Հունվար 04, 2020 12:46 Asia/Tehran
  • Կարմիր գիծը հատված է, Հայաստանն էլ ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնի. քաղաքագետ

Գեներալ Սուլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
2. Իրանը պատասխան հարված կհասցնի:
3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
4. Իսրայելը կներգրավվի:
5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին:
6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը:
8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:
9. Մենք ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ՝ ինչ ձևի «դռբ» կլինի»,- գրել է քաղաքագետը:

Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել է, Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։

Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար:

Verelq.am

 

Պիտակ