Օգոստոս 02, 2021 12:58 Asia/Tehran
  • Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա  73 երկրների 115 պաշտոնյաների ներկայությամբ

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահության խոսնակն ասել է. «13 -րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրն իսլամական խորհրդարաանում՝ 73 երկրների 115 պաշտոնյաների ներկայությամբ:

Սեյեդ Նեզամելդդին Մուսավին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով արարողության անցկացման մանրամասները, նշել է. <Այս ազգային արարողության կարևորությանբպատճառով և այնն փառահեղ ու արժանապատիվ անցկացնելու նպատակով, հրավիրվել են օտարերկրյա և ներքին հյուրեր: Արարողությունը կանցկացվի առողջապահական արձանագրությունների պահպանմամբ>:

Նա հավելել է. <Համաձայն վերջին տեղեկատվության՝ այս պահի դրությամբ, արարողությանը ներկա գտնվելու պատրաստակամության մասին են հայտարարել 10 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ>:

Մուսավին նշել է. <Հինգշաբթի օրը կայանալիք երդմնակալության արարողությանը կմասնակցեն խորհրդարանի 20 խոսնակ, 11 արտգործնախարար, 10 տարբեր մակարդակների նախարարներ և տարբեր կառավարությունների ղեկավարների ու խորհրդարանների ղեկավարների հատուկ ներկայացուցիչներ՝ խորհրդարանական պատվիրակությունների տեսքով>:

Իրանի խորհրդարանի նախագահության խոսնակը նշել է. <11 միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների պաշտոնյաներ և ներկայացուցիչներ նույնպես հայտարարել են Թեհրան այցելելու պատրաստակամության մասին: Նրանց թվում են ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի, ՕՊԵԿ -ի, Եվրամիության, Եվրասիայի և Իսլամական միջխորհրդարանական, G8 և Echo կազմակերպությունների ներկայացուցիչները>:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio