Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1675 նոր դեպք, առողջացել է 1277 մարդ
Նոյեմբեր 10, 2021 11:58 Asia/Tehran
Հայաստանում նոյեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 1675 նոր դեպք, առողջացել է 1277 քաղաքացի, արձանագրվել է մահվան 69 նոր դեպք:
Մեկ օրում կատարվել է 10 052 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2202322 -ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324039 դեպք, որոնցից 286334-ը`առողջացած, 6831-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29521 բուժառու:
armenpress.am
Պիտակ