Նոյեմբեր 10, 2020 08:30 Asia/Tehran
  • Ադրբեջանական դիվերսիոն խմբերը հասնում են մինչև Վարդենիսի գյուղեր․ ՌԻԱ Նովոստիի անդրադարձը

ՌԻԱ Նովոստիի թղթակիցը զրուցել է սահմանամերձ հայկական քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ։

Հայաստանի սահմանամերձ Վարդենիս քաղաքի բոլոր բնակիչներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են ոտքի կանգնել՝ իրենց քաղաքը պաշտպանելու։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վարդենիսի քաղաքապետարանի ներկայացուցիչը։

ԼՂ-ում )Արցախ( մարտական գործողությունների պատճառով Վարդենիս տանող ճանապարհն առավել անվտանգ է համարվում խաղաղ բնակիչների համար, չնայած որոշ հատվածներում պարբերաբար գնդակոծությունների է ենթարկվում։

    «Մենք չենք հարձակվում։ Մենք պաշտպանում ենք մեր հողը։ Վարդենիսի բոլոր բնակիչները կամավորագրվել են։ Մենք բազմաթիվ բրիգադներ ու ջոկատներ ունենք։ Մենք  չենք  կռվում ԼՂ-ում )Արցախ(, մենք պաշտպանում ենք Ադրբեջանի հետ սահմանը։ Սեփական ուժերով»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նա ընդգծել է, որ այդ միջոցն արդարացված է, քանի որ եղել են Ադրբեջանի ԶՈւ–ի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման դեպքեր:

«Դեպքեր են եղել, երբ դիվերսիոն խմբերը թափանցել են այստեղ, նույնիսկ իջել են գյուղերից մեկը։ Այն կամավորները, որոնք ուզում են ԼՂ-ում )Արցախ(  կռվել՝ իրենց ցանկությունն է։ Այնտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում, և մենք պետք է պաշտպանենք նրանց»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նա պատմել է նաև, որ պարբերաբար ոչ միայն սահմանին, այլև անմիջականորեն քաղաքի երկնքում հայտնվող ԱԹՍ-ները բնակիչներին խանգարում են զբաղվել գյուղատնտեսական դաշտերի բերքահավաքով։

Նրա խոսքով՝ հիմնական եկամուտը բնակիչները ստանում են գյուղատնտեսությունից։ Հիմնականում այստեղ ցորեն և կարտոֆիլ են ցանում։ Հոկտեմբերի սկզբին սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։

«Բայց ադրբեջանական անօդաչուները հարձակվել են այդ տարածքների վրա, և մարդիկ չեն կարողանում բերքը հավաքել»,-ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ դեռևս պատերազմի սկզբում գյուղատնտեսական դաշտում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Վարդենիսի շրջանում ծանր վիրավորվել էր 14-ամյա դեռահաս։  Բացի այդ, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ ԱԹՍ-ներ նկատում և ոչնչացնում են ոչ միայն սահմանի մոտ, այլև բուն քաղաքի երկնքում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել ղարաբաղա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ