Նոյեմբեր 10, 2021 12:30 Asia/Tehran
  • Հայաստանյան ընկերությունը միանում է ԵԱՏՄ–ում քաղաքացիական ինքնաթիռների արտադրությանը

Հայկական ընկերությունից բացի ներկա պահին ծրագրով հետաքրքրված են ԵԱՏՄ ևս շուրջ 80 ընկերություններ։ Ցանկը վերջնական չէ. այն բաց է բոլոր ցանկացողների համար։

Հայաստանյան ընկերությունը հետաքրքրված է ԵԱՏՄ տարածքում քաղավիացիական ինքնաթիռների համատեղ արտադրությամբ։ Խոսքը «Էջմիածնի գործիքաշինական գործարան» ՓԲԸ–ի մասին է, որը ՀՀ միակ ընկերությունն է, որ հայտ է ներկայացրել ԵԱՏՄ հիշյալ ծրագրին մասնակցելու համար։

Հայկական ընկերությունից բացի ներկա պահին ծրագրով հետաքրքրվել են ԵԱՏՄ ևս շուրջ 80 ընկերություններ։ Ցանկը վերջնական չէ. այն բաց է բոլոր ցանկացողների համար։

Ծրագիրը քննարկվել ու հաստատվել է նոյեմբերի 9-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում։ Դրանով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկվել է համագործակցել քաղաքացիական ինքնաթիռների արդյունաբերության ոլորտում։

«Այս փաստաթուղթը կարող է կատալիզատոր դառնալ համատեղ համագործակցության նախագծերի իրականացման համար, ինչպես նաև նպաստել Միությունում արժեշղթաների ստեղծմանը»,- ԵՏՀ նիստում ասել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։

Ծրագրով նախատեսվում է ԵԱՏՄ երկրներում ավիացիոն սարքավորումների, բաղադրիչների և հարակից արտադրանքի արտադրություն իրականացնել` ներմուծվող արտադրանքը տեղում արտադրվածով փոխարինելու և դրանով իսկ ԵԱՏՄ երկրների տնտեսական և տեխնոլոգիական անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միության երկրների արտադրողներին առաջարկվում է ներգրավել նորարարական, հեռանկարային և բարձր տեխնոլոգիական ապրանքների համատեղ արտադրության կոոպերատիվ շղթաներում։

ԵԱՏՀ–ն հավանություն է տվել ԵԱՏՄ երկրներում քաղաքացիական ինքնաթիռների շինարարության ոլորտում 2021-2025 թվականներին արդյունաբերական համագործակցությունն ընդլայնելու ծրագրի ճանապարհային քարտեզին։ Այն առաջիկայում կուղարկվի կողմերի հետ համաձայնեցման։

armeniasputnik.am

Պիտակ