Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i113655-Գազի_սակագինը_չի_բարձրանա_մինչև_գարուն._Փաշինյան
ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը սպառողների համար չի թանկանա մինչև գարուն: Այս մասին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 10:05 Asia/Tehran
  • Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն. Փաշինյան

ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը սպառողների համար չի թանկանա մինչև գարուն: Այս մասին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն»,- ասել է Փաշինյանը՝ այսպիսով վերահաստատել է օրեր առաջ Ազգային ժողովում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը:

Փաշինյանը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է ցածր լինի, որպեսզի չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Հիշեցնենք, Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցին ասել էր, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի թանկանա: 

Verelq.am