Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i13597-Երևանում_մեկնարկել_է_Ընդդեմ_ցեղասպանության_հանցագործության_երկրորդ_գլոբալ_ֆորումը
Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2016 08:33 Asia/Tehran
  • Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այն հիմնականում կենտրոնացված կլինի ցեղասպանություն վերապրած կենդանի անձանց և փախստականների խնդիրների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գլոբալ ֆորումն ունենալու է 4 հիմնական բաժիններ: Ֆորումի պաշտոնական բացումը կիրականացնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո տեղի կունենա բարձրաստիճան երկխոսություն: Հետո տեղի կունենան նիստեր, իսկ յուրաքանչյուր նիստի ավարտին կլինի հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները կկարողանան իրենց հուզող հարցեըը տալ զեկուցողներին: Փակման բաժնում էլ նախատեսված են մասնակիցների ելույթները:

Գլոբալ ֆորումը լուսաբանելու համար 70-ից ավել արտասահմանյան լրատվամիջոցներ են հավատարմագրվել: