Օգոստոս 19, 2021 13:09 Asia/Tehran
  • Հայաստանի բանակը ներկայացրել է նոր ԱԹՍ-ները

Հայաստանի բանակը սկսել է ռադիո էլեկտրոնային նոր տիպի ԱԹՍ-ների արտադրությունը:

Հայաստանի Հանրային ռադիոյի կայքի հաղորդմամբ 2021թ. առաջին եռամսյակում հայկական բանակում մեկնարկել է նոր հետախուզական ԱԹՍ-ների արտադրության աշխատանքը:

Ըստ այս հաղորդման, այս ԱԹՍ-ները օժտված են նավիգացիոն և GPS համակարգերով, որակյալ տեսախցիկներով և Telephoto տեսապակիներով, որոնք բարձր կայունություն ունեն ռադիո էլեկտրոնային համակրագերի դեմ:

Դրանից բացի Հայաստանի բանակի նոր ԱԹՍ-ների ամրությունը բարձրացնելու համար ընդհանուր չափերը զգալիորեն նվազեցվել են:

Այս ԱԹՍ-ները լավապես կլանում են միկրոալիքային ռադիոալիքները և գործնականում անբացահայտելի են թշնամու ռադարային կայանների համար:

Պիտակ