Նոյեմբեր 22, 2021 21:55 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր

Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների շուրջ։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները։

Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

armeniasputnik.am

Պիտակ