Նոյեմբեր 04, 2021 18:51 Asia/Tehran
  • ԱԳՆ.Իրանի եւ Եվրասիական միության ներկայացուցիչները Հայաստանում նոր համաձայնագիր կքննարկեն

Իրանի եւ Եվրասիական միության ներկայացուցիչները շուտով կհանդիպեն Հայաստանում՝ նոր համաձայնագիր քննարկելու համար։

Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Արմեն Ղեւոնդյանը։

Նա հիշեցրեց, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ 2019 թվականին ստորագրված եւ նույն թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի ժամկետը լրանում է 2022 թվականին, քանի որ այն հաշվարկվել է երեք տարվա համար։

«Այժմ աշխատում ենք միջանկյալ համաձայնագիրը մշտական դարձնելու ուղղությամբ։ Մենք այդ թեմայով քննարկումներ ենք նախատեսել Երեւանում»,- ասաց Ղեւոնդյանը։

Բացի այդ, նոյեմբերի կեսին Երեւանում տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ։

news.am

Պիտակ