Ընտելանանք(59)
https://parstoday.ir/hy/radio/world-i209332-Ընտելանանք(59)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2023 04:40 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:

Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ողջույն, սիրելի ունկնդիրներ, միգուցե ձեզ համար պատահել է, որ չեք կարողանում զսպել ձեր զգացմունքները, և ձեր վարքագիծը հանգեցրել է ափսոսանքի։«Ընտելանանք»հաղորդաշարի այս  թողարկման ընթացքում կանդրադառնանք  «զգացմունքների ցիկլին», որպեսզի կարողանանք ավելի շատ վերահսկել մեր զգացմունքները։Ընկերակցեք մեզ:

Հաշվի առնելով, որ մենք բոլորս մեր կյանքի ընթացքում բազմիցս արտահայտում ենք մեր զգացմունքները, իսկ մյուս կողմից՝ զգացմունքների սխալ արտահայտումը կարող է խնդիրներ առաջացնել, զգացմունքների ճանաչողությունը  հույժ կարևոր է։Էմոցիաները  կառավարելը, շատ էլ դժվար չէ,ինչպես դուք եք կարծում։ Բավական է մեծացնել ձեր հուզական   գրագիտությունը, այսինքն՝ տարբեր միջոցներով զգացմունքներն անվանակոչելու և դրանց հետ շփվելու կարողությունը։ Այսինքն, բոլոր իրավիճակներում իմացեք, թե՝ձեր ներկայիս զգացողությունը ի՞նչ այլ զգացմունքների արդյունք  են  և ո՞րքանով են այդ իրավիճակներն ազդել ձեր վարքագծի վրա: Զգացմունքների ցիկլը այս հմտությունը սովորելու լավագույն հնարավոր միջոցներից մեկն է:

 Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի հոգեբանության դասախոս Ռոբերտ Պլաչիկը 1980-ականներին առաջադրեց «Զգացմունքների(էմոցիաների) ցիկլ»-ը տեսությունը: Համաձայն այս տեսության՝ երջանկության, վստահության, վախի, զարմանքի, տխրության, ակնկալիքի, զայրույթի և զզվանքի 8 հիմնական զգացմունքները ,արտացոլում են  բոլոր վիճակներն ու հույզերը և իհարկե մարդկային վարքագիծը։ Այս զգացմունքները ի հայտ են գալիս արտաքին գրգռիչներին ի պատասխան, և անձը  դրանց նկատմամբ վերահսկողություն չունի: Պլաչիկը ասում է, որ մարդկային զգացմունքները սկսվում են  մի խթանիչից  և ավարտվում վարքագծով։ Խթանիչը հանգեցնում է ընկալման, ընկալումը` զգացմունքի, զգացումը` ֆիզիոլոգիական փոփոխության, իմպուլսի, գործողության և վարքագծի:

Եթե ​​մտադիր լինենք օրինակի տեսքով պատմել այս զգացմունքները, պետք է ասել ,որ ձեր գործատերը ձեր ներկայացրած մի դժվար նախագծից հետո  ,ասում է , որ ձեզանից ավելին էր ակնկալում: Դուք զայրանում եք , ձեր սրտի զարկերակը արագ է բաբախում , դեմքներդ բոցավառվում է, և դիմում  եք կռիվ ու փախուստի իրավիճակին: Այնուհետև, ձգտում եք  լավագույն պատասխանի այդ էլ ՝ ագրեսիայի և հրաժարվելու  միջև:Իվերջո ընտրում եք հրաժարվելու և հանգստությունը պահպանելու տարբերակը և լուռ նստում մի անկյուն: Այս պարագային խթանիչը գործատիրոջ քննադատությունն է: Վտանգի ընկալումը , այսինքն՝գործատիրոջը չհաստատելը, նվաստացում աշխատատեղիում, և գործընկերների մոտ  ճնշվել և ձեր զգացմունքը վերածվում է զայրույթի:

Ձեր մեջ տեղի են ունենում հետևյալ Ֆիզիոլոգիական փոփոխությունները՝սրտի զարկերակի  բարձրացում և արյան շրջանառության  ավելացում,որոնք  Ձեզ  նախապատրաստում  են  կռվի կամ փախուստի իրավիճակի համար : Այնուհետև դրդապատճառը ստեղծվում է ագրեսիվ  ընթացքով , կամ արտաքին տեսքը պահպանելով, և ձեր հակազդեցությունը արտացոլվում է տեղում լուռ նստելով, նրանով հանդերձ ,որ նստելը հակասում է արդարության հաստատման  անհրաժեշտությանը:Մեր միտքը վերլուծելով ,եզրակացնում է ,որ լռությունը ամենաապահով պատասխանն է: Եվ վերջապես ձեր վարքագծում,դրսևորվում է արտաքին տեսքի պահպանումն ու զսպվածությունը:

Զգացմունքների ցիկլի պատկերին առաջին իսկ հայացքով  տեսնում եք ութ թերթիկով նունուֆար ծաղիկ ,որի յուրաքանչյուր թերթիկը հիշեցնում է Պլաչիկի հիմնական զգացմունքներից մեկը:  Որքան մոտենում ենք այս ծաղկի կենտրոնին, այդ հիմնական զգացմունքը  ավելի է ուժեղանում, ու գունեղ դառնում:Օրինակ նվազագույն աստիճանով ջղայնությունը  առաջացնում է անհանգստություն ,իսկ առավելագույն չափովը՝ զայրույթ: Այս ցիկլում միմյանց դեմ հանդիման կանգնող զգացմունքները ,հակասում են միմյանց,օրինակ ուրախությունը՝  տխրությանը ,կամ զարմանքը՝  սպասումին: Մյուս կողմից, էական  զուգահեռ հույզերի համադրությունը ստեղծում է նոր զգացողություն, որը գտնվում  է ծաղկի անգույն բաժնում: Օրինակ ագրեսիան, որը արդյունքն է՝ սպասումի  եւ զայրույթի, կամ սերը,  որը արդյունքն է խաղաղության եւ ընդունման համադրության:

Այս ցիկլի օգնությամբ  հեշտությամբ կարող ենք  ճանաչել եւ առանձնացնել մեր զգացմունքները եւ տարբեր իրավիճակներում սանձել  կամ արտահայտել դրանք : Այլ կերպ ասած, զգացմունքների  ցիկլը օգտագործելը մեծացնում է մեր հուզական ինտելեկտը, որպեսզի `տարբեր իրավիճակներում մեր տրամադրությունները ավելի լավ գնահատենք:

Զգացմունքների ցիկլը

 

--------------

Պատկերացրեք «ձանձրույթ» եւ «վրդովմունք» երկու զգացմունքներ, որոնք ձեզ վնասում են աշխատանքի մեջ: Դուք կարծում եք, որ ավելի շատ պատասխանատվություն ունեք, քան ձեր գործընկերները, որը  «վրդովմունք» է առաջացնում ձեզ մոտ ,կամ զգում եք, որ ձեր աշխատանքը միապաղաղ  է,որը ձեզ  «ձանձրույթ եւ անհանգստություն է պատճառում»: Ժամանակի ընթացքում այս երկու զգացմունքները դառնում են ավելի ինտենսիվ:Անհանգստությունը  դառնում է «զայրույթ» եւ ձանձրույթը «զզվանք»: Զայրույթի եւ ատելության համադրությունը ձեզ ստիպում է «նվաստացած»զգաք : Այս դեպքում ուղեղի մի փոքր, բայց միաժամանակ հզոր հատվածը , որը կոչվում է Amygdala անցնում է աշխատանքի:

Amygdala- ն ուղեղի մի մասն է, որը զարգացնում է զգացմունքները: Երբ դուք խորասուզվում եք զայրույթի եւ նվաստացման զգացմունքի  մեջ , Amygdala-ն սթրեսի հորմոն է արտադրում, մարմինը պաշտպանելու այս զգացմունքների դիմաց, բայց այդ սթրեսը ավելի է վնասում մարմինը: Ուղեղի այս մասը որքան ավելի շատ եք զբաղեցնում, մարմինը ավելիով է հատուցում դրա գինը: Իհարկե զգացմունքների ցիկլի օգնությամբ կարելի է անվանակոչել տարբեր զգացմունքները և զսպել գերակտիվ մտքի Amygdala-ն:

Երբ բարկանում եք մի մարդու պահվածքի կամ բառերի հարցով , եթե կարողանաք վերահսկել  ձեր զգացմունքները եւ լավապես ճանաչեք դրանք , լավապես կանդրադառնաք ,որ զայրույթը կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ ձեզ համար: Այդ պատճառով  դուք վերահսկելու եք ձեր զգացողությունը: Ուստի  այս մոդելի հետ ծանոթությունը շատ կարեւոր է, եւ այն անհրաժեշտ է բոլոր մարդկանց համար:Անհրաժեշտ է ծանոթանալ զգացմունքների ցիկլի իրական ուժի հետ: Վարքագիծը փոխելու համար զգացմունքների ճանաչելն եւ անվանակոչելը ,սանձելու համար երևույթները  և հզորացնելու համար   հուզական ինտելեկտը և ճանաչելու համար լրացուցիչ և նման զգացմունքները ,երկու կարեւոր ուժեր են, որոնք մեզ են փոխանցում  զգացումունքների  ցիկլը:

Այժմ նկատի առեք աշխատավայրում «հոգնածությունը»և «ձանձրույթը»:Ի՞նչպես կարելի է վերացնել հոգնածությունը: Զգացմունքների ցիկլում «հոգնածության»լրացուցիչը«ընդունումն»է: Միգուցե  ավելի լավ է ընդունեք ,որ ներկայումս ձեր աշխատանքը միապաղաղ է:Սակայն «տրտմածության» -ը փոխարինում է «անհանգստությունը»,որը այս պայմաններում չի օգնելու ձեզ: Փոխարենը,զուգահեռ  ծաղկաթերթի նմանօրինակ զգացմունքը  «հետաքրքրությունն» է: Հետաքրքրվեք, հասկանալու համար , թե ի՞նչու են ձեր գործընկերները այդպես վերաբերվում  եւ ի՞նչ պետք է փոխվի աշխատավայրում, որպեսզի իրավիճակը բարելավվի: Որքան շատ եք կենտրոնանում այս զգացմունքների  վրա, այնքան ավելի  եք զայրանում, և անճարակություն զգում:

--------------

Զգացմունքները  ճանաչելուց  հետո , ուզում ենք իմանալ, թե ի՞նչ անել:Զգացմունքների խիզախ ճանաչումով ու անվանակոչումով խնդիրը չի ավարտվում: Այս զգացմունքները կարող են ազդել ձեր վարքագծի վրա: Մտամոլոր դառնալու փոխարեն ,մի քանի վայրկյան հանգստացեք և խորը շնչեք: Երկար ժամանակ նստելով կամ գրելով ,փորձեք համբերատար լինել: Ձեր ճանաչած զգացմունքի մասին գրի առեք և եթե գիտեք դրա խթանիչ գործոնը, դա ևս գրի առեք: Գրելը ,զարգացնում է մտածողությունը  եւ նվազեցնում է մեր մեծ ու փոքր զգացմունքների ինտենսիվությունը: Բացի այդ, կարճ ժամանակ անց, դուք ունենալու եք  մի տետրակ ,որը պարունակում է ՝տարբեր զգացմունքներ, դրանց խթանող գործոնները  եւ յուրաքանչյուրի նկատմամբ ձեր արձագանքը և այն կարող եք օգտագործել ինքներդ ձեզ իրազեկելու  համար:

Կարող եք նաեւ այս մոդելը սովորեցնել ձեր երեխային հենց  մանկության շրջանից: Պլաչիկի ցիկլի օգտագործումը  երեխաներին սովորեցնում է, որ զգացմունքները ինքնին քայքայող չեն , եւ այդ մասին խոսելը վտանգավոր չէ նրանց համար: Այսպիսով, եթե նրանք վերջերս բացասական կամ դրական զգացողություններով  միջադեպ են թիկունքում թողել,  նրանց սովորեցրեք  նոր բառապաշար, որպեսզի խոսեն իրենց փորձառության մասին: Խոսեն դպրոցում անցկացրած օրվա և զգացմունքների մասին ,որպեսզի աստիճանաբար սովորեն թե ՝ինչպես են կարող զսպել իրենց խիստ զգացմունքները: Մի կարծեք, որ այս ցիկլը սովորեցնելու համար անհրաժեշտ է ութ թերթկիկով ծաղկի ցիկլը: Այլ ձեր երեխայից ուզեք ,որ իր զգացմունքներից յուրաքանչյուրի համար մի պատկեր նկարի ,կամ դուք պատկերներով նրան սովորեցրեք տարբեր զգացմունքները ,որպեսզի հզոր կապեր հաստատի այն ամենի հետ որոնք փորձում է:

Զգացմունքային ցիկլի օգտակար օգտագործմամբ՝տարբեր  եղանակներով, ինչպիսիք են՝ հույզերը վերահսկելը, ինքնագիտակցումը, հուզական ինտելեկտի զարգացումը, ազդեցիկ կապ հաստատելը  եւ ուրիշներին ավելի լավ ընկալելը,ավելի լավ  ճանաչենք ու հասկանանք մեր և ուրիշների զգացմունքները:Այսպիսով այս մոդելը կարող է միջոց դառնալ  վերլուծության և դժվարությունների կարգավորման համար:

Զգացմունքները և խելամիտ մտայնությունը ուղեղի երկու տարբեր հատվածներում են գտնվում : Երբ պիտակավորում ու անվանակոչում եք ձեր զգացմունքները,հեռանում եք զգացմունքների ցիկլից և մուտք գործում ուղեղի վերլուծության ու հարցերի կարգավորման բաժինը: Նաև զգացմունքների ցիկլը  ընդլայնում է մեր բառապաշարը ,մեր զգացմունքները նկարագրելու համար: Մենք գիտակցում ենք,որ  «Հետաքրքրությունը» երջանկության եւ ակնկալիքի համադրություն է, և «անճարակությունը» մի տեսակ վախ ու «հուսահատության» զգացողություն է: Մեր հուզական ռեակցիաների հետեւում խթանիչ գործոնները հասկանալու համար մենք պետք է կարողանանք բացահայտել յուրաքանչյուր արձագանքի հետեւում գտնվող հիմնական հույզերը: Դժբախտաբար, մեզանից շատերը հիասթափվում  եւ լռում են անհանգստության առաջին ազդակներով: Մինչդեռ  մենք կարող ենք օգտագործել զգացմունքների  ցիկլը `ավելի լավ հասկանալու մեր հուզական կարիքը: Հուզական ինտելեկտը  նշանակում է հանգստության պահպանում, ինքնազսպվածություն եւ կենտրոնացում  սթրեսային իրավիճակներում: Շատ հուզական ինտելեկտ  ունեցող մարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի ճկուն են եւ արագաշարժ եւ ունակ  են դրսևորելու  թիմային լավ գործունեություն:

Եթե ​​ձեր հույզերը արտահայտելու եւ ձեր տրամադրությունները բացատրելու խնդիրներ ունեք, զգացմունքների  ցիկլին հայացք նետելով  կհասկանաք , թե որոնք են ձեր ներկայի իրավիճակի թիկունքում գտնվող երկու հիմնական զգացմունքները: Օրինակ, եթե զղջալու զգացումը պատել  է ձեր հոգին , դուք Բլաչիկի ցիկլի համաձայն ,միաժամանակ դեմ հանդիման եք կանգնելու «հուսահատության»ն ու  «վշտի»ն:Եթե դա իմանաք,ձեզ համար դժվար չի լինելու ազդեցիկ կապ հաստատել  զգացմունքները արտահայտելու միջոցով: Նույնպես զգացմունքների ցիկլը մեզ ասում են ,որ միշտ զայրացած գործընկերը ,հավանաբար զայրացած է անտեսվելու պատճառով ,կամ մի անհատի հաճախակի ուրախությունը ակունք է ստանում նրա ներքին խաղաղությունից: Երբ հասկանաք ,որ երկրորդական զգացմունքները արդյունքն են հիմնական զգացմունքների սաստկացման ,ավելի լավ կըմբռնեք  ուրիշների զայրույթը, վիշտը կամ մնայուն ուրախությունը:

Մեզանից շատերը սխալմամաբ կարծում են,որ զգացմունքների անտեսումը ,լավագույն միջոցն են դրանց մեջ չխորասուզվելու համար: Մինչդեռ անուշադրությունը ,ավելի է ակտիվացնում զգացմունքները և միայն իրազեվածությունն է ,որը մեզ մի քայլ  մոտեցնում է դրանք լավագույնս ղեկավարելուն: Այժմ երբ ծանոթացել եք զգացմունքների ցիկլի իմաստին ,կարող եք դրա մեջ գտնել ձեր զգացմունքների  բարդանալու ակունքնը և դրա օգնությամբ վերահսկել ձեր վարքագիծը  նույնիսկ զգացմունքնային ամենածանր պայմաններում: