և սպանդի ենթարկում կանանց ու երեխաներին: Այս օդաչուները այնպիսի բռնություն են ստեղծել , որոնք մինչ այժմ չենք տեսել ամերիկացի այս ռեժիսորի որևէ ֆիլմում:
Տարանտինոն, սակայն, միայնակ չէ, եւ ԱՄՆ-ի կինոյի ճանաչված դեմքերի մեծ մասը աջակցել են սիոնիստական ռեժիմին եւ նույնիսկ ստորագրել են հայտարարություններ, ի պաշտպանություն օկուպանտ այս ռեժիմի: Իրականությունը այն է, որ բարձր կարողականությամբ աստղերը դարձել են սիոնիստական ռեժիմի արդյունավետ մեդիա գործիք եւ առիթ են ընձեռում մեծ հանցագործության համար:Հակառակ դեպքում ի՞նչպես կարելի է ,որ «ազատագրված ռազմիկը» կինոֆիլմի ռեժիսոր և սևամորթներին ռասիզմի ու բռնության դեմ կոչ ուղղող ռեժիսորը , այսօր սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների դիմաց հովանավորում է նրանց:
Վերջերս Հնդկաստանի հեռուստատեսության հաղորդաշարի հաղորդավարը `ի պատասխան սիոնիստ մի մասնագետի, ով նրան մեղադրում էր թե աջակցում է Գազային ,միայն իր կրած հագուստի գույնի պատճառով ,կողմնակիորեն ընդգծել է ,որ այդ հագուստի կյանքը շատ ավելին է քան սիոնիստական ռեժիմի:
Ծրագրին մասնակից իսրայելցի փորձագետը հնդիկ հաղորդավարին ասել է.«Ես հիմա կարող եմ տեսնել ձեր հագուստի գույնը և այդ իսկ պատճառով միտումնավոր իմ հագուստի մեջ օգտագործել եմ կապույտ ու սպիտակ գույները ,ուստի իհարգանս կանաչ, կարմիր և սև գույների, որոնք հագել եք այս գիշեր, կապույտ ու սպիտակ գույները միշտ գերակայում են»:
Հաղորդավարն ի պատասխան ասում է.«Իմ հագած հագուստը կոչվում է «սարի»որը Հնդկաստանի ավանդական հագուստն է: Այս հագուստը պատկանում է իմ տատիկին ,ով եթե հիմա ողջ լիներ 105 տարեկան էր լինելու: Նա ոչինչ չգիտեր Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի պատերազմի մասին»:
Իսրայելցի փորձագետը ի պատասխան ասաց.«Շատ գեղեցիկ է,սակայն դա հագեք այլ առիթով»: Հնդիկ հաղորդավարը այս փորձագետին իպատասխան հստակեցրել է.«Ես թույլ չեմ տալու ,որ դուք իմ հագուստի համար ինչ որ որոշում կայացնեք :Ես կասեմ այն որը անհրաժեշտ է և իրականությունը կարտասանեմ հենց այնպես ,որ ինքս եմ հարմար իմանում»:
Այս ասուլիսը սոցցանցերի օգտատերերի ուշադրությանն է արժանացել և շատ օգտատերեր գնահատելով այս հաղորդավարի անհատականությունը ասել են ,որ սիոնիստները նույնիսկ վախենում են Պաղեստինի դրոշի գույներից:
Հոլիվուդյան մի շարք դերասաններ Ջո Բայդենին ուղղված նամակում պահանջել են հրադադար՝Իսրայելի և Գազայի միջև։Խոակին Ֆենիքսը, Քեյթ Բլանշեթը, Ջոն Ստյուարտը, Քրիստեն Ստյուարտը, Սյուզան Սարանդոնը, Մահերշալա Ալին, Ռիզվան Ռիզ Ահմեդը, Ռամի Յուսեֆը և Ջեսիկա Չեսթեինը այն դերասաններից են, ովքեր ստորագրել են այս նամակը։
Նամակում ասվել է.« Մենք դիմում ենք ձեր կառավարությանը և աշխարհի բոլոր ղեկավարներին ,որպեսզի սրբազան երկրում հարգեն բոլորի կյանքը ,պահանջելով առանց հապաղելու հրադադար և դրա դյուրացման հարցով քայլերի ձեռարկում , Գազայի ռմբակոծման դադարեցում և պատանդների անվտանգ ազատ արձակում»:
Այս արվեստագետների բաց նամակը հրապարակվեց այն ժամանակ, երբ միառ ժամանակ առաջ մշակույթի և արվեստի նշանավոր գործիչների մեկ այլ խումբ պահանջել էր Գազայում հրադադար և մարդասիրական օգնությունների մեկնարկը այս տարածքում։« UK Artists for Palestine» կազմակերպության կողմից հրապարակված այս հայտարարության մեջ ,որը ստորագրել են 2000 արվեստագետներ, այդ թվում՝ Մաթիլդա Սուինթոնը, Սթիվեն Քուգանը, Մաքսին Փիկը, Չարլզ Դանսը և Փիթեր Մուլանը,դատապարտելով սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ռմբակոծումն ու շրջափակումը, պահանջել են անհապաղ զինադադար եւ Գազայի անցակետերի բացում։
Այս նամակում քննադատության են ենթարկվել Իսրայելին աջակցող կառավարությունները և ասվել է.« Կգա ժամանակ, երբ նրանք պատասխանատվության կկանչվեն իրենց մեղսակցության համար»:
Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսը աջակցելով Իսրայելին և Պաղեստինում շարունակվող հանցագործությունները,պատճառ դարձավ այս ցուցահանդեսի համար լայն լուսանցքներ բացվեն:
Այս ցուցահանդեսի բացման արարողությանը Սալման Ռուշդիին որպես բանախոս հրավիրելուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը հրաժարվել է այս ցուցահանդեսին մասնակցել։Ապա Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսը աջակցեց Իսրայելին, և պաղեստինցի գրող Ադանիա Շիբլիի մեծարման արարողությունը չեղարկվեց:
Շիբլիի մրցանակակիր գիրքը, որը պետք է գնահատանքի արժանանար Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում, կոչվում է «Փոքր մանրամասներ» և հիմնված է 1949 թվականին սիոնիստական ռեժիմի մի զինվորի կողմից անապատաբնակ մի աղջկա բռնաբարության հետ կապված փաստագրված իրադարձությունների վրա։
Շիբլիի վեպի անգլերեն թարգմանությունը լույս է տեսել 2017 թվականին, իսկ 2022 թվականին այս գրքի գերմաներեն թարգմանության հրատարակումից հետո այն արժանացել է 2023 թվականի Գերմանիայի գրական մրցանակին, որը կոչվում է «Լիբերատո փրայս»։Ամենամյա այս մրցանակը շնորհվում է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի կին գրողների հրատարակված լավագույն ստեղծագործություններին։Սակայն Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսի պատասխանատուները հոկտեմբերի 13-ին հայտարարեցին, որ մրցանակաբաշխությունը կհետաձգվի։
Իսրայելին աջակցելու Ֆրանկֆուրտի ցուցահանդեսի արձագանքները շատ ընդարձակ էին: Ինդոնեզիայի հրատարակիչների ասոցիացիան (Ikapi)-ն, որպես այդ երկրի ամենահին և ամենամեծ հրատարակիչների ասոցիացիա, դատապարտելով Ֆրանկֆուրտի ցուցահանդեսի պաշտոնյաների այս դիրքորոշումը, հրաժարվել է 2023 թվականի Ֆրանկֆուրտի ցուցահանդեսին մասնակցելուց: Ֆրանկֆուրտի այս շրջանի գրքի ցուցահանդեսը բոյկոտողների թվում էին՝արաբ հրատարակիչների միությունը, Էմիրությունների հրատարակիչների ասոցիացիան, Սիրիայի հրատարակիչների միությունը և Շարժայի հրատարակիչների ասոցիացիան :
«Փոքր մանրամասներ»գրքի ամերիկացի հրատարակիչ՝Բարբարա Էփլերը,ով «Նոր ուղղություններ» հրատարակության (New Directions Publishing) տնօրենն է, New York Times-ի գլխավոր խմբագրին ուղղված նամակում գրել է.« Արարողությունը չեղարկելը և Ադանիա Շիբլիի ձայնը լռեցնելու համար փորձը՝Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի պատճառով, վախկոտություն է»:
Բրիտանիայում Շիբլիի հրատարակիչ՝Ժակ Թեսթարդը նույնպես հայտարարել է.« Գրականության նպատակներից է մշակույթների միջև ըմբռնումն ու երկխոսությունը խրախուսելը: Երբ նման սարսափելի և սրտաճմլիկ բռնություն է տեղի ունենում, աշխարհի գրքի ամենամեծ ցուցահանդեսը պարտավոր է աջակցել երկու ժողովուրդների գրական ձայներին: Մենք մեր միասնականությունն ենք հայտնում Ադանիա Շիբլիին և նրա գերմանացի հրատարակիչներին»։
Եվ վերջին լուրը,15-ամյա պաղեստինցի ռեփեր ՝Էմսի Աբդոլի ստեղծագործությունների մասին է։ Գազայի հատվածի ավերակներում նրա ռեպ երգերի տեսահոլովակները,որոնք միլիոնավոր անգամներ դիտվել են աշխարհում, հեռացվել են համաշխարհային երաժշտական բոլոր հարթակներից։ Նրան անվանում են «Գազայի ձայնը», հայտնի ռեպեր, ով զարմացրել է աշխարհը: Նա միայնակ մարտնչող զինվոր է, ով պատերազմի ու ռմբակոծությունների կիզակետից աշխարհին է փոխանցում իր ժողովրդի ձայնը և երգում է.«Օկուպացնում են մեր տարածքները ,այն վայրի պատճառով որտեղից եկել ենք,սակայն թույլ չեմ տա օկուպացնել իմ միտքը»:
Նա այս երգը կատարել է 12 տարեկանում: