ԵԱՀԿ-ում նախագահությունն անցնում է Սլովակիային. Հատուկ ուշադրություն կհատկացնի Դոնբասին
Սլովակիան ԵԱՀԿ Անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում նախագահության ընթացքում ձգտելու է Դոնբասի խաղաղ կարգավորմանը հասնել, ինչը թույլ կտա տարածաշրջանին նորմալ կյանքի վերադառնալ:
Նախագահության առաջնահերթություններից է Արեւելյան Ուկրաինայում իրավիճակը: Սլովակիան կնախագահի այս տարվա հունվարից մինչեւ ապրիլ:
2018-ին Սլովակիան Ավստրիայի եւ Իտալիայի հետ միասին ԵԱՀԿ համանախագահների եռյակում է, իսկ 2019-ին այն Իտալիայից կստանձնի կազմակերպության նախագահությունը:
Անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովն ամեն շաբաթ Վիեննայում նիստեր է անցկացնում եւ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հետ միասին հանդիսանում է ԵԱՀԿ երկու հիմնական դիրեկտիվ մարմիններից մեկը, որը պարբերաբար նիստեր է ունենում:
Համաժողովն աշխատում է Եվրոպայում ռազմական ոլորտում անվտանգության եւ կայունության բարելավման ուղղությամբ եւ ընդգրկում է ԵԱՀԿ մասնակից պետությունների որոշ առավել հիմնական ռազմաքաղաքական համաձայնագրերը:
News.am