Ավստրալիայում մոտ 10,000 ուղտ կոչնչացնեն ջրի պակասի պատճառով
(last modified Sun, 12 Jan 2020 15:43:44 GMT )
Հունվար 12, 2020 19:13 Asia/Tehran
  • Ավստրալիայում մոտ 10,000 ուղտ կոչնչացնեն ջրի պակասի պատճառով

Ավստրալիայի իշխանությունները որոշել են մի քանի հազար ուղտ սպանել՝ անտառային հրդեհների հետևանքով առաջացած ջրի պակասի պատճառով:

Երաշտի պատճառով կենդանիները սովորականից ավելի շատ ջուր են խմում, ինչը տեղի բնակավայերում քաոսի պատճառ է դառնում: Դեպքեր են գրանցվել նաև, որ ուղտերը ջուր որոնելու համար մտել են բնակելի տներ, վնասել ենթակառուցվածքները:

Ըստ Lenta.ru-ի՝ երկրի ղեկավարությունը եզրակացրել է, որ ուղտերը չափազանց շատ ջուր են պահանջում, ինչն անհրաժեշտ է Ավստրալիայի տարածքում բռնկված հրդեհները մարելու համար:

Ուղտերին ոչնչացնելու են Ավստրալիայի հյուսիսում՝ հիմնականում բնակեցված երկրի բնիկ աբորիգեններով:

5 օրում նախատեսվում է մոտ 10,000 ուղտ սպանել:

Ավստրալիայում հրդեհները մոլեգնում են 2019-ի սեպտեմբերից: Դրանց հետևանքով արդեն 19 մարդ է զոհվել: Անտառային հրդեհներից ավելի քան 1 մլրդ կենդանի և թռչուն է անկել:

Panarmenian.net