Հոկտեմբեր 31, 2017 18:31 Asia/Tehran
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ չորս տարբեր առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունները:

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին, որոնցից կարևորներն էին՝ Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի վերցրած քայլերի հանդեպ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտնած մտահոգությունը, ԵՄ-ում ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ ջանքերի խստացման վրա Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի ընդգծումը, Իսպանիայում վերջին զարգացումներն, այդ թվում Կատալոնիայի խորհրդարանի կողմից այդ տարածքի անկախության հռչակումը, դրա հետ Իսպանիայի կառավարության հակառակությունը, Մադրիդի որոշմամբ Կատալոնիայի կառավարության և խորհրդարանի լուծարումը, Կատալոնիայի վրա Իսպանիայի կենտրոնական կառավարության ուղղակի իշխանության տարածման կապակցությամբ Իսպանիայի Սենատի որոշումը, Կատալոնիայի տարածքի ղեկավարի պաշտոնազրկումն ու Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի կառավարման համար նոր պատասխանատուի նշանակումը և Կատալոնիայի անկախության հռչակման հետ եվրոպական ու համաշխարհային մասշտաբով հակառակությունը: Այս տարածաշրջանի գլխավոր իրադարձություններից նաև կարելի է հիշել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների գործադրումը, Բրիտանիայի «Բրէքզիթ»-ի հարցով փոխնախարարի հրաժարականը, Իտալիայի հյուսիսային երկու տարածքների առավել ինքնավարության տված ձայնը, Բրիտանիայի խորհրդարանում կանանց դեմ սեռային բնույթի բռնության կապակցությամբ Թերեզա Մեյի հայտնած մտահոգությունը, կիբերային անվտանգության ապահովումը, որպես ԵՄ-ի տնտեսական ու թվային գերակայություն հայտարարվելը, Բրիտանիայում «Մեծ չեղարկում» կոչվող օրինագծի քննարկման սկսվելը, որպես Ռուսաստանի ապահովական գլխավոր գերակայություն ահաբեկիչների այդ երկիր վերադառնալու ընդգծումը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ահաբեկչական պայթյունն ու երկու հոգու զոհվելը, Ռուսաստանի պաշտպանության նախարարի Կատար կատարած ուղևորությունը, Բրիտանիայի հրաժարումը Արաբիայի կողմից ահաբեկիչների ֆինանսավորման մասին զեկույցի հրապարակումից, Եվրոպայի անվտանգության պարագային Ռուսաստանի դերակատարության վրա  Ժան Կլոդ Յունկերի ընդգծումը, արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված Ուկրաինայի նախագահի հակառակությունը, ԵԽ-ի նախագահի ընդգծումն այն մասին, որ Բրիտանիան դեռ վերադարձի առիթ ունի, Լեհաստանի պաշտպանական բյուջեի հավելման հետ Լեհաստանի նախագահի հակառակությունը, Լոնդոնի կողմից ԵՄ ծախսերի վճարումը այդ միության կողմից «Բրէքզիթ»-ի ստորագրմամբ պայմանավորվելը և Սլովենիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելը:

-----------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք այս տարածաշրջանի քաղաքական իրադարձություններին: Այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններից մեկը Կատալոնիայի անկախության ձգտումն էր: Այս շրջագծում Կատալոնիայի տեղական խորհրդարանը կողմ քվեարկեց Իսպանիայից այդ տարածքի լիարժեք անկախացմանը և միևնույն ժամանակ Իսպանիայի Սենատը չեղարկեց այդ տարածքի ինքնավարությունը: Ժամեր տևած քննարկումից հետո Կատալոնիայի տեղական խորհրդարանն ուրբաթ օրը մի բանաձև ընդունելով միակողմանի կերպով իր անկախությունը հռչակեց Իսպանիայից: Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորները 70 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեցին Իսպանիայից այդ տարածքի լիարժեք անջատմանը: Դրան զուգահեռ Իսպանիայի Սենատն ուրբաթ օրը գումարած նիստում գործադրման հանձնելով այդ երկրի սահմանադրության 155-րդ հոդվածը հող նախապատրաստեց Իսպանիայի կենտրոնական կառավարության կողմից Կատալոնիայի տարածքի ինքնավարությունը չեղարկելու համար: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Սենատի նիստում անկախություն հռչակելու վերաբերյալ Կատալոնիայի տեղական խորհրդարանի ընդունած որոշումը բնութագրեց որպես ժողովրդավարությունը ծաղրի ենթարկելու քայլ: Կատալոնիայի անկախության հռչակմանը դեմ  դիրքորոշում ընդունեցին արևմտյան, այդ թվում եվրոպական երկրները, ԱՄՆ-ը ու Կանադան: Ռախոյն ընդգծել է, որ Կատալոնիայի տարածքի ղեկավարն ու նրա օգնականը պիտի վայր դնեն իրենց լիազորությունները: Ֆրանսիացի քաղաքագետ՝ Ժաք Ռուփնիքն ասում է. «Իսպանիայի կառավարությունը ցանկանում է իր օրենքները թելադրել, իսկ Կատալոնիան  փորձում է դիմադրել Իսպանիային: Սա բարդ իրավիճակ է, որից հեշտությամբ հնարավոր չէ ձերբազատվել»: Մադրիդն ավելի վաղ ազդարարել էր, որ եթե Կատալոնիան անկախություն հռչակի Իսպանիայից, տեղական կառավարությունը լուծարելով առաջիկա վեց ամիսների ընթացքում նոր ընտրություններ է նշանակելու: Հոկտեմբերի 1-ին կայացած Կատալոնիայի անկախության հանրաքվեի ընթացքում մասնակցողողների 90 տոկոսն կողմ քվեարկեց այդ տարածքի անկախացմանև և դա ի տես այն բանի, որ ընտրություններին մասնակցեցին պայմանները լրացնողների բնակչության  Իսպանիայի միայն 43 տոկոսը և կենտրոնական կառավարությունն էլ այդ հանրաքվեն անօրինական հայտարարեց: Իսպանիայի կենտրոնական կառավարությունը շաբաթ օրն իր վրա վերցրեց այդ տարածքի տեղական կառավարության լիազորությունները: Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ այդ տարածքի նախագահ Կառլես Պուջդեմոնը, տեղական կառավարության նախարարներն ու նաև տարածքի ոստիկանապետը պաշտոնից հեռացվել են: Պոջդեմոնի պաշտոնազրկմամբ շաբաթ օրը Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաեզ Դո Սանթամարիան պաշտոնապես ստանձնեց Կատալոնիայի տարածքի կառավարման պատասխանատվությունը: Կատալոնիայի ու Մադրիդի միջև բանակցություններն արդյունքի չհանգելով Կատալոնիայի ղեկավարները փորձեցին անկախություն հռչակելով Իսպանիայի կենտրոնական կառավարությանը կանգնեցնել կատարված գործի դիմաց: Այդուհանդերձ միջազգային հովանավորության բացակայության դեպքում ու Իսպանիայի կառավարության կտրուկ դիրքորոշման պատճառով կարելի է ասել, որ Կատալոնիայի անկախատության ձգտումներն իրենց գաղափարի իրականացման ուղղությամբ մեծ ձախողում են ունեցել:

----------------------------

Երևանն ու Բրյուսելը վերահաստատում են, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին: Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հովհաննես Մովսիսյանը:

-----------------------

Հաղորդման երրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի անվտանգության հարցերին: Այս շրջագծում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մտահոգություն հայտնեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների քայլերի պատճառով այդ երկրի արևմտյան սահմաններում իրավիճակի սրման կապակցությամբ: Ռուսաստանի պաշտպանության նախարարն այդ արտահայտությունները կատարել է ի տես Ռուսաստանի արևմտյան սահմաններում՝ Բալտյան ծովից մինչև Սև ծով, ՆԱՏՕ-ի զորուժի և ռազմատեխնիկայի ներկայության ուշագրավ հավելման: Իհարկե ՆԱՏՕ-ն սրանով չի բավարարվել և իր ռազմական ներկայությունը համեմել է ցամաքային, օդային ու ծովային զորավարժություններով, ինչը Ռուսաստանի դիտանկյունից հարձակողական բնույթ է կրում: Այս կապակցությամբ Շոյգուն մատնանշելով, որ վերջին երեք ամիսների ընթացքում Եվրոպայի արևելքում ու Բալտյան տարածաշրջանում ավելի քան 30 զորավարժություններ են կազմակերպվել, ընդգծեց. «Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանության քաղաքական ու ռազմական իրավիճակն կարող է ավելի սրվել»: Իրականության մեջ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները գտնվում են հետսառպատերազմյան շրջանի ամենածանր պայմաններում: Ռուս փորձագետ և Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Սերգեյ Ռեդքան համոզված է, որ ՆԱՏՕ-ում սադրիչ քայլերը վկայում են այն մասին, որ այդ դաշինքը նպատակ չունի մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունը: ԱՄՆ-ի հակակշռի տակ գտնվող ՆԱՏՕ-ն վերջին տարիներին Եվրոպայում լիովին Վաշինգտոնի շահերի ու նպատակների ուղղությամբ է առաջ ընթացել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը որոշ ժամանակ առաջ ՆԱՏՕ-ի հիմնադրման 68-ամյակի կապակցությամբ ելույթում անդրադառնալով ՆԱՏՕ-ի դիմագրաված մարտահրավերներին, հայտարարեց, որ այսօր Ռուսաստանն սպառնում է  ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի կողմից նման դիրքորոշման որդեգրումը դեմ է առել Ռուսաստանի հակազդեցությանը: Քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի ղեկավարները իրական սպառնալիք են համարում ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը: Այդ պատճառով էլ Ռուսաստանն օրակարգում ներառել է իր զինված այդ թվում սովորական ու միջուկային ուժերի թարմացումը: Այս շրջագծում Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ արդիական սպառազինության և ռազմական մասնագիտական տեխնոլոգիաների ձեռք  բերումը գտնվում է այդ նախարարության օրակարգում և մինչև 2017 թվականի ավարտը նոր ու արդիական զինասարքեր են տրամադրվելու Ռուսաստանի արևմուտքում տեղակայված ուժերին:

------------------------------

Մեր հաղորդման չորրորդ բաժնում քննարկելու ենք Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերը: Բրիտանիայի միջազգային առևտրի նախարար Լիամ Ֆաքսը հայտարարեց, որ այդ երկիրը միայն այն ժամանակ կարող է ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման ծախսերի շուրջ համաձայնության գալ այս միության հետ, երբ կողմերը ստորագրած կլինեն «Բրէքզիթ»-ի շուրջ համաձայնագիրը: Բրիտանիայի միջազգային առևտրի նախարարը կիրակի օրը եվրոպական երկրներին ազդարարեց, որ չպետք է այնպիսի տպավորություն ստեղծել, որ իբր հնարավոր չէ Լոնդոնը համաձայնության չի կարող հասնել Եվրամություն հետ: Ֆաքսնն ընդգծել է, որ նման պայմաններն Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքների ու կանոնների համաձայն՝ մղձավանջ չեն կարող համարվել: «Թոթալ»-ի գործադիր ավագ տնօրեն Փաթրիկ Փոյանն ասում է. «Պետք է վերջ տալ տնտեսական անվստահության այս շրջանին, որը սկիզբ առավ անցած տարի Բրեգզիտի հանրաքվեքով»: Եվրոխորհրդարանի «Բրէքզիթ»-ի հարցերով հանձնակատար Գայ Վերհոֆշտադը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հորդորել է առավել զիջումների գնալ ԵՄ-ի դիմաց և հստակեցնել, թե այդ երկիրն ապագայում ինչ տեսակ հարաբերություններ է ունենալու ԵՄ-ի հետ: Եվրոպական երկրները մտահոգված են, որ 2019 թվականին ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարումը կարող է այդ միության բյուջեի հետ կապված բարդություններ առաջացնել:

 

 

Պիտակ