Հոկտեմբեր 11, 2019 18:30 Asia/Tehran
  • ԱՊՀ-ի երկրների ղեկավարները հռչակագիր ստորագրեցին տնտեսական համագործակցության մասին

ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարներն Աշխաբադում կայացած գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր են ստորագրել ռազմավարական տնտեսական համագործակցության վերաբերյալ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:

«ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների Աշխաբադի գագաթնաժողովն արվարտվեց ամփոփիչ փաստաթղթերի ստորագրման արարողությամբ, որոնք նպատակամղված են ԱՊՀ-ի ձեւաչափով կառուցողական փոխգործակցության ամրապնդմանն ու վերընթաց զարգացմանը: Դրանց թվում Է՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պտությունների ռազմավարական տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես ճշտում Է գործակալությունը, ստորագրված փաստաթղթերի թվում Է նաեւ պետությունների ղեկավարների դիմումը ԱՊՀ-ի երկրների ժողովուրդներին եւ համաշխարհային հասարակայնությանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, այդ դիմումը կոչված Է ցուցադրելու ԱՊՀ-ի երկրների դիրքորոշումների միասնությունը ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի, պատմության վերանայման եւ նացիզմի հերոսացման փորձերի անթույլատրելիության շուրջ ընդհանուր ըմբռնման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

 

Պիտակ