Սեպտեմբեր 03, 2021 12:25 Asia/Tehran
  • Հայաստանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթը

Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն:

մրցույթին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները:

ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը, մրցությի փակման արարողության ժամանակ հայտարարել է. «Նման միջոցառումների անցկացումը կնպաստի միջազգային ռազմական համագործակցության բարձրացմանն ու տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»:

«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմը:

Մրցույթն անցկացվում է չորրորդ տարին:

Պիտակ