Սեպտեմբեր 16, 2020 10:38 Asia/Tehran
  • Պատգամավորի կարծիքով՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի անվտանգային նշանակություն

Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն, և ՀՀ ատգործնախարարի այցը տարածաշրջան, հանդիպումները դրա վառ ապացույցն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Մերձավոր Արևելք կատարած այցին, հանդիպումներին և կարևոր քաղաքական ուղերձներին, որոնք հնչում են այդ հանդիպումների շրջանակներում:

«Մերձավոր Արևելքի նշանակությունը հատկապես մեծանում է՝ հաշվի առնելով անվտանգային շահերը: Փաստացի, այս այցով, նաև՝ հետագայում նախատեսված այցերի միջոցով արտգործնախարարությունը գործարկում է, մեկնարկում է Մերձավորարևելյան նոր ռազմավարության գործարկման սկիզբը: Այդ ռազմավարության հիմքում միանշանակ ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը: Եվ Մերձավոր Արևելքի մեր գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունի նաև այս տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման համար: Հատկապես կարևորում եմ այդ շեշտադրումներն Արցախյան հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից»,-ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը շեշտեց՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն: Եվ այդ տարածաշրջանում սկսված գործընթացները և ակտիվությունը դրա վառ ապացույցն են:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել էր Եգիպտոս: Նրան ընդունել էր ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Նախարարը նաև համատեղ ասսուլիս էր ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում       

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ